Jump to content

Rise in Crime do to Sopranos Like TV Shows


MosJan

Recommended Posts

Հայաստան. «Սոպրանոների կլանը» սերիալի տիպի հեռուստատեսային դրամաները բանավեճ են առաջ բերում հանցագործությունների աճի վերաբերյալ

[ 2009/06/22 | 19:46 ] Հիմնական թողարկում, հասարակություն http://hetq.am/wp-content/uploads/2009/06/Goqor-Garik.jpgՀայաստանում 2009 թ. բնակարանային կողոպուտների թիվը կրկնապատկվել է, մարդասպանությունների թիվը` գրեթե եռապատկվել, իսկ զենքի անօրինական առևտուրն աճել է ավելի քան 43 տոկոսով: Սոցիոլոգները կապ են տեսնում հանցագործությունների աճի և մեծ ժողովրդականություն վայելող հեռուստատեսային քրեական-թրիլերների նոր հավաքածուի միջև:

Քննադատության առյուծի բաժինն ուղղված է հայկական «Շանթ» մասնավոր հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալին: Օրական երկու անգամ ցուցադրվող աստղառատ սերիալը պատմում է մտացածին քրեական հեղինակություն Հովոյի արկածների մասին, որը «կռվում է արդարության համար» մեծ բիզնեսի, ոստիկանների և մրցակից հայ մաֆիոզների դեմ:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/06/Hovo.jpg«Հովոն դասական կերպար է. եթե չունենք ազնիվ ոստիկան, ապա գոնե ազնիվ գողի կերպարին կարելի է հասնել»,- ասում է հայտնի բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը, որը խոստովանում է, որ հաճույքով դիտում է սերիալը: – Սերիալները կյանքի իրական արտացոլումն են»:

 

Հարյուրավոր հայ հեռուստադիտողներ ակնհայտորեն համամիտ են նրա հետ: «AGB Nielsen Media Research» կազմակերպության երևանյան գրասենյակի տվյալներով` «Որոգայթն» ամենաբարձր վարկանիշն ունի վերջերս հարցման ենթարկված երևանցի հեռուստադիտողների շրջանում. 120 հարցված ընտանիքների 40 տոկոսից ավելին որպես ամենաշատ դիտվող ծրագիր նշել է այս սերիալը:

 

«Արմենիա» հեռուստաընկերության երկու քրեական դրամաներ` «Կյանքի գինը» և «Դժբախտ երջանկությունը», ամենասիրված հաղորդումների շարքում զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը` ստանալով հարցված հեռուստադիտողների ձայների, համապատասխանաբար, 23,09 և 19,05 տոկոսը: Սերիալների «Ուժն է որոշում իրավունքը» սկզբունքով գործող հերոսները` ավազակների մի իսկական պատկերասրահ, շատերի համար կուռք են դարձել:

 

«Տղամարդն այդպիսին պիտի լինի` իր խոսքի տերը, սկզբունքային ու հարցերին արագ լուծում տվող»,- «Եվրազիանեթին» ասում է երևանցի ուսանող Արամ Գալստյանը «Որոգայթի» Գոքորի մասին, որը սերիալի հանցագործ լավ տղերքից է:

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ ծեծ ու ջարդով, սպանություններով հագեցած սերիալներում որպես հերոսներ ներկայացվող կերպարներն օգնում են փոխելու հասարակության կարծրատիպերը: «Ձևավորվում են նոր կուռքեր, նոր բարոյական ստանդարտներ, նոր վարքագիծ,- ասում է «Սոցիոմետր» հարցումային կենտրոնի ղեկավար Ադիբեկյանը: – Եվ հասկանալի է, որ այդ ամենի թիվ մեկ թիրախը երիտասարդներն են, և դա նաև հանգեցնում է հանցագործությունների աճի միտմանը»:

 

Հայաստանի ոստիկանության տվյալներով` 2009 թ. առաջին եռամսյակում հանցագործությունների ընդհանուր մակարդակն աճել է 57 տոկոսով` 2008 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, ինչն աննախադեպ աճ է: Ոստիկանության հավաստմամբ` միայն մայիսի առաջին կեսին տեղի է ունեցել հինգ սպանություն: Թմրամիջոցների անօրինական առևտուրը քառապատկվել է, կտրուկ աճ է գրանցվել նաև ավազակախմբակային բռնությունների, բնակարանային գողությունների և հարձակումների ոլորտում:

 

Մինչ Ադիբեկյանն ու այլ սոցիոլոգներ հակված են մեղադրելու հեռուստատեսությանը, ոստիկանությունը հիմնականում մեղադրում է Հայաստանի խորացող տնտեսական ճգնաժամը. «Մենք նման իրավիճակ ակնկալում էինք,- ասում է ՀՀ ոստիկանության խոսնակ գնդապետ Սայաթ Շիրինյանը: – Հանցագործությունների մեծ մասը սոցիալական շարժառիթներ ունի, իսկ համաշխարհային ճգնաժամն ուղղակիորեն ազդում է իրավիճակի վրա»:

 

Այդուհանդերձ, Շիրինյանը պնդում է, որ այդ հարցում որոշակի դեր են խաղում նաև սերիալների «անարդար» դրվագները, որոնք նսեմացնում են ոստիկանի կերպարը:

«Տեսարանները, որոնք ցույց են տալիս, թե ինչ հեշտ է մարդկանց խփելը, արյուն թափելը հարցեր լուծելու համար, ազդում են երիտասարդների վրա և կարող են նպաստել հանցագործությունների աճին»,- ասում է նա` ընդունելով, որ Հայաստանում հանցագործների «գերակշիռ մասը» մինչև 35 տարեկան է:

 

«Շանթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Կարեն Արշակյանը չի ընդունում սերիալներին ուղղված քննադատությունը: Նրա խոսքով` հայերը պարզապես լավ հեռուստատեսություն են ուզում. «Որոգայթը» դաստիրակչական սերիալ է,- ասում է Արշակյանը: – Ֆիլմում ոստիկանը կաշառք չի վերցնում… Նույնիսկ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները` գլխավոր հերոսները, արդար են և պայքարում են արդարության համար»:

 

«Շանթի» դերակատարների ընտրության (քասթինգի) մենեջեր Աննա Վոլկովան պնդում է, որ «Որոգայթի» հերոսներն ու դրվագների բովանդակությունը վերցված են առօրյա կյանքից: «Սա հանցավոր աշխարհի գովազդ չէ: Սա մեր հասարակությունում գոյություն ունեցող երևույթների մասին է, և այն, թե ինչպես են դրանք ազդում հեռուստադիտողի վրա` կախված է նրա սեփական ընկալումներից»,- ասում է Վոլկովան:

 

Ինչ վերաբերում է սերիալներում ներկայացված ոստիկանության ավելի քան անճարակ աշխատակիցներին, ապա սոցիոլոգ Ադիբեկյանը համաձայն է, որ հեռուսատդիտողները ըմբռնումով են մոտենում այդ հարցին. «Ո՞վ կհավատա, որ կա ոստիկան, որը պայքարում է արդարության համար: Նման սոցիալական տիպաժներ չկան, որ իրական լինեն»,- ասում Ադիբեկյանը:

 

Ըստ էության, ոստիկաններին գերազանցող հանցագործները դարձել են նոր վարքային մոդելներ` ասում է Երևանի պետական համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Նելլի Հարոյանը: «Թեև նրանք գողական աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն ունեն դրական կողմեր` սկզբունքային են, արագ կողմնորոշվող, ինքնավստահ և, ուստի, գրավում են հեռուստադիտողին»:

 

Եթե Հարոյանն ասում է, որ ֆիլմների ազդեցությունն առավել ակնհայտ կլինի «որոշ ժամանակ անց», կրթության նախարարության մի պաշտոնյա պնդում է, թե հանրապետության հանրակրթական դպրոցներում [միջին և բարձր դասարաններում] այդ ազդեցությունն արդեն նշմարվում է: «Շատ ուսուցիչներ բողոքում են, որ երեխաներն այդ գողական բառապաշարով են խոսում, որ ամեն օր լսում են հեռուստաէկրաններից, և անկառավարելի են դառնում»,- ասում է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: – Սա խիստ մտահոգիչ է: Մենք չգիտենք, թե այս ամենը մեզ ուր է հասցնելու»:

 

«Շանթի» ծրագրերի տնօրեն Արշակյանի կարծիքով` «Որոգայթի» նման սերիալները միայն կմոտեցնեն հայաստանցիներին իրականությանը: «Մարդը մարդ է, դրա համար էլ հասարակության կողմից ընդունվում է»,- ասաց նա` նկատի ունենալով սերիալի հանցավոր կուռքերին:

Մարիաննա Գրիգորյան

www.EurasiaNet.org

 

 

Տես նաև՝

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...