Arpa Posted February 15, 2009 Report Share Posted February 15, 2009 I will be guilty if I don’t cite the site of all these; http://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A5...%B5%D5%A1%D5%B6 Her signature poem- "I Want to Live". Ապրել եմ ուզում հեղինակ՝ Շուշանիկ Կուրղինյան Ապրել եմ ուզում, բայց ո՛չ մեղկ կյանքով, Անհայտության մեջ, անշահ, բթամիտ, Կամ արդ ու զարդին գերի ողջ մտքով՝ Որպես թույլ էակ, քնքուշ ու վտիտ. ― Այլ ձեզ հավասար, ձեզ պես բախտավոր Ով դուք այր մարդիկ, ուժեղ եւ համառ, Փորձանքի դիմաց՝ առողջ, մտավոր Կատարելությամբ եւ մարմնով կայտառ։ Սիրել եմ ուզում՝ անկե՜ղծ, անդիմակ ― Ձեզ պես ինքնիշխան. որ երբ սիրեցի՝ Երգեմ աշխարհին իմ սիրո նվագ Եվ սիրտս բանամ, սիրտս կանացի՝ Ամբոխի առաջ․․․ նրա խիստ դատին Արհամարհանքի դիմեմ վահանով Եվ սո՜ւր նետերը ուղղված իմ սրտին Փշրե՛մ, ջախջախե՛մ աննվաճ թափով։ Գործել եմ ուզում ձեզ հետ հավասար, Որպես ամբոխի հարազատ անդամ. Եվ անկախության իդեալի համար Թող գիշեր ցերեկ, միշտ, ամեն անգամ Կրեմ հալածանք, երկրե-երկիր Թափառեմ, տոկամ․․․ եւ թող տանջանքի Բեռը ինձ ճնշե թեեւ տարագիր Միայն՝ ձեռք բերեմ իմաստը կյանքի։ Ուտել եմ ուզում՝ հանգիստ ձեզ նման՝ Այն արդար հացից ― որին ճարելու Սուրբ աշխատանքին տվի իմ լուման. Գոյության կռվում խոնարհ եւ հլու Ամոթ չզգալով օրհնած վաստակից Թող թափեմ աղի քրտինք-արտասուք Ապրուստիս՝ բանվոր իմ ժիր ձեռքերից Հոսե ալ արյուն, հոգնե իմ թիկունք։ Կռվել եմ ուզում, նախ՝ ձե՛զ ախոյան Ձեր դիմաց կանգնած հի՜ն-հի՜ն վրեժով. Որ անմտորեն, առանց գթության Ինձ ճորտ դարձրիք սիրով եւ ուժով․․․ Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած ― Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ ― Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ․․․ Հունիս 9, 1907 ---- Այդ ես եմ անհաղթ Այդ ես եմ անհաղթ, հսկում ձեզ վրա երգով հոգեթով. Այդ ես եմ անքուն ձեզ բախտ երազում մայրական գթով. Ղողանջս վայրագ հնչում է արագ Ձեզ համար կյանքի, ով խորթ զավակներ, Որ ծախված օրով ապրուստ կը մուրաք Ու չեն չորանում տանջանքիդ ակներ։ Ղողանջս հնչուն հնչում է արագ Ձեր անփառք կյանքի հզոր շռինդով ― Միշտ ոլորտացող պայքարին պապակ Անհագ վրեժի և ոխի խինդով։ Այդ ես եմ կայտառ ու ըմբոստ հոգով՝ ձեզ հետ մնացի, Այդ ես ձեր սիրուն թողի մեղեդիս նուրբ ու կանացի․․․ 1908 ----- Բանուորները Այդ մե՜նք ենք գալիս՝ Մաշուած բաճկոններ, իւղոտ ու մրոտ, Տրորուած գտակ, աղտոտ մազերով, Մեծ մասամբ դեղնած, գծուծ եւ բոկոտ, Երբեմն տժգոյն, երբեմն անխռով. Երբեմն քաղցի, լուռ տառապանքի Սեւ կնճիռների անջինջ կնիքով, Երբեմն ըմբոստ արհամարհանքի, Անզուսպ զայրոյթի վրէժի թոյնով. Դեռ վաղ ծերացած հոգեմաշ ցաւից, Լոյսի, թարմ օդի տենչանք դէմքերիս Ու մարդավայել ապրելու յոյսից, Դեռ խո՜ր վէրքերի կսկիծ սրտերիս՝ Այդ մե՜նք ենք գալիս․․․ Մենք, բանուորներս՝ տռզած փորերի Շերտաւոր ճարպի, ոսկու դէզերի Անվարձ մշակներ․․․ Մենք, բանուորներս՝ վշտի, արցունքի, Կիսաքաղց կեանքի, բանտի, աքսորի Անբաժան ընկեր․․․ Մենք, բանուորներս՝ ապրելու ահից Կեանքի շուկայում ստոր վաճառքից Էժան ծախուածներ․․․ Ո՜վ մեծ տզրուկներ, մարդկային կեանքի, Ստեղծագործութեան անարգ խեղդիչներ. Դո՛ւք՝ փարթամութեան, անառակ տենչի Քնած խիղճերով թմրած խլուրդներ. Դո՛ւք, ամօթապարտ գերեզման փորող Գարշ դահիճներդ սուրբ ազատութեան, Ձեր նմանների արիւնը լափող, Բողբոջ յոյսերի դեւեր հոգեհան, Գուցէ չե՞նք շոյում մեր տանջուած դէմքով Ձեր նուրբ ջղերը, հոգով քաղցածներ, Դուք՝ կուշտ մարմիններ։ Չէ՞ որ մեր արեան մի մի կաթիլով, Աղի ու լեղի թափած քրտնքի, Դառն արցունքների անվերջ հեղեղով, Մեր բազուկների հուժկու, ժրաջան, Կոր թիկունքների, հոգու տագնապով, Մեր գլխին պատրաստ ամէն մի վայրկեան Չարաբաստ մահուան անլուր սարսափով Սնունդ էք առնում, Ապրում, իւղ կապում․․․ Եւ վաստակներիս չնչին փշրանքներ Դժգոհ շպրտում քաղցած ամբոխիս Կ՝ասես մարդկութեան մենք խորթ զաւակներ. Դուք՝ վայելչութեան, անարդար կեանքի ընտիր ըմբիշներ․․․ Հա՜, մենք ենք գալիս Դարեւոր վշտի զրկանքի բովից, Հալածանքների, գարշ ստրկութեան Մոռացուած խաւից՝ Կրծքով փշրելու փառքը տիրողին, Գահը բռնութեան, ստրուկի շղթան, Նոր ուղի հարթել մեր նմաններին, Արժանի կոչման, հաւասարութեան՝ Այդպէ՜ս ենք գալիս․․․։ ---- Ես Ձեզ Խղճում Եմ Խղճում եմ ձեզ, բթամիտ կանայք. Որ արդ ու զարդի հետևից ընկած, Թրև եք գալիս միշտ աննպատակ, Լպիրշ վաճառքի դեմքերդ կոկած։ Որ ամեն հնար դուք գործ եք ածում Միշտ արուների հաճույքը շոյել. Եվ գիշեր ցերեկ միայն մտածում Խանդոտ դավերի որոգայթ լարել։ Որ կողոպտում եք դառը վաստակի Վերջին կոպեկը ձեզ սիրող մարդու. Չեղած ժամանակ անսիրտ անհոգի Կեղծ զոհ ձևացած լալիս որպես բու։ Որ ունեք բնազդ նուրբ առուտուրի` Կարելիին չափ թանկ եք ծախում ձեզ. Անվերջ պայքարով լոկ հրապույրի Հագուստի մրցման շինում եք կրկես։ Խղճում եմ ես ձեզ` շվայտ գերիներ, Միտքը թավիշի ծալքերում կորցրած. Որ ուղեղ ունեք, բայց չկան մտքեր, Որ սրտեր ունեք կեղծիքով ներկած․․․ 1907 ---- Ես ու դու Գարնան օր էր, ջինջ առտու՝ Պատահեցինք ես ու դու․․․ Ու ինձ տվիր մի ալ վարդ, Ասիր․ «Ահա կրծքիդ զարդ»։ Բայց չունեի ես ոչինչ․ Օրն էլ այնպե՛ս պարզ էր, ջինջ․․․ Մի լավ սիրտ կար կրծքիս տակ, Ասի, առ քեզ հիշատակ։ Իմ անթառամ սրտի հետ Գիտեմ, գոհ ես ու հպարտ․․․ Իսկ վարդդ ալ հոտավետ Մի օր ապրեց, կրծքիս զարդ։ Խորշոմ իջավ իմ ճակտին, Կարոտեցի՜ այն ճամփին, Ուր պատահանք ես ու դու, Երբ գարուն էր, ջինջ, առտու․․․ --- Լիլիթ Գէթ մի վայրկեան մրրիկ լինել Կ՚ուզէի՝ Կեանքի հովտում ըմբոստ թափով Շրջելու։ Սլանայի՝ կայծակ որոտ Տեղայի՝ Սրտիս թոյնը ամենուրեք Թափելու։ Գէթ մի վայրկեան դժոխք լինել Կ՚ուզէի՝ Խռովելու անդորրութիւնը Երկնի։ Վշտի շնչով այնտեղ անհաս Իշխէի՝ Ոգիներին տեղի տայի Չարքերի։ Գէթ մի վայրկեան աստուած լինել Կ՚ուզէի՝ Շուրջս ամպեր երկրի արիւնով Ներկուած, Որ տանջանքի հեծկլտանքը Լսէի՝ Գիշեր ցերեկ իմ դէմ դիակ յօշոտուած։ 1906 --- Ծախուածը Նա շատ ջահել էր, աչագեղ, քնքոյշ, Մանկական ժպիտ կար անբիծ դէմքին. Միշտ մօրն էր օգնում եւ ձայնով անոյշ Անվիշտ երգում էր ― կայտառ էր հոգին։ Մի օր ծախեցին նրան լաւ գնով՝ Հարուստ աղայի կին պիտի դառնար. Եւ կոպիտ հայրը տուն եկաւ գինով, Վրդովեց կոյսի քունն ու դադար։ Երկու շարք ոսկի, մատանի, մանեակ, Եւ մարգարտից շքեղ փիրուշան Հագցրին նրան. դարձաւ հրեշտակ, Մի քնքոյշ կոկոն, նորածիլ շուշան։ Եւ իր փեսայի հսկայ ձեռքն առած Անձայն, անշշուկ հետեւեց նրան, Չքնաղ այն դէմքին գունաթափ, շշմած, Սարսափ տարածուեց, երբ տեսաւ սեղան։ Արբած քահանան քծնուող ժպտով. ― Կամքո՞վն է եկել,― կոյսին հարցրեց, Եւ պատասխանը իբր լսելով, Աղայի նուէր ֆարաջան յիշեց․․․ Անցան տարիներ․․․ մի օր ես նրան Տեսայ այլակերպ, հիւանդ, նիհարած․․․ Նա ուխտ էր եկել հինաւուրց մատրան՝ Խնկով ու մոմով, ծոմ ու պաս պահած։ Նա ինձ հետ այնպէս կարօտով խօսում՝ Վախկոտ հայեացքը շուրջը ձգելով. Եւ սրտաճմլիկ լալիս ափսոսում Քաշած օրերը անկեղծ սոսկումով․․․ Նա շատ էր ծնում․․․ եւ ուխտ էր եկել Զօրաւոր սրբին անծին մնալու. Եւ պաղ քարերը այնպէս գրկել՝ Կ՛ասես զգում էր, որ չէ ծնելու․․․ Մայիսի 21, 1907 --- Ղարիպ մշեցին Ղարիպ աղբեր, արի՛ մեր տուն, Բուք բորանին ո՞ւր կ՚երթաս, Հերի՛ք այդքան թափառելով, Սեւ դարդերըդ քամուն տաս։ Անտուն աղբեր, արի՛ մեր տուն, Էս էլ Հայի օճախ է, Իմ պաղ ջուրըս, սեւ-չոր հացըս, Քեզ պես աղբոր հալալ է։ Մշա՛կ աղբեր, արի՛ մեր տուն, Դարդ ու ցավըդ ինձ պատմե, Լաց-լացի տանք էս մեծ տոնին, Սիրտըս լացի կարոտ է։ --- Մենք էլ միանանք Էս փո՛ւճ աշխրքի դարդն ու բալեն Հերի՛ք մեր ուսին իւր բեռը շարէ. Աղի արցունքն էլ անդադար լալէն Հերի՛ք աչերիս ցոլքերը մարէ։ Էս բիրտ օրէնքին հերի՛ք ղուլ-ղուրպան Էղնին մեր գարնան ալ կանաչ օրեր, Ու չորս պատի մէջ մոռցուած, անպաշտպան Հերի՛ք մեր դիմաց փակեն բաց դռներ։ Ա՛րի, քուրիկ ջան, ձեն տանք աշխրքին, Մեր ընկերներին թէզ ոտքի հանենք. Էս սեւ, դարաքաշ, անվայել կեանքին Մի ելք, մի ուղիղ ճամփայ բաց անենք։ Ա՛րի, քուրիկ ջա՜ն, մենք էլ միանանք, Էն մենծ, սուրբ կռուին էղնինք մասնակից. Հերիք շղթայուած ու գերի մնանք Դուման մտքերով, շշմած զրկանքից։ Թող էն բախտաւոր մեր տղամարդիկ Շատ չհպըրտնան, որ առաջ անցան, Էնոնք առանց մեզ, հաւատա՛, քուրիկ, Թէզ տեղ չե՛ն հասնի - կ՛ընկնեն ցիրուցան․․․ Էրթա՜նք, քուրի՜կ ջան, անվախ, միասին Մեր արդար դատին զոհած ամէն բան. Էն ազատ կեանքի սրբազան լուսին Ամէնքն են հաւասար՝ կռուողը արժան․․․ Հուլիս 2, 1907 --- Նա է, ասում են Նա՜ է ասում են․․․ բանաստեղծուհին ― Եվ լո՜ւռ, ակնապիշ նայում են դեմքիս. Ոմանք հիասթափ մնում են՝ որ հին Տձեւ ու անզարդ շորեր կան հագիս։ Նա՜ է ասում են․․․ բանաստեղծուհին ― Անսովոր ոչինչ՝ կին է հողեղեն․․․ Օ՜ մարդիկ գուցե տեսնե՞լ կուզեին Ուսերիս թեւեր, դեմքս՝ լուսեղեն․․․ Դու ոչի՛նչ չասիր․․․ բայց դու տեսար ինձ. Ձեռքս բռնեցիր դողդոջուն եւ հեզ ― Այդ ակնթարթում իմ անկեղծ սրտից Այնպե՜ս ջերմագին սիրեցի ես քեզ․․․ --- Նորից Ահա գունատվեց արեւը աշնան, Անձրեւ է մաղում․․․ Տերեւ ու ծաղիկ, որ ցրտից թոշնան, Քամին է քաղում։ Գալարվող վշտիս պատճառն է անյայտ, Բաղձանքներս ագահ․․․ Երազս է հուզում տարփանքը շվայտ, Վառ իդեալ չկա՜․․․ Ինչ որ ջերմության հմայքն է գերել Սիրտս խենթ-խելառ ― Ուզում եմ նորից դեւի պես սիրել ― Դեւի պես համառ․․․ Սեպտեմբերի 18, 1908 --- Նվեր աղջկաս Նախշուն աչքերիդ ժպտող հայացքում, Երբեմն տանջված հոգիս փափագով Սուզվում է լռիկ, մոռցված նիրհում Գալիք օրերի Հույսերի ցանցում։ Նախշուն աչքերիդ խոր-խոր ծալքերում Անվիշտ աշխարհի մանուկ ցոլքերով, Իմ ապրած սիրտը հաճախ սփոփվում. Գալիք օրերի Անվերջ երազում։ Տեսնում եմ այնտեղ իմ անբիծ հոգին, Դեռ շղթայված կյանքի կապանքից, Տեսնում՝ մոռացված կարմիր օրերին Մանուկ իղձերիս Պսակը գլխին։ Հրճվում է հոգիս չարքաշ այս կյանքից, Որ անհայտ երբեք կորչելու չեմ ես — Թեև հաղթահար ընկնեմ ես կռվից, Բայց իմ գնալուց Կը թողնեմ մի Ես։ Քեզ կտամ օժիտ հոգուս խորքերից Չար կյանքի խեղդված ազնիվ իդեալներ, Եվ ուժ՝ որ փշրես սև-սև օրերից Տգետ պայմանով Կոփված շղթաներ։ ---- Տրտունջ Իմ մրմուռ, միշտ անլուռ ցավերգով, Ա՜յ, անգին, քո հոգին ձանձրացավ, Որ անդարդ ու հանդարտ եզերքով Հեռացար քեզ համար, առանց ցավ։ Իսկ ես հեզ, փրփրադեզ ծովի մեջ Պիտ լողամ ու դողամ մինչև լույս․ Մինչ ծագի նոր այգի լուսաէջ Վառ արփին սև ափին արշալույս։ Լուսաշող, հուսաշող ջինջ շողին Անհառաչ ընդառաջ ես կերթամ, Եվ պսակ ու դրոշակ հաղթողին Կըհյուսեմ ես վսեմ ու փարթամ։ Դու խղճուկ, կամացուկ ետ կուգաս, Կըձգտես գողի պես ինձ սիրել․ Իմ ուժից, վրեժից հետ կերթաս՝ Հաղթված ու ատված անարգել։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Louise Posted May 28, 2009 Report Share Posted May 28, 2009 I will be guilty if I don’t cite the site of all these; http://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A5...%B5%D5%A1%D5%B6 Her signature poem- "I Want to Live". Ապրել եմ ուզում հեղինակ՝ Շուշանիկ Կուրղինյան ------------------------------------------------------------------------------------------------------------------------ I had written an article about her.it was a translation in French from an article in ArmeniaNow. For those who can read French here is the URL: http://www.armenweb.org/espaces/louise/rep...ourghinian.html it's the number 108 with her picture Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted May 28, 2009 Author Report Share Posted May 28, 2009 Chere Louise, Սիրուն Սարեան Աղջիկ, how nice to see you again. For a while I worried and wondered where you had been. Yes, I can read French somehow. You have done a wonderful job. Please stay. See my PM to you. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Louise Posted May 29, 2009 Report Share Posted May 29, 2009 Chere Louise, Սիրուն Սարեան Աղջիկ, how nice to see you again. For a while I worried and wondered where you had been. Yes, I can read French somehow. You have done a wonderful job. Please stay. See my PM to you. ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- I am very sorry I could not read your PM, as I have a problem with the computer of Hyeforum. That's why I had to change my name, as it did not recognize me, and may be I made some mistake, I can never log in. But I am veru glad to be able to reply to the members like you, I like this website very much and I felt very miserable to not be able to log in. My first name was my armenian name Iskouhie, then I had to change it again I wrote in oriental armenian Isguhi. Now I stop changing my name. I spent all day to day to translate in French the poem of Daniel Varoujan to his daughter, it is wonderful ! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.