-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Առաջին անգամ Զատկին ընդառաջ կանցկացվի Ձկան փառատոն, որտեղ կներկայացվեն ինչպես ավանդական, այնպես էլ նոր ձկնային կերակրատեսակներ: Փառատոնը կմեկնարկի վաղը՝ ապրիլի 19-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Փառատոնին ընդառաջ այսօր կայացած ասուլիսին կազմակերպիչներից Տիգրան Ղազարյանը ներկայացնելով փառատոնի գաղափարը՝ նշեց, որ ձուկն ինքնին քրիստոնեության խորհրդանիշ է: Բացի այդ Հայաստանում բավականին սակավ է ջրային ավազանը, և այսօր հայկական խոհանոցում կարծես թե կաղում է ձկից պատրաստված կերակուրների տեսականին. փառատոնի հիմնական նպատակներից մեկն է՝ մասսայականացնել ձկնատեսակներից պատրաստվող ուտեստների նոր բաղադրատոմսերը: «Մյուս գոտին մշակութային գոտին է, և մենք բավականին սերտ համագործակցում ենք Աբովյանի քաղաքապետարանի հետ: Տնտեսական գոտում էլ գյուղացիները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ապրանքները, իսկ վերջում արդեն մրցութային փուլը կլինի»,-ներկայացրեց նա։ Աբովյանի քաղաքապետարանի Կրթության ու մշակույթի բաժնի վարիչ Հերմինե Ադամյանն էլ նկատեց, որ փառատոնի գաղափարը քաղաքապետարանում բավականին ոգևորությամբ է ընդունվել, և իրենք վստահություն ունեն, որ դա կդառնա լավ ավանդույթ: «Փառատոնի գեղարվեստական հատվածը կլինի բավականին հագեցած, կա նաև առանձնացված գեղարվեստական գոտի, որտեղ կկայանա մեծ ցուցահանդես: Ամեն ինչ պատրաստ է, մնում է գալ, մասնակցել, և հաճույք ստանալ»,-ասաց նա: Այնտեղ նաև կներկայացվի նորույթ. հանրության ուշադրությանը կներկայացնեն արևային սարք, որով պատրաստվում են ձկնային կերակուրներ:
-
Աբովյանում առաջին անգամ Ձկան փառատոն է անցկացվել
-
Fish Festival to be held in Armenia http://media.pn.am/media/set/6/050/big_3c23ee641.jpg A Fish Festival will take place in Armenia, for the first time, in connection with the Easter Feast, festival organizer Tigran Ghazaryan told reporters in Yerevan. Traditional and new dishes made from fish will be presented at the festival, according to him. The festival will take place tomorrow, April 19, in the city of Abovyan in Kotayk province.
-
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ Շնորհավոր Սուրբ Զատիկ
-
giteq inch poxanak et milyyoner@ tsaxsel es political lobiey vra.. kareli e aveli jisht, teghin tsaxsel ..
-
EUROPEAN PARLIAMENT CONDEMNS ATTACK ON KESSAB AND OTHER VULNERABLE COMMUNITIES isk sa inch e poxelu ?? inch ogut ??? yerku tari e arden irents SHAN@ ter chen kangnum .. tqats !!!
