Jump to content

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ


Arpa

Recommended Posts

In the past I had been searching and and asked about the poem below, as to who had written and when.

http://hyeforum.com/index.php?showtopic=12...amp;hl=mashtots

Note that some of the words have been amended, whereas in the original it was “Բայց Լենինեան ծովին” has changed to “Բայց նոր դարի ծովին

Let’s see how many more we can add.

----

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Նաիրի Զարեան

 

Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,

Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

 

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,

Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

 

Նա առաջին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր,

Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

 

Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,

Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

 

Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին,

Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն:

 

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ,

Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն:

 

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն,

Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն:

 

Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ,

Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

 

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,

Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն:

=====\

http://hyeforum.com/index.php?act=Search&a...ite=%2Blanguage

 

not really about Mashtots or the alphabet, but a little about our language...

 

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,

Առնական է, կոպիտ, բայց միեւնույն պահին

Պայծառ է նա, որպէս մշտաբորբոք փարոս,

Վառված հրով անշեջ դարերում հին։

 

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,

Յղկել են այն դարեր, որպէս մարմար,

Եվ փայլել է նա մերթ, ինչպէս բիւրեղ,

Մերթ կոպտացել, ինչպէս լեռնային քար։

 

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-

Եւ եթէ մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,

Այդ նրանից է, որ ուզում ենք մեր

Նոր խոհերի վրայ Ժանգ չչոքի։-

 

Այդ նրանից է, որ մեր այսօրուայ ոգուն

Այլեւս չի կարող լինել պատեան

Ո՛չ Տէրեանի բարբառը նուագուն,

Ո՛չ Նարեկի շունչը մագաղաթեայ։-

 

Եւ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ

Թումանեանի բարբառը գեղջկական,-

Բայց նա կը գայ - լեզուն այս երկաթեայ բերքի

Եւ խոհերի այս խո՜ր ու երկրակամ...

 

-- Եղիշե Չարենց

---

 

http://hyeforum.com/index.php?showtopic=12...amp;hl=mashtots

ՈՎ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒ

 

Խոսք : Ն Մեզպուրեան

Եղանակ: Կոմիտաս

 

Ո~վ մեծասքանչ դու լեզու,

Ո~վ հեշտ բարբառ մայրական.

Քաղցրահնչուն բառերուդ

Նման, արդյոք այլ տեղ կան?

 

Դու, որ նախ ինձ հնչեցիր,

Նախ սիրով, ո~հ հեշտ խոսքեր,

Այն նախ զքեզ թոթովելս,

Դէռ իմ մտքես չէ ելեր:

 

Իմ մայրենի քաղցր` լեզու

Կյա~ց անսասան, կյա~ց յավետ,

Կյաց միշտ լեզուդ հայկարժան

Կյա~ց ծաղկալից ծաղկավէտ:

 

Ինչ թառն վիշտ է սրտիս,

Երբ օտար տեղ ու լեզու

Բռնի իրեն զիս քաշեն,

Սրտէս արիւն կ`հէղու:

 

Ոհ զայն օտարն ես սիրել

Բնավ չեմ կարող ի սրտէ,

Չէ այն, չէ քաղցր իմ լէզու,

Որ սիրով զիս կ`ողջունէ

 

Իմ մայրենի…..

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

The first poem my duaghter learned...:)

 

Սիրում եմ Քեզ հայոց Լեզու

Մայրիկիս պես անուշ ես դու,

Քեզնով եմ ես հպարտանում

Կարդում, գրում, արտասանում...

Link to comment
Share on other sites

Speaking of Lezou/tongue... this from way back when.

:P

Ինչ կը նայիք դուք ինձի?

Հասակըս չափել կ'ուզեք?

Մէկ կանգուն հասակ ունիմ.

Երկու կանգուն խելք ունիմ.

Երեք կանգուն ԼԷԶՈՒ ունիմ:

:P :D :)

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Գիւտին փառքը

 

Մեսրո'պ, հայ դարերուն դիմաց կեցող՝

Դուն ադամանդեայ ապառաժ,

Դուն մանուկներու մերկ ուղեղէն

Մինչեւ հանճարը ցոլքեր ցանող,

Գիտակցութեանց անգի'ւտ փարոս...

Դուն, որուն կոփիւնը կռանին,

Ժամերուն պէս, րոպէին հետ անդադար,

Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլէ...

Դուն աննինջ հսկող, դուն տիտանեան Տեսանող,

Դուն Օրորոցէն մինչ գերեզման,

Մեր մեն մի խօսքին մեն մի շունչին,

Գեղեցկաձայն բացատրիչ...

Դուն բարբառի արարիչ, Բանի իշխան,

Դուն անբաւ բաւիղ տեւողութեան,

Դուն գոյացութեան արգաւանդ հայր,

Դուն լոյսի անիւ, դուն հաւատքի հրաւէր,

Դուն հայրենի հողին վրայ մրրկին պէս բարձրացող

Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի,

Որուն մեր մի հաստատաբուն ծառերն հսկայ,

Մէկ մէկ քնար, մէկ մէկ փանդիռ են մեր շունչին...

Մէկ մէկ շեփոր մեր հագագին ռազմական,

Մէկ մէկ պատնէշ ճակատագրի՜ պատուհասին...

Դուն անվատնելի ցորեանի դաշտ, դուն ձրի՜ հաց,

Դուն հունձք հարուստ, եւ դուն հնձան հրաշեկ,

Դուն արբեցութեանց եւ գինիի աւազան,

Որուն մեջ ե'ս ալ ոսկի սափորս եմ մխրճեր...

Արեւներու ծարաւէս խենթ...

Դուն մեծաթափանց նայուածքներով առաքեալ,

Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրուան,

Հելլեներէն եւ հանճարեղ եւ հրավառ

Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներէն,

Ու հրապաշտ Պարսիկներէն դրացի,

Մայր-բարբառիդ հիմնաքարովն յակինթ,

Հայկազնեանց մեր շառաւիղն ազատեցիր...

Դուն երկրո´րդ Աստուած,

Եւ մտածման դուն առաջի´ն արարիչ...

Դուն բեղո´ւն բարիք, սրտի´ աղբիւր,

Գոյներու գանձ, գրութեա´նց գահ,

Դուն թռչող դարերն մէկզմէկու կամարող

Կամուրջ անգիծ, ուրկից ցեղդ միլիոններով

Կամ պերճօրէն կամ վատաբար,

Կեանքէն ի մահ կուգայ կ'անցնի...

 

Դուն Հելլեներէն հռչակուած,

Մեծատիտղոս Ակումիտ,

Ո՜վ մենակեաց, ո՜վ Մագիստրոս, ահաւասիկ

Երկու Հայքերն, "Ովսաննա՜ քեզ" կը գոռան...

Եւ ովսաննա Վաղարշապատի Հայրապետին`

Սահակ Պարթեւ զուգակշիռ արբանեակիդ,

Եւ Վռամշապուհ Արքային,

Որովհետեւ քու մեծ գիւտիդ զօրավիգ,

Մեկն իր խաչին, միւսն իր Սուրին համազօր

Քու քայլերուդ հետ քալելով`

Արարատեան արշալոյսին,

Դպրութեանց դուռը մեզ բացին...

 

Ա´հ, ամբողջ արիւնը քու ուղեղիդ,

Ի՜նչ տենդերէ որպիսի՜ տենդ,

Եւ սարսուռներէ ի՜նչ սարսուռ,

Ի՜նչ գեհենական գալարումէ գալարում,

Եւ վարանքէ վարանք եւ վարկածէ ի վարկած,

Եւ ծովային ծփանքներէն ի ծփանք,

Այլակերպիչ նժարէ մը ուրիշ նժար,

Եւ կշիռէ ի կշիռ, զքե՜զ տարաւ,

Եւ մեն մի հիւլէն քու հոգիիդ,

Մեն մի ճաճանչը քու աչքերուդ,

Մեն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն,

Հողմային հեւքդ եւ խոլ թափը թռիչներուդ,

Աղօթքներուդ յորձանքներն հրեղէն,

Քառասուն օր` տիւ եւ գիշեր,

Մենութեանդ մէջ, Մեռեալի մը պէս մենաւոր,

Զքեզ դեպի Տեսիլքդ տարին...

Եւ անուրջի մէջ ծնանող ծաղկի ծիլէն,

Ու բողբոջէն դեռ անբոյս,

Դուն մարող լոյսէն, դուն տեսլական ստուերէն,

Անգոյն գծէն եւ երազի վսեմ վարդէն,

Դուն ոլորտէն, անձայն շեշտէն, անգոյն բառէն,

Դուն ծածանող եւ անարմատ ծուեններէն,

Դաշնակցութեանց Ալփաբետան ստեղծեցիր...

Եւ Չորրորդ դարու Ոսկի սեմէն,

Մինչեւ մեր օրը, մեր արիւնովը մթին`

Ահաւասիկ Հայ Հանճարը բազմալար,

Քու ձեւերուդ մէջ կը ձուլուի...

 

Ո՜վ անլուծելի առեղծուած,

Ո՜վ ջղերո´ւ կայծակէ խուրձ,

Արեան հնոց, անուրջներու անբիծ ծաւալ,

Ո՜վ զարմանալի եւ տեւական զգայախաբ,

Քնարական ահեղաբի´բ քիմեռատես,

Դուն Աստուածագիծ ծիածան...

Հաշտութեան հուրը մեզ բերող,

Դո´ւն, տարակոյսին եւ տարտամին տիրապետ,

Դո´ւն տարօրինակ եւ տարագիծ գմբեթ...

Դո´ւն մեծ կրքերու կրօնաւոր,

Ա´յր Աստուծոյ, մտքի´ եղբայր, քնարի´ քոյր,

Քու բաժակէդ թո´յլ տուր որ ես ալ ըմպեմ...

 

Եւ այսօր, քու սրբութեամբդ սնած`

Ես ապաժաման քնարահար,

Եւ անվճար ու անարժան երախտագէտ,

Ես` քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ...

Աչքերուս մեջ անոր աչքէն հուր առի...

Ու իմ խօսքերս անոր սրտէն եմ քաղեր,

Եւ ի´նչ որ կարդաս ճակտիս վրան,

Ի´նչ որ կարդաս ժպիտիս մեջ,

Անոր Յոյսո՜վն եմ ես գրած...

Եւ թոյլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ,

Որ Հայոց հողէն մինչեւ աստղերը հասնող

Քու ոսկիէ սանդուխէդ վե´ր բարձրանամ,

Եւ հաստատաքայլ, աստիճանէ աստիճան

Ու պսակէ ի պսակ եւ լոյսէ ի լոյս,

Իբր զաւակը մտածումիդ,

Ես ի քե´զ գամ, իմ այս երգս երգելու...

 

 

Սիամանթօ
Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Նման վերեվի ԳԻՒՏԻՆ ՓԱՌՔԸ , ստորեւ , նրան

Սուրբ Մեսրոպ Հավաքածոյից …

Note: To see the remaining other two of four from the same collection go to Literature-Siamanto. Thank you whoever wrote it, they kept the original Mesropian orthography rather than bastardize with the "maniuk-yan"

----

Տեսիլքը

 

Ո՜Վ ՀՐԱՇԱԼԻՔ, ո՜վ հաւատքի աննիւթական հուր,

Ո՜վ զարմանագործ զօրութիւն,

Ո՜վ բոցեղէն բԺԺանք, ո՛վ անլոյծ խորհուրդ,

Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մէջ Մեսրոպին,

Իր աջ ձեռքո՛վն լուսագիծ՝

Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ

Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...։

Յանկարծ՝ Սուրբը մեծ Տեսիլքէն ցնորաշարԺ՝

Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի,

Փետուր գրիչն եւ տախտակն ի ձեռին,

Հրաշքին տակ արտասուելով,

Որմին առջեւ անհունօրէն ծնրադրեց...։

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մէջ,

Նա աղն է մեր ինքնութեան,

Էութեան խորհուրդը մեր:

Մեր լեզուն արիւնն է մեր,

Արիւնից աւելի թանկ,

Մեր բուրմունքն ու գոյնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին

Ու վերջին սէրը լինի,

Ինչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի:

 

Համո Սահյան

Edited by Ashot
Link to comment
Share on other sites

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

 

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,

Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,

Շառաչել ես դու հին հողում Արարատյան

Մինչև հնչյունը քո դարձել է գիր:

 

Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,

Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…

Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,

Բայց առանց քեզ ապրել չէինք կարող:

 

Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան:

Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝

Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ

Իր տանջանքի լծորդ լծկանի հետ:

 

Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,

Եվ զրահ ես եղել և զորավիգ,

Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,

Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ:

 

Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,

Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ,

Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս,

Ողբերգության մատյան, ասք ու աղոթք:

 

Մերթ բուրել ես որպես վարղավառի ծաղիկ,

Ճախարակի թելն ես մերթ ոլորել,

Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ,

Անտունիներ անտուն և հորովել...

 

Մաքրությունն ես առել արեգական շողի,

Լուսավորել ես մեր վերելքն անվերջ,

Արձագանքն ես եղել մեր մարտական փողի

Ավարայրից մինչև Թաման ու Կերչ:

 

Դու հնչում ես ահա որպես երգ ու երգում

Շրթունքների վրա իմ սերնդի,

Եղբայրական բոլոր լեզուների երթում

Սրտի խոսքն ես խոսում հողագնդի:

 

Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,

Դու ավելի փարթամ պիտի ծաղկես,

Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում,

էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ:

 

Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի,

Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ,

Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի

Հավիտենից ի վեր և առհավետ:

 

Համո Սահյան

Edited by Ashot
Link to comment
Share on other sites

Classic Abovian:

 

Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ,

ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:

 

Link to comment
Share on other sites

Arpa, you know that I was named not only after the country, but more specifically after Nairi Zarian, don't you? My parents may have had certain expectations that they gave up on since I learned to speak.

I kind of suspected that. Whereas in the Diaspora NAIRI is a feminine name, in Yerevan it is a boy's name, the reason why they rather use NairA, as in the one time FM of Artsakh Naira Melkumian. They may be more attentive to the fact that in Latin feminine names end in A, like Roberto/RobertA, Alberto/AlbertA, to not forget the Arabic, as in Farid/FaridA, Samir SamirA and so on.

BTW. Does anyone know who wrote the poem "Geghon I Pativ Hay Lezvin/Գեղոն Ի Պատիւ Հայ Լեզուին/Ode to the Armenian Language" . I don't remember any of it except the title.

Was it Tekeyan or Chobnian?

How about it, Johannes, Nairi, Harut and all?

Link to comment
Share on other sites

Thank you. I knew that, but what I meant was for you to go back, edit your posts and add the athor's name to each of them

Thank you again Dear Ashot for amending your posts.

I only wish that our correspondents would take the time and troube to identify the authors of their posts, lest we assume that those are their own creations

 

Link to comment
Share on other sites

Classic Abovian:

 

Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ,

ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը [b]ղայիմ[/b] բռնեցեք:

With all due respects to Saint Khachatour, thanks to the so called Western Armenian speakers we don't use such furko-persian tems as "ղուրբան" and "ղայիմ". We use terms like "զոհ " and "ամուր".

We have already spoken about the Arabic term of "gharib" to mean foreigner, which in fact literally means 'westerners", from "gharb=west" and "ghourban", based on the previous means " those worthy od sacrifice".

Once again. Consider "ereb/erebuni/gharb/west"

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

BTW. Does anyone know who wrote the poem "Geghon I Pativ Hay Lezvin/Գեղոն Ի Պատիւ Հայ Լեզուին/Ode to the Armenian Language" . I don't remember

Բարի երեկո, Արփա

 

Գուցե Վ. Թեքեյանի «Տաղ հայերեն լեզվին» բանաստեղծությո՞ւնը նկատի ունես:

 

Քեզ, Հայ լեզո՛ւ, կը սիրեմ մրգաստանի մը նման...

Մեր Անցյալին թանձրախիտ ստվերներում մեջ՝ կարծես

Մեյ-մեկ պտո՛ւղ՝ քո բոլոր բառերդ ինծի կ'երևան,

Որոնց մեջեն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...

Edited by SAS
Link to comment
Share on other sites

With all due respects to Saint Khachatour, thanks to the so called Western Armenian speakers we don't use such furko-persian tems as "ղուրբան" and "ղայիմ". We use terms like "զոհ " and "ամուր".

We have already spoken about the Arabic term of "gharib" to mean foreigner, which in fact literally means 'westerners", from "gharb=west" and "ghourban", based on the previous means " those worthy od sacrifice".

Once again. Consider "ereb/erebuni/gharb/west"

Abovian could use those words… Recall that just a few years ago in soviet times we used the words “телевизор”, “холодельник” . Almost nobidy used their Armenian translations…

Link to comment
Share on other sites

Բարի երեկո, Արփա

 

Գուցե Վ. Թեքեյանի «Տաղ հայերեն լեզվին» բանաստեղծությո՞ւնը նկատի ունես:

 

Քեզ, Հայ լեզո՛ւ, կը սիրեմ մրգաստանի մը նման...

Մեր Անցյալին թանձրախիտ ստվերներում մեջ՝ կարծես

Մեյ-մեկ պտո՛ւղ՝ քո բոլոր բառերդ ինծի կ'երևան,

Որոնց մեջեն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...

SAS ջան, աս ինչ վաղուց է քեզի չեմ տեսսե ֆորումներուն մեջ: Աս ո՞ւր `ս չես էրեվա: Հո բանըմ չէ՞ էղե:

Link to comment
Share on other sites

SAS ջան, աս ինչ վաղուց է քեզի չեմ տեսսե ֆորումներուն մեջ: Աս ո՞ւր `ս չես էրեվա: Հո բանըմ չէ՞ էղե:

Ծո՛ ՄիԳ, դո՞ւն ես: :) Չէ, ջանըմ, փառք Աստծու, բան մա չի էղե, պարզապես ժամանակ ու հավաս չունիմ շուտ-շուտ էրեվալու: Հոս ա կմտնիմ Արփայի ու Հովաննեսի պատճառով, տղաքը ինձի հետաքրքրող հարցեր կը քննարկեն: Դու ի՞նչղ ես, մեր կողմերը ե՞րբ ես վերջին անգամ էղե:

Link to comment
Share on other sites

Նկատիր թէ ինչպս Կրթության Լէզուն յոդուածին Գ տարը չի ստացուլ եւ տէս թէ "գերագույն " բառը ինչ է դարձել: :P

գգգգգգգ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.1993

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

Հոդված 2. Կրթության լեզուն

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ երագույն խորհրդի կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական , մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունները եւ ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները

Պաշտոնատար անձաինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային մատյանում ընդունված կարգին:

Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը:

Հոդված 4. Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են.

ա) գործավարությունը կատարել հայերեն,

բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը,

գ) ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձեւավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները ձեւավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության եւ կառավարման տեղական մարմինները, ինչպես նաեւ դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

17 ապրիլի 1993թ.

Հ.Ն

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

1909-1974

Խաչիկ Դաշտենց (Խաչիկ Տոնոյի Տոնոյան)՝ հայտնի հայ արձակագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ: Ծնվել է 1909 թ. ապրիլի 15-ին Սասնա Դաշտայան գյուղում՝ հովիվի ընտանիքում: Հարազատ գյուղի անունով էլ հետագայում ընտրել է իր գրական կեղծանունը:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

“ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ”

Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր:

— Ապա արտասանիր “Ռանչպարների կանչը”, — մատնացույց արեց Մելքոն վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած մտազբաղ նայում էր Ձորաթաղի այգիներին:

Աշակերտը կանգնեց:

Բոլորը զույգ-զույգ էին նստած, իսկ սա մենակ էր: Կողքի դասընկերը մի տարի առաջ լքել էր դպրոցը՝ իրեն մենակ թողնելով վերջին նստարանին:

Շաբաթը մեկ անդամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը: Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ: Այբուբենը սերտելու այս եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ: Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի:

— Ա՛յբ, նե՛ն, գե՛մ,

Բրդեմ ուտեմ.

— Ի՞նչ ուտես, — ընգմիչեց Մելքոն վարժապետը հոնքերը խոժոռելով:

— Թփով կլուլիկ կարմիր տաքտեղով:

Դասարանը փռթկաց:

— Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տաքտեղով, բայց դասը լավ սերտելուց հետո, — սաստեց վարժապետը: — Այլապես տեսնու՞մ ես վարոցների խուրձը:

— Առաջ ուտել, հետո սերտել, — պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ նայելով բարակ վարոցների կապոցին, որ դրված էր անկյունում, կարգապահությունը խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար:

— Դու ասա “Ռանչպարների կանչը”, — դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ առջևում էր նստած և թըվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր ստանում:

Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր Սանասարը: Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութա սարին, կարծես ուժ առնելու համր: “Յա Մարաթուկ”, ասում էր ու դասը պատասխանում: Ուստի դասարանում նա հայտնի էր նաև “Յա Մարաթուկ” մականունով:

Սանասարը համարձակ վեր կացավ, և “Յա Մարաթուկ” դոչելով, ճակատը բարձր պահած սկսեց.

