Aryan_Hye Posted October 19, 2006 Report Share Posted October 19, 2006 Who and what caused the end of our own kingdom assisted in the big crime the Armenian genocide. We Armenians and especially the governors, politicians must read our ancient and nearer history to obtain conclusions. Who are the guilty? for absence our kingdom. The Armenians and especially the ruler class, clans with their egoist acts. At that time, the meaning of nationality and patriot is how they will ban other clans; how they would gather more assets. Who is Ashot? The founder of Bagratian Armenia, he is a successful Vasak. Who is Vasak he is an abortive Ashot. There are no bad and good, there are no white and black, there are realities and realities. Who are our historians? They are the speakers of their masters, Bagratounies, Artsrounies, Mamikonians and their hellenophil Christian party… and so on. Were those Armenians? By meaning of that nowadays meaning of that name. I doubt. The national and patriotic feelings at that time was tied with the interests of that clan and with the area which they inhabits that all the problem. Before we became a strong nation and a strong kingdom, Italians (Roma), Persians began to crumb us. Rarely did we have great governors. Others had. We are the most damaged nation who struggled for keep, to continue the existence, for the independence. Others get it as a present. Like mid Asia countries. Vladimir Ilyich, the greatest traitor of Russian nation and Russia, gave republics to those mid Asian mongoloid clans, who never imagined that they would gain independence. Moreover, our God gave them the biggest barrage of fuel and gas. Then those nomads would become the richest nations, the richest countries without irking. I wonder, I ask our lord, the creator. Why Armenia is rich by rocks and pains? Mnatsek Barov Good wishes iv read some of ur posts. and i think that you are real patriot we rarely see armenians like you. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 23, 2006 Author Report Share Posted October 23, 2006 Ապրիլ 24-ը յատկացուած է Հայութեան պատմութեան ծանրագոյն կորուստները սգալու։ Բայց ամենամեայ ձեռնարկները սգահանդէսները հսկումի երեկոները, կարծէք քիչ մը բովանդակազուրկ դարձած են։ Ձեւակերպութիւն, ծէս, կամ աւանդութեան մը յարգում։ Իրօք շատ ծանր է Ցեղասպանութեան բեռը, մեր ժողովրդի վրայ։ Ան տակաւին իր վնասակար ազդեցութիւնը կը ներգործէ մեր վրայ։ Որքան, ալ անհաւատալի թուայ ոմանց։ Ներկայիս Սփիւռքի և Հայաստանի մէջ բնակող Արեւմտահայ ծագումով Հայերու մեծամասնութեան մեծ հայրերն ու մեծ մայրերը հրաշքով կամ դիպուածով փրկուած են թուրքի դանակէն։ Եթէ տեղի չունենար Ցեղասպանութիւն, այսօր Արեւմտահայութեան քանակը ամէն հաւանականութեամբ 25 միլիոնէն պակաս պիտի չլիներ, նկատի առած այն ժամանակուայ Հայութեան բնական աճը։ խևխփ-ին Օսմանեան կայսրութեան տարածքին բնակող Քուրդերը կը հաշուէին մօտ 1,5 միլիոն։ Նոյն պետութեան սահմաններէն ներս Հայութեան թիւը 2,5 միլիոնէն աւելի էր։ Այսօր նոյն տարածքին մէջ քուրդերուն քանակը գնահատուի աւելի քան կը 25 միլիոն։ Եթէ Ցեղասպանութիւն տեղի չունենար Հայութիւնը իր պապենական հողերու վրայ, սեփական մշակոյթով ապրելու աճելու, զարգանալու հնարաւորութիւն ապահուած պիտի լիներ։ Իսկ բարոյական կորուստները, որ ունեցաւ Հայութիւնը, շատ աւելի ծանր են։ Ահա այս մասին քիչ մը խոկալ պէտք է Ապրիլի 24-ին։ Թրքական տեսակէտը Ցեղասպանութեան վերաբերեալ Թրքական տեսակէտը, որքան ալ անընդունելի լինի մեզի համար, այսուհանդերձ, պէտք է նկատի առնել։ Անոնք կը խտանան ներքոյիշեալ տողերու մէջ։ •Պատերազմի ընթացքին Հայերը դաւաճանեցին Օսմանեան հայրենիքին։ •Տեղի ունեցածը քաղաքացիական պատերազմ էր, և բնականաբար զոհեր եղան երկու կողմէն ալ։ Ո՞ր պատերազմին զոհեր չեն լինիր։ •Պատերազմի վտանգէն փրկելու համար Հայերը տեղափոխուեցան աւելի ապահով վայրեր։ Իսկ իրենց ունեցուածքը և գոյքերը, առնուեցան պետական հսկողութեան տակ։ •Ոչ թէ Թուրքերը Հայերուն կոտորած են, այլ Հայերը Կոտորած են Թուրքերուն։ Նախքան հերքումը վերոյիշեալ զրպարտութեանց, կ՚արժէ յիշել, կողմերուն դիրքերը նախքան Ցեղասպանութիւն։ Ա կողմ։ Օսմանեան կայսրութիւն Աշխարհի հզօրագոյն պետութիւններէն մէկը, աւելի քան 500 տարուայ պետական-վարչական փորձառութեամբ, ոստիկանութեամբ, բանակով, ծովուժով, հաղորդակցութեան միջոցներով, զինամթերքով։ Բ կողմ։ Արեւմտահայութիւն Համիդեան և Ադանայի ջարդերէն դեռ չի սթափած, մեծաւ մասամբ անզէն և գրեթէ բոլոր նահանգներուն մէջ, փոքրամասնութիւն կազմող ժողովուրդ մը, Թուրք և Քուրդ մեծամասնութեան քով։ Բացառութիւն էին Վասպուրականի եւ Բաղէշի կարգ մը գաւառները, որտեղ Հայեր մեծամասնութիւն էին տակաւին։ Իսկ մնացեալ նահանգներուն մէջ ազգային առումով Հայեր դարձեալ մեծամասնութիւն էին եթէ Թուրքերն ու Քուրդերը տարբեր ազգեր համարենք։ Բայց այդ ժամանակ անոնք մէկ ազգ կը համարուէին, ուստի մարդահամարի, որպէս արդիւնք, Հայք փոքրամասնութին կը նկատուէին։ Արժէ շեշտել, որ Հայեր կոտորելու գործի մէջ թուրք և քուրդ ժողովուրդները, միակամ էին հետեւաբար մէկ ազգ համարուելու իրաւունք ունէին։ Մշակոյթով և քաղաքակրթական մակարդակով Հայք անհամեմատ բարձր էին քուրդ ու տաճիկէ՝ (իմա թուրքէ)։ Կողմերու այս հպանցիկ համեմատութիւնն իսկ բաւարար է հերքելու Թրքական զրպարտութիւնները, և հաստատելու Հայոց Ցեղասպանութիւնը։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 23, 2006 Author Report Share Posted October 23, 2006 Պատասխան զրպարտութեանց Առաջին Աշխարհամարտին տեղի ունեցածը, եթէ միայն քաղաքացիական պատերազմ լիներ, այսօր