-
Ed jan Ur es Shtapum ??/ der 2 or ka de lav asenq Shnorhavor Surb Zatik
-
Վարդան Պետրոսյանի հեռախոսազրույցը ալեհավաքը որսացել է Եղվարդի մոտ. նոր փաստաթուղթ գործի նյութերում Դերասան Վարդան Պետրոսյանը Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի օրը հեռախոսով խոսել է մինչեւ դեպքի վայր հասնելը։ Սա ապացուցելու նպատակով նրա պաշտպանները հարցում են ուղարկել «Ղ-Տելեկոմ», որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ ալեհավաքը, որը որսացել է նրա հեռախոսազանգը, տեղադրված է եղել Եղվարդ քաղաքում։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այդ փաստաթուղթը այսօր՝ ապրիլի 18-ին, հրապարակեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում եւ խնդրեց կցել այն գործի նյութերին։ Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը չառարկեց, որ փաստաթուղթը կցեն գործի նյութերին, սակայն ասաց, որ դրանք ամբողջական չեն, քանի որ մեկ ալեհավաքի ծանրաբեռնվածության դեպքում մյուսը կարող է սպասարկել տվյալ զանգը: Հիշեցնենք, որ տուժող կողմը հայտարարել էր, թե Վարդան Պետրոսյանը մեքենան վարելիս խոսելիս է եղել հեռախոսով, ինչին առարկել էր պաշտպանական կողմը։ Վարդան Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը կարճ հեռախոսազրույց է ունեցել մինչեւ դեպքի վայր հասնելը: Դատարանը որոշեց փաստաթղթերը կցել գործի նյութերին: Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց նաեւ գործի նյութերին կցել դեպքի վայրի չորս լուսանկար՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արխիվից։ Ռուբեն Բալոյանը նկատեց, որ քրեական գործի նյութերում դրանք առկա են, ինչի հետ չհամաձայնեց Նիկոլայ Բաղդասարյանը։ Բալոյանը դատարանին ասաց, որ այդ նկարներն իրենց մոտ կան, եւ իրենք չեն ցանկանում դրանք կցել գործին: Դատարանը, սակայն, որոշեց կցել դրանք քրեական գործի նյութերին: Փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ տուժող կողմի կարծիքով՝ այս ամենն արվում է լրատվամիջոցների համար. «Գործի չհետազոտված ապացույցները նախօրոք է հրապարակում ՝ խախտելով քրեական օրենսգիրքը: Դատարանին խնդրում եմ կասեցնել պաշտպանական կողմի անօրինականությունը եւ թույլ չտալ, որ գործն ընթանա պաշտպանական կողմի հայեցողությամբ»: Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը Քրեական օրենսգրքի որեւէ կետ չի խախտում: Նա միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հիմնավորելով, որ դեպքի վայրում բացակայել է բնակավայրի ելքի ճանապարհային նշանը, ինչը պարզվել է Տրանսպորտի նախարարություն եւ Եղվարդի քաղաքապետարան արված հարցումների արդյունքում: Նա նաեւ նշեց, որ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է 71 կմ/ժամ արագությամբ, այնինչ ճանապարհի այդ հատվածում թույլատրվում է 90 կմ/ժ արագություն. «Այսինքն Պետրոսյանի մեքենայի արագությունը թույլատրելի է, եւ նա ճանապարհային երթեւկության խախտում չի կատարել: Այս արագությամբ նա լիարժեք կարողացել է կառավարել մեքենան»։ Ռուբեն Բալոյանը առարկեց՝ ասելով, որ տպավորություն է, թե գործում առկա են միայն Բաղդասարյանի ներկայացրած փաստաթղթերը, եւ նախաքննական մարմնի առկայության կարիք չկա. «Պարոն Բաղդասարյանի կարող է ներկայացնել, որ վթար ընդհանրապես չի եղել: Միջնորդությունն անհիմն է, նման տվյալ չկա, որ վարել է 71 կմ/ժամ արագությամբ: Այնպիսի տպավորություն է, որ փաստաբանը Վարդան Պետրոսյանի փոխարեն ցուցմունք է տալիս, հնարավոր է, որ Պետրոսյանը իր ցուցմունքում ասի 100 կմ/ժամ արագությամբ է վարել մեքենան»: Դատական նիստը շարունակվում է։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am
