Arpa Posted January 1, 2009 Report Share Posted January 1, 2009 (edited) WOW!!! When will I ever know as much Armenian as the likes of Varouzhan???!!! Բարեւ Օհան եւ Նայիրի, ուր եք? Ես այս բառը չէի տեսեր եւ ոչ ալ նրայ իմաստը: Can you see that he is referring to that so called club of intellectuals in Polis, known as "ojakh", where the likes of Komitas and Zohrab were regular denizens"? Եւ տես թէ նա ոգեկոչէ ոմանք որ մասնակից են եղել այդ " օջախին", նման Ռափայել, Մուրադ, Մխիթար եւ Ալիշան: --- ԱԿՈՒԹԸ Դանիէլ Վարուժան Խառն բանաստեղծութիւններ 1912-1915 Ակութին շուրջ, զոր կերտեցին Մեծ Ռափայելն ու մեծ Մուրատ, Եւ արծարծում տուաւ բոցին Մխիթարի ոգին հտատ, Հաւաքուեր են այսօր նորէն Լոյսի ատինքի~ն կաթընկեր, Սիրտը մէկուս միւսին սըրտէն Կ’ըստանայ խանդ ու փայլակներ: Ակութին շուրջ մերթ կը պատմենք Հեքիաթը մեր մանուկ օրուան, Մեր դէմքերուն վրայ աննենգ Ցոլքերն հուրին կը ծըփծըթան: Տուր ձեռքըդ, ընկե~ր. -Մենք ձեռք ձեռքի Շըղթայ կազմենք շուրջը լոյսին Արեգակը մինչեւ ծագի Ձիւներուն վրայ վեհ Մասիսիսն: Տուր ձեռքդ, ընկեր,- յաւերժօրէն Չի շիջանիր ակութը մեր.- Ալիշանին ձեռքը վերէն Միշտ կը թափէ հոն աստըղներ: --- Արմատական: ԱԿՈՒԹ- Կերակուր եփելու վառարան Գաւառականք.- Ջուղայ աքութ, վառարան, (բարեւ Օհան ) օջաղ Յիշւում է իբր խարոյկ… Փամբակ ԱԿՈՒԹ փոքրիկ թոնիր որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ Hi Nairi! ՔՈՒՐՍԻ **դնում:*** ** At the time we did not go deep into “kursi”. Note the structure of the word. Does not it remind us “qurs/ ՉՈՐՍ“, i.e “four legged (chair), չորքոտանի“? Հոմանիշներ ԱԿՈՒԹ- Կրակարան, կրատատեղ, օջախ, վառարան, քուրա, մանղալ: Ռազմական - Լցարան *** http://hyeforum.com/index.php?act=Search&a...ghlite=%2Bchair Edited January 2, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 12, 2009 Report Share Posted January 12, 2009 Բարեւ սիրելի Արփա, Ինձ համար էլ նորագիւտ է ակութ բառը: Տե'ս թէ ինչքա՜ն ենք կտրուել հայրենի երկրից, նրա մշակոյթից: Ինձ թւում է, հեղինակը նկատի ունի Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանը, ուր ուսանել է: At the time we did not go deep into “kursi”. Note the structure of the word. Does not it remind us “qurs/ ՉՈՐՍ“, i.e “four legged (chair), չորքոտանի“? Շատ հետաքրքիր: Արաբագէտ չլինելով, խորհեցի մի հատ պրպտել, եւ ի՜նչ.. Kursi=chair Եթէ քո ասածի մէջ ճշմարտութեան բաժին կայ, ապա սրանց պիտի կցել անգլերէնը, որ նման է հնչում հայերէն չորս-ին: Չորք-չորս-քառ Գալով օջախ-ին: Ինձ անհանգստացնում է գաղթօջախ բառը, կարծես գաղութ-ը բաւարար չլիներ: Ի դէպ, վերջինս, ամբողջովին տալիս է պիտանի իմաստը, ուստի ածանցելով բարդելու կարիք չունի: Թուրքերէն լաւ իմանալով, գիտեմ օջախ բառի այդ լեզուով լինելը: Այլ խօսքով՝ ակամայ յայտնուեցինք Սփիւռքում, բայց կամաւոր թուրքացրինք մեր հանգրուանի անունը: Սա էլ քիչ համարելով, ասում ենք կրթօջախ: Կրթարան, ուսումնարան, դպրոց եւ նման բառերը անտեսելով՝ այստեղ էլ կցում ենք մեր այնքան սիրած օջախը: Մեր միջի թրքականից ու թրքութիւնից չենք կարողանում ազատուել: Չեմ մեղադրում իմ ազգակիցները, քանզի նրանք ընդհանրապէս թուրքերէն չգիտեն: Բայց եթէ իմանային, որ գորշ գայլերն էլ իրենց կազմակերպական բջիջներն անուանում են օջախ (Իւլքիւ օջաղը), կը հրաժարուէի՞ն էս բառից: Quote Link to comment Share on other sites More sharing options...
