-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
http://sphotos-b.xx.fbcdn.net/hphotos-ash3/602677_10151385212079284_1387999372_n.jpg PH: Serjik jan iys espe s Tsistsikis Xpetsin SS: to iy Lox ba or ausm eyi dems durs mi ari PH: Serjik jan ye s qodem chem helel , qo het em helel SS: en musynerin el kases or xeloq mnan te che 2 tsistiknerin kxpen.. PH: sag hech bazkatort siretsir Serjik jan ?
-
Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ժամանել Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` պաշտոնատար աձանց ուղեկցությամբ: Նա ուղեւորվել է վերակենդանացման բաժանմունք` հանդիպելու նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
-
Vladimir Yengibaryan, Olympic Gold Medalist Boxer, Dies in U.S.
MosJan replied to MosJan's topic in Famous Armenians
RIP.. Astvts Hogin Lusavori -
Vladimir Yengibaryan, Olympic Gold Medalist Boxer, Dies in U.S.
MosJan replied to MosJan's topic in Famous Armenians
-
Vladimir Yengibaryan, Olympic Gold Medalist Boxer, Dies in U.S.
MosJan replied to MosJan's topic in Famous Armenians
Olympic champion Vladimir Yengibaryan passes away http://sport.news.am/static/news/b/2013/02/18536.jpg Olympic champion, famous Soviet Armenian boxer Vladimir Yengibaryan passed away on Friday in Los Angeles. The athlete died at the age of 81. Champion of Melbourne Olympics, three-time European champion Yengibaryan was born in Yerevan on April 24, 1932. In 1959 he founded republican boxing school. He moved to the U.S. in 1995. The funeral will take place in the U.S. NEWS.am Sport -
Vladimir Yengibaryan, Olympic Gold Medalist Boxer, Dies in U.S.
MosJan replied to MosJan's topic in Famous Armenians
-
Vladimir Yengibaryan, Olympic Gold Medalist Boxer, Dies in U.S.
MosJan replied to MosJan's topic in Famous Armenians
«Ռինգի գրոսմայստեր». Բոլորն ուզում էին Վլադիմիր Ենգիբարյան դառնալ (վիդեո) Այսօր 81-ամյա հասակում Լոս Անջելեսում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: Նա Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի և ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն: Ենգիբարյանը վերջերս ինսուլտ էր ստացել և երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Հայտնի բռնցքամարտիկի աճյունը հողին կհնաձնվի Լոս-Անջելեսում: 1 փետրվարի 2013 PanARMENIAN.Net - 168 հանդիպում` 155 հաղթանակ. Սիրողական բռնցքամարտում Ենգիբարյանն անցկացրել է 168 հանդիպում և տոնել 155 հաղթանակ: Ռինգում Ենգիբարյանը միշտ ակտիվ էր ու դինամիկ, չափազանց լավ էր և հարձակվում, և պաշտպանվում: Ենգիբարյանն իր այցեքարտն էր դարձրել անսպասելի և ուժեղ հարվածները, որոնց մրցակիցները մեծ դժվարությամբ էին դիմակայում կամ էլ պարզապես հայտնվում էին ռինգի հատակին: Նա «թաքնված ձախլիկ» էր և մրցակցին անակնկալի էր բերում աջ կողմից հասցրած հարվածներով, այդ դիպուկ և մտածված հարվածներն անվանում էին «հարված կիյով», որը կրկնօրինակել շատերն էին ցանկանում: Մեծ բռնցքամարտիկը շատ ծանր էր տանում իր պարտությունները, թեև դրանք այդքան էլ շատ չեն եղել: Ու եթե հանկարծակի նրան հնարավորություն էր ընձեռնվում ռևանշի հասնել, այդ մարտին նա մեծ նվիրվածությամբ էր պատրաստվում: Այդպես եղավ նաև լեհ Լեշեկ Դրոգոշի հետ, որին նա պարզապես ոչնչացրեց 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի ժամանակ` նոկդաունի ենթարկելով հենց առաջին ռաունդում: Սակայն Ենգիբարյանն խոստովանել է, որ ռինգից դուրս Դրոգոշի հետ նրանք լավ ընկերներ էին: « Վլադիմիրն ինձ շատ հարազատ մարդ է: Ինձ երբեմն թվում է, որ մենք նույն աստղի տակ ենք ծնվել: Մեր յուրաքանչյուր հանդիպում անցնում է ընկերական և ջերմ մթնոլորտում»,- Ենգիբարյանի մասին ասել է լեհ բռնցքամարտիկը: Անգլիական «Boxing news» ամսագիրը գրել է, որ Ենգիբարյանը սիրողական բռնցքամարտի հպարտությունն է. «Նա տեխնիկապես չափազանց ուժեղ է, ֆիզիկապես հիանալի է պատրաստված և գիտի` ինչպես չափից շատ չմարզվել: Ոտքերի հիանալի աշխատանքը, որը հիշեցնում է Ջո Լուիսին, բացառիկ ռեակցիան և հարվածների հարուստ բազմազանությունը Ենգիբարյանի այցեքարտերն են»,- գրել է ամսագիրը: Հայ բռնցքամարտիկին շատ բարձր է գնահատել նաև ֆրանսիական «Էկիպ» թերթը. «Նա ամերիկյան սևամորթ բռնցքամարտիկների ոճն ունի: Ենգիբարյանը աշխարհի ամենալավ բռնցքամարտիկներից մեկն է»: Իսկապես, Ենգիբարյանն անկրկնելի էր ռինգում, նրանով հիանում էին և փորձում նմանվել նրան: Եվ չնայած իր կարիերան ավարտել է դեռ հեռավոր 1960 թվականին, բայց այդպես էլ սիրողական բռնցքամարտում նրա տեղը ոչ ոք չի կարողացել զբաղեցնել: PanARMENIAN.Net ը կապ հաստատեց բռնցքամարտի ներկայացուցիչներից երկուսի հետ: Նրանք էլ փորձեցին բնութագրել, թե ինչպիսին էր Ենգիբարյանը: Բռնցքամարտի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան. Չեխ հայտնի մարզիչ Ֆելիքս Շտամպին մի անգամ ասել է, որ աշխարհի շավագույն բռնցքամարտիկը Վլադիմիր Ենգիբարյանն է: Շտամպը միշտ գալիս էր Սովետական Միություն հատուկ Ենգիբարյանի մենամարտերը նայելու համար, ու ասում, որ մարդիկ գնում են թատրոն բավականություն ստանալու, «ես էլ Ենգիբարյանի վարած մարտից եմ հաճույք ստանում»: Ենգիբարյանն իսկական ընկեր էր, միշտ հաճելի էր նրա հետ ճանապարհ գնալ ու երբեք նա քեզ մենակ չէր թողնի: Ուրախ ու շփվող մարդ էր: Ես շատ շնորհակալ եմ նրանից, որովհետև նրա ստեղծած դպրոցը ճանապարհ բացեց ինձ համար, ու ես կարողացա շուրջ 20 տարի աշխատել ԽՍՀՄ հավաքականի մարզչական շտաբում: Ինչ ասեմ, դժվար է ինձ համար ինչ- որ բան ասելը, քանի որ այս տխուր լուրը ես հանկարծակի իմացա ու շատ վատ եմ ինձ հիմա զգում: Ես մինչև հիմա այդքան մենամարտեր եմ նայում ու գնալով ավելի եմ համոզվում, որ նրա նման երկրորդը չկա ու դժվար էլ լինի: Բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյան. Ենգիբարյանն իմ ընկերն էր, բայց մինչ այդ նախ և առաջ իմ մարզիչն էր: Ես 1962 թվականին հաճախել եմ իր մարզադպրոցը: Ենգիբարյանի կորուստը շատ մեծ է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի համար: Նա այն եզակի մարզիկներից է, որը հեղափոխություն արեց բռնցքամարտում` այդ կոպիտ մարզաձև բերելով բարձր տեխնիկա: Դրա համար էլ նրան կոշում էին «ռինգի գրոսմայստեր»: Օլիմպիական եռակի չեմպիոն հունգարացի Պապ Վլասովն ասել է, որ Ենգիբարյանի պես լավ բռնցքամարտիկ դեռ չի տեսել: Ենգիբարյանը միշտ փարող է եղել բոլորի համար, բռնցքամարտիկները միշտ ցանկացել են Ենգիբարյան դառնալ: 1999 թվականին Վլադիմիր Ենգիբարյանն ընտանիքով տեղափոխվեց Լոս-Անջելես, սակայն չէր ուզում այնտեղ մնալ և ամեն անգամ նշում էր, որ կարոտում է Հայաստանը ու ցանկանում է վերադառնալ: Նա հասկանում էր, որ որպես մարդ ու բռնցքամարտիկ ավելի շատ գնահատվում է իր հայրենիքում: -
Vladimir Yengibaryan, Olympic Gold Medalist Boxer, Dies in U.S. http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Vladimir_Yengibaryan_2010_post_stamp.jpg/600px-Vladimir_Yengibaryan_2010_post_stamp.jpg Vladimir Yengibaryan, a Yerevan-born boxer who won a gold medal at the 1956 Melbourne Olympics, died today at a hospital in the United States. Yengibaryan was a welterweight boxer who won gold at the 1953 European Anmateur Championships in Warsaw, and then again in 1957 (Prague) and in 1959 (Luzern). He was awarded the Honored Master of USSR Sports title in 1957. After retiring from boxing, Yengibaryan founded a children’s boxing school in Yerevan, the first of its kind in the USSR. Yengibaryan had been living in Los Angeles since the early 1990s.
-
Դեդ Հասանի մահվան համար վերժխնդիր են եղել` վերացնելով ադրբեջանցի հաստիքային քիլերին Դեդ Հասանի մահվան համար վերժխնդիր են եղել` վերացնելով ադրբեջանցի հաստիքային քիլերինՓետրվար 01, 2013 | 21:16 Թեեւ Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի մահվանը, հակառակորդ կլանի ներկայացուցիչները չեն կարողանում հանգիսստ քնել: Սուխումում Աստամուր Գուլիի սպանությանը հաջորդել է Ռուֆաթ Նասիբովի (Ռաֆո Գյանջինսկի) սպանությունը, ով ադրբեջանցի «քրեական հեղինակություններից» է: Հանցագործությունը տեղի է ունեցել հունվարի 29-ի գիշերը, սակայն սպանվածի մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել: Նշենք, որ հունվարի 16 –ին Դեդ Հասանի սպանությունից հետո, վրացական կլանն իր ձեռքն էր վերցրել նախաձեռնությունը եւ սկսել թելադրել կոնֆլիկի կարգավորման պայամանները: Մասնավորապես, Սուխումի-թբիլիսյան ընդդիմությունն անհապաղ բանակցություններ է պահանջել Դեդի Հասանի կլանի վերնախավի հետ` ի դեմս Թիմուր Սվերդլովսկու: Սակայն վերջինս, պատճառաբանելով Դեդ Հասանի քառասունքը, խուսափել է հանդիպումից: Միաժամանակ, տեղեկատվություն էր հայտնվել, որ Գելա Կարդավան Հունաստանում Դեդ Հասնին հավատարիմ «հեղինակությունենրի» է հավաքում` հետագա գործողությունների ռազմավարություն մշակելու համար, գրում է «Криминальная Россия»-ն: Նշվում է, որ եթե Աստամուր Գուլիի սպանությունը հնարավոր է նաեւ ուղղակի կապ չունենար մոսկովյան միջադեպի հետ, ապա Ռաֆո Գյանջինսկու սպանությունը, ավելի շուտ, վրեժխնդրություն է Դեդ Հասանի մահվան համար: Հաշվի է առնվում այն, որ Ուսոյանի սպանության մեղավոր է համարվում «օրենքով գող» Ռովշան Ջանիեւը, եւ նրա սանիկ Գյանջինսկու սպանությունը վրեժխնդրության տրամաբանույթան մեջ է: Ի դեպ, վերջինս համարվում էր Ռովշանի հաստիքային քիլերը:
-
dashnaks did the job, hnchaks paid the price
-
ok found it http://www.itsmyseat...nts/452381.html Americana Pacific Theatre 322 Americana Way Glendale, CA 91204 US
-
Garegin Njdeh - The Movie USA Premiere 4 Showings! Sunday, February 10, 2013 1:30;4;6:30; 9PM USA premiere of the much awaited movie- Garegin Njdeh! 1:30PM Showing 4PM Showing 6:30PM Showing 9PM Showing Synopsis: The film, "Garegin Nzhdeh", is a vivid despcription of the life of Garegin Nzhdeh, who was an Armenian statesman, fedayee, political thinker, and, as a member of the ARF, was involved in revolutionary activities in Armenia, Bulgaria and Russia. "Garegin Nzhdeh" is directed by Hrach Keshishyan and written by Krist Manaryan. Such stars as Chulpan Khamatova, Mikhail Efremov, Khoren Levonyan, and Nazeni Hovhannisyan form the cast of the film. The film has been filmed in Armenia, Russia, Poland, and France. "Garegin Nzhdeh" will be premiered in Los Angeles at Pacific Theaters (Americana). There will be more than ten screenings in Los Angeles. The film will also be screened nationwide, in States such as Boston, New Jersey, New York, and San Francisco. Besides the US, screenings of the film will take place in Canada.
-
i'm told it will play in Pacific Theatres Glendale 18 - on 02-10-2013, can;t find tickets yet
-
PanArmenian Media Group company’s film “Garegin Nzhdeh”, dedicated to the 21st anniversary of the Armenian army, tells the story of national hero, General Garegin Nzhdeh, his life and military path. http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/150x90/garegin-nzhdeh-movie-director-hrach-Qeshishyan.jpg Enlarge Photo http://armenianow.com/sites/all/themes/armenianow/images/enlarg_image.gif Hrach Keshishyan The film premiered at Moscow Cinema on January 27 and 28, but social networks and media have been discussing it for the past two weeks. The most criticized part is a fragment (misjudged from the trailer) where the actor embodying Nzhdeh, Artashes Alexanyan, fiercely responds “I am Garegin Nzhdeh”. A number of mocking videos were made and placed on Youtube, which gave food for talks also to Azeri media. “Only after watching the film one can be entitled to criticism or praise. But it’s a trailer. It is used for advertising purposes, it is unacceptable to take that one sentence and make a big deal out of it. I see it as betrayal and desecration. Azerbaijan proclaims a murderer as national hero, and we, like traitors, defame our prophet,” Alexanyan told ArmeniaNow. “And by the way, the audience stood up and applauded after both shows, which speaks about their good impressions of the film.” Film director Hrach Keshishyan says the film is a story of boundless love for homeland, heroism, betrayal and disappointments, and also of unbreakable will, endless faith and dreams. “My soul has two fulcrums – God and motherland,” the great general’s words sound in the movie. Young Nzhdeh part is played by actor Shant Hovhannisyan, while Alexanyan portrays older Nzhdeh. “It’s not an easy task to create a character. The challenge is to be able to put yourself in his shoes, get into his skin, know his blood type, his ways and moves, his daily conduct, habits… I am honored to have been trusted this role,” says Alexanyan. The time setting of the film is the years of the First Armenian Republic. Warfare fragments show how without any foreign assistance, relying only on the native mountains and the power of spirit, people of Syunik (southern province of modern Armenia) won their victory under Nzhdeh’s leadership. During the Soviet years speaking about the greatest heroes of any USSR member nation was forbidden, as Soviet authorities were trying to erase them from public memory. The film authors state that only 70-80 years later it became possible to tell the stories of Armenia’s national heroes. The film depicts how due to Nzhdeh’s rebellious, daring spirit, inflexible will and bravery Syunik avoided sharing Nakhijevan’s and Nagorno Karabakh’s fate. With active hostilities he neutralized the treaty signed in 1920 between Armenia and Soviet Russia, by which three major regions of Armenia – Nakhijevan, Nagorno Karabakh and Syunik – were to be passed over to Azerbaijan with a status of autonomous regions. “Geographically, Syunik is the spine of our motherland, without which Armenia cannot exist,” Nzhdeh tells his soldiers in the film. Part of the three-hour movie was shot in Sofia, where Nzhdeh lived after leaving Armenia. In 1944 Soviet troops entered Bulgaria, and shortly after Nzhdeh was taken under arrest, giving up a chance to flee to Vienna. “I have more serious reasons to stay … I am bound to life only to an extent I still feel it as my duty to serve Armenia”, he says prior to his arrest. He was transferred to Bucharest, from there to Moscow and put to prison in Lyubyanka. In 1946, he was sent to Yerevan, where he was sentenced to 25 years of confinement. He spent the years between 1948-1952 in Vladimir prison, then until the summer of 1953 in a secret prison in Yerevan. Nzhdeh's transfer to Yerevan prison was related to an attempt to mediate between the Dashnaks and the Soviet leaders to create a collaborative atmosphere between the two sides. After long negotiations with the state security service of Soviet Armenia, Nzhdeh and (Minister of Internal Affairs) Devejian prepared a letter in Yerevan prison (1953) addressed to the ARF leader Simon Vratsian, calling on him for co-operation with the Soviets regarding the issue of the Armenian struggle against Turkey. However, the communist leaders in Moscow refused to send the letter and it only remained a latent document. The final part of the movie is more emotional, when Nzhdeh is allowed to meet his grandchild he had never met. The stoic general collapses when he takes his granddaughter into his embrace. With equal warmth he takes a handfull of soil of his motherland and takes it to Vladimir prison, where he dies in 1955. Only decades after his death, in 1992 the prosecution of the third Republic of Armenia, Nzhdeh was justified, something he never needed. Many on social networks shared their impressions after watching the film: “All the clamor, slander, criticism, mocking that followed the release of the trailer and before the screening of the film now seem ridiculous. At least sometimes, let us trust ourselves, believe in us and in our ability to create something good and valuable…” wrote Republican MP Margarit Yesayan in her Facebook page. Blog-writer Tigran Kocharyan said there are many gaps and a lot of questions to director Keshishyan. “Many fragments lack profoundness, at some historical moments Nzhdeh’s character is not fully disclosed, his ideology could have been presented better… But, all that aside, the film is a success. And I, who had been rather skeptical about it, applauded in the end,” he wrote in his blog. The film budget was $7 million and was financed by Valex mining company and Zangezur copper-molybdenum plant. The production took nine months.
