Nané Posted January 16, 2005 Report Share Posted January 16, 2005 (edited) Գայլն Ու Գառը Մի ամլիկ գառ Իրեն համար Ջուր էր խմում առվակից. Մեկ էլ դեմի ձորակից Գայլն է կտրում վեըեւը, Խոսքին տալով էս ձեւը. - Էս ի՞նչ լրբություն, Ի՞նչ հանդգնություն. Ա՜յ, դու փսլնքոտ, Ոչխարի լակոտ, Դու ինչի՞ տեր ես. Որ գաս դնչովդ, Քթով-պնչովդ Ջուրս պղտորես. Բռնեմ դունչդ Կտրի շունչդ: - Մի՛ բարկանար, պարոն գայլ, Քեզնից ցած եմ քանի քայլ, Էնպես բան ես ասում որ ... - Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր, Էդ էլ չլինի հերվանը, Չեմ մոռացել էն բանը, Որ հենց էստեղ, նույն օրը, Հայհոյեցիր իմ հորը: - Մի տարեկան դեռ չկամ ... - Է՛հ, եղբայրդ էր, անզգամ: - Ես մի ծին եմ, մինուճար: - Խնամիդ էր անպատճառ, Կամ մեկը ձեր պիղծ ցեղից: Էլ ժաժ չգաս քո տեղից, Ձեր շների, Հովիվների Ոխը քեզնից ես հանեմ, Տես, գլուխդ ինչ բերեմ: Ասավ, Հասավ Գառանը, Առավ, թռավ Անտառը: Էստեղ ինչն է գլխավոր: Ուժեղի մոտ Միշտ էլ թույլն է մեղավոր: Edited January 16, 2005 by Sulamita Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts