-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
PanARMENIAN.Net - 21 Azerbaijani soldiers were killed in Azeri subversive actions in recent days in Tavush- Kazakh zone of Armenian-Azerbaijani border. Miacum.am website says, it was informed about the occurrence by sources in Tavush province. Defense Ministry of Azerbaijan confirms the death of 8 soldiers. It was officially announced that five of them were killed during military actions with Armenian armed forces, two of them died as a result of collapse of a concrete slab, while another died from a gunshot wound. However, as RA Defense Ministry told PanARMENIAN.Net they can’t name the specific number of victims by the Azerbaijani side. -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
June 6, 2012 - 16:12 AMTPanARMENIAN.Net - Azerbaijani subversive act recorded earlier, was aimed against the village of Chinar in Armenian province of Tavush, with Movses village having been shelled from afar, head of Movses village administration said. As Lyudvig Aperyan told a PanARMENIAN.Net reporter, the Azeri attack lasted from 4:15 pm to 10:00-11:00 pm. “The Armenian side suffered no losses. As for the losses on Azerbaijani side, we will learn about it on TV,” he said. Asked by PanARMENIAN.Net reporter about the damage inflicted on the village, Mr. Aperyan said, “Roofs and windows have been damaged.” -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
-
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
Սահմանամերձ Չինարի գյուղում պատերազմը շարունակվում է. NEWS.am-ի հատուկ ռեպորտաժը (ֆոտոռեպորտաժ) Հունիս 05, 2012 | 11:26 Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից Չինարի համայնքում հնչող կրակոցները դարձել են սովորական, բնակիչները կես կատակ-կես լուրջ պատմում են, որ եթե մի օր կրակոց չի լինում, անհանգստանում են: «Տուն կա, որ սահմանից 600 մետր հեռավորության վրա է, հողագործությամբ մարդիկ քիչ են զբաղվում, մենակ մտածում են որ հեռանան գյուղից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Չինարի գյուղի տարեց մի բնակիչ, ով թեեւ լարված իրավիճակին, թղթախաղ էր խաղում հասակակիցների հետ (ֆոտոռեպորտաժ): Նրա խոսքով քիչ չեն դեպքերը, երբ թշնամին որպես քայլող թիրախ օգտագործում է անձամբ մարդկանց ու անասուններին: Բնակիչները պատմում են, որ Չինարիում վիճակն ավելի վատ է, քան այլուր, Չինարիում պատերազմը դեռ չի ավարտվել: Մանկահասակ երեխաները պատմում են, թե ամեն անգամ, երբ դայակներն ու դաստիարակները բարձր երաժշտություն են միացնում, իրենք գիտեն, որ իրենց վրա կրկին կրակում են: Մանկապարտեզի շենքը գտնվում է սահմանի հենց դեմ դիմաց, պակաս տեսանելի տեղում չէ նաեւ դպրոցի շենքը: Չինարիի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը եւս հավաստում է երեխաների ասածը, նշելով, որ նրանց մի մասը կրակոցների ձայնը լսելուց վախենում է ու լացում, մի մասն էլ` ոչ: Սահմանամերձ այս գյուղում խնդիրները շատ են, լուծումները` քիչ: Գյուղացիներն այսօր գյուղ այցելած լրագրողներին պատմում էին, որ իրենց մասին խոսվում է միայն նման դեպքերում, իսկ մնացած խնդիրները մատնված են անուշադրության: «Ոչ մի տեղ հաշվի չեն առնում մեր սահմանամերձ բնակիչ լինելը, սահմանամերձ Չինարիից զինվորներին տանում են Ղարաբաղ ծառայության, էնա էդ տղերքը սաղ իրենց կյանքը սահման են պահում»,-ասում են նրանք: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ թեեւ գյուղում խուճապ չկա, սակայն վախի մթնոլորտը դարձել է կենսակերպ. «Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը մոտ 4-5 ժամ խոշոր տրամաչափի գնդացիրներով հրետակոծվել են վերին թաղամասի տները, 17 տուն մասնակի վնասվել է, մայիսի 22-ին ժամը 15:30-ի սահմաններում անասնապահ Սաղոյան Արշալույսի վրա են կրակել, սպանել են նրա ավանակը, վնասել ցլիկին ու ոչխարին, բարեբախտաբար, իրեն բան չի եղել»,-ասաց նա: Նշենք, որ Չինարիում միայն մայիսին, ըստ համայնքի ղեկավարի, անասունների վրա կրակելու միանգամից մի քանի դեպք է գրանցվել, բարեբախտաբար, այդ փամփուշտները գյուղացուն չեն դիպել: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է): Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել: Նշենք նաեւ, որ վիրավորներից երեքին տեղափոխել են Երեւան: Պատրաստեց` Էդվարդ Արզումանյանը Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, եւ ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները եւ վիրավորներին: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել էր 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է): Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում էր, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել: Նշենք նաեւ, որ վիրավորներից երեքին տեղափոխել են Երեւան: -
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները` դեսպանի գլխավորությամբ մաքրել են Հրազդանի կիրճը Հունիս 05, 2012 | 18:21 Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը եւ դեսպանատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: «Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է բազմաթիվ լավ տեղանքներով, եւ մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել՝ այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը նաեւ առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել եւ կիրառել իրավաբանական գործիքներ՝ տուգանքներ: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արշավի եւ առաջարկությունների համար: Հավաքված աղբը տարածքից հեռացվել է Երեւանի քաղաքապետարանի տրամադրած աղբատարներով:
-
che cheghav bayts asem 2 or patuhani goqin Arevi tak bavakanin anush ham tvets ... iys kiraki mek urish aygu TSiran em portselu tesnenq na inchpes klini .. PS. MAral it's in your neighborhood
-
ehhh lav eli hima el otarneri mot gaxtni baner Hayeren chenq karrogh xosel Bravo NAnejan shnorhavor Anijan tsavoq srty yes chunem kartsiq te inchn e jisht kam sxal.. iys paragayum inchpes tesnum es yes el latinatar Hayeren em grum ..
-
Հայ առաքելական սուրբ Եկեղեցին հունիսի 5-ին նշելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները: Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաեւ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին եւ զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ եւ կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե եւ Սբ. Շողակաթ եկեղեցիները:
-
Հունիսի 5-ին կտոնվի սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը 04 Հունիսի 2012 - 15:56 Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները: Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: HayNews.am 0 More Sharing Services Share on print Share on email Share on facebook Share on twitter
-
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
Նալբանդյանը Քլինթոնի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է այսօրվա դիվերսիոն գործողությանը 04 Հունիսի 2012 - 22:27 Նախարար Նալբանդյանի ելույթը և պատասխանը հարցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի՛ Տիկին Պետքարտուղար, Հաճույքով եմ ձեզ նորից ողջունում Հայաստանում: Անցյալ անգամ ձեր այցը համընկավ ԱՄՆ Ազգային տոնի՝ հուլիսի 4-ի հետ: Այս այցը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ: Այս համընկումները դրական խորհրդանիշ են պարունակում: Երևանյան նախորդ և այս այցի միջև անցել է երկու տարուց մի փոքր պակաս ժամանակ, բայց այս ընթացքում մենք մի շարք հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու Վաշինգտոնում և տարբեր քաղաքներում միջազգային համաժողովների շրջանակներում: Անկախ նրանից, թե տարվա որ ամսին և որտեղ են անցել այդ հանդիպումները, դրանք եղել են բացառապես ջերմ, բովանդակալից և արդյունավետ, պարունակել են կարևոր և դրական ուղերձներ: Ձեր այցը Հայաստան, տարածաշրջան վկայում է այն առանձնահատուկ վերաբերմունքի մասին, որն ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը տածում է Հարավային Կովկասի նկատմամբ: Հայաստանի և ԱՄՆ ղեկավարությունների միջև հանդիպումները, ես հատկապես կառանձնացնեի նախագահներ Սարգսյանի և Օբամայի հանդիպումը 2010 թ. ապրիլին Վաշինգտոնում, վկայում են հարաբերությունների խորացման մեր մեծ կամքի մասին: Հարյուրամյակից այն կողմ ձգվող մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը, որի մեջ առանձնահատուկ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարությունը, տրամաբանորեն արտացոլվեց երկու տասնամյակը բոլորած հարաբերությունների՝ միջպետական հարթությունում։ Երկկողմ ջանքերի շնորհիվ, Տիկի՛ն Պետքարտուղար, ձեր անձնական՝ անգնահատելի ավանդով մեր միջև գոյություն ունեցող փոխվստահությունը և փոխըմբռնումը բարեկամական գործընկերության հետագա ընդլայնման լավագույն հենասյուներն են։ ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը, որն արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, վերաբերում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ բարեփոխումները, ժողովրդավարության խորացումը, օրինականության գերակայությունը, տնտեսության արդիականացումը: Մենք սերտ փոխգործակցություն ունենք նաև միջազգային ասպարեզում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման շուրջ, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում, Կոսովոյից մինչև Աֆղանստան խաղաղապահ առաքելություններում, գլոբալ այլ մարտահրավերների հաղթահարման շուրջ: Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր իր շարունակական աջակցությունն է բերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, որը գտնվում է ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի մշտական ուշադրության կենտրոնում: Համանախագահ մյուս երկրների հետ, ԱՄՆ-ը գործադրել է ինտենսիվ ջանքեր և ընդունել բարձր մակարդակի բազմաթիվ կարևոր համատեղ հայտարարություններ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Տիկի՛ն Պետքարտուղար, մեկ անգամ չէ, որ մենք արտահայտել ենք նույն մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ մոտեցումը եղել և մնում է հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների: Այս գործընթացում դուք ունեցել էք բացառիկ ներդրում: Ցավոք, գնդակն այդպես էլ գտնվում է թուրքական դաշտում: Դեռևս 20 տարի առաջ Պետքարտուղար Ջեյմս Բեյքըրը նշում էր, որ ազատ, ժողովրդավարական, անկախ Հայաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, կիսում են նույն՝ ժողովրդավարության, ազատության, շուկայական հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության արժեքները: 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, որն այսօր արդեն մարդասիրական օգնությունից աստիճանաբար վերածվում է զարգացման ծրագրերի եւ փոխշահավետ համագործակցության: Հարգելի՛ տիկին պետքարտուղար, մենք երախտագիտություն ենք հայտնում Նախագահ Օբամայի վարչակազմին և Ձեզ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդման հարցում Ձեր անձնական նվիրվածության և առանձնահատուկ ներդրման համար։ Ես լիահույս եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը նոր՝ առավել լայն հեռանկարներ կբացի երկկողմ հարաբերություններում։ Կրկին անգամ կցանկանայի ողջունել Ձեզ, Տիկին Պետքարտուղար և ձեր պատվիրակությանը Հայաստանում: Խոսքը փոխանցում եմ ձեզ: Խնդրեմ: Երկիր Մեդիա հեռուստաընկերություն: Տիկին պետքարտուղար, Ադրբեջանը անցյալ տարի տապալեց Կազանում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելը: Ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի տասնապատիկ ավելացմամբ, ամեն օր սպառնալով պատերազմ սկսել Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը: Այս գիշեր, Ձեր այցի նախօրեին, ևս ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Չե՞ք կարծում որ, հասունացել է պահը 1992թ. Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի գործողությունը վերականգնելու համար և որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել իրավիճակի սրումը կանխելու համար: Երկրորդ հարցս պարոն Նալբանդյանին, պարոն նախարար, Թուրքիայից ամենաբարձր մակարդակով պնդում են, որ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ ինչ-որ բանակցություններ են վարվում: Արդյոք այդ պնդումները համապատասխանում են իրականությանը: Էդվարդ Նալբանդյան: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարող եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ բանակցություններ չկան, չեն էլ կարող լինել, բանակցություններն ավարտվել են, որոնց արդյունքում ստորագրվել են արձանագրություններ, որոնք այսօր Թուրքիան չի ցանկանում հարվել և իրականացնել ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելով: Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշելու, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, դա միջազգային հանրության մոտեցումն է, ինչի մասին ասաց նաև տիկին քարտուղարը, և նաև մեր մոտեցումն է: Ես կցանկանայի հավելել նաև առաջին հարցին, որ մենք խստորեն դատապարտում ենք այն կոպտագույն սադրանքները, որ կազմակերպվել են ադրբեջանական կողմից Հայաստանի-Ադրբեջանի սահմանին, որոնք պետք է ցավով նշեմ, արդյունք են դարձել զոհերի, վիրավորների, չբավարարվելով նրանով, որ փաստորեն ամեն օր խախտումներ են կատարում ադրբեջանցիները շփման գծում Լեռնային Ղարաբաղի հետ, իրենք փորձում են տեղափոխել լարվածությունը, սրել իրավիճակը նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը բավական վտանգում է բանակցային գործընթացը և ոչ միայն, վտանգում է նաև տարածաշրջանային կայունությունը: Ինչի բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: HayNews.am -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
6 զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ 04 Հունիսի 2012 - 22:26 Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ, հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված 6 զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ: Ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի և նստաշրջանի հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Վանաձորի կայազորային հոսպիտալ: Սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանը կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Շարքային Սեդրակ Սամվելի Շահբազյանը ձախ արմնկահոդի և ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Շարքային Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը ձախ ազդրի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ: Շարքային Արթուր Արտակի Մնացականյանը ծնկի, սրունքի և բազկի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Շարքային Կորյուն Ռոբերտի Իրիցյանը ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ: HayNews.am -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
Three Armenian servicemen were killed early Monday morning and six wounded in an attack by Azeri forces on a military post near Chinari village, Tavush province. The dead are conscripts Hrach Sargsyan, Zohrab Balabekyan and Karen Davtyan. The attack came not far from Nerkin Karmraghbyur village of Tavush region, where one of its residents was wounded by an Azeri sniper while working in his vineyard on Friday. “We were sleeping at night, suddenly shootings started at about 3:00 a.m. They [Azeris] were probably shooting by sub-machine guns for about an hour. To tell the truth, we are already used to those shootings, however every time we cannot but think about something bad,” resident of Nerkin Karmraghbyur Gayane Paytyan told ArmeniaNow. “There is no panic in Chinari, no shooting at the village was heard last night, and there are no victims (in the village), but the situation is tense,” Head of Chinari village Samvel Saghoyan told ArmeniaNow. The Ministry of Defense called the incident a “sabotage” that was turned back by the Armenian forces who also inflicted “some loses” on the Azeris. The latest skirmish occurred just hours before U.S. Secretary of State Hillary Clinton is to arrive in Armenia as part of a Caucasus tour during which the ongoing unease between Armenia and Azerbaijan over Nagorno Karabakh is expected to be discussed. By Gohar Abrahamyan ArmeniaNow reporter -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
patahakanutyun ? inchu hents iys orerin yerb Clinton@ HAyastanum er gtnvum ?? te hima el USA adrbejanin e ogtagortsum HAyastanin ir uzats@ talu hamar... kareli e asel te sa yerevi te zgushatsum e yeghel.... http://r.news.am/pic/news/108143.jpg jamanak tsuyts k@ta... -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
June 02, 2012 | 11:44 YEREVAN. – Azerbaijan violated the ceasefire, at the line of contact in the border with Armenia and Nagorno-Karabakh, around 6,000 times in the first five months of this year. In line with Armenian MOD data, as a result five Armenians were killed and seven were wounded from January to May. To note, Azerbaijan has set new “records” in terms of cease-fire violations in recent years. It violated the ceasefire 600 times in 2006; 1,400 times in 2007; 3,500 times in 2008; 4,600 times in 2009; 7,200 times in 2010; and 12,600 times in 2011. -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
YEREVAN. – Azerbaijan violated the ceasefire, at the line of contact with Armenia and Nagorno-Karabakh, close to 1,300 times in the month of May, Armenian MOD informs. In addition, the OSCE conducted a monitoring on Thursday at the line of contact between Armenia and Azerbaijan. But on the next day, an Armenian villager was wounded at the site where Azerbaijani armed forces had conducted monitoring a day earlier. Thereby Azerbaijan showed yet again that it does not honor the cease-fire arrangements. News from Armenia - NEWS.am -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
Injuries of wounded Armenian military servicemen are very complicated June 04, 2012 | 16:44 YEREVAN. – The injuries of the wounded five soldiers and the officer are very complicated, Armenian MOD Military Medicine Department Chief Artashes Parsadanyan told Armenian News-NEWS.am. “They are combined wounds; they [i.e., the servicemen] are being transferred to [capital city] Yerevan. There are really severe wounds, but they will undergo a full and normal final treatment at us,” he said, and added that their lives definitely will be saved. As Armenian News-NEWS.am informed earlier, an Azerbaijani diversion operation claimed the lives of three Armenian soldiers and wounded six others in the early morning hours on Monday. The killed soldiers are: Hrach Sargsyan, Zohrab Balabekyan, and Karen Davtyan. And the wounded military servicemen are: Senior Lieutenant Mushegh Nurbekyan, and conscripts Igit Hovhannisyan, Maxim Melkonyan, Sedrak Shahbazyan, Artak Mnatsakanyan and Koryun Iritsyan. And the MOD issued a statement and noted that on Monday and according to preliminary data, the Azerbaijani side yet again violated the ceasefire at the line of contact between the Armenian-Azerbaijani border, and this time in the northeastern sector. It attempted to infiltrate to the Armenian military bases stationed in the direction of Berdavan and Chinari villages of the Tavush Region. As a result of the taken measures and the Armenian military servicemen’s courageous operations, however, the diversion advancement was stopped, and the adversary was driven back, giving casualties. An investigation is launched, and the Military Prosecutor and MOD special investigation team have headed to the scene of the incident. Armenia’s Armed Forces are monitoring the situation at the line of contact. And Chinari village prefect Samvel Saghoyan had told Armenian News-NEWS.am that there are no casualties among the local villagers. News from Armenia - NEWS.am -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD
MosJan replied to MosJan's topic in International
June 04, 2012 | 12:09 YEREVAN. – Azerbaijan uses the diversion operations at the Armenian-Azerbaijani border as a military diplomacy for a long time, Armenian Center for National and International Studies Director Manvel Sargsyan told Armenian News-NEWS.am, commenting on the recent such operation, which claimed the lives of three Armenian soldiers and wounded six others. “Azerbaijan is attempting to create situations and raise issues before the international community. It continues its diplomatic line of resolving the [Karabakh] issue in its favor by way of the international community,” Sargsyan said. In his words, the international community reacts very softly to such conduct by Azerbaijan, and, what is more, some international community representatives themselves contribute to this, perceiving it as a lever for applying pressure on Armenia. “Armenia must adopt a stance which would make these operations work against Azerbaijan. The approach which Armenia has adopted[, that is,] solely retaliatory operations, somewhat contributes to such steps,” concluded Manvel Sargsyan. As Armenian News-NEWS.am informed earlier, the MOD issued a statement and noted that on Monday and according to preliminary data, the Azerbaijani side yet again violated the ceasefire at the line of contact between the Armenian-Azerbaijani border, and this time in the northeastern sector. It attempted to infiltrate to the Armenian military bases stationed in the direction of Berdavan and Chinari villages of the Tavush Region. As a result of the taken measures and the Armenian military servicemen’s courageous operations, however, the diversion advancement was stopped, and the adversary was driven back, giving casualties. But because of the Azerbaijani operation, Armenian military servicemen Hrach Sargsyan, Zohrab Balabekyan, and Karen Davtyan were killed. There are wounded, too. An investigation is launched. To note, US Secretary of State Hilary Clinton is commencing her tour to the region on Monday. International community reacts very softly to Azerbaijani provocations – Armenian analyst News from Armenia - NEWS.am -
Azerbaijani diversion advancement is stopped – Armenian MOD June 04, 2012 | 11:29 YEREVAN. – The Armenian Defense Ministry released a statement Monday in connection with the incident that occurred nearby Berdavan and Chinari villages of the Tavush Region. The statement notes that on Monday and according to preliminary data, the Azerbaijani side yet again violated the ceasefire at the line of contact between the Armenian-Azerbaijani border, and this time in the northeastern sector. It attempted to infiltrate to the Armenian military bases stationed in the direction of the aforesaid villages. As a result of the taken measures and the Armenian military servicemen’s courageous operations, however, the diversion advancement was stopped, and the adversary was driven back, giving casualties. But because of the Azerbaijani operation, Armenian military servicemen Hrach Sargsyan, Zohrab Balabekyan, and Karen Davtyan were killed. There are wounded, too. An investigation is launched, and the Military Prosecutor and MOD special investigation team have headed to the scene of the incident. Armenia’s Armed Forces are monitoring the situation at the line of contact. MOD extended its deep condolences to the parents and relatives of the victims. To note, Armenian News-NEWS.am had received information that Azerbaijan had fired shots in the direction of Chinari village in the early morning hours of Monday, and, as a result, three conscripts were killed and five others were wounded. And Chinari village prefect Samvel Saghoyan told Armenian News-NEWS.am that there are no casualties among the local villagers. News from Armenia - NEWS.am
-
HAykakan TSirani het miyak ban@ or n@man e anun e.. . vboch ham @ voch el hot@... kareli e sra mi nor anun tall
-
chgitem vorqanov e da stuyg... i vercho shater@ karogh en ughaki toms gnel inchpes sovorakan turist yev HAyastan gnum
-
yerani te HAyer@ karoghanayin Hyastan gnal... Sirts tsavov em ausm... gitaktselov te inch hyurnkal dzevov en @endunvelu Mayr Haykerniqum... teinchpes en tetevatsnelu yekogneri grpaner@ yev avelatsnelu nrants tarapanqner@... Ehhhhhh Tern Voghormya...
-
Շուշան Պետրոսյանը Փակ շուկայի հարցով կխոսի Ալեքսանյանի հետ «Փակ շուկան հրաշալի ճարտարապետական մի մասնիկն է մեր քաղաքի, պրոսպեկտի, որը հիմա կոչվում է Մաշտոցի պողոտա»,- նման կարծիքի է երգչուհի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Դիտարկմանը, թե հենց ձեր կուսակիցն է շուկան քանդելու գործը ստանձնել, երգչուհին ասաց, որ միեւնույնն է դրան վատ է վերաբերում ու ասաց, որ տեսահոլովակ է տեսել, որտեղ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել է, որ շուկան իրենն է: «Ոչինչ չեմ հասկանում… յուրաքանչյուր նորմալ երեւանցու համար անհարիր է »,- ասաց Շ. Պետրոսյանը՝ նշելով, որ պատրաստվում է դա անձամբ ճշտել պարոն Ալեքսանյանից: «Տարօրինակ էր, որ հենց կողքի բնակիչներն են շատ ուրախ, որ քանդվում է: Շատ ծայրահեղ պատասխաններ կան: Եթե դա քանդվում է ու պահպանվում է նույն կամարը, նույն հրաշակերտ աշխատանքը՝ այդ երկաթների, տերեւների, կամարներով ներսը, հրաշալի կլինի, որովհետեւ ներսն իսկապես շատ հին է, փտած: Ինչ հնարավոր ինֆորմացիա կա նայել եմ ու շատ տարբեր գաղափարներ եմ տեսել հենց երեւանցիների կողմից: Մի մասը շատ ուրախ է, որովհետեւ առնետանոց է, իսկ մյուս մասը՝ եւ ես այդ մասի մեջ եմ, որ պնդում եմ, ինչ ուզում են թող սարքեն, բայց շուկան պիտի պահպանի իր արտաքինը, այն ինչ, որ եղել է: Ով որ գումար ունի, ինչ-որ բան է սարքում՝ առանց ճարտարապետների հետ հաշվի նստելու , ինքն է թելադրում: Իրենց, որ լսես՝ հա՜մ ռեժիսոր են, հա՜մ ճարտարապետ են: Վերջապես, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»,- կարծիք հայտնեց Շուշան Պետրոսյանը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
-
Ռոբերտ Էլիբեկյանն առաջարկում է «փակ» շուկան վերականգնել նույն նախագծով, ներսում էլ գործի «Yerevan city»-ն ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի խնդրին ծանոթ է հեռուստատեսային լուրերից: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը հիշեց 70-ականները, երբ աշխատում էր օպերայում, հյուրընկալում Մեծ թատրոնի արտիստների ու ռեժիսորների, որոնք, իր վկայությամբ, «փակ» շուկայից միշտ հիացած էին դուրս գալիս: «Փառք տիրոջը, ես տարբեր երկրներում եմ եղել՝ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների, այդ տիպի կառույց դեռ չեմ տեսել, շատ յուրահատուկ է Փակ շուկան, ոնց որ մեր քաղաքի զարդը լիներ, եւ ճարտարապետը հիանալի լուծել էր խնդիրը: Ընդհանրապես արվեստի բոլոր կառույցների ճարտարապետությունից շուկայինը ամենադժվարն է: Հասկանալի է, որ շուկան սեփականաշնորհված է, բայց Աղաբաբյանի նախագիծը փայլուն է, կարելի է այն ուղղակի վերականգնել, կառուցել նույն տիպի: Հասկանում եմ, որ ժամանակն ազդել է, կոնստրուկտիվ պրոբլեմներ կան, բայց դա չի նշանակում, որ պետք է լրիվ քանդեն …… Ախր միայն մարդը չէ, որ հիշողություն ունի, ինքը՝ հողն էլ հիշողություն ունի: Եվ մի բան փաստ է՝ Մաշտոցի պողոտան սկսվում է «փակ» շուկայով»,-ասում է Ռոբերտ Էլիբեկյանը: Ճանաչված արվեստագետի խոսքով. «Էդպես որ գնա, մի 20 տարի հետո կարող է որեւէ մեկին դուր չգալ, ասենք, Սունդուկյանի անվան թատրոնի շենքը, եւ որոշի քանդել, նորը կառուցել: Էդպես Երեւանը իրեն յուրահատուկ դեմքը կկորցնի»: Նկարիչն ասում է, որ եթե խնդրին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվի, կարելի է շուկան նույնությամբ վերականգնել, ներսում գործի սեփականատիրոջ համար այդքան շատ կարեւոր «Yerevan city»-ն, շուկայի մի մասում էլ գյուղացիները գյուղմթերք ու մրգեր վաճառեն. «Դա էլ է շարմ տալիս, հետաքրքիր է, դա էկզոտիկա չէ, այլ մեր մշակույթը: Շուկա գնալը արարողություն է, ծես, միայն առեւտուր անելը չէ, դա թատրոնի պես մի բան է: Օրինակ՝ ես, երբ շուկա եմ գնում, հարցնում եմ՝ վաճառողը ո՞ր գյուղից է, ինչպե՞ս է բերքը այս տարի, զրույց եմ անում, շուկա գնալը միայն ընտանիքիդ հոգսը հոգալը չէ»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