-
Nzhdeh Lives: Despite early criticism, film becomes success with audiences http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/garegin-nzhdeh-movie-poster.jpg NAZIK ARMENAKYAN
-
http://hetq.am/arm/opinion/22826/polsahayerun-qov-vakhi-lurj-mtnolort-kay.html
-
-
«Պոլսահայերուն քով վախի լուրջ մթնոլորտ կայ» Սագօ Արեան 16:53, 30 հունվարի, 2013 Պոլսոյ մէջ վերջին օրերուն արձանագրուած դէպքերը դարձած են մեր ուշադրութեան գլխաւոր կիզակէտը: Բայց ինչ որ կը կատարուի այնտեղ, պոլսահայ համայնքին համար նորութիւն մը չէ: Պարզապէս սոցցանցերու, կայքերու, լրագրողներու եւ արբանեակային կայաններու արձագանքները նոր հարթութեան կը տանին Պոլսոյ մէջ մաքառող համայնքին ամէնօրեայ երբեմն դառն, երբեմն ուշացած եւ յաճախ վիրաւոր ինքնութիւնը: Թուրքիան կ'ապրի ինքնութեան խնդիր: Ու նոր չէ այս ամէնը. թերեւս մենք է, որ վերջապէս կը զգանք, թէ Պոլսոյ ամբողջ գետինը կը շարժի: Ինքնութեան վէրքերուն մէջ փաթթուած, վիրաւոր խանձարուրին մէջ պահուած, հարցադրումներու, ճակատագրի ու ապագայի մեծ հարցումներով Պոլիսը կը տրոփէ: Այս ամէնը նորութիւն չէ պոլսահայերուն համար, կը հաստատէ Սայաթ Թէքիր: «Մենք տեսած ենք Փոկրոմ, տեսած ենք ջարդ...»,- կ'ըսէ Սայաթ Թէքիր, որ մէկ շաբթուան մը համար յայտնուած է Երեւանի մէջ: Սայաթ «Նոր Զարթօնք» խումբի ներկայացուցիչն է, աքթիւիստ եւ ընկերաբանութեան ուսանող: Ան կը պատրաստուի Կիւմրիի մէջ յառաջիկային գրել իր թէզը: Մեր հանդիպման ընթացքին Սայաթ կը նշէ, որ Մարիձա Գիւչիւքի սպաննութիւնէն առաջ նոյնիսկ «Նոր Զարթօնք»ը հրապարակած է հաղորդագրութիւն մը՝ զգուշացնելով որ Թուրքիոյ մէջ կրնան հակահայ ցնցիչ դէպքեր արձանագրուիլ: Սայաթի կարծիքով այս դէպքերը կրնային պատահիլ, որովհետեւ Թուրքիա ուշի-ուշով կը հետեւի հայկական ընդհանուր իրավիճակին, մանաւանդ տրուած ըլլալով, որ հայութիւնը կը պատրաստուի Ցեղասպանութեան 100-ամեակին: Սայաթ կը յայտնէ, որ Պոլսոյ մէջ այսօրուայ դրութեամբ կը տիրէ վախի մթնոլորտ, ու մեծ կարեւորութեամբ կը խօսի ուշացած միասնականութեան մը մասին: Սայաթ Թէքիր իր խօսքի ընթացքին քանիցս շեշտեց, որ պոլսահայութեան մօտ վախի լուրջ մթնոլորտ մը կայ ու պարզ չէ, թէ այդ վախը երբ պիտի վերանայ: Ան կ'ըսէ. «Յառաջիկայ օրերը վտանգաւոր օրեր կրնան ըլլալ ոչ միայն պոլսահայերուն, այլ՝ Հայաստանէն աշխատելու համար Պոլիս հասած Հայաստանի քաղաքացիներուն համար: Իր կարծիքով ընելիք աշխատանք կայ մանաւանդ բոլոր փոքրամասնութիւններուն հետ: Ան, խօսելով անցեալ Կիրակի օր Սամաթիոյ մէջ տեղի ունեցած բողոքի հաւաքին մասին, ըսաւ նաեւ, թէ ցոյցը մեծապէս յաջողած է, որովհետեւ Սամաթիա ապրող հայեր առաջին անգամ ըլլալով մասնակցած են այս բողոքի մեծ հաւաքին: Սայաթ զարմացումով կը խօսի նաեւ թէ կարելի էր այսպիսի մեծ հաւաքներ կազմակերպել մանաւանդ. «Մենք բողոքի ցոցեր կը կազմակերպենք միայն զոհեր տալէ ետք»: Սայաթ կ'ըսէ թէ Թուրքիոյ մէջ արդարադատութեան հասնելու խնդիրը մեծ հարց է ու այս անարդարութիւնները միայն հայերուն դէմ չեն ուղղուած, այլ՝ բոլոր փոքրամասնութիւններուն: Սայաթ Թէքիրի համար իրատեսական մօտեցում մը կայ: Ան կ'ըսէ. «Մենք պատրաստ պէտք է ըլլանք նմանօրինակ դէպքերու, որովհետեւ Ցեղասպանութիւնէն ի վեր մենք տասը տարին մէկ նոր հարուած մը ստացած են Պոլսոյ մէջ:» Սայաթ նաեւ խօսեցաւ «Նոր Զարթօնք» խումբի մասին, որ հիմնուած է 2004 թուականին. Սկզբանական շրջանին խումբին անդամները միայն նամակագրական կապով աշխատանքներու կը ձեռնարկէին: Հրանդ Տինքի նահատակութիւնէն ետք (2007) յատկապէս իրենց աշխատանքները աւելի մեծ թափ առած են: Սայաթ յայտնեց որ «Նոր Զարթօնք» հիմնադրած է համացանցային ռատիօկայան մը՝ www.norradio.com հասցէով, ուր հայերէնէն բացի ինը լեզուներով հաղորդումներ կը սփռուին: Սայաթ նաեւ նշեց, որ «Նոր Զարթօնք»ը կը զբաղի այլ փոքրամասնութիւններու հետ կապեր ստեղծելով, հաւաքներ կազմակերպելով եւ քաղաքական-ընկերային լսարաններ կայացնելով: Ան ըսաւ, որ «Նոր Զարթօնք»ը ոչ մէկ քաղաքական գունաւորում կամ պատկանելիութիւն ունի, եւ հոն հաւաքուած երիտասարդները կ'աշխատին կամաւոր կերպով: Սայաթ կարեւոր նկատեց նաեւ, որ հայրենի մամուլն ու լրատուական կայքերը աւելի մեծ ուշադրութեամբ հետեւին Պոլսոյ մէջ կատարուած դէպքերուն եւ մտնեն պոլսահայերու կեանքի մանրամասնութիւններուն մէջ, լսեն պոլսահայերու իրական ձայնը: Սայաթ նաեւ անդրադարձաւ մամուլին ու լրատուական կայքերուն մէջ երեւելի բացթողումներուն եւ սխալներուն: Հ.Գ. Մենք մինչեւ ո՞ւր պիտի քալենք զոհի «դափնեպսակ»ը մեր գլխուն: Ազգային չափազանցուած տոքթրին, ատելութեան, ոխի, քէնի եւ մերժումի քաղաքականութեամբ սնուելէ անդին կը հաւատամ, որ ժամանակն է տրոփող, զարկերակուող Պոլսոյ մէջ բարձարձայն կերպով լսելի դարձնել նաեւ մեր ձայնը: Եթէ մասնատուած ենք, վերջ տանք այդ մասնատումին, եթէ հեռու ենք պոլսահայութեան խնդիրներէն, ականջ տանք իրենց, եթէ փակուած են մեր ականջները, լսենք իրենց բարձրացուցած աղաղակը: Չմոռնանք, որ այս պայքարին մէջ միայն հայեր չեն: Հիմա նոր ժամանակներ են, եւ օդին մէջ պարզուած ձեռքերը կը սպասեն մեր պատասխանին, մեր այո-ին, մեր գործին: Խօսքէն անդին երթալը ժամանակի խնդիր է: Կը մնայ նայիլ Սայաթ Թէքիրներու աչքերուն մէջ՝ հաւատալու, որ Պոլսոյ հայերը ծարաւ ունին կտոր մը Հայրենիքի տուած ներուժին, կտոր մը քաջալերանքի.... Սայաթ իր խօսքին մէջ ժպտալով ըսաւ, որ ինք ու իր նման շատեր եկած են Թուրքիոյ մէջ բան մը փոխելու. ան երազող մը չէ, իրատեսական են իր բառերը: Իր խօսքին առանցքը աւելի տարածելով՝ ըսաւ նաեւ, որ թերեւս օր մը աշխարհը կը փոխենք: Ամէն շարժումի իրական ապաւէնը հաւատքի կաթիլն է, կը մնայ հաւատալ ու հազար մղոնի երկար ճանապարհը ինչպէս միշտ, հաւատքի առաջին քայլով կը սկսի: Հրանդ Տինքի շաղ տուած սերմերը ի զուր չցանուեցան: Այսօր Պոլսոյ հայութիւնը կանգնած է նոր հանգրուանի մը առջեւ ու բնական այս շարժումին, այս մեծ փոփոխութիւններուն առընթեր պէտք է նոր մասնակիցներ երեւին: Մենք՝ Սփիւռք եւ Հայաստան, այդ ներուժը ունինք: Եւ չմոռնանք, որ երկար ճանապարհները կը հարթուին միայն, երբ կը հաւատանք, որ առաջին քայլը արդէն նետած ենք:
-
Պարույր Հայրիկյանի վրա կրակել են (թարմացված) Գրիշա Բալասանյան 00:07, 1 փետրվարի, 2013 Րոպեներ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք նախագահի թեկնածուին: Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ տղա: Նա լաց էր լինում. «Ախպերս, Պարույր Հայրիկյանին խփել են, բայց լավ է լինելու: Թող սաղ իմանան, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց երիտասարդն ու անջատեց հեռախոսը: Նախագահի թեկնածուին տեղափոխել են հիվանդանոց: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Հետքին» տեղեկացրին, որ հունվարի 31-ին՝ ժամը 23.55-ին, նախնական ախտորոշմամբ աջ անրակի հատվածում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է: Բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացրին, որ Պ. Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում. «Այս պահին դեռ չի վիրահատվել, սակայն պատրաստվում է վիրահատության»: Հիվանդանոցի ընդունարանից նաև տեղեկացրին, որ հիվանդանոցում կարմիր բերետավորներ և ոստիկաններ են հավաքվել:
-
Armenia’s Zvartnots named best airport in CIS http://media.pn.am/media/issue/143/675/photo/143675.jpg January 31, 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - The winners of over 20 nominations were announced on Jan 30 during Dubai-hosted 2nd edition of Emerging Airports Conference and Exhibition 2013, with Armenia’s Zvartnots named as the best in CIS. Armenia International Airports CJSC (Zvartnots) was earlier nominated for Emerging Markets Airports Award (EMAA) by Dubai-based Arabian Reach company. Moscow’s Domodedovo and Sheremetyevo airports, as well as Pulkovo Airport of Saint Petersburg and Manas International Airport of Bishkek also competed for the award.
-
Armenia’s presidential candidate hospitalized with gunshot wound http://img.newsam.com/news/138282.jpgFebruary 01, 2013 | 00:39 YEREVAN.- Armenia’s presidential candidate Paruyr Hayrikyan has been taken to Surb Grigor Lusavorich medical center. He was hospitalized with a gunshot wound in the right clavicle, representative of the hospital told Armenian News-NEWS.am. He is in undergoing examination in the intensive care department.
-
Armenia's presidential candidate shot in the chest- preliminary reports http://img.newsam.com/news/138280.jpgJanuary 31, 2013 | 23:58 YEREVAN.- Preliminary reports say an assassination attempt was made on the presidential candidate, Chairman of the Union for National Self-Determination, Paruyr Hayrikyan. According to Armenian News - NEWS.am source, the incident occurred in Tpagrichneri Street in downtown Yerevan. Paruyr Hayrikyan was shot in the chest and was taken to Erebuni medical center. Police officers are working at the site. Armenia will hold presidential elections on February 18. The election campaign started on 21 January, and Hayrikyan has already visited several regions of Armenia.
-
AI urges investigation into attacks on Armenians in Istanbul http://media.pn.am/media/issue/143/525/photo/143525.jpg January 30, 2013 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Amnesty International calls on the Turkish authorities to carry out a prompt, thorough and impartial investigation into the series of attacks on elderly Armenian women in Istanbul. In the last two months, four attacks, one of them fatal, took place in Samatya an area historically inhabited by Armenians in central Istanbul. All four women are Turkish citizens of Armenian origin. “The Turkish authorities have an obligation to investigate any alleged racist and/or religious bias behind the perpetration of these crimes. A failure to do so may amount to a violation of the European Convention of Human Rights, ratified by Turkey, and the prohibition of discrimination set forth by it. Hate crimes constitute a serious form of discrimination. State authorities have not only to refrain from discriminating themselves but also exercise due diligence to prevent and combat discrimination from private parties. It is regrettable that Turkish legislation does not foresee any legislative and policy measures ensuring that hate motives are systematically and thoroughly investigated and duly taken into account in the prosecution and sentencing. Police insist that they are investigating the cases thoroughly. However, Amnesty International is concerned at public statements made by the authorities discounting the possibility of a racist motivation to the attacks,” AI statement said.
-
Սերժ Սարգսյան. «Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կշահարկվի» Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ոչ հեռու ապագայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը' պատասխանելով նոյեմբերյանցիներից մեկի հարցին: Սերժ Սարգսյանը նշեց, որ օդանավակայանին առնչվող բոլոր հարցերն արդեն լուծված են: «Մենք գրեթե պատրաստ ենք թռիչքներին: Որպեսզի օդանավը թռչի, անհրաժեշտ է օդանավակայան իր բոլոր սարքավորումներով, եւ դրան մենք գրեթե պատրաստ ենք: Շահագործման հետ կապված մի քանի հարց լուծելուց հետո Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը քննարկել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փետրվարի 28-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին նշված էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմիբ համանախագահների հայտարարության մեջ: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայկական պետականությունների սահմանների անվտանգության խնդրին: Սահմանը ամուր և պինդ է առաջին հերթին ձեզնով, մեր բանակով, մեր զինվորով, մեր սպայով, այսինքն' մարդկանցով: Բերդում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Իհարկե կարևոր են պաշտպանական կառույցները, սպառազինությունները, բայց որևէ սպառազինություն, որևէ պաշտպանական կառույց առանց մարդու ոչինչ է: Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր բանակի մարտունակությունը, շարունակելու ենք ամրապնդել մեր սահմանը, որովհետև թիվ մեկ խնդիրը մեր ժողովրդի անվտանգությունն է» - մեջբերում է Սերժ Սարգսյանի խոսքը Panorama.am գործակալությունը: Թեկնածուի խոսքով, Հայաստանի սահմանները պահող թիվ մեկ կարևոր գործոնը «մեր ժողովրդի ու առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչների բարձր, իսկապես մարտական ոգին է, ապրելու և արարելու ձգտումը»: Նա հիշեցրեց, որ մարտը միայն պատերազմի դաշտում չէ: «Մարտը նաև խաղաղ պայմաններում է, քանի որ մենք ամենակատաղի պայքարը պիտի մղենք սեփական թերությունների դեմ: Ծուլությունը, տգիտությունը, գոռոզամտությունը մեր ամենամեծ թշնամիներն են»-ասաց Սերժ Սարգսյանը:
-
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Գիտեմ, որ բան պետք է գրեմ, բայց ինչ՝ չգիտեմ... Նժդեհի ֆիլմը նայեցի ու արդեն քանի ժամա ամենատարբեր զգացմունքները մոլորեցրել են ինձ: Ինչ-որ բան խեղդում է, կամ... Չէ, հաստատ խեղդում է: Երևի երեխեքիս եմ շատ կարոտել: Վստահորեն առավոտ շուտ պետք է գնամ իրանց հետևից: Հերիք է ինչքան հանգստացան տատիկ-պապիկների մոտ... Հպարտությու՞ն: Այո, կա տենց բան: Ուրախություն ու նաև տխրություն... Ֆիլմը ամեն ինչ խառնել է իրար: Մինչ էսօր ես ճանաչում է Հերոս Նժդեհին, որի կերպարն, ի դեպ, ֆիլմում մինչև վերջ բացահայտված չէր: Չնայած՝ երևի դա հնարավոր էլ չէր: Իսկ հիմա ես բացահայտեցի նաև Նժդեհ Մարդուն: Իհարկե, ֆիլմի մասին դեռ շատ կխոսվի: Տղերքով արդեն հասցրել ենք մի լավ քննարկել ու հասկանալ, որ ոչ մի ֆիլմ երբեք չի կարող ներկայացնել Նժդեհին իր ամբողջության մեջ: Բայց... մեկա առավոտ գնալու եմ երեխեքիս հետևից: Թերևս, դա զգացմունքները հաղթահարելու միակ տարբերակն է: Համենայն դեպս, ինձ համար: P.S. Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ում ջանքերի շնորհիվ ստեղծվեց այս ֆիլմը»:
