-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
AZERBAIJAN AGAIN "REVEALS LIES" IN HISTORICAL FACTS * Another historical truth made Azerbaijan lose control and carry out anti propaganda. The truth is that in 1920 Moscow handed Karabakh to Azerbaijan. The response is based on including the historical fact at the web site of US CIA. Naturally, the fact that proves that before 1920 Karabakh wasn't in the territory of Azerbaijan isn't in the interests of this country. That's why, the official Baku, in person of Khazar Ibrahim, press secretary of the Azeri Foreign Ministry, stated that the abovementioned information is false. "Day.az." informed about this. The Azeri agency also added that according to Jonathan Hanck, press secretary of the US Embassy in Azerbaijan, "the information at the site of the CIS is a mere information about the region's history. The information may include certain approaches that contradict the country's official position. We don't even try to insist that the information is absolutely correct." Moreover, the Azeri Foreign Ministry applied for correcting the information in the letter sent to the embassies of both countries, stating that only the Azeri Academy of Science is allowed to represent the history of Karabakh.
-
LACHIN CORRIDOR On May 18 the 15th anniversary of opening of Lachin corridor was marked in Berdzor, the center of Kashatagh. Fifteen years ago, after the liberation of Shushi the Armenian force went on to liberate Lachin and opened a corridor connecting Karabakh and Armenia. NKR President Arkady Ghukasian, Speaker Ashot Ghulian, members of parliament, ministers, heads of regional administrations took part in the celebration. The delegation of the region of Syunik, Armenia led by the governor Surik Khachatrian was also present. The celebration started at the center of Berdzor. The participants first honored the soldiers killed during the liberation of (Lachin). After laying wreaths to the memorial in Berdzor, the children of the local school gave a performance. Afterwards the participants walked to St Resurrection Church of Berdzor, tracing the footsteps of the azatamartiks in May 1992. The mess at St. Resurrection Church was followed by an official meeting devoted to the 15th anniversary of the liberation of Lachin. Ernest Ghevondian, head of the administration of Kashatagh, Arthur Mnatsakanian, head of the regional branch of the Union of Azatamartiks of Artsakh, and an old inhabitant of Kashatagh Alla Sargsian addressed the meeting. President Ghukasian awarded medals to azatamartiks from Kashatagh. The Union of Azatamartiks of Artsakh, Yerkrapah Union of Armenia and the Armenian Ministry of Defense also awarded medals to azatamartiks living in Kashatagh. In his congratulation speech NKR President Ghukasian said “we must reconstruct all the liberated territories.” “We will never be disappointed, we must believe that we can,” he said. “Do not believe in tales that Kashatagh will be returned to Azerbaijan. It will never happen,” President Ghukasian stated. The celebrations continued near the church with a concert.
-
Two Wounded In Gyumri Shootout By Satenik Vantsian in Gyumri At least two people were wounded in a weekend gunfight in Armenia’s second largest city of Gyumri that allegedly involved a son of its controversial Mayor Vartan Ghukasian. Law-enforcement authorities promptly launched a criminal investigation into the shootout that broke out on a street intersection in the city center on Sunday evening. Prosecutors said two groups of “unknown individuals” exchanged fire in still uncertain circumstances. “All necessary measures are being taken to clarify circumstances of the incident and identify individuals who committed the crime,” the spokeswoman for the Prosecutor-General’s Office, Sona Truzian, told RFE/RL on Monday. According to unconfirmed reports, they were led by Ghukasian’s son Spartak and Rustam Sargsian, the son of a local businessman and a local leader of the pro-presidential Prosperous Armenia Party (BHK). Later on Sunday, police found an expensive SUV which is known to have been used by Spartak Ghukasian and was apparently involved in the high-profile incident. The black Hummer was riddled with bullet holes. Truzian said the car is formally owned by a certain Artyom Ghukasian but would not specify whether the man is related to the mayor. She also said that an innocent passerby as well as a 28-year-old man were wounded in the shootout. The man, identified as Norayr Aloyan, underwent surgery in a local hospital and remained in intensive care there on Monday. Members of the Ghukasian clan could be seen waiting outside the hospital on Sunday night, suggesting that he might be connected to them. There were rumors that Sargsian was also injured in the gunfight. However, the hospital administration insisted that he was not treated there. The two families have business interests in Gyumri but have no history of commercial disputes. Spartak Ghukasian, whose father heads the regional branch of Prime Minister Serzh Sarkisian’s Republican Party (HHK), is said to have quarreled with Sargsian in a Gyumri restaurant earlier this week, allegedly blasting the latter for his family’s ties with the rival BHK. Ghukasian is no stranger to controversy, having been repeatedly implicated in violent incidents periodically reported from Gyumri. A newspaper last year accused him of bullying and beating a well-known critic of his equally controversial father. The latter has earned notoriety for his flamboyant behavior that has occasionally turned violent. Less than two months ago Mayor Ghukasian survived an apparent attempt on his life when unknown gunmen opened fire on his motorcade, killing three of his bodyguards. Ghukasian is still recovering from a serious wound sustained in the attack. Nobody has been arrested in connection with the brazen shooting so far. The latest incident only added to a widespread sense of insecurity among residents of Gyumri. One middle-aged woman was at the scene of the gunfight when it broke out but was too scared to divulge any details to RFE/RL. “I have a son and don’t want to get him in trouble,” she explained. “Law is not enforced here,” said another, male resident. “I’m now scared of going out.” “If they earned a living like ordinary people do, there would never be such shootings. They’ve got everything and, unlike us, have time to shoot each other,” he added with sarcasm.
-
yes i do Sip and i demand for the link to be PM'ed to me !!!! i need to investigate !!! do you wish to join me in this Investigation Sip?
-
ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ * article's photo Յուրաքանչյուր տարվա մայիսի 19-ին Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները, մասնակցությամբ Երեւանում Հունաստանի դեսպանության պաշտոնյաների, այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ոգեկոչելու Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Հունաստանը մայիսի 19 պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Հունաստանի նախագահ Կոնստանտին Կարամանլիսը 1994թ. մարտի յոթին հաստատել է հմր 2193 օրենքը, որով սահմանվել է Հիշատակման օրը: 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 353.000 հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրեւ քսաներորդ դարի երկրորդ եղեռն: Պատմական Պոնտոսը գտնվում էր Թուրքիայի կազմում եւ ընդգրկում Սեւ ծովի ափամերձ տարածքները: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Պոնտոսի հունական բնակչությունը 700.000 մարդ էր: Փաստորեն Պոնտոսում ապրող հույների 50 տոկոսը բնաջնջվեց թուրք բարբարոսների կողմից: Սալոնիկ (Հունաստան) քաղաքի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտինոս Ֆոտիադիսը սպառիչ ձեւով ուսումնասիրել է նշված պատմական փաստերին առնչվող փաստաթղթերը եւ 2004 թ. հունարեն հրատարակել 600 էջանոց մենագրություն: Սակայն այս պատմական դաժան իրադարձություններն ուսումնասիրել են ոչ միայն գիտնականները: Երկու տարի առաջ Աթենքում իմ հայ բարեկամներից մեկը, իմանալով, որ մայրս հույն է, նվիրեց անգլերեն մի գիրք` «Not Even My Name» վերնագրով: Հեղինակը` ամերիկահույն Զիա Հալոն, պատմում է իր մոր հիշողությունների մասին, որն այս պատմական իրադարձություններին ականատես է եղել: 70 տարի անց Զիա Հալոն իր մայրիկի հետ այցելում է Թուրքիա, որպեսզի գտնի մոր հայրական տունը, օջախը: Իր հարցազրույցներից մեկում Զիա Հալոն նշում է. «Երբ մայրիկս Դիարբեքիրում հայտնվեց կարիքի եւ աղքատության մեջ ու միայնակ իրեն զգաց, հայերի ընտանիքը մայրիկիս օգնության հասավ եւ պաշտպանեց ինչպես հարազատ աղջկան»: Հեղինակի հոդվածներից մեկը` «Պատմության ոգին», նույնպես նվիրված է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Հեղինակի թույլտվությամբ ես սիրով թարգմանեցի այն ու ներկայացնում եմ հայ ընթերցողին մի քանի հատված: Երբ ես գրեցի «Not Even My Name» գիրքը, որոշեցի գրել այն ամենի վերաբերյալ, ինչ հիշել էր մայրիկս իր կյանքի մասին: Ես վաղուց էի որոշել այդպես անել: Եթե նա հիշում էր ինչ-որ բան ութսուն տարվա ընթացքում, կարեւոր չէ, թե որքան աննշան կթվար այդ պահին, դա կարող էր զգալի կարեւորություն ունենալ նրա ամբողջ կյանքի համար: Ես գրանցեցի, թե ինչպես են Պոնտոսի հույները թաքնված ապրել Սեւ ծովի ափերին` Պոնտական սարերում, քսաներորդ դարի սկզբին, ինչպես են ապրել ասորիները Թուրքիայի հարավի գյուղերում, ինչպես են հայերը` որպես քաղաքի բնակիչներ, ապրել Դիարբեքիրում: Եվ անշուշտ գրել եմ աքսորի` մահվան երկար ճանապարհի մասին: Նա ինը տարեկան էր, երբ թուրք զինվորները եկան իրենց գյուղ` բարձրաձայնելու Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրքի) հրամանը. «Դուք պետք է լքեք այս վայրը, պետք է վերցնեք միայն այն, ինչ կարող եք տանել: Պատրաստ եղեք հեռանալու երեք օրից»: Այսօր պատմությունը հաճախ գրում են նրանք, ում քաղաքական օրակարգը նվաճողական մոտեցում ունի պատմության նկատմամբ: Թուրքական կառավարությանը սպասարկող լրատվամիջոցները եւ պատմաբանները շարունակում են ապամարդկայնացնել, դիվայնացնել, ոչնչացնել (Dehumanize, Demonize, Destroy) պատմությունը` դրան «ճիշտ ընթացք» վերագրելով ու մոռանալով, որ ցեղասպանության հանցագործները կոտորել են ավելի քան երեք միլիոն մարդու` Պոնտոսի ու Փոքր Ասիայի հույների, հայերի, ասորիների: «Սպանել մի ազգ» գրքի հեղինակ Միքայել Պարենտին նկատում է. «Նրանց գործը ոչ թե տեղեկատվություն, այլ ապատեղեկատվություն տարածելն է, ոչ թե ժողովրդավարությունը զարգացնելն է, այլ այն բովանդակազրկելն ու համրացնելը»: Ահա թե ինչու է հիշողությունն այդքան կարեւոր: Հիշողությունը պատուհան է, որից մենք նայում ենք վերապրողների պատմությանը: Թերեւս կարող ենք ասել, որ հիշողությունը պատմության ոգին է, քանի որ այդ պատմական իրադարձությունների ականատեսները նույնպես կարող են մեզ օգնել` ըմբռնելու այն ամենը, ինչ զգացել են, ինչի մասին երազել են, ինչի համար հույսեր են փայփայել ու ինչպես են ի մի բերել իրենց փշրված կյանքը: Առանց այդ հիշողության մենք լիովին կհանձնվեինք մեր սեփական պատմությունը կեղծողների կամքին: Հիշատակման պաշտոնական այս օրը, որ ամբողջ աշխարհում հիշվում է մայիսի 19-ին, Պոնտոսի հույների ցեղասպանության 91-րդ տարելիցն է, եւ տեղին է հիշել Ալեքսանդր Սոլժենիցինի նախազգուշացումը. «Այս ըմբռնումների օգտագործումը լիովին կախված է մեզանից»: «Այրվող Տիգրիսը» վեպի հեղինակ Պիտեր Բալաքյանը ասում է. «Հիշողությունը բարոյական գործողություն է»: Գուցե մեզ` Փոքր Ասիայի պատմական քրիստոնյաների երեխաներիս ու թոռներիս է վստահված գրանցել նրանց հիշողությունները` որպես բարոյական գործողություն, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա նրանց դժբախտ ճակատագրերի մասին ու նրանց կենդանի կերպարը միշտ ապրի մեր սրտերում ու հոգիներում: Հայեր` ապրիլի 24 Պոնտոսի հույներ` մայիսի 19 Ասորիներ` օգոստոսի 7 Փոքր Ասիայի հույներ` սեպտեմբերի 9 *** Պոնտոսի հույների ցեղասպանության թեմային անդրադառնալու գաղափարը ծնվեց ապրիլի 24-ին, երբ հազարավոր հայերի հետ Ծիծեռնակաբերդ գնացի, մտովի մի փոքր առաջ անցա` դեպի մայիսի 19: Կրկնակի ցավ զգացի անմեղ զոհերի համար... * ՄԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Երեւան քաղաքի հունական համայնքի վարչության անդամ
-
ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆ * Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով հունգարական բանտում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը հնարավոր է, որ տեղափոխվի Ադրբեջան: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Բաքու պաշտոնական այցելության ընթացքում նման հայտարարություն է արել Հունգարիայի արտգործնախարար Ինգի Հենցը: Հունգարիայի արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Սաֆարովի Ադրբեջան տեղափոխումը հնարավոր է, բայց ոչ հիմա, քանի որ նրա գործը դեռ քննվում է տարբեր դատական ատյաններում: Ապագայում, երբ դատական բոլոր գործընթացները կավարտվեն, հնարավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ», նշել է Հունգարիայի արտգործնախարարը: Սաֆարովի հարցի քննարկումը կլինի նաեւ մոտ ժամանակներս Ադրբեջանի ներքին գործերի նախարարի Հունգարիա այցելության ընթացքում
-
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես են եկել համատեղ ցավակցական ուղերձով: Ուղերձում ասված է. «Խորը կսկիծով տեղեկացանք մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի մահվան մասին։ Անգնահատելի է Գոհար Գասպարյանի ավանդը հայ երգարվեստի կայացման ու զարգացման, համաշխարհային մշակույթի գանձարանում նրա արժանավոր տեղի ու դերի ամրապնդման գործում։ «Հայաստանի սոխակի» վախճանն անդառնալի կորուստ է համայն հայության, այդ թվում՝ արցախցիներիս համար։ ԼՂՀ ժողովրդի անունից վշտակցություն ենք հայտնում անմոռանալի երգչուհու ընտանիքի անդամներին, Գոհար Գասպարյանի անզուգական կատարումների բազմահազար երկրպագուներին, մաղթում հոգու արիություն ու համբերություն
-
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ Մշակութաբանությանն ուղղված գիտական եւ գործնական ծրագրերի մշակում եւ իրագործում. այս նպատակն էր հետապնդում »Երկխոսություն« մշակութային հետազոտությունների կենտրոն« հասարակական կազմակերպությունը՝ ստեղծվելով 2006թ. ու համալրելով հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների շարքերը։ Նշված ծրագրերի իրականացման նպատակով՝ ծննդյան առաջին իսկ օրվանից կազմակերպությունը կապեր է հաստատել ԼՂՀ, ՀՀ այնպիսի հասարակագիտական հիմնարկների ու կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Կենաց ծառ» մշակութային կենտրոնը, «Ավետյաց երկիր» հասարակական կազմակերպությունը, «Էթնոս» էթնո-մշակութային հետազոտությունների կենտրոնը, Արցախի պետական համալսարանի հայագիտական կենտրոնն ու պատմության ամբիոնը, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը։ Կազմակերպության նախագահ Վարդգես Սաֆարյանի խոսքերով՝ իրենց գերակա խնդիրներից են հայ ժողովրդի մշակութային ժառանգության ավանդական ու արդի մշակույթի ինքնության եւ աշխարհընկալման հնագիտական, ազգաբանական, սոցիոլոգիական եւ մշակութաբանական հետազոտություններ իրականացնելը, մշակութային ժառանգության պահպանությանը, օգտագործմանն ու քարոզչությանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելը, այդ թվում՝ մշակութային արժեքների հաշվառում, շտեմարանների կազմում, ինչպես նաեւ՝ մշակութային զբոսաշրջության մեթոդաբանությանն ու փորձուսուցողական գործունեությանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Վ. Սաֆարյանի հավաստմամբ՝ ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել «Արցախի մ.թ.ա. 6-րդ- մ.թ. 3-րդ դդ. հուշարձանների պատմա-հնագիտական հետազոտություն» ծրագիրը, որի նպատակն է Արցախի ընդգծված հայկական էթնո-մշակութային կերպար ունեցող հուշարձանների եւ պատմական իրողությունների հայտնաբերումը, ուսումնասիրությունն ու ներկայացումը հասարակությանը։ Արցախի՝ բնիկ պատմական հայկական տարածք լինելու եւ մինչեւ 18-րդ դարը գրեթե միատարր էթնիկ բնակչություն ունենալու հանգամանքները մեկ անգամ չէ, որ կարեւորվել են ղարաբաղյան խնդրի զանազան մակարդակի քննարկումներում եւ այդ խնդրի լուծմանը միտված մոտեցումներում։ - Մ. թ. ա. 6-րդ-մ.թ. 3-րդ դդ. Արցախի հայաբնակ լինելը հնարավոր է ապացուցել միայն հնագիտական նյութերի հիման վրա,- ասաց Վ. Սաֆարյանը,-ուստի խիստ կարեւոր է Արցախի տարածքում տվյալ ժամանակաշրջանին պատկանող հնագիտական հուշարձանների բացահայտումն ու հետազոտումը։ Ըստ կազմակերպության նախագահի՝ նշված թեման առ այսօր լուրջ, համակողմանի հետազոտության չի ենթարկվել։ - Վերջին ժամանակներս ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենան էլ ավելի է ակտիվացրել իր չարամիտ գործունեությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում, լրատվական կայքերում տեղադրվում են բազմաթիվ հոդվածներ, որտեղ աղավաղվում է Արցախի պատմությունը, մեր տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները վերագրվում են ադրբեջանցիներին։ Մեր խնդիրը փաստերի հիման վրա ճշմարտությունը ներկայացնելն է ու ադրբեջանցիների կողմից Արցախի պատմությանն ու մշակույթին առնչվող կեղծարարության փորձերին հակահարված տալը։ Եվ այս առումով մեծ է կազմակերպության ստեղծման նշանակությունը,- ասաց Վ. Սաֆարյանը՝ ավելացնելով, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, ովքեր նման ցանկություն կհայտնեն ու կդառնան համախոհ։ * Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
-
ՇՈՒՇԻԻ Դ.ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ * article's photo 1992 թվականին ճակատագրի բերումով դարձանք ազատագրված Շուշիի բնակիչներ։ Խոստովանեմ, որ դժվար էր հարմարվելը։ Հենց այդ օրերին էր, որ քաղաքի ավերակներից մեկի վրա հայտնվեց ցուցանակ՝ «Դ.Ղազարյանի անվան հանրակրթական, երաժշտական, մասնագիտացված գիշերօթիկ դպրոց»։ Սակայն դա ոչ թե պարզապես ցուցանակ էր, այլ նվիրյալ հայի՝ Կարեն Ղարիբյանի երազանքը։ Աստված գիտե, թե ինչ մաքառումների միջով է անցել, ինչքան դժվարություններ հաղթահարել գործին նվիրյալ այրը, մինչեւ անշունչ ավերակը վերափոխվել է կյանքով լեցուն կրթօջախի։ Շուտով դպրոցը կտա իր առաջին շրջանավարտները։ Հավանաբար, Կ.Ղարիբյանը կտրվի հիշողություններին ու կվերադառնա ոչ հեռու անցյալը։ Վաստակած արժանապատվությամբ նա կփորձի ծանր ու թեթեւ անել իր արածն ու չարածը։ Իսկ արածն, իրոք, շատ ծանրակշիռ է։ Կարծես երեկ էր... երեք տասնյակից ավելի փոքրիկներ դարձան դպրոցի առաջին սաները։ Երբ սկսվեց դպրոցի բացման արարողությունը, նրանց մանկական շուրթերից հնչեց Արցախի օրհներգը, եւ Աշոտ - Բեկորի հուշաքարի վերեւում հպարտ ծածանվեց եռագույն դրոշը։ Իհարկե, այդ երջանիկ փոքրիկները, որոնց մանկությանը խառնվել էին դրոշի, ծաղիկների, փուչիկների գույները, արեւի շողերի առատությունը, եւ որոնց շուրջն այդ օրը ամեն ինչ փոխվել, գեղեցկացել էր, չնկատեցին, կամ էլ չհասկացան, թե ինչու պարոն Կ.Ղարիբյանի աչքերում արցունքներ հայտնվեցին... Տարիները հաջորդեցին միմյանց։ Ավելացան դպրոցի սաները։ Տարիների հետ անճանաչելիորեն փոխվեց նաեւ դպրոցը։ Այսօր դպրոց մտնողին հիացմունք են պատճառում ծայրեծայր ձգվող, սալահատակված, մաքուր միջանցքները, ընդարձակ, լուսավոր եւ կահավորված դասասենյակները, ուսուցչանոցը, ճաշարանը, հանդերձարանը, համակարգիչների սենյակը, մարզադահլիճն ու հարմարավետ համերգային դահլիճը, որտեղ Շուշիի հանդիսատեսին բախտ է վիճակվում լսել ոչ միայն դպրոցի սաների ուժերով կազմակերպված համերգները, երգչախմբի եւ փողային նվագախմբի ելույթները, այլեւ Արցախի, Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքից ժամանած երաժշտական համույթների, երգչախմբերի, նվագախմբերի ելույթները։ Ժամանակի ընթացքում համալրվել ու հարստացել են դպրոցի գրադարանն ու ֆիլմադարանը։ Գործում է նաեւ ընթերցասրահը։ Նախատեսվում է գալիք ուսումնական տարում բացել գեղանկարչության, քանդակագործության, գոբելենի եւ ասեղնագործության խմբակներ։ Շենքի նորոգմանը զուգահեռ, դպրոցամերձ տարածքում բացվել են բասկետբոլի եւ ֆուտբոլի խաղահրապարակները։ Անցած 10 տարիների ընթացքում ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ սովորողների հանրակրթական եւ երաժշտական կրթության կազմակերպումը։ Առայսօր դպրոց ընդունվող յուրաքանչյուր աշակերտ ստանում է դպրոցական պայուսակ, գրենական պիտույքներ, անվճար դասագրքեր։ Բոլոր աշակերտներն ապահովված են երաժշտական գործիքներով։ Դպրոցում գործում են դաշնամուրի, ջութակի, կլարնետի, սրնգի եւ քանոնի բաժինները։ Երաժշտական կրթությունը նույնպես անվճար է։ 1-7 դասարանների աշակերտները նախաճաշում են, իսկ տվյալ օրը երաժշտական դասեր ունեցող բոլոր աշակերտները նաեւ ճաշում են, հետո սկսում երաժշտական պարապմունքները։ Դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում երեխաների կրթության ու դաստիարակության գործին։ Յուրաքանչյուր ուսուցիչ ձգտում է երեխաների հետ իր հաղորդակցությունը հարստացնել հոգեկան ջերմությամբ, նրբազգացությամբ եւ երեխայի մեջ առաջին հերթին գնահատում է մարդը։ Շնորհիվ կոլեկտիվ ջանքերի, աշակերտները ձեռք են բերում կայուն հանրակրթական եւ երաժշտական գիտելիքներ, մասնակցում օլիմպիադաների եւ երաժշտական փառատոների։ Դաշնամուրի բաժնի աշակերտուհիներ Նելլի Սարգսյանին եւ Նարինե Դոլուխանյանին հաջողվել է դառնալ Արցախի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական փառատոնի դափնեկիրներ (1-ին եւ 2-րդ տեղեր), իսկ Ն. Սարգսյանը ստացել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում 2006թ. կազմակերպված երաժշտական փառատոնի 2-րդ կարգի դիպլոմ։ Դպրոցական առօրյայի անբաժանելի մաս են կազմում գրական ցերեկույթները, տոն օրերին նվիրված հանդիսությունները, երաժշտական բաժինների համերգները, վիկտորինաները։ Գարնանային ամիսներին դպրոցում նշվեց Ե. Չարենցի ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակը (գրականության ուսուցչուհի՝ Փ. Գաբրիելյան), 1-ին դասարանցիների «Ուրախ Այբուբեն» հանդեսը (դասվար՝ Ա. Եսայան), փողային նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Բ.Դանիելյան) եւ երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Վ. Բախշիյան) համերգը՝ նվիրված Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 15-ամյակին։ Մայիսի վերջին դպրոցը մեծ հանդիսավորությամբ կտոնի իր գործունեության 10-ամյակը։ Այդ օրը բոլորը բարեմաղթանքի խոսքեր կհղեն 1-ին շրջանավարտնրին։ Կհնչի դպրոցական վերջին զանգը, եւ նրա ղողանջների տակ շրջանավարտները հրաժեշտ կտան հարազատ դպրոցին։ Դպրոցի նորակառույց ընդարձակ մուտքը նրանց կուղեկցի դեպի նոր կյանք, դեպի վերածնված Շուշի... Իսկ վերջում, օգտվելով առիթից՝ դպրոցի աշակերտների, նրանց ծնողների եւ բոլոր շուշեցիների անունից երախտագիտության խոսք ենք հղում դպրոցի գլխավոր տնօրեն Կ. Ղարիբյանին, տնօրեն տիկին Գ. Մկրտչյանին, ուսուցչական կոլեկտիվին, Շուշիի ընկերությանը եւ բոլո՜ր-բոլոր հովանավորներին, որոնց միասնական ջանքերով այսօր կայացել եւ հաջողությամբ գործում է Շուշիի Դ. Ղազարյանի անվան դպրոցը։ * ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
-
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ * article's photo Երեկ` մայիսի 20-ին,ժամը 20-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրիի Տերյան փողոցում։«Ռազբորկան» սկսվել է Հաղթանակ պողոտայում, կրքերը գագաթնակետին են հասել Տերյան փողոցի միջնամասում գտնվող «Պեգաս» խանութի մոտ: Նախնական տվյալներով` միմյանց վրա են կրակել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մարզպետարանի Քաղաքաշինության վաչության նախկին պետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավար Արտաշես Սարգսյան որդիները։ Մի քանի րոպե տեւած կրակահերթի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, շարքից դուրս է եկել «Hummer» մակնիշի ավտոմեքենա: Կա մեկ վիրավոր, որին երեկ վիրահատել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում: Երեկվանից փակ է եղել Տերյան փողոցը, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները նախաքննական աշխատանքներ են տարել: Խոսակցություններ կան, որ պատահարի հետեւանքով զոհվել են պատահական անցորդներ: «Բարգավաճ Հանաստան» կուսակցությունում դեռեւս չցանկացան մեկնաբանել տեղի ունեցածը: Ինչպես բացատրեց կուսակցության մամուլի հարցերով պատասխանատուն, իրենք սպասում են ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը: Իսկ ոստիկանությունում «Ա1+»-ին հայտնեցին, թե մոտ 15 ժամ առաջ տեղի ունեցածի մասին տեղեկատվություն դեռեւս չունեն: *
-
BILL PENALIZING ARMENIAN GENOCIDE DENIAL MAY BE INTRODUCED IN DUTCH PARLIAMENT A bill penalizing the Armenian Genocide denial may be introduced in the Dutch parliament again by initiative of a Christian Union member. The legislation also calls for criminal punishment for denial of the Holocaust and Rwandan Genocide. Some members of the ruling coalition as well as D66 party remarkable for its pro-Turkish stance oppose the bill. The D66 party was even renamed by the population into T66 party, where T stands for Turkey. Christian Democrats and Socialists are likely to support the initiative, the Armenian Public Television reports
-
Than ks to GAro Hyeforum was upgraded - i'm not sure of the changes other then the look and fill of it as for the Armenian Translit / we have had it since 2004 - thanks to Nairi, Harout, Vava, Domino, Twilight Bark...
-
i have no problem of pining a topic - if it turns out to be good / no fights and gossip - i have no problem of pining It specially if it's informative
-
we need to investigate this edward jan find and post the link or lets send some one to investigate / who knows it might be a prank any volunteers??
-
JAn em asel e Jan Qerun Jermuk@ D@zeela
-
edwardin el er et xostatsel bayst te tarav Jermuk / chnayats Edward@ Jermukits aveli goh er bayst te / Jermuk@ Konyak chi
-
ՈՂՈՐՄԵԼԻ ՓՈՐՁԵՐ * Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի փաստաբանները որեւէ հնարավորություն չունեն Բուդապեշտի վճռաբեկ դատարանում բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Երեկ հրավիրված ասուլիսում նման համոզմունք հայտնեց ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնաով Սաֆարովների ընտանիքի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության շահերի ներկայացուցչի մինչեւ մայիսի վերջ վճռաբեկ գանգատ ներկայացնելու մասին հայտարարությանը: «Ակնհայտ է, որ նրանք շանսեր չունեն»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դա ե՛ւ իր, ե՛ւ Գ.Մարգարյանի ծնողների ու հայ սպա Հայկ Մակուչյանի շահերի պաշտպան Նազելի Վարդանյանի կարծիքն է: Հ.Դեմոյանը վճռաբեկ գանգատ բերելը վերագրում է «ադրբեջանցի նոր փաստաբանների էնտուզիազմին» եւ ընդգծում, որ նրանք պարզապես փորձում են գործունյա մարդկանց տպավորություն թողնե
-
ՀԻՆԳՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ * article's photo Հարցազրույց ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս ՍՈՒՐԵՆ ՄԱՐՏԻԿՅԱՆԻ հետ -Պարոն Մարտիկյան, որտեղի՞ց է սկսվում Հայոց մարդասիրությունը: -Հնագույն սեպագիր արձանագրություններից հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հարավային ու կենտրոնական շրջաններն ընդգրկող Արատտա պետությանը ոչ միայն տրվել են «սուրբ օրենքների երկիր», «անմահների երկիր» պատվանուն-մակդիրներ, այլեւ Հայկական լեռնաշխարհն անվանվել է «Աստվածների ժողովի լեռ» եւ համարվել ամբողջ տարածաշրջանում «սուրբ օրենքների» պահպանումը վերահսկողը: -Կարելի՞ է մտածել, որ հայ մարդու, հայ զինվորի մարդասիրությունը լավագույնս դրսեւորվել է «Սասնա ծռեր» հերոսավեպում: -Դավթի կերպարում հայ զինվորի պայքարի սկզբունքներն են, հայ ժողովրդի նկարագրի, մեծահոգության, մարդասիրության խտացումը: Նույնիսկ ոխերիմ թշնամու դեմ կռվելիս Դավիթն աշխատում է իր համար չստեղծել առավել շահավետ պայմաններ. հանկարծակի չի հարձակվում չնախապատրաստված հակառակորդի վրա: Գրոհից առաջ կանգնեցնում, սանձահարում է ձին եւ ազդարարում, որ թշնամին արթնանա, զենք վերցնի ու պատրաստվի կռվելու: Եւ այն էլ մեծաթիվ թշնամին: Պակաս ուշագրավ չէ Մսրա Մելիքի հետ մենամարտի տեսարանը: Մելիքն արդեն երեք անգամ հարվածել է մկունդով, իսկ Դավիթը Մելիքի մորն է բաշխում առաջին զարկը: Նույնիսկ իմանալով, որ մենամարտը տղամարդուն վայել շարունակելու փոխարեն, Մելիքը հորի խորքն է մտել եւ վրան քաշել քառասուն գոմշի կաշի ու քառասուն ջրաղացքար, նա երկրորդ զարկն էլ բաշխում է թշնամու քրոջը: Իր մարդասիրությամբ է Դավիթը ժողովրդի գիտակցության մեջ հակադրվում Մելիքին: Դավիթը հնարավորություն ուներ մեկ հարվածով ավարտելու պատերազմը. Մելիքը խոր քուն էր մտել եւ հետեւաբար խոցելի էր, սակայն նա այդ մասին չի էլ մտածում: Եւ դա այն դեպքում, երբ պատերազմին նախորդած Կոզբադինի հարկահանության ժամանակ թվարկվող ավարի մեջ առաջինը` ամենաարժեքավորը համարվում էին հայ կանայք եւ աղջիկները: -Բնականաբար հայ զինվորի մարդասիրությունն արժանվույնս արտահայտվել է Հայոց օրենսդրական ժողովածուներում: -Ներսես Շնորհալու 1166թ. գրած «Թուղթ ընդհանրականի»` հայ զինվորականությանը նվիրված 6-րդ գլխում ասվում է՝ «անխղճորեն եւ անիրավաբար որեւէ մեկին մի՛ նեղեք», կամ` «դահիճների օրենքով հանդես չգաք»: Շնորհալին պատվիրում է նաեւ. «Մարմնական զենքից ավելի հավատքի զենքով սպառազինվեք..., որպեսզի պատերազմներում Աստված... թշնամիներին հալածի ձեր առջեւից»: Հայոց իրավական մտքի փայլուն ամփոփումը Մխիթար Գոշի (1130-1213թթ.) «Դատաստանագիրք Հայոցն» է, որը հսկայական ազդեցություն է գործել հայ իրավական մտքի վրա: Գրքում Գոշը ոչ միայն անթույլատրելի է համարում հակառակորդ երկրի խաղաղ բնակչության նկատմամբ ատելության աննշան իսկ դրսեւորումը, այլեւ առանձին հոդվածով քննարկում է գերված այլազգի կանանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը` ընդհուպ նրանց հետ ամուսնանալու կարգը: -Հայ զինվորի մարդասիրության արժեհամակարգը չփոխվեց նաեւ 19-րդ դարի երկրորդ կեսում Օսմանյան կայսրությունում սկիզբ առած հայահալած քաղաքականության, հայ ժողովրդի ֆիդայական պայքարի, նույնիսկ` Մեծ եղեռնի տարիներին: -Միգուցե անհավատալի թվա, սակայն ֆիդային իրավունք չուներ սպանել ոչ միայն ծերերին, կանանց ու երեխաներին, այլեւ մարտական գործողությունների մեջ չներգրավված տղամարդկանց: Հատկանշական է, որ այս կարգը վերահսկում էին ֆիդայական պատվի դատարանները: Ֆիդային ընդունված կարգից շեղվելու իրավունք չուներ ո՛չ մարտի ընթացքում, ո՛չ էլ նրանից հետո: Սասունի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատար Հրայրը (Արմենակ Ղազարյան, 1864-1904թթ.) այս առումով ծայրահեղ անզիջում էր եւ իրենց իսկ` ֆիդայիների կողմից ստացավ «Ուրվական» պատվանունը, իսկ ժողովրդի հիշողության մեջ մնաց որպես «Հրայր Դժոխք»: Ֆիդայական «պատվի» դատարաններն իրենց գործունեությունը շարունակեցին նույնիսկ 1894-1896թթ. զանգվածային կոտորածներից հետո: Առավել բնութագրական է ֆիդայական շարժման ամենամեծ գործողություններից մեկը` 1897թ. հուլիսի 25-ին շուրջ 270 ֆիդայիներով իրականացված Խանասորի արշավանքը, որի նպատակն էր հարվածել քրդական մազրիկ ցեղին, որն ակտիվորեն մասնակցել էր թուրք-պարսկական սահմանում հայ ֆիդայիների սպանությանը (Սբ Բարդուղիմեոս վանքի եւ Գարահիսար լեռան մոտ): Մարտիկներին խստագույնս հրամայված էր չսպանել կանանց ու երեխաներին: Մարդասիրության կոչով հանդես է գալիս արշավանքի նախաձեռնող Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան, 1867-1914թթ.). «Տղերք, վեհանձն եղեք դեպի տկարները... ձեռք չտաք կանանց եւ երեխաներին»: Մազրիկ ցեղի ցեղապետ Շարաֆ բեյը, իմանալով, որ նույնիսկ իրենց ընկերների վրեժը լուծելու հաստատակամությամբ արշավանքի ելած ֆիդայիները կնոջ վրա ձեռք չեն բարձրացնի, կնոջ շորեր հագնելով` փախչում է մարտադաշտից: Հայ մարտիկի մարդասիրական հայացքներում էական փոփոխություններ տեղի չունեցան նույնիսկ 1915-1916թթ. Մեծ եղեռնից հետո: Ֆիզիկական բնաջնջման եզրին հայտնված հայ ժողովուրդը փրկվեց ոչնչացումից, քանի որ բարոյական պարտություն չկրեց եւ չկորցրեց իր դեմքը: Մեծ եղեռնից ընդամենը երեք-չորս տարի անց` Հայաստանի առաջին հանրապետության հարավային շրջաններում ծավալված ընդհարումների ժամանակ հայկական զորքերի հրամանատար Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ.) հրամայում էր. «Եղեք անխնա ձեզ դիմադրողների, ասպետ եւ մարդ` կանանց, երեխաների եւ ծերերի նկատմամբ»: Ժամանակն է, որ մեր գիտակցության մեջ կոտորվող հայի կերպարի փոխարեն արմատավորվի հաղթանակող եւ հաղթանակներից հետո հակառակորդին մեծահոգաբար ներող Մարդասեր հայի կերպարը: * ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
-
A CONFERENCE IN MOSCOW DEDICATED TO SHAHUMIAN OF ARTSAKH * On May 27 a conference titled "Call of Mrav" is to hold in Moscow, dedicated to the history and destiny of Shahumian, north part of Nagorno Karabakh. The organizers of the conference are the Representative office of Nagorno Karabakh in Russia, "Russian-Armenian cooperation" organization and Armenian youth union "Mitk". The aim of the conference is to make acquaintance of the wide auditorium with the ethnography, culture and the most important historic events of Shahumian. The Azerbaijani newspapers expressed their recurrent dissatisfaction on holding such a conference in Moscow. * By Aghavni Haroutiunian
-
WHEN THE GENERAL PROGRAM OF RECONSTRUCTION OF SHUSHI WILL BE ADOPTED * The coordinator of Rebirth of Shushi Foundation Mkrtich Karapetian says they have a number of programs, but there is much more to do in Shushi. However, he said in drafting the programs they figure out the priorities and take into consideration the local peculiarities. One of the most urgent problems is unemployment, and the development of the town includes creation of jobs. Among the peculiarities Mkrtich Karapetian pointed to the travel resource, and he thinks that the long-term programs should include this sphere. “The travel center is already under construction, which will be also the coach station. It is thought to deal with the development of tourism more fundamentally. In three months the construction will finish, and we will dedicate it,” said Mkrtich Karapetian, the coordinator of Rebirth of Shushi Foundation. On the other hand, the development of tourism helps create jobs. The coordinator of the foundation says they have already organized three-month classes to train personnel for hotels and services. The specialists were invited from Yerevan, and after the classes they will get some practice in Yerevan. “They will find jobs by all means, about ten will work at the travel center. Besides, a lot of hotels, restaurants are being built, which need trained personnel.” The center will also organize tours to Shushi. Besides, the travel center, the foundation and the NKR ministry of education have initiated the conservation of 12 important historical and cultural buildings of the town. The foundation also deals with water supply and drainage systems of Shushi. The dedication of the Yerevan Cinema overlapped with the May Holidays. The foundation organizes tours to Armenia for children of Shushi. In January ten schoolchildren visited Yerevan and Echmiadzin. The foundation has foreseen the reconstruction of the Green Pharmacy. The citizens of Shushi will be able to buy medicine more cheaply. Another program includes the creation of an ophthalmological clinic. However, the reconstruction of Shushi will be better coordinated after the adoption of the general program of reconstruction. * NORAIR HOVSEPIAN
-
AZERBAIJAN SENT A RECURRENT NOTE OF PROTEST TO RUSSIAN MFA * article's photo May 18 the Azerbaijani Embassy in Russia met with Director of the department of CIS states at the Russian Foreign Ministry to hand a note of protest against the Call of Mrav conference dedicated to history of Nagorno Karabakh due in Moscow on May 27, 2007. The Azeri Embassy said “conduction of the conference will have a negative impact on the further development of bilateral relations.” “Such provocative events negatively influence on the Azeri public opinion and on the moods of the Azeri diaspora in Russia,” the Embassy officials added, Day.az reports.
-
GREEK COMMUNITY OF ARMENIA COMMEMORATED VICTIMS OF PONTIC GREEK GENOCIDE February 19, 1994 the Greek parliament proclaimed May 19 the Remembrance Day of Pontic Greek Genocide perpetrated by Turks in 1916-1923. The Greek community of Armenia and representatives of Armenian NGOs laid wreaths to the memorial to the Armenian Genocide victims. Some thousand people took part in the event. 353.000 Greeks were systematically exterminated in Asia Minor. The survivors left for Greece and Russia. Greeks from Armenia and Nagorno Karabakh fought during in the national liberation war in Artsakh. Presently, some 6000 Greeks live in Armenia and some 300 in Artsakh. They mostly reside in Aleverdy Canyon, Lori plateau, Yerevan, Noyemberyan and Gyumri.
-
GENOCIDE MUSEUM DIRECTOR SAYS NO CHANCES TO CHANGE SAFAROV’S VERDICT Defense attorneys of Ramil Safarov, an Azerbaijani military who stabbed an Armenian officer in Hungary, say that they are going to appeal life sentence in Hungarian Appeal Court. Haik Demoyan, director of Genocide Museum, told a news conference today “there are no chances to change the verdict.” He said the newly appointed Azerbaijani defense attorneys just want to show they can do something. Source: Panorama.am
-
Nor Arax & Arturo
