Arpa Posted April 10, 2009 Report Share Posted April 10, 2009 This item may be best suited under te Topic of Religion, bu, as we will see it goes beyond. ---- Today is “Good Friday“. What is so “good” about it when it is the commemoration of Jesus’ Crucifixion, yes “MURDER? See Johannes’post here; http://hyeforum.com/index.php?showtopic=18...p;#entry257758” I do remember when in Aleppo, a not so called “christian” land, on this day, at 2 PM all churches would ring their bells and the public was urged to STOP for a moment wherever they may be, be they Christians or not . And, many DID. The “muslim” Syrians did. Do the so called muslim furks do? Are furks really “muslims”? The furks are as much muslim as the Afro-Haitian Voodoo’s a are Christian. --- ԱՒԱԳ ՇԱԲԱԹ Holy Week Even though I cannot find a satisfactory interpretation of the word “ԱՒԱԳ” except that it also means մեծ=great, երեւելի=notable, պատուական=honorific, above all ԵՐԵՑ=elder/older, as in “ëlder brother, elder son, elder priest (Աւագ Գահանայ)or , simply an elder of the church” wherefrom the Armenian for Presbyterian=Երիցական: I did not know the Armenian Church’s schedule of the Holy Week, except for Maundy Thursday= Աւագ Հինգշաբթի,Holy Friday=Աւագ Ուրբաթ… and Easter=Սուրբ Յարութիւն, Զատիկ: We also know tat on Holy Tursday the rite of the “Washing of the Feet=ՈՏՆԼՈՒԱՅ” happens in memory of the Last Supper. Friday is also known as “ԽԱՒԱՐՈՒՄ=Darkening” alluding to the Crucifixion. In the Armenian Holy Saturday is also known as ԽԹՈՒՄ, ԽԹՄԱՆ ԳԻՇԵՐ alluding to the “piercing of Jesus’ side with a spear =ԳԵՂԱՐԴ”, from խթել, խայթել,խթանել= to pierce, to sting. ---- The following is from here; http://noni-no.livejournal.com/153795.html I cannot determine where and who is the author, it seems it has a connection to the Holy See in Ejmiatsin ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԾԻՍԱԿԱՐԳ Ավագ շաբաթը Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Այդ օրերին մենք ոչ միայն մասնակից ենք, այլև Նրա հետ վերապրում ենք բոլոր չարչարանքները և հոգևոր տառապանքները` վերստին իմաստավորելով կյանքի խորհուրդը: Յուրաքանչյուրը պետք է իր հոգու միջով անցկացնի այդ ամենն, ընդունի հավատով և մաքուր սրտով: Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը: Հետևենք և առաջնորդվենք օրվա պատգամներով: ԱՄԵՆ ՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ սկիզբը ժ. 9.00-ին ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ սկիզբը ժ. 17.00-ին Holy Week is the week preceding Eater. Ապրիլի 6` Ավագ երկուշաբթի: Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է: Monday April 6 is devoted to cursing that “fig tree” and cleansing of the Temple. Ապրիլի 7` Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաեւ Ջրհեղեղը եւ մարդկության կրկին սկզբնավորումը: Tuesday is in memory of the Ten Virgins. Ապրիլի 8` Ավագ չորեքշաբթի: Մեր Տիրոջ մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը: Wednesday is in memory of the “betrayal”. Ապրիլի 9` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Հանդիսավոր Սբ. Պատարագ ժ. 11.00-ին: Ոտնլվայի կարգը կսկսվի ժ. 16.30-ին: Ընթացքում կօրհնվի յուղը: Հսկում, կամ Խավարում` սկիզբը` ժ.19.00-ին: Thursday is in memory of the Last Supper Ապրիլի 10` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Խաչելության կարգ` սկիզբը ժ. 11.00-ին: Թաղման կարգ և հանդիսավոր թափոր. սկիզբը` ժ. 17.00-ին: The day of Jesus’ arrest and crucifixion when ԴՌՆԲԱԿ ԽԱՒԱՐՈՒՄ happens until Sun day Morning for ԴՌՆԲԱՑ Ապրիլի 11` Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին: Saturday is when hell was destroyed Ապրիլի 12` Կիրակի: Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին: Ապրիլի 13` Երկուշաբթի: Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց: Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ: Սկիզբը ժ. 10.30-ին: And, of course, the Feast of Resurrection=ՅԱՐՈՒԹԻՒՆ And, Monday, the day after is known as ՄԵՌԵԼՈՑ in memory of the “dearly departed”. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted April 4, 2010 Author Report Share Posted April 4, 2010 ԶՈՒԱՐԹ ԶԱՏԻԿHAPPY EASTERIn the Kilikian dielects-ՄԻՆԾ ԶԱՏԱԿ-Big Holiday- Easter, as opposed to Little Holiday- Պիտիկ/Պզտիկ Զատակ-Christmashttp://www.fotosearch.com/bigcomp.asp?path=UNN/UNN002/u28127563.jpgԶԱՏԿԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿ/ԿԵՐԱԿՈՒՐEASTER MENUhttp://www.armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/lead-photo.jpghttp://www.armenianow.com/hy/features/mama_makes_it_better/22058/armenian_easterhttp://www.armenianow.com/hy/print/22058How many of these menus and ingredients do you know?Mama Makes It Better | 02.04.10 | 16:52 Խորհրդանշական և համեղ. հայկական ավանդական Զատկի տոնին պատրաստվելու մէկ դաս ---Նազիկ ԱրմենակյանԱրմենիաՆաուի ֆոտոթղթակիցԳայանե Մկրտչյան«ԱրմենիաՆաուի» թղթակից Սուրբ Զատիկն ամենատոնական շրջանն է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու համար: Ամեն Զատկի տոնին նրա խոհանոցում կերակրատեսակների իսկական շքահանդես է սկսվում:Նրա խոհանոցի սեղանին դրված են ձու, ձուկ, բրինձ, չրեր, չամիչ, բանջարի տարբեր տեսակներ, արդեն պատրաստի խմոր, լավաշ: Սակայն մինչ կերակուրներ պատրաստելը, նա ցույց է տալիս դատարկ հավկիթները, որոնք նախապես ասեղով ծակել է, պարունակությունը դատարկել և ներկել: Դատարկ ձվերին նա ժապավեններ է կապում և թոռների ու հարսի հետ զարդարում Զատկի տոնական ծառը: Նրանք ծառի ճյուղերից կախում են տարբեր չափսերի ձվեր, կանաչ-կարմիր ժապավեններ: «Մեծ ձվերը խորհրդանշում են մեր անցած կյանքը, միջինները` ներկան, իսկ փոքր ձվերը`ապագան»,- բացատրում է Ագուլեցին: Զատկի տոնական սեղանին հայ կանայք ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»: «Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես`մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը`խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը»,- ասում է նա և անցնում կերակուրների պատրաստմանը: Լուսիկը սկսում է ներկել Զատկի ձվերը` օգտագործելով տորոն բույսի կարմիր արմատները, որոնք աճում են հիմնականում խաղողի այգիներում: Նա լվանում է տորոնը, ապա դնում հին թեյնիկի մեջ (նախընտրելի է մի որևէ հին կաթսա, քանի որ տորոնից ներկվում է նաև կաթսան): Տորոնի վրա խնամքով շարում է ձվերը, ավելացնում ջուր այնքան, որ ձվերը ծածկվեն, և մեկ ճաշի գդալ աղ: Այնուհետև ձվերով թեյնիկը դնում է գազօջախին: Ձվերն առնվազն պետք է 30-45 րոպե խաշվեն: Զատկի հաջորդ կարևոր կերակրատեսակը բանջարն է: Երևանյան շուկաներում վաճառվում են տարբեր տեսակի բանջարներ, որոնք Երևան են հասցնում մարզերի բնակիչները: Լուսիկ Ագուլեցին պատրաստում է օձանման սինձ բանջարը: (Ասում է, որ կա նաև սովորական սինձ, բայց օձանման սինձն ուտելու համար շատ ավելի փափուկ է Գազօջախին է դնում 1 լ ջուր և սպասում, որ այն եռա: Եռալու ընթացքում ավելացնում է 1 ճաշի գդալ աղ: Այնուհետև ավելացնում է նախապես լվացված 1 կգ օձանման սինձը: «Կանաչին պետք է անպայման եռացրած ջրով խաշել, որպեսզի գույնը գեղեցիկ կանաչ մնա ու սեղանի վրա էլ գեղեցիկ դիտվի: 15 րոպե եփելուց հետո հանում ենք ու փլավքամիչով քամում»,- ասում է նա: Այնուհետև վերցնում է թավան, մեջը դնում 100 գ կարագ, նաև մի քիչ զեյթունի ձեթ: Ու մինչ թավան տաքանում է, նա խոշոր-խոշոր կտրատում է բանջարը: Հետո կանաչու վրա նորից աղ է ցանում, սև ու կարմիր պղպեղ, լցնում թավայի մեջ ու մի քանի անգամ խառնում: Նա նախապես կոտրել և հարել է 3 հավկիթ: Մի քանի րոպե անց ավելացնում է հարած հավկիթը բանջարի վրա, ինչպես նաև կարմիր պղպեղ`ստացվում է կարմրի ու դեղինի գեղեցիկ համադրություն: «Հայկական խոհանոցը բարդ չէ,- ասում է Լուսիկը:- Պարզապես հարկավոր է սիրել այն»: Այժմ նա սկսում է կուտապ պատրաստել: Կուտապը խմորով պատրաստվող կերակուր է: Ագուլեցին Զատկի կուտապը պատրաստում է ժինգյալով: Ժինգյալը բանջարի տեսակ է, որն աճում է Հայաստանի տարբեր մարզերում: Հատկապես հայտնի է Արցախի «ժինգյալով հացը»: Նա ասում է, որ խմորը կարելի է պատրաստել 1 լ մածունով, մեկ հավկիթով ու ալյուրով: Ալյուրը` աչքաչափով: Կարելի է պատրաստել նաև սուպերմարքեթից գնած պատրաստի խմորով: Ժինգյալը նույնպես գնել է շուկայից: Նա լվանում է կանաչիներն ու խոշոր-խոշոր կտրատում: Մինչ ժինգյալը եփում է, նա մաքրում և մանր կտրատում է երեք գլուխ սոխ: Թավան տաքացնում է, ավելացնում մոտ 150 գ զեյթունի ձեթ: Ժինգյալի և մյուս կանաչիների վրա լցնում է աղ, սև ու կարմիր պղպեղ ու ամբողջ զանգվածը լցնում թավայի մեջ: «Պետք չէ, որ կանաչին եփի, պարզապես այդ ամենը մի հատ լավ խառնվում են իրար: որից հետո վերցնում ենք կրակի վրայից»,- ասում է Ագուլեցին: Նա ձեռքերը ձեթոտում է, նաև մի քիչ ձեթ քսում այնտեղ, որտեղ պետք է դնի կտրատած խմորի կտորները: Ձեռքով բացում է խմորի փոքր կտորը և վրան լցնում արդեն պաստրաստի բանջարը: Երկու կողմերից ամրացնում է իրար և դնում նախապես ձեթ քսած թավայի մեջ: Երբ թավան լցվում է կուտապներով, այն դնում է ջեռոցում եփելու 250 աստիճանի տակ: Լուսիկը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կուտապ պատրաստել նաև լավաշից: Նա լավաշն ուղղանկյուն կտորների է բաժանում: Վերցնում է մի կտոր լավաշ, վրան լցնում բանջար և եռանկյունաձև փաթաթում: Այնուհետև թավային զեյթունի ձեթ է քսում: Մի փոքր տաքանալուց հետո թավայի մեջ է շարում լավաշից պատրաստված կուտապները: Ժամանակ առ ժամանակ շրջում է կուտապները, որպեսզի հավասարաչափ կարմրեն: Գազօջախի վրայի կուտապներն ավելի արագ են պատրաստվում, քան ջեռոցինը (ջեռոցում այն եփում է մոտավորապես 25 րոպե Արդեն պատրաստի վիճակում ցույց է տալիս` ինչպես են ուտում ու նաև հյուրասիրում է իր հյուրերին: «Կուտապը մեջտեղից կիսում ենք դանակով: Հենց տաք-տաք վիճակում վրան մի կտոր կարագ են դնում և ուտում»,- ասում է նա: Զատկի տոնական սեղանի ուտեստների ցանկում հաջորդը խնջլոզն է` բանջարի տեսակ, որն աճում է Հայաստանի լեռնային շրջաններում: Խնջլոզը սոխուկ ունի: Ագուլեցին խնջլոզից նաև թթու է պատրաստում: Նա ասում է, որ հայկական ընտանիքներում ընդունված էր խնջլոզը պատրաստել Ավագ հինգշաբթի, որպեսզի մինչև Զատիկ արդեն լավ թթված լիներ: 1 լ ջուրը կաթսայով դնում է գազօջախին եռալու: Ավելացնում է 1 ճաշի գդալ աղ: Երբ սկսում է եռալ, ջրի մեջ լցնում է խնջլոզը և եփում այնքան, մինչև սոխուկները փափկեն: Եփելուց հետո կանաչին լցնում է փլավքամիչի մեջ: Քամվելուց հետո վրան սառը ջուր է լցնում: Այնուհետև վերցնում է մեկ այլ խորը ափսե և մի շերտ խնջլոզ լցնում: Այնուհետև այդ շերտի վրա ցանում է կես ճաշի գդալ աղ ու նաև աչքաչափով խնձորի քացախ լցնում: Հետո դնում է խնջլոզի հաջորդ շերտը: Նույն գործողությունը կրկնում է այնքան, մինչև կանաչին վերջանա: «Աշխատում ենք, որ խնջլոզն ամբողջովին քամված չլինի: Հետո այդպես թողնում ենք մինչև Զատիկ, ու մի հրաշալի թթու է ստացվում»,- ասում է Ագուլեցին: Հաջորդն իշխան ձուկն է: Նա համեմում է ձկները աղով, սև ու կարմիր պղպեղով, այնուհետև լցոնում ձուկը նախապես մանրացրած կամ ծեծած ընկույզով: Կաթսայի հատակին թարխուն է դնում, դրանց վրա շարում իշխանները: Ձկների վրա մոտ 100-150 գ կարագ է դնում, ավելացնում այնքան սառը ջուր, որ ձկները լրիվ չծածկվեն ու դնում եփելու: «Սովորաբար, երբ ձկան աչքը դուրս է գալիս, ասում ենք, որ ձուկը եփած է: Բայց իշխանը առնվազն 40 րոպե պետք է եփի մարմանդ կրակի վրա: Որքան ձուկը երկար է եփում, այնքան միսը համեղ է լինում»,- ասում է նա: Լուսիկ Ագուլեցին անցնում է Զատկի ամենակարևոր կերակրատեսակի պատրաստմանը`Զատկի փլավին: Փլավի համար անհրաժեշտ են չրեր և լավաշ: Նա կաթսայի մեջ 2 լ ջուր է լցնում, նաև 1 ճաշի գդալ աղ ու գնում գազին: Երբ ջուրը սկսում է եռալ, ավելացնում է 2 բաժակ լվացած բրինձ: 15 րոպեից, երբ բրինձը եփում է, այն լցնում է փլավքամիչի մեջ ու քամում: Մինչ այդ մանր կտրատում է չրերը: Ըստ Լուսիկի`Զատկի փլավը պետք է անպայման հայկական չրերով պատրաստել: Նա պատրաստում է տիպիկ նախիջևանյան փլավ: Չրերը, չամիչն ու ու խուրման ամեն տանտիկին օգտագործում է` հաշվի առնելով իր ընտանիքի անդամների ցանկությունն ու նախասիրությունը: Լուսիկը կտրատած չրերն ու չամիչը լցնում է մի փոքրիկ կաթսայի մեջ, վրան մի քիչ ջուր լցնում, ավելացնում 50 գ կարագ: Չրերը եփում են այնքան, մինչև լավ փափկեն: (Խուրման չի եփում` ասելով, որ շատ կփափկի Լուսիկն ասում է, որ չրերը կարելի է ընդհանրապես չեփել, այլ նախապես փափկեցնել ջրի մեջ: Հետո եռանկյունաձև կտրատում է լավաշը: «Եռանկյունին խորհրդանշում է տիեզերքը, այն նաև կնոջ խորհրդանշանն է: Երկու եռանկյունին իրար մեջ արականի և իգականի խորհրդանիշն է»,- ասում է Ագուլեցին` լավաշները փռելով կաթսայի տակ: Լավաշի վրա լցնում է ճերմակ բրինձը` ավելացնելով գունավոր չրերը: Նաև մի 150 գ կարագ է կտրատում չրերի վրա և եփում մարմանդ կրակով: «Կարագը հալչում է, հոսում մինչև լավաշները: Ծիրանի, դեղձի, սալորի անուշ համն ու բուրմունքը խառնվում են չամիչին ու խուրմային, այս ամենը` բրնձին ու լավաշին: Եփելիս ստուգում ենք` լավաշի կտորը մի թեթև վեր բարձրացնելով: Հենց տեսնում ենք` կարմրել է, վերցնում ենք գազօջախից»,- ասում է Ագուլեցին: Մի քանի րոպեից պատրաստ է նաև Զատկի փլավը: Սակայն Լուսիկ Ագուլեցին դեռ շարունակում է չրեր կտրատել: Ասում է, որ անպատճառ հարկավոր է նաև ղոշաբ պատրաստել: (Ղոշաբը տարբեր չրերից պատրաստված հյութ է Ծիրան, խնձոր, տանձ, սալոր, դեղձ, բալ, կեռաս... Ասում է, որ տանն ինչ ունեք` հնարավոր է խառնել իրար, վրան 2 լ ջուր ավելացնել, նաև մի քանի ճաշի գդալ շաքարավազ (ըստ ճաշակի) ու դնում եփելու: Ղոշաբը եփում է այնքան, մինչև չրերը փափկում են ու համերը փոխանցում իրար: «Ղոշաբի չրերը պետք է հիմնականում առանց շաքարաջրի պատրաստված լինեն: Եփելուց հետո կարելի է խմել թե´ տաք, թե´ սառը վիճակում: Զատկի ղոշաբին նաև չամիչ են գցում` ըստ նախասիրության»,- բացատրում է նա: Սիրով և ջանասիրությամբ կատարված աշխատանքից հետո Զատկի տոնական սեղանը պատրաստ է: Այն ակնահաճո ու շքեղ է ոչ միայն գույներով, այլև համ ու հոտով: Լուսիկ Ագուլեցու ընտանիքը հավաքվում է տոնական սեղանի շուրջը`Զատկի երեկոն նշելու: Բաժակները լցվում են կարմիր գինով: Զատկի տոնին քրիստոնյաները շնորհավորում են միմյանց` ասելով` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» և պատասխան ստանում` «Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի»: http://www.armenianow.com/hy/features/mama_makes_it_better/22058/armenian_easter Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted April 5, 2010 Report Share Posted April 5, 2010 http://www.armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/FF-%282%29.jpg By NAZIK ARMENAKYANArmeniaNow And be creative - combining tasty with beautiful – celebrating one of most important church holidays Easter. As Armenians say "Blessed is the Resurrection of Jesus Christ!" iys mekn el hetaqrqir er, Astvat s arroghj yev yerkar kyanq ta tikin Aguletsi'un yev ir @entaniqin ... - http://www.armeniano... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.