Jump to content

Ֆրանսուա Մ&#1387


MosJan

Recommended Posts

ՌՈԲԵՐ ԿԵՏԻԿՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

 

Ֆրանսուա Միտերանի մասին է

 

Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբեր Կետիկյանի վերջին՝ «Մարսյան դաշտում զբոսնողը» ֆիլմը Ֆրանսիայի կինոթատրոնների էկրաններին հայտնվեց այս տարվա փետրվարին: Խոսքն Էյֆելի աշտարակի ներքեւում գտնվող կանաչ տարածքի՝ Մարսյան դաշտի մասին է: Իսկ ֆիլմի գլխավոր հերոսը Ֆրանսիայի նախկին նախագահ, ձախ ուժերի ներկայացուցիչ Ֆրանսուա Միտերանն է:

 

Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ Կետիկյանն իր նոր ֆիլմի համար հիմք է ընդունել լրագրող Ժ. Մ. Բենամուի «Վերջին Միտերանը» գիրքը: Բայց ի տարբերություն նախագահի կենսագիր Բենամուի, Կետիկյանը մի կողմ է թողնում Միտերանի կենսագրության մանրամասնությունները, քաղաքական կարիերայի ընթացքը եւ հանդիսատեսին ներկայացնում նախագահի կյանքի վերջին երկու տարիները, երբ նա հիվանդ էր, խուսափում էր կենսագրից եւ «ուզում էր մեռնել՝ կյանքին «այո» ասելով»:

 

Կետիկյանը հաջողությամբ է իրականացրել իր դժվարին առաքելությունը, քանզի իրոք շատ դժվար է ճշմարտացի ֆիլմ նկարահանել նախագահի մասին, որին անձամբ ճանաչողներից շատերն այսօր էլ ողջ են:

 

Լրագրող եւ կենսագիր Բենամուի դերում նկարահանվել է Ջալիլ Լեսպերը: Ֆիլմում Միտերանը նրա հետ զրուցում է կյանքին ու մահվանն առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ: Միտերանի դերակատար Միշել Բուքեն համոզչորեն մարմնավորում է նախկին նախագահին, որը սիրում էր կյանքը, կանանց, առեղծվածային էր, հակասություններով լի, որը հայտարարում էր, թե «փողը փչացնում է նույնիսկ մարդկանց գիտակցությունը»:

 

Միտերանը երբեմն «համեստորեն» պնդում էր, թե ինքը «վերջինն է մեծ նախագահներից», թե իրեն հաջորդելու են «ֆինանսիստներ ու հաշվապահներ»:

 

Իր արտաքինով, տարիքով, նուրբ վերլուծություններով, հմուտ դերակատարմամբ Միշել Բուքեն կարողացել է կերտել Միտերանի համոզիչ կերպարը, թեեւ կյանքում երբեւէ չէր եղել նախագահի հետեւորդը, իսկ դերն ստանձնելուց առաջ որոշ ժամանակ վարանումների մեջ էր եղել: Ի վերջո երկյուղները փարատվել էին: Բուքեն Միտերանին ներկայացնում է որպես «հողի մարդ», շեշտը դնում նրա խոհերի, տագնապների, կենսասիրության վրա՝ երկրորդ պլանում թողնելով քաղաքական գործչին:

 

Կետիկյանն իր ֆիլմում կարեւորում է տեսարանները, երկխոսությունները, անտեսում պաշտոնական անձանց եւ նախագահի մերձավորներին: Միտերանը քիչ է տեղաշարժվում, բայց բավականաչափ խոսում է, թողնելով յուրօրինակ, փայլուն մտքի տեր, բայց նաեւ տառապանքով ու երկյուղներով լի անձնավորության տպավորություն:

 

Պ. Ք.

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...