vartahoor Posted January 17, 2007 Report Share Posted January 17, 2007 Դարակեսը Դարկեսն էլ անցավ, այս նոր դարի շեմին Որոգայթն եմ տեսնում դարանակալ Վեհիդ, Որ հյուսել ես թաքուն մեր քարքարոտ ճամբին ԵՎ ո՞վ պիտի անսա ներկա դարը դաժան: Դո´ւ արարաի՜չ հզոր, ե´ս մեղսավո՜ր գրիչ, Նարեկացու նման ես էլ գրե՞մ ողբեր, Հոբի ճամբան անցնե՞մ, գո՜ւթ աղերսե՞մ քեզնից, Թե՞ Արտավազդ դառնամ ժայռի գրկում փակվեմ: Մեր արևն էր հառնում, արևելքի ծիրից Երազներից սերված դու Արեգին կերար Ինչպես վիշապն հնում իր զոհին էր լափում, Որոգայթդ լարած մեր արևը կերար: Անգոսնելի օրը մայրամուտ է թեքվում, Հորիզոնն է վաղուց մեր արյունով ցողվում, Արևմուտքի խարդախ սկյուտեղի վրա Մեռած մանկան օրորոցն է ներկա: Վահան Գևորգյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.