Jump to content

150 ՄԼՆ ԴՈԼԱՐ Ճ&


PaperBoy

Recommended Posts

Վարկային ծրագրով կկառուցվի նոր, ժամանակակից էներգաբլոկ

 

Աննախադեպ բնութագրեց երեկ Հայաստանի կառավարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագիրը էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ըստ որի, ճապոնական կողմը Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման նպատակով կտրամադրի մոտ 16 մլրդ իեն (150 մլն դոլար): Վարկն արտոնյալ է, տրվում է 0,75 տոկոսով եւ 40 տարի ժամանակահատվածով, որից 10 տարին արտոնյալ ժամանակաշրջան է: Տրամադրված գումարով Երեւանի ՋԷԿ-ի տարածքում կկառուցվի համակցված ցիկլով շոգեգազային էներգաբլոկ:

 

Ինչպես պայմանագրի ստորագրման ժամանակ նշեց էներգետիկայի նախարարը, Երեւանի ՋԷԿ-ը կառուցվել է 60-ական թվականներին եւ նրա շահագործման ժամկետը 25-30 տարի է: Բացի այդ, հին տեխնոլոգիաներով աշխատող կայանի օգտակար գործողության գործակիցն էլ ցածր է: Այսպես, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիա ստանալու համար ծախսվում է 370-400 գրամ գազ, իսկ ստացվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կազմում է 16,5 դրամ: Վերակառուցման ծրագրով նախատեսվում է կառուցել 250 մգվտ հզորությամբ շոգեգազային կոմբինացված ցիկլով եւ բնական գազով աշխատող էներգաբլոկ: Այն հնարավորություն կտա նույն 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսել կրկնակի քիչ՝ 160-220 գրամ գազ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի 7-8 դրամ: Այնուհետեւ տարեկան կտնտեսվի 19 մլն դոլար վառելիքի խնայողության հաշվին, իսկ էլեկտրահաղորդման ցանցերում փոխհոսքի կրճատման շնորհիվ եւս 1 մլն դոլար: Երկուսուկես անգամ կնվազեն մթնոլորտային արտանետումները եւ կբարձրացվի կայանի սեյսմակայունությունը:

 

Արմեն Մովսիսյանը նաեւ հայտնեց, որ ստորագրման արարողությունից հետո կանցկացնեն շինարարությունը սկսելու մրցույթներ, իսկ շինարարությունը կավարտվի 2008 թ.: Այդ ժամանակ ջերմաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան կկազմի ներկայիս պահանջարկի մեկ վեցերորդը: Սակայն նկատի ունենալով, որ պահանջարկը կաճի, նախարարի կարծիքով, այդ թիվն այլ կլինի: Այն հարցին, թե, ի վերջո, նոր ջերմակայա՞ն է կառուցվում, թե՞ հինն է վերակառուցվում, Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ Երեւանի ՋԷԿ-ի բազայի վրա կառուցվում է նոր էներգաբլոկ, որի շահագործման ժամանակ կօգտագործվեն ՋԷԿ-ի ենթակառուցվածքները:

 

Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկի Եվրոպայի եւ Միջին Արեւելքի երկրների տեղական գործադիր տնօրեն Կունիակի Իտուն նույնպես գոհունակություն հայտնեց հայկական կողմի հետ համագործակցությունից, նշելով, որ սա ճապոնական երկրորդ խոշոր վարկային ծրագիրն էր Հայաստանի էլեկտրացանցերի վերակառուցման համար տրված վարկից հետո: Ճապոնացի հյուրը նաեւ հույս հայտնեց, որ հայ-ճապոնական հարաբերությունները կզարգանան այլ ոլորտներում եւս եւ իր ելույթն ավարտեց հայերեն «շնորհակալություն» հայտնելով:

 

Էներգետիկայի նախարարը այս նախագծի վերաբերյալ ճապոնական կողմի շահագրգռվածության վերաբերյալ հարցին պատասխանեց, որ Ճապոնիան որպես զարգացած երկիր օգնում է զարգացող երկրներին եւ այդ պատճառով էլ նման արտոնյալ վարկ է տրամադրել: Նախկինում նման վարկ չէր տրամադրվում, քանի որ մեր երկիրը պետք է ապահովեր որոշակի չափանիշներ: Մասնավորապես, Արմեն Մովսիսյանն ընդգծեց, որ ճապոնական կողմի պահանջով Երեւանի ՋԷԿ-ը հանվել է սեփականաշնորհման ցանկից: Նա մեկ անգամ եւս անդրադարձավ նոր էներգաբլոկի կառուցման դեպքում ատոմակայանը փակելու ճնշումների ուժեղացման հնարավորությանը, քանի որ ջերմակայանը չի կարող ԱԷԿ-ին փոխարինող հզորություն հանդիսանալ: Արմեն Մովսիսյանը նշեց, որ որպես հավանական եւ մրցունակ սցենար Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում է գործող ատոմակայանի փակման պարագայում նոր ատոմակայանի կառուցումը:

 

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը տեղեկացրեց, որ ռուսական «Գազպրոմն» ու «ՌԱՕ ԵԷՍ»-ը օրեր առաջ այդպիսի առաջարկ են ներկայացրել, որը դեռեւս չի ուսումնասիրվել: Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրացանցերը» վաճառելու հնարավորությանը, ապա չնայած ռուսական մամուլում ժամանակ առ ժամանակ հրապարակվող տեղեկություններին դրանց հնարավոր վաճառքի մասին, Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ Հայաստանի կառավարությանը դեռ ոչ ոք չի դիմել էլցանցերը վաճառելու կամ գնելու առաջարկով:

 

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...