Arpa Posted July 24, 2008 Report Share Posted July 24, 2008 (edited) ՎԷՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ Yes! It is ՎԷրք not Վերք simply because the Է turns to Ի as in վիրաւոր, and Ե does not. I have been looking for this for a long time. http://www.eanc.net/EANC/library/Fiction%5...tani.htm?page=1 Վէրք Հալէպիստանի? Recently we saw pictures of released hostages from the Colombian rebels, where they also showed how one of them had been infected by Leishmaniasis (Leishmania Donovani, transmitted by the desert fly known as Phlebotomus), aka Aleppo Sore, Baghdad Sore, Ayntap Sore , Delhi sore etc http://www.google.com/imgres?imgurl=http:/...=image&cd=1 I have the scars of the Aleppo Sore, also at times known a Aintap Sore, but it is not anywhere you can see. Edited July 24, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 24, 2008 Author Report Share Posted July 24, 2008 (edited) Sometimes I feel like the mother below. ==== Խեղդամահ Սիամանթօ Ու գետնափոր նկուղին մէջ քառասուն անձ՝ Արջառներու սարսափահար հօտի մը պէս, Որ աւազահողմի հարուածներէն կը հալածուի, Մահուան դիմաց դողահար եւ մէկզմէկ ջախջախելով՝ Չորս պատերուն մէջ խաւարտչին խռնուեցանք...։ Ապառի լռութիւն մը իր սարսափովը կը ծանրանար, Շշուկ չըկար, շնչող չըկար, շրթունքները փակ էին, Եւ ամէնուս նայուածքները քստմնելի եւ դիւային, Մէկզմէկու վրայ յառած՝ մէկզմէկու մահ կ՚ուզէին...։ Արեւածագէ մը մինչ արեւածագըն յաջորդ, Այսպէս անձայն եւ անօթի, գերեզմանի քարերուն պէս՝ Մենք մեր մարմնոյն վրայ, մեր սարսափն երկաթեցինք...։ Ու մեր թաքուն կատաղանքն եւ կարօտը կոտորելու մտածումով՝ Մեզմէ շատերն սկսան մոլէգնօրէն, իրենց մատները կրծոտե՜լ... Եւ ապառաժեայ լռութիւնը անհունին պէս մեր աչքերուն կ՚երկարէր...։ Բայց արեւին տակ՝ հազարաւոր անասնադէմ բարբարոսներ՝ Բերրի դաշտերն ու գիւղերն աւերելէ դեռ չըյոգնած, Մեր թաքստոցը փնտռելով՝, մեր մահը դեռ կ՚ուզէին...։ Եւ գետնափորի մութերուն մէջ մահացնոր՝ Մենք սարսափո՛վ, սարսափո՛վ, սարսափո՛վ, էր որ լսեցինք, Հրազէնի, նիզակներու, սուիններու եւ սուրերու, Կայծակնապար շառաչիւնն որ արեւին տակ կը վառէր... Ու դիակնե՜ր, դիակնե՜ր մեր նկուղին երդիքներուն վրայ, Արմատախիլ ծառերու պէս, սրսփանքով վար կ՚իյնային, Հոգեվարքի հռնդիւններ՝ մերթ ամեհի եւ մերթ խուլ՝ Պատերէն ներս, նկուղին մէջ կուգային մեզ ցնորել։ Եւ հողապատ ձեղունէն, որ մեր վրան թագաղի մը պէս կը փակուէր՝ Վէրը հոսող տաք արիւնը յորդառատ՝ ծակտիքներէն վար սուզուելով... Սկսաւ ալ կաթի՛լ կաթիլ մեր դէմքերուն վրայ ծորիլ...։ Բայց նորածին մը նորէն սուր ճիչով մը սկսաւ լալ. Մեր դաւաճանն անտարակոյս այդ անմեղը պիտի ըլլար. Որոշման մը, եղէռնի մը, ոճիրի մը յոյսը միայն կար մեզի, Երբ իր մայրն հեծեծանքով մը ալ վերջապէս փսփսաց... — Աստուած մեզի թո՛ղ գթայ, ստինքներս պարապ են. Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ. մինչեւ արիւնս ծծել տուի... Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ, ինչ որ կ՚ուզէք վճռեցէ՛ք… — Պէտք է խեղդե՛լ, ըսաւ մէկը իր բազուկն բարկութեամբ մը երկարելով. — Պէտք է խեղդե՛լ... փսփսացինք քառասուն անձ նոյն ատեն... — Նախ եւ առաջ զիս խեղդեցէք եւ յետոյ իմ զաւակս ... — Ձայնը առին, տանիքն արդէն բրիչներով կը փորեն... — Բոլորս մէկ մատնուեցանք, արդէն տանիքը կը փորեն... — Արդէն հողը վար կը թափի, լոյսն արդէն կ՚երեւայ... — Կը պաղատի՜մ, խեղդեցէ՛ք զիս. ահաւասիկ իմ կոկորդս եւ կոկորդն իմ զաւակիս... Ու հայ մայրն իր վզին հետ՝ զաւկին վիզը մութին մէջէն մեզ երկարեց... Խաւարին մէջ, երկու բազուկ օձերու պէս գալարուելէն, Մանկան վիզը գտնելով՝ ահեղութեամբ մը զայն սեղմեցին...։ Լռութիւնն, այս անգամ, նկուղին մէջ մրրիկ մ՚էր։ Ես, րոպէ մը, կարծեցի որ բոլորս մէկ արժանապէս մահացանք...։ Պահ մը յետոյ՝ խաբուած մարդու հայհուչներով տղմաթաթաւ, Զգացինք որ արիւնախում խուժանը յուսահատած, կը հեռանար...։ Փրկութի՞ւնն էր մեզի հասած։ Ստրուկները կը փրկըւի՞ն։ Ա՞յսպէս պէտք է փրկըւիլ...։ Ու ամէն օր այդ խեղճ կինը կիսամերկ՝ ճամբաներուն վրայ կեցած, Անծանօթի՛ն, անցորդի՛ն, թշնամիի՛ն եւ օտարի՛ն Քղանցքներուն փաթթուելով խենթի մը պէս կ՚աղաղակէ... — Սա ձեռքերս կը տեսնէ՞ք, կը տեսնէ՞ք սա ձեռքերս. Ես էի որ ասոնցմով նկուղին մէջ, իմ նորածինըս խեղդեցի... Հաւատացէ՛ք, ես էի որ զայն խեղդեցի, ի՜նչ անարդար մարդեր էք, Դուք ալ գոնէ զի՛ս խեղդեցէք, իմ ձեռքերս անզօր են. Ես էի որ նորածինս նկուղին մէջ բոլոր ոյժովըս խեղդեցի... Սիրտ չունի՞ք դուք, խեղդեցէ՛ք զիս, իմ ձեռքերը ալ ոյժ չունին...։ Ստացված է Edited July 24, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 25, 2008 Report Share Posted July 25, 2008 Սիրելի Արփա եւ հայորդիք արժանապատիւ, Քանիցս լսեցի եւ ընթերցեցի, յարգարժան հայերի խօսքը, այն մասին, թէ մենք՝ հայերս, ատելութեամբ լի ենք հանդէպ մեր հարեւաններին, մեր մամուլը ատելութիւն է սփռում հարեւան ազգերի հանդէպ, չի կարելի այսպէս շարունակել: Վերջին անգամ, սոյն տեսակէտը լսեցի, լրագրող Արթուր Բախտամեանի «Խաչփողան» յայտագրի հիւր, մի նկարիչի կողմից,- ներեցէք՝ անունը մոռացայ,- որ նոր էր եկել «թուրքիա»յից, ուր նկարել էր Տայքում եւ Սպերում գտնւող հայակերտ վանքերն ու տաճարները: Նա մօտաւորապէս այսպիսի միտք էլ յայտնեց. «Մենք պէտք էր շնորհակալ լինէինք Աղթամարի նորոգման առթիւ, որպէսզի նրանք քաջալերուելով մնացեալ հնավայրերն էլ նորոգեն»: Ես յարգեցի այս մարդուն, քանզի նա մշակոյթի գործիչ է, եւ անկասկածօրէն հայրենասէր: Սակայն նրան եւ միւսներին ասելիք ունեմ. Յարգելիներս, դուք ինձ մի' մեղադրէք: Մեղադրէ՛ք «օրիորդ» Լուսինը, որ նստած գրասեղանի վրայ, Ապրիլ 24ի մօտ մի թուականում, մեզ՝ դեռ տասներկու տարին չբոլորածներիս, պատմում էր, թէ ի՞նչպէս կուրութիւնը բուժելու համար, թուրք խոջան, պատուիրել էր որդիներին. բերել կոյս եւ մատղաշ մի հայ աղջիկ, որպէսզի մորթի եւ տաք արիւնով լուանայ տեսողութիւնից զրկուած աչքերը: Մեզ մի' մեղադրէք յարգելիներս: Մեղադրէք Սիամանթոյին, Կոմիտասին, Շիրազին, Մուշեղ Գալշոյեանին, համարեա բոլոր հայ հեղինակներին, եւ արգելէք նրանց ստեղծագործութիւնների շրջանառումը: Մեզ մի՛ մեղադրէք յարգելիներս: Մեղադրէ՛ք մեր պատմութիւնը, ու արգելէ՛ք դրա դասաւանդումը, ու այրեցէք բոլոր գրքերը, որ պատմում են 1921 թուականը նախորդող հայ կեանքից: Մեր ազգի պատմութիւնը թո'ղ սկսի այդ թուականից, որպէսզի մոռանանք ամեն ինչ: Մեզ մի՛ մեղադրէք յարգելիներս, այլ նրանց, որ փրկուելով նախճիրներից, ապրեցին ու պատմեցին նոր սերունդին: Ո'վ հայ զոհ, դու իրաւունք չունեցար ապրելու, իրաւունք չպիտի ունենայիր նաեւ տրտնջալով վիշտդ պատմելու: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 25, 2008 Author Report Share Posted July 25, 2008 (edited) I just finished reading the introduction. WOW! What a heartfelt, heartrending outburst, սրտայոյզ եւ սրտաճմլիկ ցասում!!! Որտեղ ողբայ թէ ինչպէս մեր երեխեքը կարդան օտար վէպեր օտար լեզուով բայց չունեն ոչ մի հետաքրքիր գիր ժողովուրդի Հայերէնով, ի բաց Գրաբար Նարեկից, որ ոչ ոք չի հասկանում: Բացի, նա բազմաթիւ թուրք-ազեր-պարսիկ բառեր գործ ածի: Զարմանք թէ ինչու մեր Երեւանցի եղբայրները այդքան նման բառեր են գոծ ածում? Արդարեւ ՎԷՐՔ!!! Եւ թէ ինչու Խաչատուրը հերետիկոս նշուեց: Edited July 25, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 29, 2008 Author Report Share Posted July 29, 2008 (edited) The following is from here; http://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%...%B5%D5%A1%D5%B6 Please be advised that according to another source Abovyan was born in the year 1809, not 1805 as indicated below. Verq Hayastani was written in 1841 (when he was 32 years old) and was not published until 1858 ten years after his mysterious disappearance. To see opinions about his demise, please click open article by Assia Grigorian at the bottom. The font is incompatible in this medium. Also note in the said article by Assia it is suggested, but not elaborated for whatever reason that his date of birth of 1805 was deliberately altered to 1809, or visa versa. That he was a high ranking officer in the Tsar’s army, and that on the morning of his final trip he had put on his military uniform, and that later he had been seen in military camps in Daghstan and Tiflis, written and spoken under anonymous aliases well into the 1860-s, Remember that our friend SAS wrote here that he was also spotted in Siberia. Remember that his wife Emelia was of German heritage. It is mentioned that he spoke 13 languages. It seems German may have been one of his fortes, and that he even spoke German to his children. Was his germano-philia, compounded with his desire of independence have to do with his falling out with the tsar’s empire? Alo please note that all the ____dashes you you see ar supposed to men YEV/ԵՒ. Whichever idiot decided that YEV was a LETTER ===== Կենսագրություն Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում, 1805 թվին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ վիպասանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։ Աբովյանը մինչև տասը տարեկան հասակը անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Կաթողիկոսին։ էջմիածնում Անտոն Եպիսկոպոսի մոտ վեց տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոցը, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ Երեք տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Յարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։ Այդ իսկ թվին նա անցնում է Էջմիածին։ Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։ 1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (գտնվում է Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին մասնակցելու այդ գիտական արշավախմբին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ մի անձնավորություն։ [խմբագրել] Մահը[1] 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ /«Օրհնվի էն սհաթը...»/ առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։ Ա.Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։ Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։ Կան նաև այլ վարկածներ, թե իբր նա պատահաբար հայտնվել է Բրազիլիայում, այնտեղ հանդիպել նշանավոր գրող Մարկեսին, ապա մեկնել հյուսիս-կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլի մոտ և այլն։ Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։ 1927 թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»։ Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։ Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։ [խմբագրել] Արտաքին հղումներ «Խաչատուր Աբովյանի առեղծվածը՝ հավերժի ուղեկիցը» Ասյա Գրիգորյան Edited July 29, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 29, 2008 Author Report Share Posted July 29, 2008 (edited) WOW!!! How does one, who does not know Armenian, furkish, azzi, Persian and Arabic even understand his language. I am familiar with most of the above, yet even then I cannot fully understand him. Speaking of dialects, I thought the Marash dialect was polluted with foreign words. No wonder some Yerevan natives have not idea where words like "dard, ghourban, aziz, shat, vakht" etc. and many more come from. Look; http://hyeforum.com/index.php?showtopic=11416&hl=marash Edited July 29, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 30, 2008 Author Report Share Posted July 30, 2008 (edited) WOW!! Look at all those foreign ARABO-Persian-furko words!! Սա նշանակի թէ Քանաքեռի բառբարը հասկանալու համար պիտի գիտնալ այդ բոլոր օտար լեզուները? Օհաննէս, ՍԱՍ, Անի եւ այլք, դուք տեսնում եք այդ օտար բառերը եւ հասկանում? Ես մեծաւ մասամբ հասկանուն եմ քանի ծանօթ եմ այդ այլազգի լեզուներուն: Ամբողջ գիրքը լիք է նման բառերով: Վստահ եմ դուք կարող եք տեսնել այդ բառերը, ուստի չպիտի վէրլուսավորեմ(highlight/ hi-lite) քանի երկար գործ է: Օհաննէս, կարող ես վերցնել այդ բառերը եւ մեզ տալ նրանց Հայերէնը? Տո՛, քավթառ իմանսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում: Ի՞նչ ես բերնիդ կապը կտրել ու լեզուդ քեզ չես անում: Ձենդ կտրի՛, թե չէ էնպե՛ս քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափի: Սաղ օրը աթար ես թխում, էսօր էլ համն ա՛ռ, էլ ի՞նչ ես գլուխս տանում: Որ չէիր գոթրոմացել, թեզ վեր էիր կացել, հո հմիկ էրկուսս էլ պրծած կըլեինք: Կնիկարմատն ու ձուն մեկ օրինակի են, հենց ձեռն ես տալիս թե չէ, էն սհաթր փխլվում են: Շատ կնկա թամահ անողին ի՞նչ ասեմ, հազար խոսք ա բերանս գալիս, ետ գնում: Տե՛ր աստված, քեզ մեղա. խաթա՛-բալա ա, էլի: Կրակն ընկանք, տո՛: Փասա-փուսեդ քաշի՛ր, վե՛ր կաց, կորի՛ր, էլ երեսս չի՛ գաս: էս խոսքումը ղոնաղներն, Էն ա, Էնքան ծիծաղել էին, որ սիրտըներն Էկել, բողազներին դեմ էր ընկել, ու շատի ոտները դաբաղի աղ դրած կաշի էր դառել: Ախր ո՞վ տեսնի Էսպես լազաթի թամաշա ու աչքը կալնի ու չծիծաղի: Լավ իրանք էլ չէին ուզում, ամա, նալլաթ չար սատանին, բանն էնպես էր վրա էկել: Ինչևիցե, փոր ու բերան բռնած՝ էլ ետ մոտ էկան, որ իրանց տանդրոջ հավարին հասնին: Սա էլ քթի տակին փնթփնթալով, ոտ ու ձեո հինաթաթախ՝ վեր կացավ ու դեպի իրան տեղը երըմիշ էլավ: էսքան թամաշեն ու նաղլը անց էր կացել դեռ գզիր Կոտանը ո՛չինչ բանից խաբարություն չուներ: էս հարայ-հրոցը որ ընկավ` «Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմ ակ արե՛ք, տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին»,-հենց իմացավ թե չէ, էնպես կարծեց, թե մուխն ա նրանց զոռ արել, վրա վազեց ղոչաղ-ղոչաղ, բրդի կծկի պես, մեկ կճուճ խտտեց կժի տեղ ու խալխին՝ «Հա՜յ, ձեր հերը, հա՜յ ձեր մերը» ասելով, միսն ատամի տակին, ափալ-թափալ ներս պրծավ ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես-մերես սրբել, միրուքը լվացել, ուզում էր, որ բերանն էլ թամուզացնի, չունքի ատամների տակին էլ մեկ քանի անոշ թիքա մնացել էին: Շատ փայը հո՛, բարկացած ժամանակը կուլ էր գնացել, էստուր համար էր բողազը ճոթռում, հազում, ջուր