Արեւմտեան Հայաստանն ու այլ Հայաբնակ վայրեր դատարկուած պիտի չի լինէին Հայութիւնէ։ Բոլոր երեւոյթները կը փաստեն, որ տեղի ունեցածը կանխամտածուած և ծրագրուած և իրագործուած է ՊԵՏՈՒԹԵԱՆ կողմէ։ Թուրք և քուրդ ժողովուրդները պիտի չկարենային իրագործել ՑԵՂԱՅԻՆ ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ մը եթէ պետութեան նեցուկը չունենային՝ ոճրագործները բանտերէ արձակել, թեշքիլաթը մախսուսիէ կազմել, հետեւողականօրէն ստուգել ջարդերու գործադրումը և թերացող պաշտոնեաները պատժել եւ այլն։ Պատերազմի ճակատէ շատ հեռու բնակող (Արեւմտեան Հայաստան, Կիլիկիա, Փոքր Հայք, Անատոլիա, Թրակիա, Միջագետք) Հայեր՝ աքսորուեցան, ճանապարհին ոչնչացուելու համար։ Պատերազմին Հայութիւնը տուաւ, իր տղամարդոց մեծամասնութիւնը՝ Օսմանեան բանակին ծառայելու։ Անոնք քաջաբար կռուեցան ընդդեմ Անգլիական և Ռուսական բանակներուն, հաւատարմօրէն կատարելով, իրենց քաղաքացիական պարտքը։ Դասալքութիւնը աննշմար էր, մինչեւ կոտորածներու լուրերը հասնէին։ Մինչ այդ Օսմանեան բանակի բարձր հրամանատարութիւնը, կարգադրեց՝ զինաթափել Հայ զինուորները, իբրեւ թիկունքային աշխատանք կատարելու։ Անոնք անօթի պահուեցան, ուժաթափուեցան և ոչնչացուեցան։ Այսպէս Հայութիւնը իր առնական ուժէն զրկելով աւելի դիւրին պիտի լիներ, ոչնչացնել մնացեալները՝ կիներ, երեխաներ, ծերեր ու աղջիկներ։ Այդպէս ալ եղաւ։ Դաւաճանութեան մեղադրանքն ալ զրպարտութիւն է։ որովհետեւ, եթէ Հայութիւնը դաւաճաներ Օսմանեան պետութեան, պիտի ապաւիներ աւելի հզօր պետութեան մը, բայց այդպիսի պետութիւն մը կամ ոյժ մը չկար։ Հայութեան լաւ յայտնի էր Ցարական Ռուսիոյ և միւս Եւրոպական պետութեանց երկդիմի քաղաքականութիւնը՝ Հայաստան առանց Հայու։ Ապա թէ ոչ, ինչով բացատրել յաղթական Ռուսական բանակի եւ Հայկական կամաւորական գունդերու նահանջը Վասպուրականէն 1915-ի գարնան։ Խօսքը տանք ականատես, կամաւորական բանակի զինուոր, Ասլան Ստեփանեանին.-(Ռուս բռնապետական կառավարութեան հայահալած եւ հայատեաց վաղեմի քաղաքականութեան բնական շարունակութիւնն էր Վան-Վասպուրականի հայութեան դէմ նիւթուած դաւադրութիւնը, որի արդիւնքը եղաւ 1915-ի Յուլիսեան նահանջը։ Վան-Վասպուրականն օսմանեան բռնակալութիւնից ազատուելուց յետոյ, ինչպէս յսյտնի է, Վանում ստեղծուեց հայկական կառավարութիւն՝ վարչական բոլոր բաժանմունքներով։ Գաւառներում նշանակուեցին գաւառապետներ բոլորն էլ հայեր։ Իսկ նահանգապետը Արամն էր։ Ժողովուրդը թէ Վանում եւ թէ գաւառներում լուծուել էր ստեղծագործ աշխատանքի։ Կեանքը վերակենդանացել եւ օրէցօր մտնում էր լաւագոյն պայմանների մէջ։ Հայութիւնը իրեն համարում էր տէրն ու ղեկավարը իր ազատագրուած հայրենիքի, որին իր եղբայրական, նիւթական ու բարոյական աջակցութիւնն էր ցոյց տալիս Կովկասի հայութիւնը։ Ռուս զինուորական եւ քաղաքացիական Իշխանութիւնները շատ լաւ ծանօթ էին հայութեան քաղաքական ձգտումներին եւ ցանկութիւններին։ Նրանք չէին կարող յանդուրժել, որ գոյութիւն ունենար ազատ եւ անկախ Հայաստան, որի հիմնաքարն արդէն դրուել էր Վան-Վասպուրականում։ Դարեր շարունակ, մեծն պետրոսի կայսրի ժամանակներից, հայերը միշտ էլ չարաչար կերպով շահագործուեցին ռուսների կողմից եւ միշտ էլ տուժեցին։ Ռուս բռնապետութիւնը հայութեան եւ Հայաստանի նկատմամբ մէկ ծրագիր ունէր միայն, այն է՝ «Հայաստանն առանց հայերի»։ Ռուս բռնապետական կառավարութեան հայահալած եւ հայատեաց քաղաքականութեան ուժեղ փաստերից մէկն էլ Հայ կամաւորական Զօրագունդերի լուծումն էր։ Ասլան Ստեփանեանի յուշերը, Թեհրան 1956) Անոնք սակաւաթիւ արեւմտահայ որբերու և Վանեցիներու փրկութեան հասան, որոնք յետագային արեւելեան հայաստանի ճանապարհին ցուրտէ, սովէ եւ հիւանդութիւնէ մահացան հարիւր հազարներով, շատերն ալ կանգ չ՚առնելով շարունակեցին ճանապարհը դէպի ռուսաստանի խորքերը եւրոպա եւ ամերիկա այս անգամ ենթարկուելու ուծացման՝ սպիտակ ցեղասպանութեան։ Ինչով բացատրել, Ռուսահայ զինուորներու (որոնց թիւը 200 000-էն աւելի էր) Եւրոպական ռազմաճակատ ուղարկումը, փոխանակ թուրքիոյ դէմ ուղարկելու։ Հայութիւնը պարտուեցաւ չարաչար, որովհետեւ որպէս փոքրամասնութիւն, Թուրք պետութեան, և Թուրք-Քուրդ մեծամասնութեան մէջ չէր կրնար վերոյիշեալ մեծամասնութիւնը կոտորել, այլեւ Ցեղասպանութեան ենթարկել, այդպիսի նպատակ ալ չունէր։ Հայութիւնը ներկայութիւնը խոչընդոտ էր թուրանական ծրագիրներու իրագործման ճամփու վրայ, և այդ արգելքի վերացման ամէնանպաստաւոր պահը ընդհանուր պատերազմն էր։ Հայութիւնը անզօր ու անտէր էր։ Պետութիւն մը չկար, որ սրտցաւօրէն պաշտպանէր Հայերը։ Արժէ յիշել, որ Արցախի պատերազմի ընթացքին, օզալը մի քանի անգամ սպառնաց Հայաստանին, յիշեցնելով Եղեռնը։ Յովհաննէս 4-3-2000 Quote Link to comment Share on other sites More sharing options...
nairi Posted October 23, 2006 Report Share Posted October 23, 2006 Dear Yonnaes Յոհաննես, the Յwas never meant to be pronounce as H. Mesrop was not an idiot, he would not have composed two letters for th same sound.. The Յwas meant to sound like Y, even in Yohannes. Arpa, there is no evidence that Armenians ever had a Y until recently. Another theory is that Յ was a voiceless Y, whatever that sounds like, which then became a H (which is voiceless anyway). In other words, some argue that Յ was in fact a sound between a Y and a H, or simply a voiceless Y. This is why I keep emphasizing that trying to return to the pure Mashtotsian Armenian (a literate language, mind you, not a spoken one) is a useless exercise. Let's work with what we've got now. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 31, 2007 Author Report Share Posted January 31, 2007 Մէջբերում www.armeniapedia.org-էն Բայազետ, (Баяазет, Beyazid), Բաբոյնք, Բայազետ, Բայազեթ, Բայազետ Հին, Բայազիդ, Բայազիտ, Բայբոնք, Բայեզիտ, Բիազիտ, Դուղուբայազետ, Դողուբայայազիդ, Պայազիտ, Պայեզիտ, Պեյազիդ, Պեյազիտ — Քաղաք (բերդ, բերդաքաղաք) Արմ Հայաստանում, Էրզրումի նաh–ի Բայազետի գավ-ի Բայազետի գվռկ-ում Բայազետի գավ–ի և գվռկ–ի վարչական կենտրոնը: Գտնվում է Մասիսից հր-արմ, Ծաղկանց (Ալադաղ) լ–ների մի ճյուղի՝ Թոնդուրեկ լ–ն հս լանջերին, մոտ 1900 մ բարձր վրա: Գեղատեսիլ է. ընկած է նեղ դաշտի խորքում, մերկ ու Ժայռոտ լ-ների արանքում: Երեք կողմից շրջապատված է ժայռոտ լ–գագաթներով և բաց է միայն հս կողմից, որտեղից երևում է Գռնավուկ դաշտի գեղեցիկ տեսարանը: Նրա մոտով հոսում է Կռնատիկ գետակը, որի վրա ձգված էր միակամար քարաշեն կամուրջ Ք-ի հս կողմում, Անտոնի դար կամ Արնաքար բարձրագագաթ քարաժայռ լ-ն թեք կողերի վրա բարձրանում էր հինավուրց բերդը, որի մասին գերմանացի Ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ մի շինվածք է՝ այնպիսի տե¬ղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու»: Սա բուն հին Դարույնք բերդն է, որը մի Ժամանակ Բագրատունի իշխանների ոստանն էր: Հետագա դդ թեև վերանորոգվել է, բայց հին Է երևում, և ոմանք այն համարում են 12—13-րդ դդ կառույց: Լ-ն բոլոր քարաժայռերի վրա բերդն ունեցել է բարձր և բոլորշի աշտարակներ, պարիսպները ձգվել են զիգզագներով: Բ Հայաստանի ամուր և անառիկ բք-ներից մեկն էր: Հռոմեացի պատմիչ Տակիտոսը այս վայրը, որտեղից Կոր-բուլոնի զորքերը Արտաշատի վրա են հարձակվել կոչում է «Տավրոսի մուտք»: Ք բաժանված էր երկու մասի, մեկը կառուցված էր Կարաբուրուն, իսկ մյուսը՝ Էսկիկալա լ-ն լանջին: Վերջինիս վրա էին գտնվում հին բերդի ավերակները: Ք-ի տները կառուցված էին կարմրավուն քարերով, տեղադրված լ–լանջերին դարավանդաձև, իսկ փողոցները զառիթափ և դժվարանցանելի էին: Բ Էրզրումի նման համբավավոր է իր աղբյուրներով: Ունի առողջարար օդ, մեղմ ամառ, ցուրտ ձմեռ, անձրևոտ գարուն և չոր ու արևոտ, հաճելի աշուն: Մինչև 14-րդ դ Բ կոչվել է Դարույնք (տ), 15-րդ դ սկսած կոչվել է Բայազետ: Ենթադրվում է, որ այդ կապված է օսմանյան սուլթան Բայազիդ I-ի (1389 — 1402) անվան հետ: Սակայն պատմական փաստերը չեն հաստատում այդ ենթադրությունը: Հայ պատմիչներից Բ-ի մասին առաջինը հիշատակում է Առաքել Դավրիժեցին՝ «Բերդն Բիազտի» ձևով, որ վերցված է 1451 թ ընդօրինակված Հայսմավուրքի հիշատակարանից: Երբ 1828 — 29 թթ Բ-ից գաղթածները Արլ Հայաստանում բնակություն են հաստատում և Գեղարքունյաց գավ-ի Գավառ ավանը վերանվանում են Նոր Բայազետ, սրանից տարբերելու համար Բ սկսում են կոչել Հին Բայազետ: Ունենալով ռազմական կարևոր դիրք ու ամուր բերդ և գտնվելով Պարսկաստան— Էրզրում–Տրապիզոն առևտրական ճանապարհի վրա՝ Բ 16—19-րդ դդ Արմ Հայաստանի պատմական իրադարձությունների մշտական մասնակիցն է եղել, պարսկա-թուրքա-կան, ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ակտիվ գործողությունների ոլորտ: 1555 թ Բ անցնում է Թուրքիայի տիրապետության տակ և դառնում համանուն գավ-ի կենտրոնը: Գավում և ք–ում իշխում էր սլիվանլի քրդական ցեղը, որի կիսանկախ իշխանությունը տևում է մինչև 19-րդ դ կեսը: 17-րդ դ վերջերին Ղ. Ինճիճյանի վկայությամբ, Իսահակ (Իսախ) փաշայի ձեռքով Բ բեր-դը վերաշինվել է՝ վիմատաշ և բարձր պարսպով: Ըստ ՀՍՀ-ի 18-րդ դ Դարույնք բերդի տեղում կառուցվել Է Բ–ի նոր բերդը, իսկ Ա-Դոն նոր բերդը տեղադրում է Բալաբան լ-ն ստորոտներում է 18-րդ դ Բ բավականին մարդաշատ էր: Այդ դ կեսերին Ռ-ում հաշվվում էր 2000 տ հայ բնակիչ: Ռուս-թուրքական առաջին պատերազմի ժամանակ (1805 — 1812 թթ) Բ ուներ 1735 տ հայ և 310 տ մահմեդական բնակչություն է 1812 թ Բ–ում եղած Սերովբե Կարնեցին նրա բնակչությունը հիշատակում է 12000: Բ մեծ չափով ավեր վել է 1828—29 թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Մեծ վնասներ է կրել 1840 թ հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած երկրաշարժներից: 1829 թ, ռուսական վիճակագրական աղբյուրների համաձայն, Բ ուներ 7000 բնակիչ մեծագույն մասը հայեր: Ռուս-պարսկական (1826—28 թթ) պատերազմից հետո հայերն սկսում են զանգվածաբար այստեղից փոխադրվել Արլ Հայաստան, նրանց լքած տները զբաղեցնում են քրդերը: Շուրջ հարյուր տարվա ընթացքում, չորս անգամ (1828, 1854, 1878, 1914) Բ գրավվում է ռուսական զորքերի կողմից և ետ վերադարձվում թուրքերին: 1877 թ պատերազմի հայերի համար ամենից բազմաղետն է լինում: Հայազգի ռուսական զորավար Արշակ Տեր Ղուկասովի հրամանատարությամբ այդ թվի մայիսին Բ գրավելուց և բուն զորքերի՝ ք-ից հեռանալուց հետո, թուրքերը և քրդերը պաշարում են այն (հունիսի 6-ից մինչև 29–ը) և գրավելով հիմնահատակ ավերում՝ հրի ու սրի մատնելով ամեն ինչ: Բ-ի պաշարումը մեծ արվեստով պատկերված է Րաֆֆու «Խենթը» վեպում: Հայ 300 տնից 100-ն են միայն ազատվում, սրանք էլ փախչում են Մակու և Կարս: Այս ավերածից հետո Բ-ում մնում է 260 ծուխ, որից 134-ը թուրքական : 108-ը՝ քրդական) 18-ը՝ հայկական: Հետագա տասնամյակներում Բ մասամբ վերաշինվում է: 20-րդ դ սկզբներին այստեղ հայերը կազմում էին երկու-երեք հարյուր տ: Բ արդեն ծուռ ու մուռ փողոցների ու անշուք տների մի զանգված էր՝ փռված նոր բերդի տակ բլուրների վրա: Այս ժամանակներում Բ երբեմն հիշատակվում է որպես գ: 1909 թ ուներ մոտ 1000 տ բնակիչ, որից 350 տ հայեր: Հայերը հիմնականում ապրում էին ք-ի Ավդիգյոռի թաղում: Հայերի հիմնական զբաղմունքները առևտուրն ու արհեստներն էին: Նախկինում զբաղվում էին նաև երկրագործությամբ և անասնապահությամբ: Ք-ի շուկան այդ ժամանակ ուներ մոտ 200 խանութ ու կրպակ, որոնց մեծ մասը պատկանում էր հայերին: Ուներ երկսեռ դպրոց (Արամյան վարժարանի)՝ մոտ 300 աշակերտով: Բ-ում նստում Էին մութարիֆը, հայերի առաջնորդական փոխանորդը և ռուսական դեսպանը: 1914 թ ք ուներ 5000 բնակիչ, որից 2000-ը՝ հայ մնացածը՝ թուրք և քուրդ: Բ-ում կային 3 մզկիթ, երկու հայկական եկեղեցի ս Կարապետ քարաշեն, փայտածածկ ոչ հին եկեղեցի, որ ուներ վերանորոգումների (1754—1879, 1818 թթ) վերաբերյալ արձանագրություններ, ս Վարդան եկեղեցի՝ Ապտիկոր թաղում : Ք-ի հր-արմ կողմում , հայկական գերեզմ անա տանը գըտ՛ նըվում էին Ամենափրկիչ հնագույն եկեղեցու ավերակները: Էսկի-կալեում պահպանվում էին Դարույնք և Լյուսաղբյուր ուխտատեղին: Կային նաև Թուխ Մանուկ, ս Սիմոն, Ղզրո և Գառնիկ աղբյուր ուխտատեղիները: Բերդի դռան մոտ կար սպիտակ ու կարմիր քարերով կառուցված բոլորագմբեթ մզկիթ և քիչ ներքևում, պարսպապատ դարավանդի վրա՝ կարմրաքար հոյակապ պալատ, որոնք, ըստ Էփրիկյանի, կառուցել էր տվել Մահմուդ փաշան 18-րդ դ վերջին մի հայ ճարտարապետի ձեռքով: Մի ժամանակ այդ պալատը համարվում էր Թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը: Նրա դահլիճները մարմարից էին՝ զարդարված բազմաթիվ սյուներռվ և արևելյան ոճի կենդանագրերով: Բացի մզկիթի մինարեից, մնացած շինությունները 20-րդ դ սկզբին ավերակ էին: Բ-ում է գտնվել Բագրատունիների տոհմական դամբարանը: 1918 թ, երբ թորքերը նորից ետ են վերցնում Բ, հայերը լրիվ տեղահան են արվում: Այժմ Բ թուրքերով և քրդերով բնակեցված փոքրիկ ք է: Բ-ում է ծնվել բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բուռնազյանը: Բայազետ, Баяазет, Bayazet - Գավառ Արմ Հայաստանում, Էրզրումի, նահ-ում, նրա հր–արլ մասում, Վանա լճից հս–արլ: Գավ-ին սահմանակից էին. հս-ից՝ Կարսի մարզն ու Երևանի նահ–ը, արլ–ից՝ Պարսկաստանը, հր-ից Վանի նահ-ից, արմ-ից՝ Խնուսի և Բասենի գվռկ-ները: Նրա բնական սահմանները կազմում էին հս-ից Հայկական պարը մինչև Քյոսադաղ լ իսկ հր-ից՝ Թոնդուրեկի, Ծաղկանց և Կարտևանի Լ-ները: Մոտավորապես համապատասխանում էր հին Այրարատ աշխ–ի Կոգովիտ գավ-ին Գավ-ի Դիադին գվռկ-ի միջով հոսում էր Արածանի գետը՝ իր բազմաթիվ վտակներով: Կենտրոնն էր Բայազետ ք: 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբին բաժանված էր հինգ գվռկ-ների. դրանք էին՝ Բայազետ, Դիադին, Կարաքիլիսա (Ղարաքիլիսա), Ալաշկերտ (Թոփրակ-կալե) և Այնթապ կամ Դութաղ, որոնք ունեին 418 գ (8448 տ): Ըստ Քինեի վիճակագրության այս շրջ-ում գավ–ի բնակչությունը 52544 անձ էր, որից 10505-ը՝ հայ: 16-րդ դ, երբ թուրքերը գրավեցին Հայաստանը, Բայազետի իշխանությունը հանձնեցին քրդերին: Վերջիններս պատկանում էին Սիլվանլի աշիրաթին, այս պատճառով Բ գավ-ը կոչվում էր նաև Սիլվան (Սլիվան): Դրանք կիսանկախ կառավարում էին գավ-ը մինչև 19-րդ դ երկրորդ կեսը: 19-րդ դ սկզբին գավ-ը դուրս էր Էրզրում նահ-ից և կազմում էր Երկդուզյան փաշայությունը՝ Բայազետի Փաշայությունը (տ): Այս շրջ-ում ոմանք Բայազետի վարչական շրջ-ը անվանում են նաև (վիլայեթ)՝ Բ-ի Նահ (տ): 19-րդ դ երկրորդ կեսից Բ գավ նորից Էրզրումի նահ–ի կազմում էր: Բ–ի գավ-ն ուներ բարեբեր հողեր, գեղեցկադիր լ–ներ ու դաշտեր, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ: Բնակչության հիմնական զբաղմունքներն էին դաշտավարրությունը, այգեգործությունը և անասնապահությունը: 18–19-րդ դդ ընթացքում գավ-ի բնակչության հայկական տարրը զանգվածորեն բնաջնջվել և տեղահան էր արվել: Հայ բնակչության մնացած մասը բնաջնջվեց կամ տեղահան արվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: (Մէջբերում) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 31, 2007 Author Report Share Posted January 31, 2007 Հով. ընթերցողները թող ներողամիտ գտնուին, վերոյիշեալ յօդուածի ուղղագրական եւ շարադրական սխալներուն համար: Այս շարանի (Forgotten homeland) մէջ արձանագրեցինք, արեւելեան հայաստանի հիւսիսային մասի ռուսական գրաւման մասին: Իսկ վերոյիշեալ գրութեամբ՝ ընթերցողը պիտի կազմէ, մեր հայրենիքի ոսոխմանեան բռնատիրութեան ներքոյ գտնուող տարածքի ռուսական գրաւումներու մասին մօտաւոր պատկեր մը: Կէս կատար գրաւում, կէս կատար լուծումներ: Կէս կատար լուծումները աւելի վատ անդրադարձ կ'ունենան խնդիրներու լուծման, քան բացակայութիւնը՝ կէս կէս միջամտութեանց: Antibiotic հակակենսական, կամ հակաժահրային դեղերու անժամանակ դադրեցումը, կը կատղեցնէ ժահրերու գործունէութիւնը, զանոնք օժտելով պաշտպանական դիմադրութեամբ: Աւելի լաւ չէ՞ր ըլլար, եթէ այս հայատեաց ռուսերը երբէք չ'գային: Կամ գային, հասնելով մինչեւ տաք ջուրերը՝ Այաս, Պայաս, Տարսոն եւայլն: Կար ժամանակ, երբ ոսոխմանցիք մեզ կ'անուանէին «սադըկ միլլատ», այսինքն՝ հաւատարիմ շուներ ...կապիկ պաստառ շալկած, վրան ուուուպս, պիտի ասէի. հաւատարիմ ժողովուրդ: Ով գիտէ որքա՜ն հայ աղաներ, ամիրաներ, մաքսաւորներ, սեղանաւորներ հպարտացած են այս եւ նման թուրքական շքանշաններով: Ինչու՞ «սադըկ միլլատ»: Որովհետեւ մեզի պէտք ունէին, յոյներուն պատժելու համար: Ինչու՞ պոլսոյ մէջ, հայ պատրիարքարանի հաստատում: Պոլսոյ յունաց «տիեզերական» (ecumenic ?) պատրիարքի դերն ու դիրքը նուաստացնելու համար: Խօսքը մէջերնիս, յոյները արժանացան այս պատիժին: Իրենց տիեզերական եզերքի համար, կորուսեցին միջուկն ու կորիզը: Իրենց անբարիշտ եւ ծաւալապաշտ ծրագիրներուն համար, քանդեցին Հայաստանի նման բերդ մը: Բայց այս ամէնը, ի շահ ոսոխմանի տիրութեան հաստատման համար էր: Բուն Հայաստանի դատարկումով, արեւմտեան անատոլիոյ յունական բնակավայրերու հայացումը, հայութեան աչքերուն սիրոյն չէր: Ռոբերտ Ամիրխանեանի՝ «Հայի աչեր սիրուն աչեր» երգը յօրինուած չէր տակաւին: Հայութեան ցանցառացումը կամ ցրւումը դժուարացուց, այլեւ անկարելի դարձուց, ազգային ազատագրական պայքարով մը, անկախ եւ ամբողջական Հայաստանի վերակերտման հնարը: Ահա ռուս-թուրք պատերազմի ժխտական անդրադարձը. հայաթափում, հայրենաթափում, ցրւում, սփռում, հայ ժողովուրդի հանդէպ վստահութեան կորուստ, հետեւաբար ապահովութեան կորուստ: Խօսքը մէջերնիս՝ 1915-էն շատ առաջ, այդ վայրերը (Բագրեւանդ, Պայազատ) արդէն քուրդիստան եղած էր: Տատրեանի խօսքով՝ խոցելի էր հայ ժողովուրդը: Ահա թէ ինչո՞ւ : Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.