 

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,

Ե՛լ, Հովակիմ,

Դա՛, ե՛ջ, զա՛,

Լծիր եզան:

է՛, ը՛թ, թո՛,

Վերկաց, Թաթո,

ժե՛, ինի՛, լյո՛ւն,

Կապիր քո շուն:

Խե՛, ծա՛, կե՛ն,

Ու՞ր է Հակեն:

Հո՛, ձա՛, ղա՛տ,

Միհրա՜ն, Մրհրդա՜տ,

Ճե՛ն, մե՛ն, հի՛,

Կգանք հիմի:

Նո՚ւ, շա', ո՜,

Պրծիր, Շավո,

Չա', պե', ջե',

Ուշ է, Վաչե:

Ռա', սե', վե՛վ,

Ծագեց արև:

Տյո՛ւն, րե', ցո',

Մարդ աստծո:

Վյո՚ւն, փյո՛ւր, քե',

Քելե, Սրքե,

Ե՛վ, օ', ֆե',

0, ի՜նչ զով է:

 

— Ապրե՛ս, Սանասար: Դու Սասնա ո՞ր գյուղից ես:

— Բսանաց գավառի Ջրտնիք գյուղից:

— Շատ ապրես, որդիս: Ա՜յ, այդպես կսերտեն “Ռանչպարների կանչը” և ոչ թե կլուլիկ ուտելու մասին կմտածեն, — նկատեց Մելքոն վարժապետը և դասամատյանը բաց անելով Սանասարի անվան դիմաց ավելացրեց մի նոր հինգ ու խաչ:

Թեպետ խոսքը վերջին նստարանի աշակերտի մասին էր, բայց նա դարձյալ դրսի աշխարհով այնպես էր կլանված, որ բոլորովին չլսեց իր ուսուցչի ձայնը: Ներքևում ձորի մեջ ինչ-որ բան էր կատարվում, որ նրան գամել էր լուսամուտին:

— Ուշադրությունդ ուրիշ տեղ է, Մամիկո՛ն:

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,

Ել, Հովակիմ,

Դա՜, ե՚ջ, զա՛,

Լծիր եզան, — բարձրաձայն կրկնեց թխադեմ աշակերտը և լուսամուտը արագությամբ բաց անելով, իրեն վայր նետեց այնտեղից: — Վարժապետ, ես գնացի, — հնչեց Մամիկոնի ձայնը լուսամուտի տակից: Նա թռավ առաջին տանիքը, այնտեղից երկրորդ տանիքը և, մի կտուրից մյուսը անցնելով, սլացավ դեպի Զորաթաղի այգիները:

Տարիների ընթացքում մի քանի աշակերտներ զանազան պատճառներով լքել էին ուսումը: Բայց նրանցից ոչ մեկը այդպես չէր բաժանվել դպրոցից, այդքան հանդուգն և անթույլատրելի ձևով:

Զորի մեջ կանացի ճիչեր լսվեցին, և դպրոցում պարապմունքը ընդհատվեց:

Հետևյալ օրը շաբաթ էր:

Վարժապետ Մելքոնը վաղ լուսաբացին շտապեց դեպի ս. Մարինե թաղը՝ իր աշակերտի ծնողներին տեսնելու:

Նրանց տունը շինված էր գետափին:

Հասավ այն ժամանակ, երբ Մամիկոնը, մի կապոց թևի տակ, քայլում էր դեպի այն կամուրջը, որ ս. Մարինե թաղը միացնում էր Կողու թաղին:

— Մամիկո՛ն:

Պատանին կանգ առավ:

— Զավակս, երեկվա դեպքը ցնցեց մեր քաղաքը: Բայց խոհեմություն չէր այդքան անթույլատրելի ձևով հեռանալ դպրոցից՝ “Ռանչպարների դասը” թողնելով կիսատ:

— Իմ դասը վերջացավ, վարժապետ: Ներիր ինձ և թողություն արա ձեռքդ համբուրեմ:

— Քահանայի ձեռքն են համբուրում, ես քահանա չեմ:

— Ոչ թույլ տուր համբուրեմ ձեռքը այն մարդու, որ հայոց այբուբենի մշակն է եղել երեսուն տարի: Օրհնյալ լինես դու, Մեսրոպ Մաշտոց: Օրհնյալ լինես և դու, Մելքոն վարժապետ:

— Որոշել ես գնա՞լ:

— Իմ պես պատանին իրավունք չունի այժմ հանգիստ նստել դասի:

Մելքոն վարժապետի աչքում արտասուք երևաց:

— Գնա՛, տղաս, ես քեզ արգելք լինել չեմ կարող: ճիշտ է, իմ դասարանը մեկով կպակասի, բայց ժողովրդի համար գործող արաբոների թիվը մեկով կավելանա: Անցյալ տարի կոփեցի Շեկ Լևոնը գնաց Ամերիկա, այժմ դու ես գնում: էլ ո՞վ պիտի լսի ս. Կարապետի Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտ Մելքոն վարժապետի դասը: Ո՞վ պիտի անգիր անի “Ռանչպարների կանչը”: Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր “Նարեկը” և Րաֆֆու “Խենթը” կարդալ:

— Իմ սովորածը ինձ բավ է, Մելքոն վարժապետ: Շարժում է ինձ պետք, լեռների կյանք եմ փնտրում: Ես մեկ էլ քեզ մոտ կգամ այն ժամանակ, երբ ռանչպարների կանչը իրական դառնա և հայ շինականներն առանց երկյուղի գնան գործի: Տա աստված, որ քեզ ողջության մեջ տեսնեմ վերադարձիս:

— Գնա՛, որդիս, և աստված քեզ հետ: Մինչև ցորյանի հատիկ չմեռնի՝ հունձք չկա: Եվ եթե քո մեջ հավատք ունես մանանեխի հատիկի չափ՝ լեռը կշարժես:

Մելքոն վարժապետը հնամաշ վերարկուն թիկունքին ուղղելով, թանձր ծխելով ետ դարձավ, իսկ Մամիկոնը առաջ ընթացավ քթի տակ դանդաղ երգելով.

 

Թե հայրենյաց պսակադիր

Գողթնի քնարք լռել են,

Երկնուց թող գան անմահ հոգիք

Հայոց քաջեր պսակել:

 

Փրե կամուրջով անցնելիս Մամիկոնը տեսավ իր դաստիարակներից մեկին, որ գետափին կռացած լվացվում էր պաղ ջրով: Հայոց պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմն էր, որ ամեն առավոտ իջնում էր ձորը գետակի ջրով թարմանալու:

Նրա տեսքը մռայլ էր:

Պարոն Սենեքերիմը իր աշակերտին չնկատեց, այլապես կարող էր կանգնեցնել նրան և հարցնել, թե որո՛նք են Հայաստանի գավառները:

Մամիկոնը գնում էր ոտքով չափելու այդ գավառների լայնքը և նրանց լեռների վրա սերտելու ռանչպարների կանչը:

(Աղբյուր՝ Խաչիկ Դաշտենց “Ռանչպարների կանչը”: Երևան:

Տրամադրել է՝ Արևիկ Գառամովա

Scanned: Արևիկ Գառամովա

OCR: Աննա Վրթանեսյան

Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

Տրամադրել է՝ armenianhouse.org)

 

 

 

 

Link to comment
Share on other sites

«ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՎ ԱՆՏԵՍՎԱԾ Է ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ»

 

Կրթական բարեփոխումների վատ եւ անընդունելի անդրադարձները մի շարք բուհերի հայոց լեզվի ամբիոնների վարիչներին եւ լեզվաբաններին երեկ հավաքել էին գրողների միությունում, ուր զայրացած մասնագետները հայտնեցին իրենց դժգոհությունը եւ որոշեցին իրենց առաջարկները ներկայացնել ԱԺ համապատասխան հանձնաժողովին, կրթության եւ գիտության նախարարությանը: Քննարկման սեղանին դրված էին մեզ արդեն վաղուց հայտնի ցավալի իրողություններն ու խնդիրները` բուհեր եկած ուսանողներն ունեն մայրենիի իմացության ցածրագույն մակարդակ, «լավագույն» թելադրություն է համարվում 25 ուղղագրական սխալներով աշխատանքը, գրքերը կազմում են «մեզ անհայտ հեղինակները», ուսումնական ծրագրերը կազմվում են եւ հետո միայն ներկայացվում մասնագետներին` առանց նախապես քննարկելու, կրթական բարեփոխումների հետեւանքով կրճատվել են նաեւ դասաժամերը եւ 4 կիսամյակի փոխարեն հայոց լեզուն դասավանդվում է 2 կիսամյակ, իսկ որոշ բուհերում էլ հայոց լեզուն ընդհանրապես հանվել է քննացանկից, որի արդյունքում դպրոցից բերվում են «հրաշալի» թվանշաններ: Հարկ է նշել, որ աշակերտների եւ ուսանողների համար ֆինանսական բարդություն է նաեւ ամեն տարի նոր հրատարակված դասագրքեր գնելու անհրաժեշտությունը, որին անդրադարձ չեղավ: Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հայոց լեզվի եւ մշակույթի ամբիոնի վարիչ Ռոբերտ Դավթյանը զայրացած հիշեց իրենց նախկին ռեկտորի խոսքերը նշված առարկայի ժամաքանակների նվազեցման առթիվ. «Մեր բուհին հայոց լեզու պետք չէ, այն խանգարում է մասնագիտական առարկաներին»: Լեզվաբաններն անընդունելի են համարում հայոց լեզվի հաշվին մյուս` հատկապես օտար լեզուների ավելացումը: Լեզվաբան Լեւոն Եզեկյանը նկատեց, թե օտար լեզվի դեպքում էլ մենք պետք է հասկանանք, որ պատրաստում ենք հայագետ թարգմանիչներ` հայերենից անգլերեն եւ հակառակը թարգմանող. այնպես որ հայոց լեզվի իմացությունը պարտադիր է: Մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն անդրադարձավ, իր խոսքերով, հայոց լեզուն գրականությունից անջատելու ճակատագրական սխալին: Իսկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը խոսեց միջազգային կազմակերպություններից մեր կախվածության մասին` նշելով, որ մեր կրթական խնդիրները մեր իշխանավորները չեն լուծում, այլ նրանք` փողը տալիս են եւ պարտադրում սկզբունքով (փայլուն օրինակը գիտությունների ակադեմիայի ճակատագիրը ՄԱԿ-ի մոտեցմամբ լուծելն է): Վերջինս նշեց, թե խորհրդային տարիներին վիճակն այնքանով էր լավ, որ գոնե մեկ մարմնի կողմից էին կառավարվում եւ նրանց էլ ներկայացնում էին իրենց պահանջները: Դեկանի կարծիքով, լեզվի վիճակը կկայունանա այն ժամանակ, երբ «մենք կպայքարենք մեր անկախ իշխանությունների անկախացման համար»: Զայրույթի կիզակետում գտնվող մասնագետների մեղադրանքները, հոգսերը բացատրելու եւ փարատելու դերում էին լեզվի տեսչության պետն ու կրթության ազգային ինստիտուտի տնօրենը: Երկուսն էլ առաջարկեցին բոլոր հարցերի շուրջը հավաքվելու եւ քննարկելու իրենց պատրաստակամությունը: Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն ասաց, որ թեեւ տեսչությունը չունի խորհրդային տարիների աշխատակիցների մեծ թիվն ու հնարավորությունները, բայց այժմ էլ 18 աշխատակիցներով կատարում է իր նախկին գործառույթները: Իսկ բուհերի կառավարման խորհուրդների գործունեությանը պետը նախընտրեց չխառնվել ասելով՝ դա նրանց գործն է: Հավաքվածների ջղային պոռթկումից հետո միայն պրն Միրզոյանը խոստովանեց, որ ԿԳ նախարարի հետ պայմանավորվածություն կա բուհերի խորհուրդների ընտրությունից հետո քննարկել մայրենիի խնդիրները: Նախանձելի չէր նաեւ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի վիճակը, որը լեզվաբանների` հիմնականում արդարացի մեղադրանքներին ի պատասխան ասում էր իր տեսակետները: Մասնավորապես նա նշեց, որ պետք է լուծվի ավագ դպրոցի մակարդակի բարձրացման հարցը, խոստացավ, որ դպրոցներին կառաջարկվեն այլընտրանքային գրքեր` «ով որ գրքով ցանկանա, թող անցնի», եւ հաստատեց, որ ժամաքանակի խնդիրը միանշանակ պետք է լուծվի` բայց նախապես ճշտելուց հետո, թե արդյունքում ինչ է առաջարկվում ուսանողին: Ինչ վերաբերում է հայոց լեզվի մակարդակը բարձրացնելուն, տնօրենը կարեւորեց ուսանողների գրավոր աշխատանքի վրա ուշադության սեւեռումը, որը շատ ցածր տոկոս է կազմում:

 

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...