կում անում, ամա ձեոը ո՛չինչ չէր ընկնում, հազալ-մազալու վախտը անց էր կացել: Սոված փոր, ծեր մարդ, դարտակ գլուխ ու էնպես խնկահոտ, մեղրահամ, ի՞նչ լազաթ կտա, իմացողը թո՛ղ իմանա: էլ ի՞նչ ասեմ: էստուր համար էր մեր պարոն տանուտերը կատաղած արջի պես փորը բռնել պտիտ գալիս: Հիմայ հասկանալի է Խաչատուրի ցասումը եւ իր մենակ առաքելանքը, եւ թէ ինչու իր գործը անուանեց Վէրք Հայաստանի, երբ ռամիկ ժողովուրդը խօսեր սա բառբարով, մինչ օրուայ ԺԱՄ** ի գիրն ու գրականը Նարեկացու եւ Շնորհալու լեզուով էր գրուած որ ոչ մի չեր հասկանում: ** Հոգ չէ թէ Աճառեանը ինչ ասէ ԺԱՄ ի(եկեղեցի) մասին, թէ այդ նաշանակի ժամ=hour/ժամանակ, իմա ժամկոչի ամեն ժամի կոչնակ, իմ կարծիքն է թէ այդ Արաբերէն jami/jame’/mosque/ ժողովարան ի մի տարբերակ է: Մի ժամանակ, երբ մեր եկեղեցու ժամկոչ պահապանը պիտի ամառուայ արձակուրդ Քեսապ գնալ, ես պաշտոն ստանցնեցի իբր տեղապահ, եւ այնտեղ բնակեցի երկու շաբաթ: Իմ պաշտոնն էր տեղի անվտանգքը , եւ ամեն առաւօտ ժամը ութին զանգել եկեղեցու զանգը, մանաւանգդ Կիրակի առաւօդ, քաշել զանգի պառանը եւ կոչել “Տանկալախլար** իժամա կէլին/Տանգալախներ, ժամ/եկեղեցի եկէք, You ,dingalings, come to church.”. **Dangalakh/ տանգալախ is an Armenian word to mean Տան Գլուխ/ head of the house. It evolved from when someone like me would constantly pontificate, someone in the audience would say- “Ինչ է, դու ‘տան գլոխ‘, ես”? Edited July 30, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 30, 2008 Report Share Posted July 30, 2008 (edited) Տո՛, քավթառ իմանսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում: Ի՞նչ ես բերնիդ կապը կտրել ու լեզուդ քեզ չես անում: Ձենդ կտրի՛, թե չէ էնպե՛ս քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափի: Սաղ օրը աթար ես թխում, էսօր էլ համն ա՛ռ, էլ ի՞նչ ես գլուխս տանում: Որ չէիր գոթրոմացել, թեզ վեր էիր կացել, հո հմիկ էրկուսս էլ պրծած կըլեինք: Կնիկարմատն ու ձուն մեկ օրինակի են, հենց ձեռն ես տալիս թե չէ, էն սհաթր փխլվում են: Շատ կնկա թամահ անողին ի՞նչ ասեմ, հազար խոսք ա բերանս գալիս, ետ գնում: Տե՛ր աստված, քեզ մեղա. խաթա՛-բալա ա, էլի: Կրակն ընկանք, տո՛: Փասա-փուսեդ քաշի՛ր, վե՛ր կաց, կորի՛ր, էլ երեսս չի՛ գաս: էս խոսքումը ղոնաղներն, Էն ա, Էնքան ծիծաղել էին, որ սիրտըներն Էկել, բողազներին դեմ էր ընկել, ու շատի ոտները դաբաղի աղ դրած կաշի էր դառել: Ախր ո՞վ տեսնի Էսպես լազաթի թամաշա ու աչքը կալնի ու չծիծաղի: Լավ իրանք էլ չէին ուզում, ամա, նալլաթ չար սատանին, բանն էնպես էր վրա էկել: Ինչևիցե, փոր ու բերան բռնած՝ էլ ետ մոտ էկան, որ իրանց տանդրոջ հավարին հասնին: Սա էլ քթի տակին փնթփնթալով, ոտ ու ձեո հինաթաթախ՝ վեր կացավ ու դեպի իրան տեղը երըմիշ էլավ: էսքան թամաշեն ու նաղլը անց էր կացել դեռ գզիր Կոտանը ո՛չինչ բանից խաբարություն չուներ: էս հարայ-հրոցը որ ընկավ` «Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմ ակ արե՛ք, տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին»,-հենց իմացավ թե չէ, էնպես կարծեց, թե մուխն ա նրանց զոռ արել, վրա վազեց ղոչաղ-ղոչաղ, բրդի կծկի պես, մեկ կճուճ խտտեց կժի տեղ ու խալխին՝ «Հա՜յ, ձեր հերը, հա՜յ ձեր մերը» ասելով, միսն ատամի տակին, ափալ-թափալ ներս պրծավ ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես-մերես սրբել, միրուքը լվացել, ուզում էր, որ բերանն էլ թամուզացնի, չունքի ատամների տակին էլ մեկ քանի անոշ թիքա մնացել էին: Շատ փայը հո՛, բարկացած ժամանակը կուլ էր գնացել, էստուր համար էր բողազը ճոթռում, հազում, ջուր կում անում, ամա ձեոը ո՛չինչ չէր ընկնում, հազալ-մազալու վախտը անց էր կացել: Սոված փոր, ծեր մարդ, դարտակ գլուխ ու էնպես խնկահոտ, մեղրահամ, ի՞նչ լազաթ կտա, իմացողը թո՛ղ իմանա: էլ ի՞նչ ասեմ: էստուր համար էր մեր պարոն տանուտերը կատաղած արջի պես փորը բռնել պտիտ գալիս: քավթառ իմանսզ= պառավ անհավատ սաղ օրը = ամբողջ օրը էն սհաթը = նույն պահին գոթրոմացել = ծուլացել ??? թեզ = շուտ, արագ շատ կնկա թամահ = շատ կին սիրող՝ կնոջ ագահ խաթա՛-բալա = փորձանք է փասա-փուսեդ քաշիր = շունչդ առ հեռացիր ղոնաղներն = հյուրերը բողազներին = կոկորդներին դաբաղի աղ դրած կաշի էր դառել = աղով դաբաղած կաշի: լազաթի թամաշա = հաճելի տեսարան, ներկայացում նալլաթ չար սատանին = անեծք չար սատանին տեղը երըմիշ էլավ = տեղը վեր ընկավ ??? նաղլ = աղմուկ - աղաղակ??? խաբարություն չուներ = տեղեկություն չուներ քոմակ արե՛ք = քամակ արե՛ք = թիկունքը պահել, մեջքին, կռնակին կանգնել, սատարել, օգնել-օժանդակել ղոչաղ-ղոչաղ = սրտոտ, քաջ, անվախ, կտրիճ խալխին = ժողովրդին ափալ-թափալ = գլուխը կորցրած, շտապ, արագ էս սհաթին = այս պահին բերանը թամուզացնի =???բերանը քաղցրացնի մսի թիքա = մսի կտոր փայը = բաժին Օ՜ֆֆ, հոգնեցի: Արփա, ես ո՛չ թուրքերեն գիտեմ, ո՛չ պարսկերեն, ո՛չ էլ արաբերեն, բայց ... հասկանում եմ: Edited July 31, 2008 by SAS Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted July 31, 2008 Report Share Posted July 31, 2008 (edited) Սա նշանակի թէ Քանաքեռի բառբարը հասկանալու համար պիտի գիտնալ այդ բոլոր օտար լեզուները? Օհաննէս, ՍԱՍ, Անի եւ այլք, դուք տեսնում եք այդ օտար բառերը եւ հասկանում? Այո, Արփա, մեծ մասամբ հասկանում եմ, տատս և պապս գիտեյին թուրքերեն և հունարեն, որոշ բառերն էլ գլխի եմ ընկնում բովանդակությունից: Չնայած, Ձեր լեզվային վերլուծություններին հետևելուց հետո համոզվում եմ, որ "գուշակելս" այդքան էլ լավ միտք չի... Օրինակ, "Փասա-փուսադ հավաքի գնա", ես կարծում էի վերաբերվում է առարկաներին, այսինքն "եղաց չեղածդ հավաքի գնա", չգիտեյի, որ նշանակում է "շունչդ հավաքի"... Edited July 31, 2008 by Ani Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 31, 2008 Report Share Posted July 31, 2008 Օհաննէս, կարող ես վերցնել այդ բառերը եւ մեզ տալ նրանց Հայերէնը? Օհաննէսի ցանցի գիծը շատ բարակցեր է: Գուցէ ոմանք հայերէն համարեն, այն ինչ հայերեն չենք համարեր: Չէի ուզեր մեկնաբանել այստեղ, որպէսզի քրքիր չպատճառեմ: Աբովեանը գրաբար ալ գրած է, սակայն ընթերցող չէ ունեցած: Ուստրիս դասագիրքին մէջ կայ «սուս» բառը, որ թրքերէն է, եւ նշանակէ լռէ': Այս եւ նման բառեր, աժմ հայերէն կը համարուին: Մեր թանկագին ընկերոջ՝ Սասի մեկնաբանումները ճիշտ են: Յաւելեմ գրածս, զոր արձանագրեցի նախքան իր գրածը տեսնելս: -քավթառ, քավթառ նշանակէ բորենի (պարսկերէն), այստեղ՝ չար պառաւ, վհուկ: -իմանսզ, իման արաբերէն նշանակէ՝ հաւատ, սզ թրքերէն ժխտական մասնիկ է, այսինքն՝ անհաւատ: -սաղ, սաղ պարսկերէն ծագում ունի եւ նշանակէ՝ ողջ, ամբողջ: -գոթրոմացել ? - սհաթը, սահաթ արաբերէն նշանակէ ժամանակ, «էն սահաթը» նշանակէ՝ այն ժամանակ: -թամահ, թամահ արաբերէն նշանակէ ագահ, «կնկայ թամահ անել» կը նշանակէ՝ կնամոլ լինել: -ղոնաղներն, ղոնաղ թուրքերէն նշանակէ՝ հիւր: -բողազներին, բողազ թուրքերէն նշանակէ՝ կոկորդ: -դաբաղ, դաբաղ արաբերէն նշանակէ՝ կաշեգործ: -լազաթ, լազաթ արաբերէն նշանակէ՝ համ: -թամաշա, պարսկերէն՝ տեսարան, հանդէս, զբօսանք: -նալլաթ, արաբերէն լաանաթ նշանակէ՝ անէծք: -հավար, քրդերէն?՝ կանչ, լուր, հրաւէրք: -երըմիշ, թուրքերէն՝ քայլք: -նաղլ, արաբերէն` կարդացում, իսլամական եզրաբանում? -խաբարություն, արաբերէն խաբար նշանակէ՝ լուր: - քոմ ակ, հաւաքոյթ? -խալխին, արաբերէն խալկ նշանակէ արարած(ներ), էակ(ներ), մարդիկ: -ափալ-թափալ, սա արդէն բարբառային է, ոչ անպայման թուրքերէն, հուպ տալով՝ թափով քայլել, ազգակիցներն են (գուցէ)՝ տապալիլ, թափթփիլ.. եւայլն: -թամուզ, թամիզ թրքերէն է, եւ կը նշանակէ մաքուր: -թիքա, թրքերէն՝ մսի կտոր: -վախտ, արաբերէն վակտ-wact կը նշանակէ ժամանակ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 31, 2008 Author Report Share Posted July 31, 2008 (edited) Ես ալ սա գրել էի քո գիրը չտեսած, բայց այժմ մի քիչ փոխեցի: ---- Սիրելի ՍԱՍ, հակառակ որ դու ասիր թէ թուրքերէն եւ Արաբերէն չգիտէս , շատ լաւ թարգմանեցիր միայն մի քանի ճշդումներով: Քաւթար, ես այս բառը չգիտէի, այո նա նշանակի պարսկերէնից(kaftar), բորենի(hyena) չար անատամ ատամնակորոյս, գէշ պառաւկին, վհուկ: Hyena- բորենի; http://www.dkimages.com/discover/previews/1244/55044257.JPG Իմանսըզ , արաբո թրքերէն անհաւատ: Ես արդէն գրել եմ ԻՄԱՆ բառի մասին որ մեր հայրենակիցները ճանաչեն իբր գիտենալ մինչ այդ Արաբերէն յաւատ հավատալ բառն է: Սաղ, թրքապարսիկ ՈՂՋ քավթառ իմանսզ= պառավ անհավատ: Հետաքրքիր է որ քաւթար/hyena ի թրքերէնը srtlan է, այսինքն ժպտացող, խնդացող laughing (hyena): Մնացեալը յաջորդիվ: ---- սաղ օրը = ամբողջ օրը --- Ղոնաղ=konak թրք. մեծ տուն, պալատ Գոթրոմացել= թմրած, թորոմած?? Սհաթ, սահաթ=ժամ, (սահմնաբակ) իմա, օրուայ որոշ ժամը: Վախտ=ժամանակ (անսահման) Եւ տակաւին շատ ուրիշ բառեր որոնց մենք այնքան վարժ ենք որ չենք իսկ նկատել ՅԳ. Հինաթաթախ բառը տեսաք? Edited July 31, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 31, 2008 Report Share Posted July 31, 2008 - քոմ ակ, հաւաքոյթ? Բարի օր, բարեկամներ Հովհաննես, քոմ ակ գրվում է միասին՝ քոմակ: Մեր բարբառում պահպանվել է «քոմակ անել»՝ թիկունքը, մեջքը, կռնակը պահել, մեջքին կանգնել, օգնել ևլն: Այդ քոմակն էլ հավանաբար քամակն է, որ նշանակում է մեջք, կռնակ, ետև, հետև, հետույք: Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմ ակ արե՛ք(օգնեցեք), տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին: Հասավ ըզՍանասար, ասաց, — Սանասար, ախպեր, դու ժի՞ր ես: Սանասար ասաց,— Օրհնյալ է աստված, Իմ քոմակ հասավ, էլ երկյուղ չունեմ: Ախպեր էդ դո՞ւն էր էկար օգնութեան, Դե դու էդ դեհեն