Ashot Posted April 28, 2008 Report Share Posted April 28, 2008 ՀԱՄՈՒՆ ԱՐՏ Արտս ոսկո՜ւն է... Նման բոցերու, Ցորենն է բռնկել Առանց այրելու։ Արտս ոսկո՜ւն է... Երկինքն է կրակ. Հողը խորխոլած Ծղոտների տակ։ Արտս ոսկո՜ւն է... Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև են հագել։ Արտս ոսկո՜ւն է... Բոռ, մեղու, պիծակ Քիստերի միջից Կանցնեն զերթ փայլակ։ Արտս ոսկո՜ւն է... Մերթ ելնում հովից, Մի դեղձանիկ թի՛ռ Ոսկեծուփ ծովից։ Օրո՜ր, ոսկո՛ւն արտ, Օ՜ր տուր, հասուն արտ, Գամ ոսկիդ հնձեմ Մանգաղով արծաթ։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.