-
Thank you for letting us know and welcome to Hye Forum
-
Since your all are on Facebook fine https://www.facebook.com/ElpisPistisAgapi .. youl learn a think or 2
-
Մատաղ Բարեպաշտական արարողություն է, որն այսօր կիրառվում է միայն հայերի, ասորիների և Պաղեստինի մի շարք արաբ քրիստոնյա ժողովուրդների կողմից: «Մատաղ» նշանակում է «նուրբ», «թարմ», «մատղաշ», ինչով էլ պայմանավորված է բառի կրոնա-արարողական կիրառությունը, քանզի հնում պատարագին կամ եկեղեցական տոնախմբությանը հաջորդող ագապեի՝ սիրո ճաշկերույթի, ինչպես նաև ննջեցյալների հիշատակին տրվող հոգեհացի համար սովորաբար մատաղ, այսինքն՝ երիտասարդ հորթ կամ գառ էին մորթում: Բացի այդ՝ կարևորվել է նախքան կենդանուն մորթելը նրան օրհնված աղով կերակրելը: Այստեղից էլ արտահայտության մյուս՝ ծիսական ստուգաբանությունն է՝ գրաբարյան «մատո՛ աղ», այսինքն՝ «աղ մատուցիր» իմաստով, քանզի նախապես աղը պետք է մատուցվի քահանային՝ օրհնելու համար: Հնում քահանան, աղից բացի, հատուկ կարգով օրհնում էր նաև մատաղի սեղանը: Նոր ժամանակներում այդ կարգը հիմնականում անտեսվել է, և քահանայի՝ մատաղի հետ կապված ողջ պարտականությունը սահմանափակվում է միայն աղն օրհնելով, իսկ մնացածը տնօրինում են հավատացյալները: Վերջին հանգամանքը, բնականաբար, նպաստել է, որ մատաղի սովորույթը բազմաբնույթ ժողովրդական դրսևորումներ ստանա: Ոմանց համար այն ուղղակի հաջորդում է մկրտությանը կամ այլ նշանակալից իրադարձության՝ իբրև օրհնված և նվիրական հացկերույթ: Ոմանք այդ ուտեստից պարտադիր կերպով մաս են հանում մերձավորներին, հարևաններին ու աղքատներին: Ոմանց համար էլ մատաղը առ Աստված գոհության յուրահատուկ արտահայտություն է՝ կապված որևէ փորձանքից ազատվելու կամ բախտորոշ իրադարձության հետ: Երբեմն ծանր իրավիճակում հավատացյալը, ուժգնացնելով Տիրոջն ուղղած իր պաղատանքը, ուխտում է խնդրի բարեհաջող լուծման դեպքում մատաղով արտահայտել իր երախտագիտությունը: Նման ուխտ անողը նախապես որոշակի զոհողության է գնում, քանի որ շատերի համար մատաղը ոչ փոքր ծախս է հանդիսանում: Թերևս այս է պատճառը, որ ոմանք մատաղն իբրև զոհաբերություն են ընկալում, ինչը հատկապես անարգել զարգացում է ստացել խորհրդային տիրապետության շրջանում՝ կրոնական գիտելիքի բացակայության և կղերականների թողտվության պայմաններում: Արդյունքում ոմանց համար մատաղի հնավանդ խորհուրդը սիրո նվիրական հացկերույթից և ողորմածության կամ առ Աստված երախտագիտության դրսևորում լինելուց վերածվել է յուրահատուկ ժողովրդական ծեսի՝ մորթվող կենդանուն քավչական դերի վերագրմամբ և մինչև իսկ նրա արյունը մարդու ճակատին խաչաձև քսելու սովորույթով: Ներկայիս՝ հետխորհրդային շրջանում Հայ Եկեղեցու քահանաները նման ինքնահնար դրսևրումներն արգելող խրատով են հանդես գալիս հենց մատաղի աղի օրհնության ժամանակ:
-
“Khachkar” Warning: ‘This isn’t Azerbaijan or Turkey, but Armenia’
MosJan replied to Yervant1's topic in Republic of Armenia
aruns yerruma.. dzer anAgu & hats !!!!,.... -
“Khachkar” Warning: ‘This isn’t Azerbaijan or Turkey, but Armenia’
MosJan replied to Yervant1's topic in Republic of Armenia
vay qo mern & manuk@ -
wow Thanks for posting
-
Jews Arrested over Organ Trafficking Case: US Kids Organs to feed Jews Health System. Crime Corruption Rabbis, Rabine, Rabins, Israel Mafia http://youtu.be/hBsAg0v4_ik
-
ehhh yervand jan ehhhh .. qerin lav er asum ...
-
Վերադարձ դեպի հայրական տուն.... «Կյանքի խոսքի» հետևորդների հոսք` Հայ Առաքելական եկեղեցի Ter Esayi Երբ «Կյանքի խոսք» աղանդի պարագլուխը հայտարարեց, որ ինքը դառնում է կաթոլիկ եկեղեցու անդամ`անորոշության մեջ թողնելով աղանդի հետևորդներին, միայն 5 օրվա ընթացքում 25 աղանդավոր է եկել Հայ Առաքելական եկեղեցի. լրագրողների հետ զրույցում հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա տեղեկացմամբ` ամեն օր «Կյանքի խոսքի» մի քանի հետևորդ է իրեն մոտենում և խնդրում Հայ Առաքելական եկեղեցու շարքերը ներգրավել: «Նրանք անորոշության մեջ են, նրանց շանտաժի են ենթարկում, թե` եթե չշարունակեք գալ մեր հավաքներին և տասանորդը չվճարեք` ձեր ընտանիքի հետ, ձեր երեխաների հետ դժբախտություն կպատահի, կամ էլ` Հայ Առաքելական եկեղեցին, քահանաներն ատում են ձեզ և ձեզ չեն ընդունի: Չկա նման բան, երկուսն էլ սուտ է»,- ասաց տեր Եսային: Նա նշեց նաև, որ աղանդի պարագլխի` իրենց եկեղեցուց հեռանալը միակ պատճառը չէր, որ աղանդի հետևորդները սկսել են դուրս գալ «Կյանքի խոսքից», դա ուղղակի առիթ էր: «Մինչ այդ բոլորի մոտ էլ կասկածներ կային, և ամենամեծ կասկածը ֆինանսական խնդրին էր վերաբերում: Մարդկանց խոստանում էին` եթե ընդգրկվեք «Կյանքի խոսքի» շարքերը, ձեր բիզնեսը կծաղկի, սակայն հակառակն էր լինում: Այսինքն` մարդկանց մեջ կուտակված բազում խնդիրներ կային»,- ասաց քահանան: Մանրամասները` yerkir.am կայքում: return t... Back to ... Armenian Apostolic church
-
amen angam yerb hasnum enq iys astijanin yes indz el aveli nvastatsats yev kotorvat sem zgum
-
href="https://www.facebook.com/photo.php?v=290209461146872">Post by href="https://www.facebook.com/ana.news.romania">Ana-News Romania.
-
For the first time in a quarter century, the U.S. Senate Foreign Relations Committee PASSED the #ArmenianGenocide Resolution with the leadership of Chairman Menendez. Support the efforts spearheaded by the #ANCA and donate to the #ANCATelethon now! Visit www.ancatelethon.org, call 855-208-2622, text "ANCA" to 80888. https://scontent-a-sjc.xx.fbcdn.net/hphotos-prn2/t1.0-9/10152518_10152140209301859_5786565353500178127_n.jpg
-
zarmanali e che sovat s yerkrneri dasin e patkanum sakayn milyonov $$$$$ tsaxsum mexicoyum ire hayriki GayDar Ahlievi ardzani hamar..
-
«Աշխարհի սովի քարտեզում» Ադրբեջանն Աֆրիկայի հարևանությամբ է «Աշխարհի սովի քարտեզում» Ադրբեջանն Աֆրիկայի հարևանությամբ է 10 ապրիլի 2014 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Չնայած նախագահ Ալիևին մոտ կանգնած ադրբեջանցի պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին, թե Ադրբեջանի զարգացումը գնալով թափ է ստանում, և նա նույնիսկիր կենսամակարդակով կարող է ոտք մեկնել աշխարհի առաջատար երկրների հետ, փաստերը հակառակն են վկայում: Ընդ որում, դրանք բերում են իրենք ադրբեջանցիները, ճիշտ ոչ կառավարական հատվածից, ուստի բավականին հավաստի են: Ըստ ոչ կառավարական Պարենային անվտանգության դաշինքի համակարգող Նիզամի Գարաևի, Ադրբեջանի բնակչության զգալի մասը ոչ ռացիոնալ սնվելու պատճառով կիլոկալորիաների պակաս ունի: «Աշխարհի սովի քարտեզում» Ադրբեջանը ռիսկի գոտում գտնվող Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի հարևանությամբ է: Ըստ Գարաևի, սննդամթերքի արտադրության աճն Ադրբեջանում զսպող հիմնական պատճառը գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքների կրճատումն է, չլուծված ղարաբաղյան հարցը, ինչպես նաև հողի էրոզիան, երաշտն ու հեղեղումները: Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի բոլոր աղետները, նույնիսկ բնական, կախված են Ղարաբաղից: Այ եթե հակամարտությունը կարգավորվեր, ազերիները միանգամից կուշտ ու երջանիկ կդառնային: Թե չէ ինչ է ստացվում՝ ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում մսի սպառման նորման տարեկան 70 կգ է, Ադրբեջանում՝ 27,8 կգ, կաթի ու կաթնամթերքինը՝ 360 կգ, Ադրբեջանում՝ 209,2 կգ, մրգերինը, բանջարեղենինն ու պտուղներինը՝ 80 կգ, իսկ Ադրբեջանում՝ տարեկան 47 կգ և այլն: Գործնականում, ազերիները գրեթե տառապում են սովից: Ճիշտ է, կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ չնայած մեծ տարածքին, հարևան հանրապետությունում քիչ են ցանքատարածությունները, զարգացած չէ ոռոգման համակարգը: Սակայն ամբողջ աշխարհում է գյուղատնտեսությունը ռիսկային և այժմ կան տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ կարելի է բարձրացնել բերքատվությունը, վերականգնել հողաշերտը: Ադրբեջանցի պաշտոնյաների այդքան սիրած Իսրայելում ընդհանրապես գյուղատնտեսական նշանակության հող չկա, իսկ գլխավորը՝ ոռոգման ջուր չկա, բայց այնտեղ մրգեր ու բանջարեղեն են աճեցնում և դեռ արտահանում: Բայց, երևի, Ադրբեջանում համարում են, որ ժողովուրդն ինքն իրեն կկերակրի և իշխանությունները ոչինչ չեն անում՝ տափաստանները ճահճացած են, աղակալված, այդ խնդիրները լուծելու համար հսկայական ներդրումներ են հարկավոր, որոնք չկան և առաջիկայում չեն նախատեսվում: Խորամանկում է Գարաևը՝ անբավարար սննդի պատճառը Ղարաբաղը չէ, այլ կոռուպցիան, մինչև արմատները փտած իշխանական համակարգը, որտեղ առանց կաշառքի հնարավոր չէ ոչինչ անել: Ի դեպ, խորհրդային տարիներին էլ Ադրբեջանի բնակիչները լավ չէին սնվում և Հեյդար Ալիևի «լայնորեն քայլում է Ադրբեջանը» հայտնի կարգախոսն իր շարունակությունն ուներ՝ «…Հայաստանի ու Վրաստանի շուկաներով»: Նույնիսկ խաղողագործությունը, որը Հեյդար Ալիևի օրոք քիչ թե շատ զարգացած էր, աստիճանաբար վերանում է: Մարդկանց համար ավելի հեշտ է Ռուսաստան մեկնել, քան հող փորել ու բերքի սպասել, որից կարող են և զրկվել: Իսկ վատագույն դեպքում, բերքը կարող են «նվերի» տեղ խլել պաշտոնյաները: Մինչդեռ, Ադրբեջանում ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչ Ֆուադ Հուսեյնովի ներկայացրած տվյալներով, երկրում մոտ 500 հազար մարդ է տառապում սովից: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը միացել է ծրագրին 2009-ին և ամեն տարի այդ կազմակերպության բյուջե է փոխանցում ընդամենը 100 հազար դոլար:
-
PROFESSOR SEIFALIAN CREATES NOSE AND EAR USING STEM CELLS
MosJan replied to Yervant1's topic in Science and Technology
Bravo !!!bayts kartses menq Qthi kariq chunenq aveli shat Qthi Tsaki kariq unenq or Haskananq te inch a Patahum yev mets akanjneri .. qanzi lselu unakutyun koprtsrel enq .. Menak xosum enq