սպանի, ես՝ էս դեհեն: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 31, 2008 Author Report Share Posted July 31, 2008 (edited) Բարի օր, բարեկամներ Հովհաննես, քոմ ակ գրվում է միասին՝ քոմակ: Մեր բարբառում պահպանվել է «քոմակ անել»՝ թիկունքը, մեջքը, կռնակը պահել, մեջքին կանգնել, օգնել ևլն: Այդ քոմակն էլ հավանաբար քամակն է, որ նշանակում է մեջք, կռնակ, ետև, հետև, հետույք: Այո, ես նշմարել էի, բայց վստահ չէի: Հարց: Մեր (ան)բառբարով քամակ նշանալի կռնակ, բայց ինչու Արեւելահայերը մէջք բառը գործ ածեն իբր կռնակ քամակ: Յայտնի է որ մէջք նշանակի միջին, այսինքն իրանի եւ կոնքի միջեւ, իսկ եթէ գրենք մէՉք այն ատեն պիտի նշանակի ներքին գործարաններ, օրգաններ: Թող որ Յովաննէսը մես ասի քամակ, կռնակ եւ մէջքի ծագումն ու բառացի իմաստը: Edited July 31, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 31, 2008 Report Share Posted July 31, 2008 Այդ քոմակն էլ հավանաբար քամակն է, որ նշանակում է մեջք, կռնակ, ետև, հետև, հետույք: Գրեցի ու սիրտս կասկած ընկավ: Չէ՞ որ մեր բարբառում «քոմել» նշանակում է հավաքել: -Միենք հուդը քոմեր ինք ու անուշ-անուշ գը զրցինք(մենք այստեղ հավաքվել ենք և անուշ-անուշ խոսում ենք ): Մարդիկ մի տեղ են հավաքվում ոչ միայն խոսելու, աշխատելու, ուրախանալու ևլն, այլ նաև իրար օգնելու համար: Հ.Գ. Մնում է պարզել, թե «քոմել=հավաքել», «հուդա\հուդը= այստեղ, հունա\հունը = այնտեղ» բառերը որտեղի՞ց են սողոսկել մեր բարբառի մեջ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 31, 2008 Author Report Share Posted July 31, 2008 (edited) Գրեցի ու սիրտս կասկած ընկավ: Չէ՞ որ մեր բարբառում «քոմել» նշանակում է հավաքել: Այո, Սուքիասեանը ասէ քոմել =հաւաքել: Աճառեանը լուռ է: Միթէ քոմել պիտի լիներ ԳՈՄԵԼ, իմա գոմ բերել, հօտն ու հաւերը հաւաքել:??? Իսկ եթէ ենթադրենք որ ըստ Կիլիկեան բառբարների որտեղ Ա փոխարինուի Ո կամ Օ ով, եւ թէ “քոմել ”պիտի լինի “քամել“, իմա, ճմլել, հիւթը հոսեցնել, իմաստ չի տալիս: Ուր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր, Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ** վերքերը մեր, Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում: ** Արիւնաքամ please, not արյունաքամ: Եւ միտ դիր թէ մեզմէ ոմանք գրատեսակ font ստեղծեն եւ Մեսրոպեան ուղղագրումը կոչէն ՖՈՆԵՏԻԳ phonetic: Եթէ “ԱՐՅՈՒՆ” phonetic չէ ուրեմն ես ՈՉ ԻՆՉ ՉԸ ԳԻՏԵՄ: Կրկնակ ժխտական նշանակի դրական, այսինքն ՄԻ ԲԱՆ ԳԻՏԵՄ: Edited July 31, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 31, 2008 Author Report Share Posted July 31, 2008 (edited) Օհաննէսի ցանցի գիծը շատ բարակցեր է: Գուցէ ոմանք հայերէն համարեն, այն ինչ հայերեն չենք համարեր: Չէի ուզեր մեկնաբանել այստեղ, որպէսզի քրքիր չպատճառեմ: Աբովեանը գրաբար ալ գրած է, սակայն ընթերցող չէ ունեցած: Ուստրիս դասագիրքին մէջ կայ «սուս» բառը, որ թրքերէն է, եւ նշանակէ լռէ': Այս եւ նման բառեր, աժմ հայերէն կը համարուին:[/size] իր գրածը տեսնելս: [/size] === Անկասկած: Նա ոչ միայն հմուտ մասնագէտ էր Գրաբար ի այլ եւ նաեւ հմուտ այլ 13 լեզուներու: Ինչպէս տեսանք ներածականում, իր գռեհիկ, փողոցային բառբարով գրելու նպատակը ժողովուրդին հասկանալի գիր գրել, քանի գեղացիք ոչ մի բառ չէին հասկանում (ժամու) Գրաբար գիրից , այլ կարդում էին ժողովրդական լեզուով գրուած Ռուս, Գերման, Ֆրանսա եւ այլ լեզուներով: Նրայ արածը ոչ ինչ է այլ ՅԵՂԱՓՈԽԱՆՔ*!! Միթէ սա նրան մահապարտանքն էր? Եւ, պիտի տեսնել Գլուխ 4 որտեղ բաժակ վերցնեն Ռուս արքայի կենացը : Միթէ սա երգիծանք (sarcasm) է, թէ Պարսկա -թուրք լուծից ազատուելու փաղց?? Շատ դժուար է դատել միթէ նա ռուսամոլ/ ռուսասէր էր թէ ռուսատեաց: *Տես թէ ինչ կասէ Գլուխ 4 ին: Անշուշտ նա գաղտնագողի խօսի մի ոմն գեղացի գզիր** ի բեռնով: — Ժամումը գլխըներս տանում են, հերիք չի՛, գոմումն էլ են ուզում իշխանություն բանացնեն, ախր ի՞նչպես մարդ համբերի, — վրա բերեց տանուտերը: — Ձեր օրհնողին ի՞նչ ասեմ, նալլաթ չար սատանին, բերանս ի՞նչ ա գալիս-ետ գնում: ** Գզիր= բամբակ կամ բուրդ գզող որ մեզմէ ոմանք գիտեն իբր “հալաճ/halajoghlou”. Արաբերէնով հալլաք նշանակի սափրիչ, հապա ինչու այդ միւս լեզւում նշանակի "գզիր"? Edited July 31, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 31, 2008 Report Share Posted July 31, 2008 (edited) ''Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմ ակ արե՛ք(օգնեցեք), տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին'' Հասկանալի է՝ յոգնած մարդուն յենարան լինել, իւր քամակը անշարժ պահելով: ''Գրեցի ու սիրտս կասկած ընկավ: Չէ՞ որ մեր բարբառում «քոմել» նշանակում է հավաքել'' Քոմել ճիշտ է, նշանակում է հաւաքուել, իսկ Աբովեանի բառը ունի ակ մասնիկը, ինչ որ այլ բառ է՝ հաւանաբար քո ասած քամակն է: ''Մնում է պարզել, թե «քոմել=հավաքել», «հուդա\հուդը= այստեղ, հունա\հունը = այնտեղ» բառերը որտեղի՞ց են սողոսկել մեր'' Հոս, հոն, հոդ (հոտ) արեւմտահայ ժողովրդային լեզոիւ մէջ կայ: Գրաբարի մէջ կայ աստ եւ անտ: Արմատականում ասում է. =կազմուած է այս բառից՝ տ տեղական մասնիկով, որի ծագումը մութ է: Յուսախաբ միք լինի, եթէ ասեմ, գրական եւ բարբառային արաբերէնում նմանակները կան: Հունա, գրական արաբերէն նշանակէ՝ հոս, աստ, այստեղ Յարգելի Արփա, թէ ինչո՛ւ Արմատականը ոչ միշտ է արտայայտւում, փորձենք հասկանալ նրա խմբագիր Է. Աղայեանի նախաբանից. «...Անշուշտ, անհրաժեշտ է նկատի առնել, որ բառարանի լոյս ընծայումից յետոյ անցած 35 տարիների ընթացքում հրատարակուել են հայ հին մատենագրութեան բազմաթիւ յուշարձանների քննական, ճշգրտուած տեքստեր, հայ վիմագրութեան ժողովածուներ, բառագիտական-բառաքննական հետազօտութիւններ, որոնց մէջ շատ ու շատ կասկածելի, անստոյգ ու աղաւաղուած բառերի ճշգրիտ ձեւերի վերականգնումով մեծ թիւով բառեր նոր մեկնաբանութիւն են ստացել:...Որպէս ելակէտ պէտք է յիշել, որ «Արմատական բառարանը» ամփոփում է այն ամենը, ինչ որ կատարուած է հյ բառաքննութեան ու ստուգաբանութեան բնագաւառում մինչեւ 1935 թուականը:» +Քամակ «թիկնամէջ, կռնակ»:=Բնիկ հայ բառ՝ հնխ.kam- ձեւից +Թեկն (թիկան, թիկամբ, թիկունք, թիկանց. Այս հոլովումը ցոյց է տալիս՝ որ բառի արմատն է թէկն, որ գործածական էլ է. աւելի յետոյ է դարձել է ե՝ յաջորդ կ-ի պատճառաւ) «թեւ, կռնակ, ուս»: Թեկն ածել «ձգտիլ, նկրտիլ», թիկունս առնել «օգնել»: = Բնիկ հայ բառ, որի հետ հմմտ. հին սլաւերէն stigno «զստոսկր»... Կուռն «կռնակ, մէջք, թիկունք», առ կռան լինել «ճիշտ մօտը՝ կողքին գտնուիլ»: Հինք. Ասում է կուռ, կռել բառերից...«կորութիւն, ծռութիւն»... Գաւակ «ձիու եւ ուրիշ կենդանիների ետեւի կողմը». անարգաբար նաեւ «մարդու յետոյք»: ԺՀԼԲ բառարանում. Քամակ 1. Կռնակ, թիկունք, մէջք՝ մինչեւ գաւակը: 2. Յետոյք: 3. Հակառակ կողմը: Edited July 31, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted August 1, 2008 Report Share Posted August 1, 2008 Այո, Սուքիասեանը ասէ քոմել =հաւաքել: Աճառեանը լուռ է: Միթէ քոմել պիտի լիներ ԳՈՄԵԼ, իմա գոմ բերել, հօտն ու հաւերը հաւաքել:??? Արփա, շնորհակալ եմ: Ինձ համար արդեն չիք որևէ կասկած, որ քոմել-ը ծագել է գոմել-ից: Զարմանալի է, որ մտքովս չէր անցել: Գուցե նրանից է, որ գ և ք տառերը այբուբենում իրարից շատ հեռու են: Ձենով Օհան, ձայնդ անպակաս, քեզ էլ շնորհակալություն, որ իմ հարազատ բարբառի բառերի ծագումը ինձ ես վերադարձնում: Մեր բարբառի մեջ կա հաճախակի օգտագործվող մի բառ ևս՝ ՔՈՒԼԼԻ = բոլորը: Կարո՞ղ է արաբերեն բառ է: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted August 1, 2008 Report Share Posted August 1, 2008 Այո, եւ նոյն իմաստով: Հետաքրքիր է, սա թուրքերէնի մէջ չկայ: Kulli A'am wa antom bekhayr բառացի թարգմանեմ. Ամեն Ամ եւ դուք բարի (եղեք) Kullon andon sayyara jaddi ando hmar Բոլորը աւտո «ինքնաշարժ» ունեն, պապս էշ ունի Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted August 1, 2008 Report Share Posted August 1, 2008 (edited) Սով էր, սով էր Մկստան Կատվի ձեռից լկստան: Գզիրն ընկավ դռնեդուռ, Էլ չթողեց տուն-կտուր, Ջահել, ահել գեղովի, Ջոջերին ջոկ տեղովի Կանչեց, բերեց ժողովի` Թե ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն: Edited August 1, 2008 by SAS Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted August 1, 2008 Report Share Posted August 1, 2008 Դարձեալ Արմատական. *Գզիր «գիւղի տանուտէրի երկրորդը». յետին ժամանակի բառ, որ գործածական է արդի գաւառականների մէջ. մի քիչ աւելի հնից ունինք «Ի գիւղի ուրումն զտանուտէր գիւղին եւ զքահանայսն եւ զհիւրընկալն՝ զոր գզիր ասեն, արգելուին», «Ետ երից ամաց նահատակեցաւ գզիր Յակոբն»: = Պարսկերէն كزير gizir «գիւղապետ», որի ծագումը եւ բուն իմաստը տե'ս Վճիր բառի տակ: Փոխառեալ են.- Վրաց. გზირი գզիրի «մունետիկ, դեսպան, պատգամաւոր» հայերէնից է փոխառեալ՝ առաջին վանկի ի ձայնաւորի բացակայութեան պատճառով: *Վճիռ «հրաման, դատարանի որոշում, դատակնիք»: = Պահլաւերէն vičir «վճիռ, որոշում, դատաստան», vičirkar «վճռաբեկ, դատաւոր»: Նոյն բառի նոր ձեւն է պրս. كزير gizīr «գզիր, գիւղապետ» եւ իրանեանից փոխառութեամբ արաբերէն وزير vazīr «վեզիր, եպարքոս», որից էլ սպաներէն alvazil, algůcil «ոստիկան» Նախակրթարանում դասընկեր մի ունէի, անունը՝ Յովսէփ, ազգանունը՝ գիզիրեան: Ծանօթ եմ, ազգութեամբ ասորի ու գզէր (gzeir) ազգանունով անձի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 8, 2008 Author Report Share Posted September 8, 2008 Վաթան Խաչատուր Աբովյան Ա՜խ վաթան, վաթան՝ քո հողին