-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Թռչկանի հարցով նամակ՝ գլխավոր դատախազին http://hetq.am/static/news/b/2011/12/8210.jpg 17:03, 20 դեկտեմբերի, 2011 ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անունից Քաղ. Մերի Խաչատրյան Հարգելի պարոն Հովսեփյան, Հարկադրված ենք մեկ անգամ ևս դիմել Ձեզ, քանզի ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից ս.թ. նոյեմբերի 25-ին թիվ 5-410-2011 գրությամբ ստացել ենք մի պատասխան, որը բացարձակապես չի պատասխանում մեր դիմում-բողոքում առաջադրված հարցադրումներին: Մասնավորապես, բավարված չէ մեր բարձրացրած ամենագլխավոր պահանջը, այն է՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել օրինախախտ պաշտոնյաներին ու փորձագետներին: Ըստ էության, այդ պատասխանում ոչինչ ասված չէ, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ինչ գործողություններ է ձեռնարկել այս ուղղությամբ և/կամ ինչ եզրահանգումներ արել: Հարկ ենք համարում նշել, որ մոտավորապես նմանատիպ պատասխաններ էինք ստացել ՀՀ կառավարությունից և ՀՀ բնապահպանության նախարարությունից, բայց ՀՀ գլխավոր դատախազությունից ակնկալում էինք շատ ավելի իրավաչափ պատասխան: Խնդրում ենք տեղեկացնել՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունում ըստ էության կամ առարկայական ուսումնասիրվել են մեր բարձրացրած հարցերը, և եթե քննարկվել են, ապա ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակներում ինչ գործողություններ և միջոցառումներ են ձեռնարկվել: Մենք ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել էինք ու շարունակում ենք պահանջել. 1) պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց և փորձագետներին, ովքեր տվել են բնության ջրագրական հուշարձան համարվող «Թռչկան» ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություններ և դրական եզրակացություններ՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները (մեր առաջին դիմումում մանրամասնորեն թվարկել ենք այդ պահանջները), 2) իրականացնել համալիր անկախ փորձաքննություն՝ շինարարական աշխատանքներն անփույթ իրականացնելու արդյունքում պետությանը և համայնքին հասցված վնասը գնահատելու նպատակով, 3) պատասխանատվության ենթարկել շինարարություն իրականացնող ընկերությանը և պարտավորեցնել նրան վերականգնելու իր հասցրած վնասը: Եվս մեկ անգամ մենք պնդում ենք, որ բնապահպանության ոլորտում պետական իրավասու մարմնի՝ մի շարք պաշտոնատար անձանց և փորձագետների, ովքեր օգնել էին նախաձեռնողին ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթեր և սկսել շինարարությունը բնության հատուկ պահպանվող տարածքում, գործողություններում առկա են ՀՀ քրեական և վարչական օրենսգրքերով նախատեսված մի շարք արարքներ, որոնք հիմք են վարչական և քրեական գործ հարուցելու համար: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ևս մեկ անգամ դիմում ենք Ձեզ՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ օրինախախտումները, կեղծիքներն ու ապօրինությունները բացահայտելու, և այն թույլ տված կամ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այլապես կստացվի, որ բնապահպանության ոլորտում առկա արատավոր երևույթները ՀՀ իրավապահ մարմինների կողմից աչքաթող անելու և իրավախախտումներ իրականացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության չենթարկելու արդյունքում, նրանք, արդեն բացահայտ, շարունակում են անօրինական եզրակացություններ ու թույլտվություններ տրամադրել, քանզի համոզված են, որ հանրապետությունում տիրում է անպատժելիության մթնոլորտ: Ի վերջո, «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացում, ի թիվս այլ իրավախախտումների, փորձաքննություն իրականացնող լիազորված մարմինը, ձեռնարկողը և ներկայացնողը կոպտորեն խախտել են «ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17, 18, 19 և 20 հոդվածների պահանջները: Սույն դիմում-բողոքը չծանրաբեռնելու համար հարկ ենք համարում կցել մեր նախորդ դիմում-բողոքը և պահանջում ենք ուսումնասիրել Թռչկան ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություն և դրական եզրակացություն տված պետական լիազոր մարմինների, ինչպես նաև գործընթացի հետ ուղղակիորեն առնչվող մյուս կառույցների և պաշտոնյաների գործողությունները և կայացրած եզրակացությունները, բացահայտել այդ գործընթացում առկա օրինախախտումներն ու ապօրինությունները և համապատասխան գործողություններ ձեռնարկել դրանք թույլ տված պաշտոնատար անձանց ու փորձագետներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ակնկալում ենք ստանալ լիարժեք և ըստ էության պատասխան: Հարգանքով՝ Մերի Խաչատրյան «Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անունից 20.12.2011թ.
-
tsavali e.. arajin bar@ or galis mtqis en a or iy bozi vastak et yerexun inch es arel, mard kojvel iravunq chunes iy turqi bala.. ur mnats el tghamard, sra mer@ mi qani adrbejantsu takov yerevui antsela .. genern el poxanstvela es txmarin ..
-
Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է Արարատ Դավթյան http://hetq.am/static/news/b/2011/12/7449.jpg 11:35, 2 դեկտեմբերի, 2011 Ամուսնանալուց մոտ 10 ամիս անց 20-ամյա Մարիամը վերադարձել է Հայաստան: Հայրը՝ Համազասպ Գեւորգյանը, պատմում է, որ օդանավակայանում աղջկան նույնիսկ չի ճանաչել: Նրանք դիմել են ոստիկանություն: Հոր խոսքերով՝ անխտիր բոլոր իրավապահները, որոնք տեսել են Մարիամին ու լսել նրա «ամուսնական» կյանքի սարսափելի մանրամասները, հուզվել են: «Դատախազ Արսեն Արսենյանի աչքերը լցվել էին. քիչ էր մնում լաց լիներ: Բայց հետո... »,- պատմում է Համազասպը եւ փորձում թաքցնել սեփական արցունքները: Երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանը, այցելելով Արարատի մարզի Տափերական գյուղ, Գեւորգյաններից խնդրել է իրենց դստերը՝ 20-ամյա Մարիամին, կնության տալ իր ավագ որդուն՝ 26-ամյա Դավիթ Զիրոյանին: Հայկանուշը խոսքի մեջ պատմել է, որ որդին ամուսնալուծված է. հարսը տեսողության հետ խնդիրներ է ունեցել, ինչ-որ բորբոքման պատճառով աջ աչքը կուրացել է, եւ նա, Դավիթին չդժբախտացնելու պատճառաբանությամբ, որդուն լքել է: Գեւորգյանները վստահության խնդիր առհասարակ չեն ունեցել. Հայկանուշը նրանց միջնեկ դստեր սկեսուրի հարազատ քույրն է: «Բացի դրանից՝ նրանք Արտաշատում տուն ունեն եւ այստեղ՝ դաշտում, փոքրիկ սուրբ են կառուցում: Մտածում էինք, որ հավատացյալ, լավ մարդիկ են»,- ասում է Համազասպ Գեւորգյանը: Ամեն ինչ շատ արագ է դասավորվել: 2009 թ. նոյեմբերի 19-ին երիտասարդները նշանվել են: Մի քանի օր անց Դավիթը, իսկ դեկտեմբերի 22-ին արդեն Մարիամն ու սկեսուրը մեկնել են Սանկտ-Պետերբուրգ: http://hetq.am/static/content/traffiking/mariam.jpg Մարիամը՝ ամուսնությունից հետո «Դեռ այստեղ սկեսուրս մի տեսակ հետս լարված էր: Մտածում էի՝ ոչինչ, մանավանդ Դավիթին միանալուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Բայց հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, սկսեցին ծեծել»,- պատմում է Մարիամը եւ մանրամասնում, որ ամենատարբեր պատճառներով՝ տունը դանդաղ ավլելու, «կանաչին սիրուն չդասավորելու», դուռն ուժեղ ծածկելու կամ «լեզվին տալու» համար ամուսինը սկսել է իրեն դաժանորեն հարվածել՝ ամբողջ մարմինն ու դեմքը «կապույտ լողակ» դարձնելով: Մարիամի կրթությունը միջնակարգ է: Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է վարսավիրություն: Պատմում է, որ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ սկեսուր-սկեսրայրի, ամուսնու ու նրա երկու եղբայրների հետ ապրել է Իսակովի 38 հասցեի 554 բնակարանում, տնից միայն առաջին օրերին է մի քանի անգամ դուրս եկել: Մի դեպքում միասին եկեղեցի են գնացել, մեկ անգամ էլ գնացել է հարեւաններից Տանյայի տուն՝ վերջինիս մազերը կտրելու: Նրա խոսքերով, բացի ամուսնու եղբայրներից, մյուսները ծեծին մասնակցել են: «Չնայած սկեսրայրս միայն մեկ անգամ է ինձ խփել, ու սկեսուրիս հետ թեւս կոտրեցին: Իսկ Դավիթի եղբայրը, երբ նրա սենյակում էին ինձ արյունլվա անում, ասում էր՝ սրան ուրիշ տեղ տարեք, իմ սենյակից հանեք»,- պատմում է Մարիամը եւ ցույց տալիս ամուսու եւ սկեսրոջ կողմից պատառաքաղի հարվածների պատճառով ուսին մնացած սպիերը, ձեռքին ու մեջքին առկա տաք արդուկի հետքը: http://hetq.am/static/content/traffiking/mariam2.jpg http://hetq.am/static/content/traffiking/mariam1.jpg Պատառաքաղի հարվածների հետքերը Արդուկի հետքը առ այսօր Մարիամի մեջքին դաջված է «Ամեն անգամ մի պատճառ գտնում էին, ասում էին՝ դու մեզ թուղթ ու գիր ես արել: Հետո սկեսուրս սկսեց... Մի քանի անգամ կրակայրիչով, հետո արդեն թերթն էր կոլոնում ու կրծքերս վառում: Ստիպում էր, որ լեզուս հանեմ ու կրակայրիչով վառում էր: Ցավից հետ էի քաշում, գրտնակով խփում էր գլխիս, մազերս այնպես էր քաշում, որ տեղ-տեղ կաշվի հետ պլոկվում էր: Ստիպված լեզուս հանում էի, վառելուց հետո օճառը դնում էր բերանս ու ասում՝ որ լավ զգաս, թե մրմուռն ինչ ա: Բերանս պինդ փակում էր, թե հետո սապոնը կուլ կտայի... »,- պատմում է Մարիամը: Նա նշում է, որ ամուսնության միայն առաջին կես ամիսն է ամուսնու հետ անկողնում քնել: Հետո թույլ չեն տվել անկողին մտնել: Սկզբում անկյուն են կանգնեցրել, հետո, երբ ոտքերն ուռել են, «տաբուրետկա» են դրել սենյակի անկյունում, ու ամիսներ շարունակ նստած է քնել: Լոգանք միայն սառը ջրով է ընդունել, լվացքը ձեռքով արել՝ չծեծվելու համար 2 րոպեում ավարտելու պայմանով: Հետո, երբ իր հագուստի արյան հետքերը երկրոպեանոց լվացքը չի մաքրել, ծեծ է կերել նաեւ դրա համար: «Մի քանի անգամ թղթի վրա գրեցի՝ «օգնեցեք, ինձ այստեղ տանջում են», ու 4-րդ հարկից՝ պատուհանից ցած գցեցի: Դրա մասին էլ իմացան ու էլի ծեծեցին: Մի անգամ էլ սկեսուրս ասաց, որ իրա պլաշը (անձրեւանոցը) ծակել եմ: Ասում եմ՝ ես չեմ, էս հսկողության տակ ես ո՞նց կարայի սենյակից պլաշը վերցնել: Ծեծում էր ու ասում՝ խաբում ես: Ստիպված ասացի՝ հա, ես եմ արել, հիմա էլ ծեծում էր դիտմամբ ծակելու համար»,- հիշում է Մարիամը: http://hetq.am/static/content/traffiking/hamazasp-gevorgyan.jpg Համազասպ Գեւորգյան «Ես զանգում էի, որ աղջկաս հետ խոսեմ, մի 10 րոպե սկեսուրը սպասեցնում էր, նոր հեռախոսը տալիս: Հարցնում եմ՝ բալա ջան, ո՞նց եք, ամուսինդ ո՞նց ա, էսի, էնի ո՞նց են: Մի հատ ինքը չէր հարցնում՝ պապա, դուք ո՞նց եք: Մենակ ասում էր՝ լավ եմ, չանհանգստանաք,- պատմում է Համազասպը:- Սկսեցի կասկածել: Հարցուփորձով, տանջվելով՝ մի կերպ Դավիթի նախկին կնոջը գտա: Գնացի իրենց տուն, մայրն ասաց՝ ձեր աղջկան հետ բերեք, մի բան արեք, փրկեք՝ քանի ուշ չէ»: Դրանից հետո, հոր պատմելով, Հայկանուշին խնդրել է աղջկան հետ ուղարկել Հայաստան՝ պատճառաբանելով, որ մի քանի ամսվա կարոտին այլեւս չի դիմանում: Սակայն վերջինս ասել է, թե դա ամուսնու որոշելիք հարցն է: Իսկ ավտոմեխանիկ Դավիթը մերժել է՝ հընթացս բողոքելով, թե վատ ձեւով եք Մարիամին դաստիարակել. «Ու ոնց որ հիմա ես եմ տանջվում ձեր աղջկա ձեռքը, մի քիչ էլ դուք տանջվեք՝ կարոտելով»: Մարիամն էլ ասում է, որ իրեն հիմնականում չեն տեղեկացրել հարազատների զանգերի մասին, փոխարենը ծաղրել են, թե դու տնեցիքիդ էլ պետք չես, քեզնով հետաքրքրվող չկա, «մնում է քեզ գցենք Նեւա գետը, ու մենք էլ պրծնենք»: Իսկ հազվադեպ հոր հետ խոսելիս սկեսուրը միշտ կողքին է եղել՝ ավելորդ բառի դեպքում միշտ պատրաստ հարվածելու: «Ասում էի՝ բայց ես ի՞նչ եմ արել, խնդրում եմ՝ անձնագիրս տվեք, գնամ հետ: Սկեսուրս ասում էր՝ չէ, դու մեր ռաբն ես,- պատմում է Մարիամը,- ներվայնանում էր, որ ինքը չաղ է: Հաց ուտելուց 9 հատ բուխանկա էր դնում դեմս ու ասում՝ լրիվ կեր: Որ հետ էի տալիս, ստիպում էր հետ տվածս ուտել»: Մարիամի ներկայացմամբ՝ ամուսնությունից մոտ 10 ամիս անց՝ 2010 թ. սեպտեմբերի վերջերին, մի օր Դավիթը սենյակում քնած է եղել, իսկ սկեսրայրը՝ Լյուդվիգ Զիրոյանը, գնացել է կաթ գնելու՝ դուռը թողնելով բաց: Վերջինիս խանութ գնալուց անտեղյակ սկեսուրը մտել է սենյակ եւ զանգել Հայաստան: Առիթից օգտվելով՝ ինքը տնից փախել է: «Դեմքս այլանդակված էր, ոտքերս՝ ուռած, ո՞ւր պիտի գնայի: Մութն ընկավ, վերադարձա շենք ու գնացի մեր հարեւան Տանյայի տուն: Խորհուրդ տվեց դիմել ոստիկանությանը: Ասացի՝ վախենում եմ, որ փողով ամեն ինչ շուռ կտան իմ դեմ, ուզում եմ Հայաստան գնալ: Հետո բարձրացա վերեւ ու նստեցի 5-րդ հարկի աստիճաններին: Սպասում էի, որ լույսը բացվի, գնամ եկեղեցի ու օգնություն խնդրեմ,- պատմում է Մարիամը:- Տանյան չէր ասել, որ իրեն ամեն ինչ պատմել եմ, այնպես ցույց տվեց, թե իբր միամիտ ինձ գտել էր աստիճաններին նստած»: Ըստ Մարիամի՝ ամուսինը նույն օրն իրեն դանակով հարվածել է՝ փախչելու համար: Այնուհետեւ Զիրոյանները մտածել են, որ, այնուամենայնիվ, Տանյան ինչ-որ բան գիտի, մոտ երկու շաբաթ սպասել են, որ Մարիամի թարմ վնասվածքները հնարավորինս ապաքինվեն, եւ վերջինիս հոկտեմբերի 15-ին ուղարկել են Հայաստան: http://hetq.am/static/content/traffiking/haykanush-miqayelyan.jpg Հայկանուշ Միքայելյանը (կենտրոնում) «Մարիամը սկզբում այնքան վախեցած էր, որ ոչ մի բան չէր պատմում: Հետո, որ եղբայրս էդ վիճակից, էդ լռությունից սկսեց երեխայի պես լաց լինել, նոր աղջիկս ամեն ինչ պատմեց»,- հիշում է Համազասպը: Վերջինիս խոսքերով՝ շուտով իրենց տուն են եկել Հայկանուշի քույրերը, գումար են խոստացել, հանձն են առել հոգալ Մարիամի կոտրված քթի վիրահատության ծախսերը, միայն թե իրավապահներին չդիմեն: «Հետո մեր տուն եկավ Դավիթի նախկին կինը՝ Մոնիկան, ու ասաց, որ ինչ-որ պատմեցի, նույն կերպ իր հետ են վարվել: Նրան, ի տարբերություն ինձ, չեն վառել, բայց հղիության ընթացքում ստիպել են երեխայից ազատվել: Հետո ասաց, որ աչքը կուրացել է նրանց խփելու պատճառով»,- շարունակում է Մարիամը: Մոնիկան 2005 թ. ամուսնացել է Դավիթի հետ եւ վերջինիս ընտանիքի հետ Սանկտ-Պետերբուրգում ապրել շուրջ 3 տարի: «Հետքի» հետ հեռախոսազրույցում նա հրաժարվեց պատմել իր հետ կատարվածը՝ նշելով, թե միանշանակ չի կարող ասել աչքի կուրացման պատճառը, քանի որ այդ ընթացքում եւ տարբեր դեղեր է ստացել եւ սկեսրոջ ու ամուսնու կողմից զանազան առարկաներով հարվածներ՝ ուղղված հենց աչքին: «Ես չեմ ուզում էդ մասին նորից հիշել, նորից պատմել, առանց այն էլ ամիսներով տարան-բերեցին ոստիկանություն, բայց ոչ մեկին էլ ոչ մի բան ոչ անում են, ոչ էլ կանեն,- ասաց Մոնիկան:- Որովհետեւ փողը մութ տեղն էլ ա լույս տալիս: Բայց ոչինչ, մեկ ա Աստծու մոտ ոչ մի բան չի անցնում. իրենք իրենց պատիժն Աստծուց կստանան»: Հոկտեմբերի 25-ին Մարիամ Գեւորգյանն ու Մոնիկան ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում են տվել: Շուտով Դավիթին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, իսկ նրա մայրը հետապնդվել է նույն հանցանքը, սակայն «առանձին դաժանությամբ» կատարելու համար: «Մի օր քննիչ Արթուր Ավետյանն ինձ ասաց, որ ընկերության շնորհիվ, այսինքն՝ իրենց ռուս գործընկերների միջոցով Դավիթին բերել են: Բայց թղթերում գրած ա, թե իբր մեղայականով ներկայացել է,- պատմում է Համազասպը:- Եղբորս հետ գնացի դատախազ Արսեն Արսենյանի մոտ: Մեկ ժամի չափ սպասեցինք, մեկ էլ մոտից մի հատ չաղ-չաղ տղա դուրս եկավ: Հետո իմացա, որ Դավիթի փաստաբանն է: Դատախազն էլ արդեն լրիվ փոխվել էր, արդեն ոնց որ իրանց պաշտպաներ»: Առերես հարցաքննության ժամանակ, Մարիամի խոսքերով, իր նախկին ամուսինը հրաժարվել է մեղադրանքներից եւ ասել, թե ինքն ընդամենը մի քանի անգամ է կնոջը հարվածել: Նա պնդել է, որ վնասվածքների մի մասը Մարիամը մինչ ամուսնանալն է ունեցել, մյուսներն էլ ինքնավնասման հետեւանքով են առաջացել: Քանի որ Դավիթ Զիրոյանին առաջադրված մեղադրանքը սահմանում է ոչ ավել, քան 3 տարվա ազատազրկում, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչին Դավիթը չի առարկել: Նա նույնիսկ մեկ օր անազատության մեջ չի անցկացրել: Իսկ նրա մայրը՝ Հայկանուշ Միքայելյանը, ինչպես հայտնում է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, «արդեն մի քանի ամիս է՝ հայտնաբերված է, հանձնման միջնորդությունը ՌԴ իրավապահների կողմից բավարարվել է, եւ գործը ներկայումս էտապավորման փուլում է»: Ոստիկանության լրատվության վարչությունից էլ «Հետքին» հայտնեցին, որ Հայկանուշ Միքայելյանի մասով ընթանում է նախաքննություն, եւ միայն դրա ավարտից հետո կարելի է հստակ ասել, թե վերջինիս արարքները ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներին են համապատասխանում: Ինչ վերաբերում է Դավիթ Զիրոյանին թրաֆիկինգի հոդվածով չմեղադրելուն, ըստ ոստիկանության, առաջադրվել է այն մեղադրանքը, որը նախաքննության ընթացքում հիմնավորվել է: Համազասպ Գեւորգյանն ասում է, որ այլեւս ոչ մի բանի չի հավատում: Նա հետաքրքրվում է, թե արդարությունը վերականգնելու խնդրանքով ինչպես կարող է դիմել ՌԴ ղեկավարներին: Հ. Գ. Մոնիկայի անունը փոխված է: Իսկ Մարիամ Գեւորգյանը պնդում է, որ իր բոլոր տվյալները հրապարակվեն, «քանի որ վախենալու կամ քաշվելու պատճառ չունի» եւ պայքարելու է մինչեւ վերջ: Առաջին լուսանկարում Մարիամն է մինչեւ ամուսնանալը
-
Հայկանուշ Միքայելյանը այսօր կբերվի Հայաստան (վիդեո) http://hetq.am/static/news/b/2011/12/7859.jpg 14:31, 12 դեկտեմբերի, 2011 Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունն ընդունել է ամուսնու և սկեսրոջ խոշտանգումներին ենթարկված Մարիամ Գևորգյանին ու վստահեցրել, որ գործը վերանայվում է, յուրաքանչյուր դրվագ ամենայն մանրամասնությամբ նորից ուսումնասիրվում է, և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Դատախազությունը նաև ասել է, որ Մարիամի նախկին սկեսուրը՝ Ռուսաստանում կալանավորված Հայկանուշ Միքայելյանը, մի քանի ժամից Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով կբերվի Հայաստան: http://hetq.am/arm/news/7859/haykanush-miqayelyany-aysor-kbervi-hayastan-video.html
-
Հրանտ Մաթևոսյան http://hetq.am/arm/opinion/8277/mahakhosakan.html Մահախոսական 18:54, 21 դեկտեմբերի, 2011 Մի հին լուսանկար կա, որում երևի կռվի տարիներին Հրանտ Մաթևոսյանը հանդիպում է կռիվ գնացող զինվորների հետ: Ինձ թվում է` մտավորականների հանդիպում է, քանի որ էնտեղ Հրանտից բացի էլի մտավորականներ կան և, եթե չեմ սխալվում, նրանցից մեկը Մերուժան Տեր-Գուլանյանն է: Շատ լավ փաստ է, հայ մտավորականները ոգևորում են կռիվ գնացող զինվորներին: Մի քանի օր առաջ Քաջարանում էինք: Իմացանք, որ Սյունիքի «հերոս» մարզպետը գալիս է գյուղ` հանդիպելու գյուղացիների հետ: Երբ եկավ մարզպետի սև մեքենաների շքախումբը, մեզ համար մի փոքր անակնկալ էր, որ մարզպետի մեքենաներից առաջինը իջած «շլյապայով» և շարֆով տղամարդը ներկայացավ որպես գրող, հպարապակախոս, մտավորական Մերուժան Տեր-Գուլանյան: Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու էր Սյունիքի մարզպետը` իր շքախմբով և իրեն մտավորական անվանող Մերուժան Տեր-Գուլանյանը ոտքից մինչև մազերի ծայրը սև շորեր հագած եկել հանդիպման: Սկզբում մտածեցինք` գուցե համաշխարհային նորաձևություն թելադրողները Ձմեռ 2011-12-ը հայտարարել են սև գույների ՁՄԵՌ, որպեսզի մարդը լավ երևա համատարած սպիտակ ձյան ֆոնի վրա: Գուցե, չգիտեմ: Բայց շատ շուտով մենք համոզվեցինք, որ դա ուներ բոլորովին այլ բացատրություն, որը ընդհանրապես կապ չունի համաշխարհային նորաձևության հետ: Մարզպետը իր աշխատակազմով եկել էր Քաջարան` գյուղի թաղմանը և իր հետ բերել էր հայտնի մտավորականին, որպեսզի վերջինս մի ճոխ մահախոսական կարդար «հանգուցյալ» գյուղի համար: Բայց...բայց ի զարմանս իրենց, նրանք հանդիպեցին դեռևս ապրող, շնչող և ավելին` հողի համար կռիվ տվող գյուղին ու գյուղացուն: Ցավոք սրտի, մեր մտավորականը չկարողացավ կարդալ նախօրոք պատրաստած մահախոսականը, ընդհակառակը` նրա գալու նախորդ օրը գյուղում հարսանիք էր եղել: Էնպես, որ «սիրելի´» Մերուժան, կներեք, որ առանց Ձեր կարծիքը հաշվի առնելու և Ձեզ տեղյակ պահելու շարունակում են ապրել, հարսանիքներ անել, երեխաներ ունենալ և հողը պահել թե´ թուրքերից և թե´ «հայերից»: Հա´, չմոռանամ, մի կարևոր բան էլ, չնայած Դուք շատ ջանք էիք գործադրել Ձեր արտաքին տեսքը մտավորականին նմանեցնելու համար, բայց ցավում եմ` մի տեսակ չէր ստացվել: Ախր ոնց ասեմ, մտավորականը «շլյապայով» ու վզին շարֆ փաթաթելով չի էլի: Մի ուրիշ, շա՜տ փոքրիկ, բայց կարևոր բան էր պակասում, չգիտեմ` ինչ, բայց հաստատ պակասում էր, ու էդ պակասը արտաքինի հետ ոչ մի կապ չունի: Պարո´ն մտավորական, երկու ժամից ավել ջուր ծեծելու փոխարեն, բարի լինեիք մտնել գյուղացիներից մեկի տուն ու սեփական աչքով տեսնեիք, թե ինչպես է ապրում գյուղացին, հետաքրքրվեիք նրա առողջությամբ, գոնե իմացա՞ք չորս հերթափոխով աշխատող գյուղացու աշխատավարձի իրական չափը, նեղություն տայիք Ձեր ոտքերին և մտնեիք Քաջարանի հիվանդանոց և մտածեիք, թե Դուք քանի վայրկյան կպարկեիք այդ հիվանդանոցում: Դե իհարկե, Դուք իրավունք չունեք Ձեր «պայծառ» և «ստեղծագործ» ուղեղը ծանրաբեռնել նման մանրուքներով, ու՞մ է հետաքրքիր գյուղացու ապրուստը կամ առողջությունը: Ձեր գրիչը պետք է գովերգի միայն մեր «հերոս» մարզպետներին և «բարերար» օլիգարխներին (հետաքրքիր է` ինչ արժե մարզպետ կամ օլիգարխ գովերգելու մեկ տառը): Պարոն Տեր-Գուլանյան, Ձեր խոսքերի մեջ անընդհատ շեշտում էիք, թե կառավարությունը որոշել է, որ հողերը հանքին տալը հանրային գերակա շահ է: Ա´յ պարոն մտավորական, Ձեր գալուց առաջ մի քարտեզ վերցնեիք ու քարտեզի վրա գտնեիք Քաջարան գյուղը և եթե դպրոցում Ձեզ բացատրել են, թե ինչ բան է մասշտաբը, հաշվեիք, թե Քաջարան գյուղը ինքան է հեռու Նախիջևանի սահմանից: Մի փոքր մտածեիք էլի, սահման պահող գյուղացուն տնից զրկելը, ո՞նց կարող է լինել գերակա շահ, սահման պահող զինվորի թիկունքին կանգնած գյուղը վերացնելը ո՞նց կարող է լինել գերակա շահ: Եվ այն էլ այն դեպքում, որ այդ գերակա շահ կոչվածը բարձում են վագոններ և նավերը ու տանում Գերմանիա: «Հեռատես» և «ազգասեր» է մեր մտավորականը, խոսք չունեմ: «Տո´ խելոք,- կասեր Հրանտ Մաթևոսյանի հերոսներից մեկը,- որ գյուղացին զինվորի մեջքին չլինի, որ գյուղը զինվորի թիկունքում կանգնած չլինի, էդ զինվորը ի՞նչը պիտի պահի»: Մի քիչ մտածեք, ա´յ մտավորական, գրող, հրապարակախոս: Չէ´, պարոն Մերուժան, դուք մեր մտավորականը չեք, հաստա´տ: Մեր սերունդը չի ուզում Ձեզ նման «վա՜յ մտավորական»: Մեր պատկերացրած մտավորականը պետք է գար Քաջարան գյուղ, և եթե նույնիսկ Քաջարանը սահմանամերձ չլիներ և այնտեղ բնակվեր թեկուզ և մի ծերունի, մեր մտավորականը պետք է կանգներ այդ ծերունու կողքին և չթողներ, որ որևէ օլիգարխ կամ կառավարություն վերացնի այդ ծերունու տունն ու գյուղը: Էլ ի՞նչ ասենք սահմանամերձ ու բնակեցված գյուղի մասին, թեկուզ և 60-70 հոգանոց (ինչպես Դուք եք ասում, որը ճիշտ չէ): Մեր պատկերացրած մտավորականը կառավարությունից և հանքատերերից պետք է պահանջի, որ հայ գյուղացին ոչ մի խնդիր չունենա, որ հանքում աշխատող բանվորը վճարվի իր աշխատանքին համապատասխան, որ ստանա իսկական բուժօգնություն, որ ապրի մարդուն վայել, որ չորս հերթափոխով չաշխատի, որ մթերային խանութներից պարտք չանի ու էսպիսի շատ ու շա՜տ խնդիրների մասին պետք է բարձրաձայնի մեր մտավորականը: Մեր պատկերացրած մտավորականը պարտավոր է ճշմարտությունը ջրի երես հանել, պարտավոր է ճշմարտությունը ասել ամենքին ու ամենուրեք` լինի երկրի նախագահը, կառավարությունը կամ օլիգարխը: Մեր պատկերացրած մտավորականը պարտավոր է պաշտպանել գյուղը, բնությունը, ամեն մի ծառը, ծաղիկն ու քարը: Չէ´, պարոն Մերուժան Տեր-Գուլանյան, դուք մեր սերնդի մտավորականը չեք, մենք ուրիշ սերունդ եք: Դուք մնացել եք անցած դարի 60-70-ական թվականներում ու դեռ շարունակում եք գովերգել բնության ու գյուղացու հաշվին հանքարդյունաբերություն զարգացնելը, մեր սերնդի մտավորականը պահանջատեր է և ոչ թե խնդրող: Մեր սերունդը հոգնել է խնդրելուց, լացելուց, աղաչելուց, ողբալուց ու վախենալուց: Էլ չկան նման բաներ, ժամանակները փոխվել են, Ձեր հոգնած ոտքերը այլևս չեն հասցնում ժամանակի հետևից (չնայած չեմ կարծում, որ երիտասարդ տարիներին քայլել եք ժամանակին համընթաց): Թեկուզ և ման գաք մարզպետների ու օլիգարխների թանկարժեք ու սև մեքենաներով, մեկ է, չեք հասնելու ժամանակի ետևից, մի պարզ պատճառով, Դուք գնում եք հակառակ ուղղությամբ: http://hetq.am/static/content/67-1.jpgԻսկ հիմա այն հին լուսանկարի ու Հրանտ Մաթևոսյանի մասին: Ամաչե´ք այդ լուսանկարի համար: Հրանտ Մաթևոսյանի ամեն մի տողը, ամեն մի բառը գյուղացու, ծառի ու կենդանու գովերգությունն է: Հրանտը իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է գյուղացուն ու գյուղին, իսկ ստեղծագործություններում պատկերել է գյուղացու և բնության հանճարեղ ներդաշնակությունը: Ամեն ինչ արել է , որ քաղաքաբնակներին և առավել ևս աթոռներից կառչած պաշտոնյաներին հասկացնի, որ գյուղացուն չի կարելի պոկել իր հողից ու արմատներից, որ էս երկրի իրական տերը գյուղացին է: Իսկ դուք ի՞նչ եք անում...ասում եք` գյուղը կիսավեր է, 60-70 հոգի է բնակվում, թքած նրանց վրա, վերջնականապես ավիրեք, ոչնչացրեք, ջնջեք երկրի երեսից: Գյուղացուն պոկեք իր արմատներից ու տարեք բանտարկեք բետոնի, պանելի մեջ: Է՜հ, ինչ իմանար Հրանտ Մաթևոսյանը, թե իրականում ով է քայլում իր կողքով: ԱՄՈ´Թ: Եվ մի ապտակ Ձեզ Հրանտի կողմից, որը չի ջնջվելու Ձեր երեսից հազարամյակների ընթացքում: Եվ վերջում մի շատ կարևոր բան էլ. վերևում` երկնքում, մեր ՄԵԾԵՐԸ` ԹՈՒՄԱՆՅԱՆԸ , ՉԱՐԵՆՑԸ, ՀՐԱՆՏԸ, ՍԱՀՅԱՆԸ, ԿՈՄԻՏԱՍԸ, ՆԱՐԵԿԱՑԻՆ, մի խոսքով մեր ազգի մեծերը` մեր Աստվածները, նստած են մի մեծ, ընդհանուր սեղանի շուրջ աշխարհի ՄԵԾԵՐԻ հետ ու վերևից արթուն աչքով հսկում են, թե ինչ է կատարվում երկրի երեսին: Ու ամեն անգամ, երբ դուք Ձեզ մտավորական եք անվանում, մեր Աստվածները ամոթից գլուխները կախում ու կարմրում են: Եվ որպեսզի մեր Աստվածներն էլ երբեք նման ամոթալի վիճակի մեջ չհայտնվեն, մենք` երիտասարդներս, Ձեզ մտավորական կոչվելու իրավունքից հետայսու զրկում ենք: Դուք արդեն ոչինչ եք, դուք չկաք, սև «շլյապայով» ու շարֆով մահացած ստվեր եք մեզ համար: Հարություն Կարապետյան Քաջարանց այցելած բնապահպաններ
-
91 fallen freedom-fighters families will celebrate New Year in new apartments in Artsakh Today in Artsakh capital the regular meeting of the state commission on the housing program coordination was held, which was held by the head of the commission, the prime-minister of Artsakh Ara Harutunyan. On the agenda there was one main issue for discussion – the apartments allocation in Stepanakert to the families of the fallen freedom-fighters. As it had become known, in accordance with the made decision, 91 families will celebrate New Year in new apartments. 47 families had received one-room apartments, 21 families – so-called 1.5-room apartments, 20 more families will receive two-room apartments and 3 families will receive three-room apartments. The decision is being made based on the legal documents, after long discussions of all the factors, such as a social status and the housing conditions of the families. The sex of the children was also considered. Thus, if the family consists of the widow of the freedom-fighter and the daughter, one-room apartment had been allocated, and if son and a daughter – two-room apartment. New apartments will be mainly provided in "Artsakh" district.
-
che achqis sranq arden voroshel en , hartsern el lustel irar mej..
-
nice find Yervand jan, thanks
-
vat chi vat chi
-
SAUDI SHEIKH GETS FOREST; PUBLIC GETS DUPED!
MosJan replied to Yervant1's topic in Republic of Armenia
ehhhhhhhh -
45 angam portsetsy kardam arants kang arnelu chi sytatsvum.. minchev verch chem kardatsel;.. chem el uzzum.. vhuk ? inch vhuk ...
-
CHRISTINE PEPELYAN - SIRELIS http://www.youtube.com/watch?v=x8CQhrJBlSI&feature=player_embedded
-
hognetsy arden..... tsurta... es generatori dziyn@ arden azduma vras mi 2 hat Prozak jareq vraz petqa... qnelu kariq unem
-
I call my zoqanch a moraq, hmmmm I call 99.9 % of them moraqs Zoqanchi maman vorna chem haskanum jannnem
-
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր, ... — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր, Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։ Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ... — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։ Եղեգնյա գըրչով երգեցի արյուն, — Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն... — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։ Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. — Քեզի ընծա՜ , հայր ալեհեր — Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի... — Քեզի ընծա՜, մայր կարևեր — Եղեգնյա գըրչով օճախս երգեցի, Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։ Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի. — Ձեզի ընծա~, հայ մարտիկներ — Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... — Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ — Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։ Դանիել Վարուժան
-
http://www.armregions.am/en/2011/11/27/news-1322339092 Pаник at the railway station in London27.11.2011 - 00:11http://www.armregions.am/imgs/1322339199-9424a95929.150x150.jpg Panik Ahead of todays Armenian National Congress rally, pulled out of commission were public transportation vehicles operating from the Kotayk marz (province) towns of Garni, Hrazdan, Charentsavan, Abovyan, Nor Hachn, and Yeghvard. An Epress.am correspondent spoke with waiting passengers at the Abovyan bus station, who said that they have been waiting for a while, but they found out that public transportation vehicles are not operating the routes to Yerevan as theres a rally today. Passengers waiting in Yeghvard likewise cited the rally as the reason transportation wasnt operating since this problem only arises during days when theres an opposition rally in the capital. and the same in Armenian Աբովյան քաղաքի ավտոկայանում տրանսպորտային խուճապ էր. կառավարությունն այս կերպ է կարողանում արգելել26.11.2011 - 17:48http://www.armregions.am/imgs/1322315363-1780903277.150x150.jpg Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ընդառաջ` նեյեմբերի 25-ին երթուղիներից հանվել է Կոտայքի մարզի բնակավայրերից` Գառնիից, Հրազդանից, Չարենցավանից, Աբովյանից, Նոր Հաճնից, Եղվարդից դեպի Երևան եկող երթուղային մեքենաները: Աբովյանի ավտոկայանում իսկսկան խառնաշփոթ էր. քաղաքացիները բողոքում էին, ասելով, որ վաղուց սպասում են երթուղային տաքսիների, սակայն իմացան, որ հանրահավաքի պատճառով Երևան մեկնող որթուղայինները չեն աշխատելու: Դիսպետչերներից խնդրի վերաբերյալ որևէ պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ բոլոր դռները փակ էին: Եղվարդցիները երթուղայինների բացակայությունը պատճառաբանում էին հանրահավաքով, քանի որ, նրանց խոսքով, սովորական օրերին նման խնդիր չի լինում: <<Էս տրանսպորտը, որ ամեն միտինգից առաջ հանում են, սա է մեր ղեկավարության պատկերը>>,-ասաց Եղվարդի բնակիչներից մեկը: and in russsian На вокзале в Абовяне возникла паника из-за прекращения рейсов в Ереван27.11.2011 - 00:16http://www.armregions.am/imgs/1322339031-41bfd6b4d0.150x150.jpg В преддверии сегодняшнего митинга Армянского национального конгресса прекращена работа маршрутных такси, следующих в Ереван из Гарни, Раздана, Чаренцавана, Абовяна, Нор Ачна и Егварда. Пассажиры на автовокзале города Абовян сообщили, что уже давно ждут транспорта. Однако им стало известно, что транспорта в Ереван сегодня не будет из-за митинга оппозиции. Получить комментарии диспетчеров не удалось, так как последних на месте не оказалось. Жители Егварда также связывают отсутствие транспорта с митингом, намеченном на 18:00. По их словам, в обычные дни таких проблем не бывает. mek@ indz kasi te LONDON inch kap uni iys hodvatsy Angleren tarberaki het ??? heriqa eli mi normal targmanich vertsreq ashxatanqi
-
Clarinetist Narek Arutyunian to Perform at Merkin Hall in New York19-year-old clarinetist Narek Arutyunian, First Prize Winner of the 2010 the Young Concert Artists International Auditions, makes his Kennedy Center debut on Tuesday, December 6 at the Terrace Theater in Washington, DC and his New York recital debut on Tuesday, December 13 at Merkin Hall, in the Rhoda Walker Teagle Concert.Born in Gyumri, Armenia, Arutyunian is a graduate of the Moscow Conservatory. He has appeared as soloist with the Prague Radio Symphony, the Kalingrad Philharmonic, and the Moscow Virtuosi.Accolades include First Prize at 16 in the International Young Musicians Competition in Prague and at 15 in the Musical Youth of the Planet Competition in Moscow.Narek Arutyunian attends The Juilliard School and studies with Charles Neidich, the distinguished clarinetist, who calls his protégé "A brilliant artist who plays with virtuosity, warmth, and charisma. Narek Arutyunian is one of the most compelling performers today."
-
ROME — Rome has opened its doors to an elaborate exhibition on the city of Dvin, the capital of Armenia between the fifth and ninth centuries on the occasion of the 20th anniversary of independence."It used to be the capital linking West and East, and it was the capital of the Silk Road. According to Medieval Armenian historian Anania Shirakatsi there were six commercial roads going out from the city linking to the Silk Road and to different parts of the world," Rouben Karapetian, Ambassador of Armenia to Italy said in an interview with Romereports.com.Dvin had 150,000 inhabitants and was an important trade center during medieval times. But in the year 893 an earthquake destroyed the city. The only thing to survive were different works of art and a memory of the city.These works of art give a sense of greatness of the city, displayed in the exhibit are glass plates and ceramics, crucifixes and pots made of silver and bronze, as well as old coins from the time period and tapestries that tell the life of Christ.One in particular shows two chapters of the crucifixion and a model of a church sculpted in stone. A bible from the fifth century is also presented, which was the first book written using the Armenian alphabet."We wanted to present a small part of the heritage and the high level of the culture that existed: an art in ceremonies, in a manuscript, in the frescoes and in carpets of the 8th century of the Armenian Apostolic Church. Armenia is the first Christian nation in the world, we adopted Christianity in 301. We are also proud to have our small part of some artifacts of the Armenian Church."The exhibition is open to the public until January 29, 2012
-
Science Academy of Armenia: The best honey is in Martakert region of NKR25.11.2011 - 16:00http://www.armregions.am/imgs/1322225612-6af5c49c32.150x150.jpgDuring the talk with "Erkir" newspaper the director of ecological and noosphere researches center of the Science Academy of Armenia Armen Saghatelyan had announced that in the result of the researches from all the regions of Armenia 31 examples of honey had been chosen. It was revealed that in the examples from the mountainous regions, the content of the heavy metals exceeds the allowable norm limits. The researches also revealed that the best honey is being produced in Martakert region of NKR. "The sample of that honey has the best results", noted A. Saghatelyan.© Armregions.am
-
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QR_9Jwe8PfI#! Narek Kazazian "Perpetuo Mobile" Narek Kazazian performs Perpetuo Mobile by Khachatur Avetisian with Aram Gharabekian and the National Chamber Orchestra of Armenia at the Open Music Fest 2009 in Armenia.
-
Azerbaijani army violates ceasefire 150 times in one week19.11.2011 - 16:19http://www.armregions.am/imgs/1321704848-6de2861214.150x150.jpg The Azerbaijani army violated ceasefire regime around 150 times during the past week, the press office of the NKR Defense Army reported. The Azerbaijani army subunits fired more than 1000 shots from different types of firearms at the NKR defensive positions. Most intensive ceasefire violations were recorded on November 13 and 19. The enemy fired around 500 shots in these days alone, of which 70 shots were fired from "SVD" and "Black Arrow" sniper rifles. The Armenian side suffered one casualty: contract serviceman Aren Simonyan was killed by Azerbaijani sniper fire. Besides ceasefire violations, the air defense forces of the NKR Defense Army also fixed flights by UAVs belonging to the Azerbaijani Air Force in enemys airspace.
-
One more Armenian soldier killed on the border21.11.2011 - 20:14http://www.armregions.am/imgs/1321893639-3d3a628071.150x150.jpgContract serviceman of NKR Defense Army, Mihran Margaryan, 19, was killed by Azerbaijani fire. He died from a gunshot wound to the chest while on military duty at the NKR-Azerbaijan contact line in the southeastern direction on November 20, at around 08:50. 19-year-old Mihran had studied in the school No.2 of Gyumri and later on in Gyumri branch of law department of the European educational territorial academy. The young man had went to serve in the National Army from the second year of studies, hoping that he will come back to continue the education.
