Jump to content

ԽՈՒՆԿ Khounk


Arpa

Recommended Posts

ԽՈՒՆԿ, ԽՆԿԻ ԾԱՌ, ԽՆԿԵՆԻ, ԲԱԽՈՒՐ, ԲՈՒԽԱՐ, ԲՈՒԽԱՐԻԿ, ԲՈՒԽԵՐԻԿ, ԾԽԱՆ, ՄԽԱՆ, ԾՈՒԽ, ՄՈՒԽ

In Arabic “khounk/խունկ” is “bakhour/بخور ” and from the same root “boukhar/ بخار " means , smoke, steam գոլորշի, ծուխ/մուխ:

ԽՆԿԻ ԾԱՌ

ըստ Կոմիտասի

 

Մեր դռանը խնկի ծառ,

Գյո'ւլում ջան,

Ձեր դռանը խընկի ծառ,

Գյո'ւլում ջան,

Խնկենին ա բերել բար,

Գյո'ւլում ջան,

Իմ խորոտիկ, պըզտիկ յար,

Գյո'ւլում ջան:

 

Մեր դռանը խնկի ծառ,

Նախշուն բլբուլ վրեն թառ,

Երթար ու գար, շորոր տար,

Սիրուն յարին օրոր տար:

 

Մեր դռանը խնկի ծառ,

Մարջան բլբուլ վրեն թառ.

Գնար ու գար շվին տար,

Անուշ յարի թևին տար:

 

Մեր դռանը խնկի ծառ,

Մարջան բլբուլ վրեն թառ.

Կարմիր խնձոր անել տար,

Ալվան ծաղիկ տանել տար:

 

I still don’t know what Khnki Tsar/Խնկի Ծառ is.

According to this site it is Pistachio tree.

http://www.armeniapedia.org/index.php?titl...%A5%D6%80%D5%A8

eng Pistacia mutica Khnkeni, Pistakeni Btaterev Խնկենի, Պիստակենի Բթատերև

Censer, Բուրվար,Խնկաման

http://josephpatterson.files.wordpress.com...8/07/censer.jpg

Bakhour;

http://farm4.static.flickr.com/3278/245455..._8d8bb8f047.jpg

Ծխան= բուխարիկ, բուխերիկ.

ՆԻՒՂԸ, Մեծարենց

“Դաշտի ճամբու մը վըրան,

կամ ըստորոտը լերան,

ուղեւորին Ժամանման

ըսպասող հիւղն ըլլայի։

Ու գգուանքիս կանչէի

ես ճամբորդներն անԺաման.

ու ճամբուն վրայ մենաւոր,

ու ճամբուն վրայ ոսկեման,

եկւորներուն դիմաւոր՝

ծըխանիս ծուխն ամպէի”

Ծուխ=smoke: Իսկ ինչ է «մուխ»ը=smoke?

Միթէ սա հետեւի ասելակերպին, ինչպէս սեղան/ մեղան, լեզու/ մեզու ?

Այսուհանդերձ, ծխել- մխել, խմել- մմել արգիլուած Է::goof: :P

ՅԳ: Օհան, Արմատականը ինչ կ’ըսէ ԽՈՒՆԿ ի մասին?

Please note- Metsarents and Metsamor :P

Here is Metsarents’ ԾԽԱՆ

http://www.123rf.com/photo_2036881.html

And here , our new and improved Chimneys, Metsamor;

http://www.armeniapedia.org/images/thumb/e...or-DCP_6657.JPG

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Առաջի հեղ, այդպէս է թւում՝ ծուխ-մուխ: Արի՛ հարց անենք Արմատականին.-

 

+ՄՈՒԽ=բնիկ հայ բառ՝ հնդեւրոպական նախալեզուի meuq-, meuqh- կամ smeuq-, smeuqh- արմատի muqh- (կամ smuqh-) ձեւից:

 

*ԽՈՒՆԿ «կնդրուկ» որից խնկել «զմռսել» «զոհել»: Խնկողկուզիկ եւ խնկատերեւ (երկուսն էլ «հագնի, vitex agnus castus»):

 

Քանի որ Խունկ բառի տակ խնկենի կամ խնկի չտեսանք, որոնենք կնդրուկ բառի ստուգաբանման մէջ:

 

ԿՆԴՐՈՒԿ «լիբանոս, մի տեսակ ազնիւ խունկ» ՍԳր «մազտաքէ» Գաղիան. որից կնդրուկ երեւելի «թափանցիկ կնդրուկ»:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Առաջի հեղ, այդպէս է թւում՝ ծուխ-մուխ: Արի՛ հարց անենք Արմատականին.-

===

Վերի իմ «ծուխ մուխը» ը կատակ/ մատակ էր? :goof:

Իմ Արաբերէն “բախուր/ բուխար”, “բուխարիկ/ բուխերիկ/ծխան /մխան” մէջբերումը արժանի է մի այլ նիւթի:

Որքան կարդամ այնքան շուարիմ: Միթէ կարող ենք մի շունչով խօսել?

Ես տեսայ այդ բոլորը բայց սպասեցի որ նրանց գանք մի առ մի:

Johannes-+ՄՈՒԽ=բնիկ հայ բառ՝ հնդեւրոպական նախալեզուի meuq-, meuqh- կամ smeuq-, smeuqh- արմատի muqh- (կամ smuqh-) ձեւից:

Չի մոռանալ Անգլ. “smoke” ը:

Matt.2

[11] And when they were come into the house, they saw the young child with Mary his mother, and fell down, and worshipped him: and when they had opened their treasures, they presented unto him gifts; gold, and frankincense, and myrrh.

11Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօրՄարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը նրան նուէրներ մատուցեցին ոսկի, կնդրուկ եւ զմուռս

Որն է զմուրսը եւ ինչ է կնդրուկ ? Ինչու երկու մոգերը նոյնը մատուցին? Միթէ Հայերէն չգիտէին? :goof:

Արմտականը աւելի շուարք պատճառէ քան բացադրանք, երբ կապէ մէն միւսին: Խմբագրման կարօտ է: Թէ ինչու մենք ունենք «զմուրս» եւ «կնդրուկ»:

Յայտնի է որ զմուրս ը “myrrh” ի Հայերէնն է: Զմրսել, ծուխ ու մուխի ենթարկել “fumigate”, գարշահոտ սենեակ տունը, ինչ որ պատճառաւ “անուշահոտ” ԲՈՅՐ**ով պատել(aroma), տես Արմատական, նաեւ տես բուրուար[բուրվար]), կամ զմրսել, մեռեալը պահպանել “embalm”, ինչպէս Եգիպտացիները անէին “մոմիա/ mummy”.

** (ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՐՏԱՆԻ…..Ու վարդերի ԲՈՅՐԸ վառմանJ

Ես խնայեցի ասել թէ ինչու մի ժամանակ առաջ խունկը միակ միջոց էր ծածկելու այդ օրուան գարշահոտ ողջակէզներու, մեռեալ մարմիններու եւ բազոււմ անլուայ հաւատացեալների «բոյրը» որք հաւաքուէին սեղմ սենեակում, մարմնային գարշահոտանքը:

Գուցէ անկապ, նաեւ տես «համբոյր»:

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Կարող եմ միայն ենթադրել, որ զմուռսի պատրաստութեան մէջ մտնում է խունկ-կնդրուկը:

Զմուռսը մածուցիկ քսուկ է, իսկ խունկը՝ կարծրացած խեժ:

Նաեւ երբ չկար այժմեան բուրաւետ խունկը, մարդիկ տեղական խնկենուց էին օգտւում: Այսինքն՝ պէտք է լինեն զանազան խունկի տեսակներ. ստացած տարբեր խնկաբեր ծառերից:

Առաւօտները մեր փողոցի խանութների տէրերը խունկ են վառում, պարզապէս նրա անուշ հոտի սիրոյն, կամ որպէս աղօթք՝ ծուխ առ Աստուած, մոմ վառելու նման:

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...