ղուրբան, Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան, Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ, Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան։ Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը, Էս դաշտն ու սարերն, էս սուրբ ձորերը, Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր Քաշել են, մնացել, ա՜խ հիմիկ անտէր։ Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած, Ա՜խ, ջրի, կրակի մենք եսիր դառած, Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը, Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը։ Ա՜խ, մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել, Արինը ցամքել, մեր կուռը թուլացել, Եարաբ, կը տեսնե՞մ, ա՜խ, ես մէկ օր էլ Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել։ Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին Փըչի վեր կացնի քնից մեր ազգին. Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 8, 2008 Author Report Share Posted September 8, 2008 (edited) Let's see what kind of Perso-Arabo-turko-Armenian Khachatur spoke. I will leave to Johannes as to what these words mean. Վաթան, Ղուրբան**, անջան, եսիր, եարաբ, թշնամուց (تشمان) etc. ** Let me lead. "Ghourban" is the plural of "gharib/gharb", i.e "westerner/ghourouban". Edited September 8, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 9, 2008 Report Share Posted September 9, 2008 (edited) Ողջո՜յն, Վաթան-watan-وطن Արաբերէն այս բառը կը նշանակէ հայրենիք. հաւանաբար առաջացած է վաթ' وطئ «ցածր», որից մաութէ' موطئ «ոտքի կոխան տեղ», բառէն առաջացած է: Ղուրբան-qurbān-قربانԹէեւ հայերէն տառադարձով, բառն այս, կը գրուի ղ տառով, սակայն արաբերէն գիրով նոյն ղարբ غرب բառի ղ գիրը չէ: Ըստ իս, սա նշանակէ մատուցուած, եւ առաջացած է արաբերէն կարիբ-qarīb-قريب «մօտ» բառէն, որ կը նշանակէ նաեւ ազգական: Աճառեանը կ’ըսէ. «Մատաղ «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ» (կազմուած է -աշ մասնիկով, հմմտ. թթուաշ , աշուաշ= բնիկ հայ բառ, բուն արմատն է հնխ. mel- «փշրել, մանրել, ջարդել, աղալ», որի ժառանգները եւ հայերէն համապատասխանները տե՛ս մալ արմատի տակ: Հնխ. mel- աճել է d, dh, t եւ այլ աճականներով, որոնց վրայ տես մեղկ: Աճած *mld- ձեւից գալիս է հյ. *մաղտ, որից շրջմամբ մատղ-աշ, իսկ *mlad- ձեւից՝ *մաղատ, շրջմամբ՝ մատաղ: Յովհաննէսը ունի այս առաջարկը. Դարձեալ Աճառեանի Արմատականէն մէջբերում, +Մատ «մօտ կամ առաջ երթալ՝ տանիլ». Արմատ առանձին անգործածական, որից զանազան բայակերտ մասնիկներով ձեւացած են՝ մատիլ «մօտենալ» Մծբ. Մատնուլ «մօտենալ» Բ. մակ. ժա. 8. մատչիլ «մօտ երթալ, մօտենալ». «մատուցանել»: - Արմատի երկրորդ ձեւն է ՄԱՒՏ=ՄՕՏ, որի հետ ճիշտ այն ձայնական յարաբերութիւնն ունի, ինչ արածել եւ արօտ, յատանել եւ յօտ: = Բնիկ հայ բառ՝ հնխ mād- «հանդիպիլ, պատահիլ, մօտը գնալ» արմատից, որ եւ ունէր mōd- ձեւը. Ժառանգներից ունենք հսլ. mōt «հանդիպում, հաւաքոյթ, հասարակական ժողով», անգսք. ge- mōt, ... անգլերէն meet «հանդիպիլ, պատահիլ», moot «վիճաբանիլ, հակաճառել»: Հիմայ այն հարցին, թէ ինչո՞ւ հայերէն մատաղ բառը մէջբերեցի արաբերէն կուրբան «մատաղ» բառի ստուգաբանման ընթացքին: Պատասխանեմ: Եթէ Աճառեան սխալ մեկնաբանած է մատաղ բառի ծագումը, ապա կարելի է իմաստային ծագման (եւ ոչ բառային ծագման) ընդհանրութիւն գտնել արաբերէն կուրբան եւ հայերէն մատաղ բառերու միջեւ: Եղելոյթը՝ դիցին, աստուծոյն կամ պետին մօտենալով բան մը մատուցելու արարքին կ’առնչուի: Իսկ հայերէն բառի աղ մասնիկը քարացած վերջածանց է, ինչպէս կենցաղ բառի մէջ (կեանց>կենց+աղ): Անջան, բառի առաջին բաղադրիչը՝ ան ժխտական մասնիկը հայերէն է, իսկ ջան՝ պարսկերէն հոգի կը նշանակէ: Եսիր, արաբերէն բառ է, եւ կը նշանակէ գերի: Եարաբ, Արաբերէն բառակապակցում է, եւ երկու անջատ բառերէ բաղադրեալ է. Յա «ո'վ» եւ ռաբբ «տէր», հետեւաբար՝ յա ռաբբ «ո'վ տէր»: Եբրայական ռաբբի բառը նոյն արմատէն է: Տէրն, ի հարկ է, կրնայ գերագոյնը կամ Արարիչը ըլլալ, կամ ալ սովորական թաղային քահանայ: Թշնամի Այս բառը հայերէն է: Պարսիկ դուշման բառը, թէեւ նոյն արիական ծագումը ունի, բայց հայերէն թշնամի բառը դուշման բառէն չէ: Ոմանք ըսին, իբր, Արարատեան Թէշեբա դիցի անունէն առաջացած է, քանզի, հաւանաբար, բիայնացիները (հին վանեցիները) հին արիացիներուն (Աքեմենեան, Պահլաւ) ոխերիմ «բարեկամները» եղած են: Edited September 9, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 9, 2008 Author Report Share Posted September 9, 2008 Ճիշդ ես: Այո, իմ սխալը: Ղ( արբ)եւ Ք(ուրբ) տարբեր ձայներ են: Ինչ վերաբերի դուշման եւ թշնամի, ես արդեն կարդացել էի նրանց մասին, ուրեմն կարանք ասել թէ նրանք մեզանից են սովորեէլ? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.