Jump to content

Thread to discuss several linguistic themes.


Johannes

Recommended Posts

Արփայից մէջբերում.

 

-Մարաշի (թրքախառն) բարբառովառաւտուն կանուխ” , եւ երբեմնառաւտուն էրքէն”: Տես այդ սուտ երկրի վարչապետին անունըէր տողան,կանուխ առաւտուն ծնեալ, ծագեալ եւ տես թէԷՐ/early” կապ չունիԱՐԵՒի հետ?

-Տես թէ ինչպէս իմ դարաւոր քարոզարշաւը արգասիք է բերում:

Մեզմէ շատեր ալ չեն արտասանում Կարմիր ԿապոյտՆարնջագոյն”, այլ Կարմիր Կապոյտ Ծիրանի, ի հեճուկս, որ տակաւին, կան ոմք որ չեն կարող բաժանուել այդ թուրքա , գոյն վերջածանացից, որ պարզապէս թարգմանուած է քահվէիրենկի «սուրճ-ա գոյն», քիւլ իրենկի «մոխրա-գոյն» պորտուկալ իրենկի «նարնջա-կակա-kaka- պու պու գոյն» եւլն, երբ մենք արդեն ունենք Գորշ, Թուխ եւ ԾԻՐԱՆԻ բառերը, եւ տակաւին պարտ զգանք ասել ԾԻՐԱՆԱ- ԳՈՅՆ, երբ ԾԻՐԱՆԻ արդեն բաւ է:

 

 

Ողջո՜յն,

 

Ճիշտ ես, թրքերէն էր կանուխ նշանակէ, ինչպէս էրքէն բառը, որ կանուխ արթննալու առթիւ կը գործածուի: Սորա հականիշն է գեճ «ուշ»:

 

Ինչպէս քեզնից, այնպէս էլ ինձանից. վրիպել է Էրդողան ազգանուան միւս մեկնութիւնը, քանզի մոռացել եմ, որ թուրքերը, գուցէ մեզանից կամ այլ ժողովրդից, փոխ են առել էր բառը այր «տղամարդ» իմաստով: Յիշենք նաեւ էրքեկ բառը: Թուրք բանակում էր, ստորին զինուորական աստիճան է:

 

Առաւօտ

 

Հակառակ ակնկալիքիս, Արմատականում մանրամասն ու սպառիչ տեղեկանք չկար այս բառի մասին: Ինքս չեմ ուզում ենթադրելով մեկնաբանել: Փորձեմ հասկանալ Արմատականում գրածը.

 

Առաւօտ «այգ, առտու»: Շրոյդերն ասել էփոխառեալ է եբրայերէն 'arabot «երեկոյ» բառից: ՆՀԲ գրուել է երեւոյթ կամ արւուտ, կամ առ յարոյթ «ժամ յառնելոյ ի քնոյ»...: Սանս. arvat «արագ վազող (արեւի ծագման համար ասուած): Տէրվիշեանն ասել է առաւաստու մեկնում է առա+ւաստու, վերջինը հմմտ. սանս. vastu «այգ, լուսաբաց»: Հիւնքարեանն առաջարկել է արեւ բառից: Նազարեթեանը առ+աղօտ կամ առ+աւօտ բառից, ինչպէս ունինք ց+այգ: Patrubányն ասել է հնխ. *pro+զենդերէն av «երթալ»+ t մասնիկ: ՀԱ գրուել է առ մասնիկ, իսկ աւ՝ հմմտ. լատիներէն aurōra «արշալոյս», յունարէն έως «այգ»: Ղափանցեանն ասել է զենդերէն hav «ծնիլ», յունարէն ύίος «որդի»: Մատիկեանն ու Աճառեանը ասել են հաթերէն ar+i+wa-ar կամ arriwar հոմանիշ բառից:

 

 

Link to comment
Share on other sites

  • Replies 51
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Ողջո՜յն,

Ճիշտ ես, թրքերէն էր կանուխ նշանակէ, ինչպէս էրքէն բառը, որ կանուխ արթննալու առթիւ կը գործածուի: Սորա հականիշն է գեճ «ուշ»:

Ինչպէս քեզնից, այնպէս էլ ինձանից. վրիպել է Էրդողան ազգանուան միւս մեկնութիւնը, քանզի մոռացել եմ, որ թուրքերը, գուցէ մեզանից կամ այլ ժողովրդից, փոխ են առել էր բառը այր «տղամարդ» իմաստով: Յիշենք նաեւ էրքեկ բառը: Թուրք բանակում էր, ստորին զինուորական աստիճան է:

Այդ բառը Արաբերէնով մի քիչ բիրտ բայց պատկերալից իմաստ ունի: Ամօթ: Որ “այր” (սեռ) բառի հետ կապ ունի: Ամօթ նորից:

Ես ես “էր” եւ “ար (եւ)” բառերի կապը առաջ բերի, այդ մի քիչ հաեւանցի էր: Լաւ յայտնի ետեոյթ է որ մեր ուղիղ ձայնաւորները, մանաւանդ Ա ը ծռւում է նրանց լեզուով: Լաւագոյն որինակը “(ե)րանգ (i)renk” ն է , ուր Ա ը դառնայ Է, (like the A in and): Սա նաեւ երեւի մեր կարգ մը գաւառականներում : Չ գիտեմ ով որնից է սովորել:

Այս մի այլ երեւոյթ է, թէ մենք եւ նրանք , մանաւանդ մենք ալերժի ունենք Ր ով եւ Ռ ով սկսող բառերի հանդէպ: Թէ ինչպէս Րանգ- Րէնգ رنگ բառը դառնայ ԵՐԱՆԳ: Եւ թէ ինչու մեր երանգ ը դառնայ irenk: Յաճախ Ե փոխարինուի Է ով , եւ քանի այդ գիրը յաճախ դառնայ Ի (շէնք- շինել, գէտ- գիտենալ եւլն): Այս երեւոյթին դասական օրինակը մեր “երեք” բառն է: Կըսեն թէ այդ ՀՆԽ “թրեք- տրեք tres, trois, three” բառն է, որ երբ Թ- Տ սկսբնական տարը ինկաւ եւ դարձաւ “ՐԵՔ” , մենք պիտի ձայնավորով նախածանցէինք, եւ դարձաւ “երեք“, տես թէ ինչպէս մեզմէ ոնամք արտասանեն ” իրեք“, սա արդիւնք է թէ երբեմն բառը գրուի Է ով-“Էրեք”**:

ՅԳ, Խնդրեմ Օհան, մեզ գրիր ԵՐԱՆԳ եւ ԳՈՅՆ բառերի մասին:

** Նաեւ տես թէ ինչպէս “երեկոյ” դառնայ “իրիկուն”:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Լաւագոյն որինակը “(ե)րանգ (i)renk” ն է , ուր Ա ը դառնայ Է, (like the A in and): Սա նաեւ երեւի մեր կարգ մը գաւառականներում: Չգիտեմ ով որից է սովորել:

 

 

Յարգելի Արփա, գրական թուրքերէնում բառը renk- է: Ռ-ով եւ Ր-ով սկսող բառերի հանդէպ զգայուն են եղել աւելի հին Փոքրասիական լեզուները եւս:

 

Սայեաթ Նովան այդ զգայնութիւնը չի ունեցել, երբ գրել է. «Ռանգդ փռանգի ատլաս է, զար ղալամկարի նման իս»

 

Մի օր, երբ ամբողջանայ բնիկ հայկական գոյների անունների մասին պրպտումներս, անջատ շարան պիտի բանամ: Աճառեանը իր «Հայոց Լեզուի Պատմութիւն» անուն գրքում տալիս է այդ գոյների անունները, որ մոռացուել է, մնում է մատեաններում, եւ չի գործածւում:

 

Արմատականից.

 

Երանգ «գոյն, ներկ», որից՝ երանգել, բազմերանգ, երփներանգ եւայլն: Արդի գրականում երանգ գործածւում է «նուրբ տարբերութիւն, nuance» իմաստով: = Պահլաւերէն * rang «գոյն» բառից. նոյն են պազենդերէն rang, պարսկերէն رنك rang, renk, աֆղաներէն բելուճերէն rang, սանսկրիտ ran՛ga-, բոլորն էլ «գոյն» նշանակութեամբ: Պարսիկն ունի նաեւ arang, ranĵ հոմանիշ ձեւերը: Իրանեանից են փոխառեալ արեւելեան թրքերէն reng, rang «գոյն, երեւոյթ, տեսակ», սերբերէն renk, renĵák «գոյն»:

 

Գոյն «գոյն, երանգ, ներկ», «դալուկ, դեղնցաւ», «կերպ, ձեւ, տեսակ», որից՝ գունել «գոյն տալ, ներկել», «ձեւացնել, կեղծել», գունաւոր, գունաւորել, գունատ, գունեան, գունեղ, անգոյն, բազմագոյն «շատ տեսակ», այնգունի «այնպիսի», բազմագունի, երկնագոյն, շառագոյն, կապուտակագոյն, կարմրագոյն, կանաչագոյն, տգոյն «անգոյն»: Այստեղ են պատկանում նաեւ գոյն «երաժշտական մի խազ», գոյնիկ «ձայնին պատկանող մի եղանակի անուն» եւ –գոյն՝ իբրեւ սաստկական մասնիկ գործածուած ածականների վրայ. ինչ. հեռագոյն, բացագոյն, նեղագոյն, խստագոյն, զօրագոյն եւն: Կրճատուած է գոն ձեւով՝ ո՛րգոն «ինչպէս, իբր»: Այս արմատին են կցւում գունակ, դժգոյն, հանգոյն բառերը: = Պահլաւերէն gūn «գոյն, երանգ», զենդերէն gaona- «կերպ, եղանակ, գոյն» (գտնւում է միայն բարդութեանց ծայրը, ինչ. zairgaona «դեղնագոյն» (=պարսկերէն zargūn), hamagaona- «նոյնագոյն»: Իրանեան բառի առաջին եւ նախնական նշանակութիւնն է «մազ, յատկապէս անասունների մազը. 2. մազի գոյն եւ յետոյ ընդհանրապէս գոյն. 3. տեսակ, ձեւ, եղանակ»: Իմաստի այս զարգացումը, որ ըմբռնելի է անասնապահ ժողովրդի կեանքի համար, գտնում ենք նաեւ ֆիններէն լեզուի մէջ, ուր karva ունի ճիշտ նոյն նշանակութիւնները:

 

 

Ծանօթ. Յովհ.-ի,

 

  • Մեք, բոլոր հայերս, գունել բառը երկարելով գունաւորել կասենք, յայտնի անպարկեշտ բառին չառնչելու խնդրով: Եթէ արեւելահայի լեզւում gunel է հնչում, ապա արեւմտահայի լեզւում՝ այլ բան: Այսպէս, խճճել ենք բառերը բարդացնելով: Մի ուրիշ առիթով, յայտնաբերեցի գրաբարեան պայմանել բայը, որ արդի աշխարհաբարում (արեւելահայ եւ արեւմտահայ)՝ դարձել է պայմանաւորել, ստանալով աւոր բարդութիւնը:
Link to comment
Share on other sites

Չեմ կարծում հարցրածս այս թեմային համապատասխան է, բայց հետաքրքիր է ինձ

անգլերեն "humbug" բառը հնչողությամբ ու մի քիչ ել իմաստով նման է հայերեն "համբակ" բառին, արդյոք արմատական կապեր կան, թե զուգադիպություն է...http://www.merriam-webster.com/dictionary/humbug

Link to comment
Share on other sites

Ողջո՜յն Անի,

 

Յուսամ կկարողանամ մի բան մեկնել:

 

Համբակ բառի նախնական իմաստն է եղել. «երախայ, նորածին մանուկ. 2. տղայ, մանուկ. 3 զաւակ, որդի. 4 աշակերտ»: Արդի գրականում միայն «թերուս» նշանակութեամբ: Արմատականը բառի ծագումը չի տալիս, այնպէս որ՝ յստակ չէ, բառը փոխառուե՞լ է թէ ոչ: Յունարէնում նման հնչող մի բառ կայ՝ pais, «տղայ» «մանուկ, մանչ» նշանակութեամբ, իսկ պարսկերէն hampā նշանակում է. «արբանեակ, ընթացակից»: Յունարէնում կայ եւս ompas «խակ, տհաս» իմաստով:

 

Բառարանս անգլ. humbug թարգմանեց, որպէս «խարդաւանք»: Անգլերէնի գիտակ չեմ, շատ-շատ համբակ կարող եմ լինել:

 

Եթէ տարանջատենք humbug, hum առանձին նշանակում է. «նվնվոց, մռմռոց», իսկ bug. «միջատ»: Միջատի բզզոցը ի՞նչպէս կառնչուի խարդաւանքին: Ուրեմն բառը տարանջատելս ճիշտ չէր: Միայն ասեմ, որ արաբերէն baq նշանակում է. մժեղ: Այս պարագայում bug եւ baq ազգակի՞ց են:

 

Մենք նկատի չենք առնում, լեզուաբանութեան մէջ ընդունուած «պատահական նմանութիւն» կոչուած պարագան, որն այստեղ պիտի հարմարի humbug եւ համբակ բառերին:

 

 

Link to comment
Share on other sites

Humbug is an onomatopoeic բնաձայն word. To hum usually means to sing with the mouth closed. In the Armenian “ hum” is բզզոց, տզզոց, բվվոց etc. and “bug” is բզեզ, therefore “humbug” would be a redundant word meaning a “bug that hums“, or a “hum that bugs“‘? In Armenian Humbug would be բզզան բզեզ:

The best example of that would be the hummingbird that I have in my backyard, most of which are no bigger than a grasshopper. “hummingbird=կոլիբրի. Surprise, surprise! I did not know that colibri meant hummingbird.

http://www.physorg.com/newman/gfx/news/2006/researchersd.jpg

http://www.hartford-hwp.com/Taino/photos/bird.html

http://www.flickr.com/photos/kenu/2816250966

=====

ՀԱՄԲԱԿ

Հոմանիշներ Թերուս, տգէտ, իմաստակ, սկսնակ, դերակիրթ, թերավարժ, նորավարժ, դեռավարժ, նորահմուտ, անվարժ, նորընծայ, անճարտար, անփորձ, նորափորձ, աշկերտ եւ ….. ԽԱԿ

Այո, գիտենք որ Արմատականը ՀԱՄԲԱԿ ը չի յիշի, բայց տես

ՀՈՒՄ= Չեփած, անեփ….Բնիկ Հայ բառ հնխ “Omo” ձեւից, Սանսկ “ ama“… Պրրկ. ԽԱՄ/ XAM

Մեբք արդեն գիտենք որ այլ լեզուներում ԽԱՄ նշանակի անեփ, անհաս (ինչպէս անհաս, խակ պտուղ):

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Լավ...:(

 

Թե ինձանից ինչ լեզվաբան, փորձեցի մասնակցեմ փոխարենը տգիտությունս ապացուցեցի... :msn-cry: :down:

 

Երևի արդյունքն է 3 ժամանոց դասախոսություն/հիպնոսի...Մյուս անգամ լեզվաբանության փոխարեն կքնեմ...:sleep1:

Link to comment
Share on other sites

Ինքդ քեզ մի՛ թերագնահատի Անի ջան, բոլորիս էլ գիտութիւնը ու տգիտութիւնը համեմատական է:Դու քո մասշտապով հայագէտ ես, գոնէ գրականութեան ասպարէզում:

 

 

Link to comment
Share on other sites

Այո, ինչպէս Հովաննէսը ըսաւ, դոէ քեզ մի թերագնահատիր, մենք շատ բան ենք սովորել քեզնից եւ տակաւին պիտի սովորինք: :)

Լավ...

 

Թե ինձանից ինչ լեզվաբան, փորձեցի մասնակցեմ փոխարենը տգիտությունս ապացուցեցի... 

 

Երևի արդյունքն է 3 ժամանոց դասախոսություն/հիպնոսի...Մյուս անգամ լեզվաբանության փոխարեն կքնեմ...

:oops: I just saw this.

Mea culpa, իմ յանցանքը: ;)

My apologies. My intention was not to criticize you but to bring out thr phenomenon of coincidental similarities of words from one language to the other. And as stated before, sometimes the results may be very ugly.

Սիրելի Անի, երեւի դու իսկապէս վիրավորուել ես իմ խօսքից:

Իմ նպտակը քեզ քննադատել չէր այլ պարզապէս լեզուգիտական: Պարտիմ քեզ որ ինձ մղեցիր պրպտումի: Թէեւ ես ընդհանրապէս վեր ի վերոյ գիտէի “համբակ” բառի իմաստը բայց չգիտէի նրան բուն արմատը: Նորից, պարտիմ քեզ:

Ես բազմիցս ասել եմ որ իմ այստեղ ներկայութեան նպատակը սովորել է, եւ շատ բան(բան= logos=word) եմ սովորել շնորհիվ քո նմաններին:

Խնդրեմ մեզ ասա ճիշդ եմ կարդում թէ այդ զաւեշտը արտասանուել է հայագիտական ամպիոնի դասախօսի կողմէ? Միթէ դա զաւեշտ էր կամ լուրջ:

Մենք յաճախ նման զաւեշտական խաղեր խաղանք մեր տան հիւրանոցներում , թէ Gregory Peck ը Հայէ, կամ Elizabeth Taylor Ը Հայ է եւլն, թէ իբր Երեւանը անուանուել է երբ Նոյ ը գոռացել է “երեւաց”, բոլորն ալ անվնաս կատակներ, “պարապ վախտի խաղալիք” բայց պիտի տեսնել թէ մեր մի մեծ զանգուածը չի անդրադառնան նրանց զաւեշտական իմաստին եւ բառացիօրէն հաւատան: Ես ալ յաճախ զաւեշտներ գրեմ բայց միաժամանակ յայտնի անեմ որ նրանք կատակ են: :P

Ես արդեն ասի եթէ մենք նկատենք նոյնաձայն բառեր մի լեզուից միւսը երբեմն շատ տգեղ դուրս գան: Ես յաճախ մտմտամ թողնել այս ֆորումը բայց երբ տեսնեմ քո, Հովաննէս, ՍԱՍ եւ այլք ի նմանները զղջամ եւ մնամ:

Խնդրեմ շարունակիր!!!

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Չէէէէ, Արփա, չեմ խռովել...(հո երեխա չեմ) ;) :)

 

ՈՒղակի ամաչում եմ տգիտությանս համար :sadangel: , բայց նաև մխիթարվում եմ հիշելով պապական խոսքերը "Չգիտենալը ամոթ չէ, չսորվիլն է ամոթ"...

 

Խնդրում եմ լուսավորեք մեզ, հայֆորումի հայագետներ... :wavey:

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Աքեմենեան Դարեհ արքան բացառիկ յարգանքի արժանի է սուրիահայութեան կողմէ, քանզի մինչեւ այսօր, 2008 թուականը, մեր գործածած տեղական դրամանիշը կը կոչենք իր անունով՝ դահեկան, որ դարեհական անուան կրճատն է:

 

Քիչ առաջ, երբ կը գրէի նախադասութիւն մը, անդրադարձայ, որ կը գրեմ ...դահեկան: Որպէս դրամանիշ, «ոսկի» բառն ալ գործածական է մեր մօտ, թէեւ շատոնց ոսկին դադրած է որպէս դրամ օգտագործուելէ: Ինչո՞ւ յամառօրէն հրաժարած ենք «լիրա» դրամանիշի անուան գործածումէն, թէեւ ութ տասնամեակէ ի վեր Սուրիոյ եւ Լիբանանի դրամանիշին անունն է:

 

Հիմա, երբ այս տողերը կը գրեմ, անդրադարձայ նաեւ, որ արեւմտահայոց գործածած «շատոնց» բառը արեւելահայոց մօտ «շուտուանից» բառն է:

 

Արեւմտահայոց «շատոնց»-ը նշանակելու է. «շատ ժամանակ առաջ», իսկ արեւելահայ խօսակցական «շուտուանից» բառը, հաւանաբար՝ «կանուխ ժամանակէ ի վեր», քանի որ շուտ՝ կանուխ, վաղուց:

 

 

Link to comment
Share on other sites

Աքեմենեան Դարեհ արքան բացառիկ յարգանքի արժանի է սուրիահայութեան կողմէ, քանզի մինչեւ այսօր, 2008 թուականը, մեր գործածած տեղական դրամանիշը կը կոչենք իր անունով՝ դահեկան, որ դարեհական անուան կրճատն է:

 

Քիչ առաջ, երբ կը գրէի նախադասութիւն մը, անդրադարձայ, որ կը գրեմ ...դահեկան: Որպէս դրամանիշ, «ոսկի» բառն ալ գործածական է մեր մօտ, թէեւ շատոնց ոսկին դադրած է որպէս դրամ օգտագործուելէ: Ինչո՞ւ յամառօրէն հրաժարած ենք «լիրա» դրամանիշի անուան գործածումէն, թէեւ ութ տասնամեակէ ի վեր Սուրիոյ եւ Լիբանանի դրամանիշին անունն է:

 

Հիմա, երբ այս տողերը կը գրեմ, անդրադարձայ նաեւ, որ արեւմտահայոց գործածած «շատոնց» բառը արեւելահայոց մօտ «շուտուանից» բառն է:

 

Արեւմտահայոց «շատոնց»-ը նշանակելու է. «շատ ժամանակ առաջ», իսկ արեւելահայ խօսակցական «շուտուանից» բառը, հաւանաբար՝ «կանուխ ժամանակէ ի վեր», քանի որ շուտ՝ կանուխ, վաղուց:

Լաւ ասիր: Իմ աչքը եւ լեզուն բացիր: Արի սկսիր մի շարան "ԴՐԱՄ եւ ՓՈՂ"ի մասին:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

http://hyeforum.com/index.php?showtopic=17557&view=findpost&p=249241

Խնդրեմ Օհաննէս, մեզ գրիր "երեսփոխան" բառի մասին, թէ արդեոք նա կազմուել է Վասակ Սիւինի ի երես փոխանք փոխելից?

 

Յովհաննէսը նոր նկատեց այս գիրը: Երես=դէմք, արմատական կապ ունի երեւիլ բայի հետ: Նշանակում է. ժողովուրդի երեսը, ընտրողների դէմքը, քուէարկողների երեւումը՝ տուեալ ատեանում:

Երես փոխան(որդ) ուրիշին:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

  • 1 month later...

http://hyeforum.com/index.php?showtopic=18...st&p=252313

Never mind the furkified "alagoez", it is Aragats in Armenian.

 

Բարի օր,

 

Այ'ո, մենք գիտենք, հաստատել ենք, որ Ալագեազ անունը, հայոց Արագած անուան թուրքացուած արտասանութիւնն է: Բայց կուզեմ մի քիչ կասկածիլ: Ինչո՞ւ: Որովհետեւ գրուի եւ արտասանուի Alagäz եւ ո'չ Alagöz:

 

Բարբառներում յաճախ a հնչոյթը արտասաանուի ä: Մնում է R-ի L արտասանումը պատճառաբանել:

 

Կովկասեան ցեղերին մօտ բնակող հայերի բարբառներում, կամ՝ գուցէ աւելի ճիշտ է ասել. Հայերէնից վրաց լեզու բառի փոխանցման ընթացքին, յաճախ հայոց Ր դառնայ Լ:

 

Գիտենք՝ Գրիգոր>Գրիգոլ

 

Պարխար > Պարխալ (Մեծ Հայքը Խաղտիքից սահմանազատող Լեռներ)

 

Յետեւաբար, ինչո՞ւ չէ Արագած > Ալագած, մանաւանդ, երբ ունինք հին վկայումներ եւս, Ալարոդ (Արարատ) ցեղանուան առնչութեամբ: Հարցման նշան:

 

 

Link to comment
Share on other sites

  • 3 months later...

Արեւ բառը, հայերէն ունի նաեւ «կեանք» իմաստը: «Հ1» հեռուստաալիքէն կը դիտեմ Սեն Արեւշատեանի հարցազրոյցը: Ի՜նչ լաւ ազգանուն ունի մեր գիտունը: Արեւշատ կը նշանակէ. «երկար կեանք ունեցող»:

 

 

Մեր գիտունը, ազգանուանակից մը ունի Հալեպի մէջ: Բայց համաքաղաքացիիս ազգանունը կազմող արմատ բառերը շրջուած են՝ Շատարեւեան:

 

 

«Հօրս արեւ» բառակապակցութեամբ երդուիլ կը նշանակէ՝ հօր ապրելիք կեանքով երդուիլ:

 

«Արեւիդ մեռնեմ» կը նշանակէ՝ կեանքիդ համար մեռնիմ:

 

 

---

 

Յայտնի արուեստաբան հաղորդավարը, հանդիսատեսի հետ իր հանդիպումներուն, կը հարցնէ «ի՞նչպէս է ձեր անունը»:

 

(Թող ներեն ընթերցողներս, եթէ՝ ուսուցիչի, խմբագիրի կամ խօսիլ սորվեցնողի տպաւորում թողուցի)

 

 

Տրամաբանութիւնս կը թելադրէ զիս, մտածել՝ թէ հարցման այս ձեւը սխալ է: Ճիշտը պիտի ըլլայ. «Ի՞նչ է ձեր անունը»: Պատասխանը կ’ըլլայ, -օրինակի համար,-. «Մանաճիհր»: Հաղորդավարը լաւ չի հասկընար, կը հարցնէ. «Ի՞նչպէս (կ’արտասանուի)... Մանուչա՞ր»: Զանգողը կը յստակեցնէ իր անուան արտասանութիւնը, ուղղելով հաղորդավարին թիւրըմբռնումը, -որ «պարտի» հեռախօսի գիծին,- վերարտասանելով. «Մանաճիհր»:

 

 

Կը կարծեմ. «ի՞նչպէս է» հարցման ձեւը, կապ ունի նաեւ Ամերիկեան կեանքին: Ինչպէս գիտենք, ողջ հին աշխարհը, մասնաւորապէս Եւրոպան, իր տարատեսակ ազգերով եւ ուղղագրութիւններով, ներկայացած է նոր աշխարհի մէջ: Արմատապէս նոյն ազգանունը կամ անձնանունը ունեցող եւրոպացիներ, գիտեն ի'նչպէս (տարբեր ազգային ուղղագրութիւններ) արձանագրուած են մայր հայրենիքի մէջ (խօսքը գրաճանաչներուն վերաբերի): Օրինակ՝ edward||eduard անունն ունեցողը. հաւանաբար խրտնի առաջին կամ երկրորդ ձեւէն, մտածելով՝ թերեւս կորսնցէ իր ազգականական ու ցեղակցական բոլոր կապերը, եթէ իր գիտցած ձեւով չ’արձանագրուի նոր հայրենիքին մէջ: Քաղաքացիներու հոգեբանութեան գիտակ գրագիրը, կանխելով հաւանական անհասկացողութիւնը, սկիզբէն կը հարցնէ. «Ի՞նչպէս կը գրուի ձեր անունը», ու կը սկսի հեգել զայն. տառ առ տառ:

 

 

Link to comment
Share on other sites

Johannes;

Մեր գիտունը, ազգանուանակից մը ունի Հալեպի մէջ: Բայց համաքաղաքացիիս ազգանունը կազմող արմատ բառերը շրջուած են՝ Շատարեւեան:

Հոյակապ ազգանուն!!

Մի ժամանակ Հալէպ , մի շատ սիրուած Հայ Կաթոլիկ Մխիթարեան վարդապետ կար Շատարեւեան ազգանունով: Մարաշի բառբար խօսողները «Շոտարեւ(եան)» հնչէին:

Johannes;

Կը կարծեմ. «ի՞նչպէս է» հարցման ձեւը, կապ ունի նաեւ Ամերիկեան կեանքին: Ինչպէս գիտենք, ողջ հին աշխարհը, մասնաւորապէս Եւրոպան, իր տարատեսակ ազգերով

=====

հեգել զայն. տառ առ տառ:

Այո, անմիջապէս «ինչպէս» ը խորթ հնչի, բայց ես արդեն կռահեցի քո «խմբագրական»ը:

Ի միջ այլոց, տեսնենք թէ «Յակոբեան» ազգանունը ինչպէս եւ քանի ձեւով գրուի, թէ Հայերէն եւ թէ Լատին?

Անգլո անուններուն ամենատարած կնճռոտներէն մին “Smith” “Smythe”է:

 

Link to comment
Share on other sites

  • 5 weeks later...

Ողջո՜յն,

 

Hangover (Թէ՞ յանգաւոր «եզրաւոր, ծայրաւոր».― հարկաւ կատակ) անուն շարանին մէջ, զրոյց դարձաւ խումար եւ մախմուր բառերի վերաբերեալ:

 

 

Մախմուր, ակնյայտօրէն արաբերէն կազմ ունեցող բառ է, եւ եթէ կուզէք, նոյն բառակազմութիւնն ունի, ինչ՝ մահմուդ, մաս‘ուդ, մաջնուն: Այս բառակազմական ձեւը, արաբերէնի մէջ կը կոչուի մաֆ‘ուլ, քերականական եզրաբանումը չգիտեմ, միա'յն ասեմ՝ բայից ածական ու գոյական-ածական կերտելու հոլովման ձեւ:

 

Ասելիքս է՝ մախմուր, կապ չպիտի ունենայ խումար բառի հետ, քանզի երիտասարդ աղջկայ ածական է, ու գործածւում է. «մախմուր աղջիկ» բառակապակցութեան մէջ:

 

Գիտենք, Պատմական Հայաստանի մի շարք գաւառներում, հ հնչիւնը ունեցող բառեր արտասանուել են խ հնչիւնով, ու զարմանալիօրէն՝ այդ բարբառները ունեցել են նաեւ հ-ով արտասանուող բառեր (օրինակ քեաւարցիք, որ Մեծ հայքի Այրարատի Բագրեւանդ գաւառից են: Բագրեւանդում եղել է Այնթապ անունով աւան, որ կոչուել է նաեւ Դութաղ):

 

 

Խօսքը չճապաղենք: Մեծ է հաւանականութիւնը՝ մահմուր > մախմուր զարգացման: Իսկ մահմուր, արաբերէն մեկնւում է՝ կարմրած, կարմրցած (կարմիրով շպարուած), եւ ծագում է ահմար-համրա «կարմիր» բառից:

 

Ուստի՝ մախմուր աղջիկը ո'չ թէ հարբած է, այլ՝ շպարուած, զուգուած, զարդարուած, գեղեցկացած:

 

Յիշենք, ժամանակին երբ «չկային» քուրդ ու թուրք, Հայաստանում իշխում էր արաբը:

 

 

Գանք խումար-ին, «Արմատական»ն ասում է.

 

ԽՈՒՄԱՐ «զարթխում, արբեցողութիւնից նոր սթափած»

 

Այսինքն, եթէ նաեւ «շիլ աչքով անձ» է նշում, ապա հարբածութիւնից արթնացողի «երեւոյթ»ից է գալիս իմաստի այդ զարգացումը: Ունի նաեւ՝ «խենթ, գիժ» իմաստը Ոսկիփ.ի եւ Թլկր.ու մօտ. մարդու կամ ձիու համար ասուած:

 

Աճառեանը, բառի ծագումը գտնում է՝ արաբերէն xumār բառը, որ նշանակում է՝ 1. «հարբեցողութեան յաջորդող թմրութիւնը». 2. «զարթխում, խումար», որոնք ծագում են, իրենց կարգին, xamr «գինի» բառից:

 

Չգիտեմ ի՞նչ կասէր Աճառեանը, եթէ ողջ լինէր, եւ լսէր մեր՝ հայֆորումականներիս տեսակէտը, խումար բառի բնիկ հայերէն «խում» եւ «հար» բառերից կազմուած լինելու կապակցութեամբ: Մարդ ես, կարող է նրանից վրիպել է այս միտքը:

 

Նոյն բառի տակ, բարբառներից երեւանեանում նշանակում է. «գինարբ», Ալաշկերտ Մուշ Վան. «սառած՝ պաղած հայեացքով աչքեր», Սեբաստիա. «փոքր ինչ շիլ հայեացքով»:

 

***

 

«Խումար» բառը ստուգաբանելիս, գիտուն Աճառեանը մէջբերում է միջնադարեան մի մատեանից, -Փահլ. էջ 75,- այս տողը.

 

«Փառք Աստուծոյ կենդանւոյն եւ բարձելոյն յաւիտեան, զի այս ցեղ խեւս զարմանալի պատասխան առնէ. բայց թուի ինձ, թէ չէ դա խեւ, այլ խելօք է»:

 

Մատենագիրը «խեւ» ածականը տալիս խումար անձին, որովհետեւ խօսքը վերաբերում է նրան: Խեւ բառը չկայ «Արմատականում», ակնյայտօրէն նոր բառ է՝ բարբառային է եւ արեւմտեաններին յատուկ: Մատենագիրը օգտագործում է բարբառային այս բառը իր մատեանում ( «Պատմութիւն Յաղագս Փահլուլ թագաւորին»): Ըստ իս՝ բառի արմատը պէտք է լինի ՀԵՒ («հեւալը») բառը, որ բարբառում, հ>խ հնչիւնափոխմամբ դարձել է ԽԵՒ:

 

Արմատականը յիշում է ՀԵՒ բառը, որից՝ հեւալ «յոգնածութիւնից եւն հատկտուր շնչել»: Բառը բնիկ հայերէն է (հնխ. peu- «փչել»): Բարբառներում հեւալ բայը միշտ հ-ով է. բացառութիւն է Վասպուրականի Ոզմի գիւղի շրջանի բարբառային ձեւը՝ խէվալ:

 

Եթէ«հեւալ» բայը մնացել է իր բնիկ՝ հ հնչիւնով, ապա հաւանական է, որ բայի արմատը հանդիսացող հեւ բառը, խեւ ձեւով պահպանուած լինի բարբառներում:

 

Ուստի՝ եթէ «Արմատականում» չէք գտնում բարբառային խեւ բառը, դրանից է, որ բառը «բնիկ արմատային» ձեւ չի ճանաչուել, զի նրա ծագումը ՀԵՒ բառն է, որի մասին չի յիշատակուել «Արմատականում»:

 

Խեւ բառը, «թեթեւամիտ, կարճամիտ» եւ «խենթ» իմաստներով. զարգացել է հաւանաբար նրանից, որ, գիժը կամ կիսով չափ գիժը, նաեւ յաճախ հեւալով է խօսում, հեւքի մէջ է լինում:

 

Պարզապէս առաջարկ է:

 

 

Link to comment
Share on other sites

Բարի օր, սիրելի բարեկամներ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, որ համացանցում չկա մեկ այլ ֆորում, որտեղ բառերի ծագումնաբանության մասին այսքան մանրակրկիտ ու բարձր մակարդակի քննարկում գնա: Շնորհակալություն Արփային և Հովհաննեսին:

 

Սիրելի Օնիկ, կա վրացական խեւսուր անվանյալ ցեղ, որ Կովկասում հայտնի է իր մոլեգին, վայրագ բարքով: Քանի որ հայերենում խեւ նշանակում է նաև խելացնոր, մոլեգին, վայրագ, ապա հնարավոր չէ՞, որ խեւ բառը ծագած լինի այդ ցեղի անունից: Պարթեւ բառը քեզ օրինակ:

Link to comment
Share on other sites

ՅՈԼՈՎ-ԺՈՂՈՎ

Մտորելու խթան է հանդիսանում, այս երկու բառերի, -թոյլ տուէք ասեմ,- ձայնային նմանութիւնը:

Երբ բառերը ստուաբանում ենք, նայում ենք արմատական ձեւերին ու բնիկ արտասանութեանց:

ԱՃառեանը, մեկնաբանելով ՅՈԼՈՎ-ը, տալիս է նրա ստուգաբաութիւնը՝ բխեցնելով հնդեւրոպական նախալեզուից: ԺՈՂՈՎ-ի ստուգաբանումը չկայ:

Այս առթիւ, կրկին յիշեցնեմ, որ գրաբարեան հայերէնը, կամ հինգերորդ դարի հայերէնը, L ձայնը տուող երկու անջատ գրանշաններ ունէր՝ Ղ և Լ: Անշուշտ սրանք ունէին արտասդանական տարբերութիւն, որ չէ մեր խնդիրը այժմ: Այնուհանդերձ, եթէ տառադարձենք գրաբարեան հայերէն Ղ հնչիւնը լատինական գրով, ամենամօտը՝ լ հնչիւնը տուող L գրանշանը կընտրենք:

Ուրեմն՝ այս երկու բառերը, արտասանութեամբ տարբերւում են, գրեթէ միայն, Յ եւ Ժ հնչիւններով:

Այժմ, յապաւումով տեսնենք՝ ի'նչ է ասում «Արմատականը». այս երկու բառերի վերաբերեալ (ի դէպ՝ աբեղեանականով, «յոլով» գրւում է «հոլով»):



ՅՈԼՈՎ «շատերը, բազմաթիւ մարդիկ» Սգր. յետնաբար նշանակում է նաեւ «շատ, բազում» Եղիշ. Խոր. Պիտ. որից յոլովել «շատանալ, շատացնել» եւն:

= Բնիկ հայ բառ՝ որ պատկանում է հնխ. pelē- արմատին. սրա ժառանգները տես լի բառի տակ. յոլ-ով ձեւը ներկայացնում է հնխ. արմատի pol- ձայնդարձը. մեր բառի հետ հմմտ. յատկապէս սանս. purú-, զենդերէն pouru- «լի, շատ, առատ», հին իռլանդերէն il «շատ», lia «աւելի, յոգունք», lour «բաւական», գոթերէն եւ Հին բարձր գերմաներէն filu, Նոր բարձր գերմաներէն viel «շատ» եւայլն:



Ինչպէս տեսանք, «յոլով» լաւապէս ստուգաբանուել է, տակաւին աւելիով, որը չեմ ներկայացրել:



ԺՈՂՈՎ «հաւաքում, հաւաքոյթ (մարդոց, անասունների եւ իրերի)» ՍԳր. Ոսկ. Եւս. Պտմ. և քր. Ագաթ. Կոչ. «աղմուկ, կռիւ» Սգր. «եկեղեցի» Կոչ. Ոսկ. յհ. ա. 1. «կրօնական միաբանութիւն» Վրք. Հց. «տօնախմբութիւն» եւայլն, եւայլն:



Ինչպէս տեսանք, «ժողով» բազմաթիւ իմաստներ ունի, որոնց հիմնականն է. «հաւաքում, հաւաքոյթ (մարդոց, անասունների եւ իրերի)»: Հենց նոր տեսայ, այս տողերը գրելիս ԺՈՂՈՎ բառի ներքոյ, որ ուրիշներ եւս ժողով բխեցրել են յոլով-ից, սակայն Աճառեանը, կարծես թէ համաձայն չէ (եթէ սկզբից տեսնէի, երբէք չէի անդրադառնայ այս խնդրին):

Այսպէս՝ Նոր Հայկազեան բառարանը լծ. յոլով: Pedersen, Նպստ. էջ 23 յոլով բառից՝ զ մասնիկով. ըստ իրեն՝ զ+յ տալիս է ժ:



Անշո'ւշտ, մեր ստուգաբանումը՝ թէ ժողով բառը կը բխի յոլով բառէն, տեղին է միայն, երբ գտնենք նաեւ ուրիշ նմանաձայն եւ հոմանիշ բառեր, ուր ժ/յ փոխանցումներ կան: Բնիկ հայերէն բառերու մէջ դժուար է գտնել այդպիսիք, սակայն պահլաւերէն եւ պարսկերէն լեզուներու մէջ, -որոնք չեմ գիտեր,- թերեւս բաժ «տուրք» (հայերէն «բաժին») եւ փայ բառերը կան:



Քիչ մըն ալ գեղագիտական. ― արդարեւ, կը նկատենք, որ լատին J տառը շատ նման է հայոց Ժ տառին. լատին տառի բնիկ հնչիւնը, հայոց Յ տառի բնիկ հնչման նման է: Ի դէպ՝ լատինական այբուբենի մէջ J, նորամուծութիւն է, անոր փոխան նախապէս գործածուած է լատինական I գրանշանը (IVLIVS > JULIUS): Ի՞նչ կ­­­­­­­­­­­­’ըսէք:



Ծանօթ. լուրթ գիրովը մէջբերում է: Շեղ գիրը, գրաւոր աղբիւրների անուններն են:

Link to comment
Share on other sites

Մարդը սխալական է, ներումը «դեւային» աստուածային: To err is human, to forgive, divine.

Միայն Աստուած անսխալական “infallible” է:?

Հապա ինչպէս բացատրել թուրքին ստեղծումը?

Գուցէ զարտուղի:

Արժէ բանալ մի ուրոյն շարան եւ քննարկել Աճառեանն ու Մաշթոցը :

Johannes; Չգիտեմ ի՞նչ կասէր Աճառեանը, եթէ ողջ լինէր, եւ լսէր մեր՝ հայֆորումականներիս տեսակէտը, խումար բառի բնիկ հայերէն «խում» եւ «հար» բառերից կազմուած լինելու կապակցութեամբ: Մարդ ես, կարող է նրանից վրիպել է այս միտքը:

Այո, երանի Աճառեանը ապրէր եւ տեսներ այս «information explosion» դարաշրջանում, ինչպէս նաեւ Մաշթոցը:

Ես քանիցս ասեր եմ որ Աճառեանը Մաշթոցի կողքին սուրբ կուրք է: Բայց ինչպէս Անգլ. Ասացուածքը ասէ “idols with feet of clay”, «ամէն կուրք ունի կաւէ ոտք»: Ես չգիտէի որ սա սբ. գրային խօսք է:

Ներքեւ մէջբերում ելեկտրոնային կայքից, որտեղ ասէ « կէսը խեցուց» թղթակազմ աշխարհաբարը ասէ « կաւէ ոտք»

Մարգ. Դանիէլի 2- 31Դու, արքա՛յ, ահա թէ ինչ էիր տեսնում. քո առաջ կանգնած էր մի արձան, մի վիթխարի արձան, եւ նրա կերպարանքն ու տեսքը ահաւոր էր։ Այդ արձանը շատ սարսափազդու էր։ 32Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մէջքն ու ազդրերը՝ պղնձից, 33սրունքները՝ երկաթից, ոտքերը՝ կէսը երկաթից եւ կէսը խեցուց։ 34Դու նայում էիր, երբ առանց ձեռք դիպչելու պոկուեց մի քար եւ հարուածեց արձանի երկաթեայ եւ խեցէ ոտքերին ու ամբողջովին փշրեց դրանք։ 35Միաժամանակ բոլորովին փշրուեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու …..

Նման Աճառեանի Մաշթոցն ալ կաւէ ոտք ունի: Երանի նա էլ ապրէր այս դարաշրջանում եւ տեսներ թէ պայման չէր ստեղծել մէն մի նշան մէն մի ձայնի համար, երանի գիտենար երկբառբարի դրոյթը, ինչպէս Լատինները կանեն sh=Շ ch=Չgh=Ղ kh=Խ եւլն:

Աճառեանի իրանը ոսկեձոյլ է , սակայն նրայ կաւէ ոտքը բացայայտ է մի քանի ձեւով: Նրայ հայագիտանքի դաստիարակները Եւրոպացի էին, բայց նրայ ամենափխրուն ոտը… նրայ առաջնակարգ լեզուն օսմաներէն էր, եւ սա յայտնուի յաճախ: Ես յաճախ նշմարած եմ վրիպակներ, նոր տեսայ ՄԱԾ նայելիս նա ասէ թէ «եողուրտ /եղուրդ» ը թրքերէն բառ է:

Ինչպէս վերեւ ասի, սա մի լման այլ նիւթ է:

Լուսաւորիչը փշրեց մեր բոլոր կուրքերը:

Միթէ մենք չենք կարող մի քանի «կաւէ ոտք» փշրել?

Բայց, զգոյշ, ինչպէս վերեւ ասի

։

35Միաժամանակ բոլորովին փշրուեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու …..

Չի փշրել, նման Աբեղցբեղեաններին եւ Սբ. Գրիգորին , ոսկի, մարմար, արծաթ, պղինձ ու երկաթը:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Բարի օր, սիրելի բարեկամներ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, որ համացանցում չկա մեկ այլ ֆորում, որտեղ բառերի ծագումնաբանության մասին այսքան մանրակրկիտ ու բարձր մակարդակի քննարկում գնա: Շնորհակալություն Արփային և Հովհաննեսին:

 

Սիրելի Օնիկ, կա վրացական խեւսուր անվանյալ ցեղ, որ Կովկասում հայտնի է իր մոլեգին, վայրագ բարքով: Քանի որ հայերենում խեւ նշանակում է նաև խելացնոր, մոլեգին, վայրագ, ապա հնարավոր չէ՞, որ խեւ բառը ծագած լինի այդ ցեղի անունից: Պարթեւ բառը քեզ օրինակ:

Բարի օր, Սաս: Շնորհակալ եմ մասնակցութեանդ:

 

Ծանօթ եմ այդ ցեղանուան: Առաջարկդ հեռու չէ իրականութիւն լինելուց: Սակայն թոյլ տո'ւր ասեմ. խոչընդոտող երկու խնդիր կայ նրանում: Առաջինը՝ խեւսուր ցեղանուան –սուր բաղադրիչը չկայ (ինչո՞ւ է սղած): Երկրորդը՝ կովկասամերձ արեւելահայ ու հիւսիս-արեւելահայ բարբառները (օր.՝ Լոռիի բարբառը) չունեն խեւ բառը (թէ՞ սխալ եմ), մինչ արեւմտեան եւ հարաւ արեւմտեան բարբառներում ենք հանդիպում «խեւ»-ին:

 

 

Եթէ շատ ենք ուզում վրաց հասցէին մի բան վերագրել, եկէ'ք «քեարթու» (աբեղեանականով՝ քյարթու) ածականի քարթվել ցեղանուան հետ ունեցած առնչութիւնը քննարկենք. եթէ կայ այդպիսինը:

 

Բառի արմատը քարթու (քmրթու) պէտք է լինի. ածանցուած՝ քարթուելի (քարթվելի), ինչպէս ունենք՝ մխարգրձելի, orbeli եւայլն:

 

 

Link to comment
Share on other sites

==

ԺՈՂՈՎ «հաւաքում, հաւաքոյթ (մարդոց, անասունների եւ իրերի)» ՍԳր. Ոսկ. Եւս. Պտմ. և քր. Ագաթ. Կոչ. «աղմուկ, կռիւ» Սգր. «եկեղեցի» Կոչ. Ոսկ. յհ. ա. 1. «կրօնական միաբանութիւն» Վրք. Հց. «տօնախմբութիւն» եւայլն, եւայլն:

---

Ինչպէս տեսանք, «ժողով» բազմաթիւ իմաստներ ունի, որոնց հիմնականն է. «հաւաքում, հաւաքոյթ (մարդոց, անասունների եւ իրերի)»: Հենց նոր տեսայ, այս տողերը գրելիս ԺՈՂՈՎ բառի ներքոյ, որ ուրիշներ եւս ժողով բխեցրել են յոլով-ից, սակայն Աճառեանը, կարծես թէ համաձայն չէ ([/color]եթէ սկզբից տեսնէի, երբէք չէի անդրադառնայ այս խնդրին): [/font]

===

Իմ նախնական բնազդը պիտի առաջարկեր Յն. ecclesia, eglise, եկեղեցի, ժողովարան, բայց երեւի անկապ է: Բայց տես ամբոխ, աղմուկ, կռիւ եւլն եւ նկատիր Լատին horde/հորդայ/ ամբոխ բառը:

:oops: Անգլ. արմատականը ասէ դա թրք. ordu/ոռտու :oops: again բարից է:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

name='Arpa' date='Apr 30 2009, 01:17 PM' post='258301']

Մարդը սխալական է, ներումը «դեւային» աստուածային: To err is human, to forgive, divine.

Միայն Աստուած անսխալական “infallible” է:?

Հապա ինչպէս բացատրել թուրքին ստեղծումը?

Գուցէ զարտուղի:

Արժէ բանալ մի ուրոյն շարան եւ քննարկել Աճառեանն ու Մաշթոցը :

===

Այո, երանի Աճառեանը ապրէր եւ տեսներ այս «information explosion» դարաշրջանում, ինչպէս նաեւ Մաշթոցը:

Ես քանիցս ասեր եմ որ Աճառեանը Մաշթոցի կողքին սուրբ կուրք է:...

Սիրելի Օհան, ներիր ինձ նորից յիշեցի որ դու արդեն ասկսել էիր սա շարանը

http://hyeforum.com/index.php?showtopic=18568

աբեղեանների նմանքը հկիզուին գեհենայի ամէնակիզիչ անկիւններում: Թող որ մենք զրուցենք բուն բնիկ Հայերէնի մասին, եւ տեսնենք թէ ինչու աբեղեանները այսքան ընդւզում են : Միթէ նրանք Հայերէն գիտեն, թէ միտ ածեն թէ դա ռուսերէնի մի մասնաճիւղ է?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...