nairi Posted January 13, 2009 Report Share Posted January 13, 2009 Nice find by Varouzhan. Thanks! My Soviet dictionary doesn't mention the kursi definition. Only that it is a "1. փոքրիկ թոնիր: 2. Կրակ պահելու տեղ, ոջախ:" Their sample sentence to support their definition comes from Avetik Isahakian (not Varouzhan..): «Ծուխը կելներ պալան-պալան ակութներեն ու երդերեն:» I don't know where they got the quotation from. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 15, 2009 Author Report Share Posted January 15, 2009 (edited) Above we saw that akouth /ակութ means a fireplace of sorts. Above we mentioned that sometimes, some of us refer to that gadget as “manghal”.. Is the word a corruption of “mongol”? See Sip at it below. We also forgot to mention that the Dictionary of Synonyms does mention “manghal” and refers us to “krakaran/կրակարան”; ԿՐԱԿԱՐԱՆ -Կրակատեղ, կրակատեղի, կրակտեղ, կրականոց, վառարան, օջախ, ակութ, ծխան, բուխարիկ, քուրա, մաղալ, մանղալ, կրակակալ, կասկարա, կասկարակ, կասկարան, կռտիլէ: (Տես նաեւ “կրակատուն, փուռ”) We also forgot to show pictures. Armenian grill “akouth”/ակութ http://lh6.ggpht.com/jenrebad/SAfhddmFe1I/...00/DSC02925.JPG We also saw that some people call it manghal. Compare. http://www.ararathockey.com/images/manghal.jpg Hibachi http://dclips.fundraw.com/400dir/johnny_au...bachi_grill.gif And, here is Sip the barbeque master, except that his nose is too big for a Mongolian http://www.kidprintables.com/coloring/summ...me/barbeque.gif We saw that t word kouth/ծակութ meant a gathering around a “hibachi”. This will take us to another word that begins with “ak/ակ”, a gathering place of sorts. See "akoumb/ակումբ" next. Edited January 15, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
nairi Posted January 15, 2009 Report Share Posted January 15, 2009 Interesting. I've always tended to associate manghal with barbeque (the thing you put sikh-s/skewers on), kursi with a tonir, and ojax with a fireplace/hearth (often a tonir, but not necessarily). Why would Armenian have that many words for the same thing?? I guess Zoroastrianism really dug its roots in well.. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 23, 2009 Report Share Posted January 23, 2009 ◦-◊-◦ Արփա՛, օջախը ինչո՞ւ սրբութիւն է: Քանզի հին հաւատալիքով, կրակը սրբութիւն է՝ պէտք չէ հանգի: Ամբողջ կենցաղ մը կրնաս առնչել օջախին՝ կերակուր, ընտանեկան հաւաքոյթ, աւանդազրոյց: Հին հայերը, կրակապաշտները չէին կրնար օջախ բառի վերը նշածիս համահունչ բառ մը չունենալ: «Կրակարան» իմաստով շատ բառեր գտանք: Ըստ իս՝ ամէնայարմարը Վարուժանի այս տողերուն մէջն է... Ո՜վ ինձ կու տար Ամանորի հրճուանքն հին, Նաւասարդի մարգարտավար ջինջ առտուն, Սոյրն եղջերաց, վազելն աղուոր եզներուն, Ո՜վ ինձ կու տար հանդարտ ծուխը ծխանին: Ծուխը ծխանին: Ուրեմն՝ ծխանը կրակարանն է, կամ ակութը, որմէ ծուխ կը բարձրանայ: Սովորոյթ է հայոց մէջ, երբեմն, տուն բառի փոխարէն ծուխ ըսել՝ «Այս գիւղը քանի՞ ծուխ է»: Ծխան կամ ծխարան, օջախի նոյն կենցաղային իմաստը պէտք է տայ: Այն տունը որմէ միշտ ծուխ կը բարձրանայ՝ օրհնուած է, սուրբ է, տան մէջ սէր ու միութիւն կայ, տանտէրն ու տանտիկինը հիւրամեծար են, սեղանը միշտ բաց է ուղեւորի ու դրացիի, ծանօթի ու անծանօթի առջեւ: Ա'յս է օջախի կամ ծխանի բարոյական իմաստը: Այնքան մեծ է նշանակութիւնը, որ, անիծողն անգամ ծուխը յիշատակէ՝ «ծուխդ մարի», «մուխդ մարեմ»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 23, 2009 Author Report Share Posted January 23, 2009 (edited) ◦-◊-◦ Արփա՛, օջախը ինչո՞ւ սրբութիւն է: Քանզի հին հաւատալիքով, կրակը սրբութիւն է՝ պէտք չէ հանգի: Ամբողջ կենցաղ մը կրնաս առնչել օջախին՝ կերակուր, ընտանեկան հաւաքոյթ, աւանդազրոյց: Հին հայերը, կրակապաշտները չէին կրնար օջախ բառի վերը նշածիս համահունչ բառ մը չունենալ: «Կրակարան» իմաստով շատ բառեր գտանք: Ըստ իս՝ ամէնայարմարը Վարուժանի այս տողերուն մէջն է... ====== Այնքան մեծ է նշանակութիւնը, որ, անիծողն անգամ ծուխը յիշատակէ՝ «ծուխդ մարի», «մուխդ մարեմ»: http://www.fotosearch.com/WTD005/igf00004/ Լաւ նկատ, նոյնիսկ փորձուիմ եզրակացնել թէ ԾՈՒԽ եւ օջախ նոյն արմատից են: Ես ծանօթ եմ «ծուխդ մարի, մուխդ մարի» անէծքին, նաեւ մի այլ բացականչում որ երբեմն մի այլ լեզուվ արտասանուի, «օջախդ վարի», որ կարելի է մեկնաբաել իրար հակասական իմաստով , «կրակդ վար մնայ, ծուխդ, տունդ շէն մնայ» կամ «տունդ այրի, հրոճարակ դառնայ»: Այո, կղերին տնօրհնէք ը հաճախ կոչուի «ծուխ պտտիլ, շրջիլ»: Edited January 23, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 25, 2009 Author Report Share Posted January 25, 2009 (edited) ◦-◊-◦ Արփա՛, օջախը ինչո՞ւ սրբութիւն է: ==== մարի», «մուխդ մարեմ»: ՄԱՐԱԾ ՕՃԱԽԸ Դանիէլ Վարուժան (ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱՅ) Այս տունին մեջ` որուն շեմին վայրահակ Այսօր կու լա ուռենին, Եռաց զըվարթ կյանք մը թորգոմ գեղջուկի: Ատեն մ'եղան հոն թարմ հարսեր` որ լույսին Հետ արթընցած, վարդենիի պես հագված` Աշխատեցան, կաթ կըրեցին սափորով, Կամ դույլերով հորը ջուրի գընացին: Ատեն մ'անոր դըրան առջև նըստեցավ Ծերուկն, և թո՛ռը ծունկերուն մեջ առած, Պատմեց զըրույցն Արտավազդի, Վահագնի, Անոր հոգվույն տեղալով Վերջին ազնիվ մնացորդը խոնջ օրերուն. Կամ` իրիկվան` տեսավ անցնիլն առջևեն Հարուստ հոտին` զոր իր որդին լեռնեն վար Դեպի փարախ կը քըշեր. Եվ ծեր ռունգերը բացած Ոչխարներուն բուրդին բարկ հոտը ծըծեց` Օրհնելով թիվն ու ընտիր ցեղը անոնց: Ատե՜ն մ'էր ան… Այսօր ոչ ոք այդ տունեն Կ'ելլե կամ ոտքն անոր շեմին կը դընե: Կոտրած դըրան արյան չորցած կաթիլներ, Ներսեն ձայներ ագռավի, Եվ հարատև մլավյուններ Կը լեցընեն գեղջուկին սիրտը դողով, Որ անցնելու վայրկենին այդ փողոցեն Խաչ կը հանե կամ քայլերն իր կ'երագե: Կոտորածի օրեն (երբ գյուղը բոլոր` Կյանքն հանձնելով նենգ գայլին քա՛ն թե մարդուն` Դիմեց դեպի ճերմակ լեռներն հայրենի) Այս բնակարանն այս սև խորհուրդն է հագած, Եվ մեռելի մ'անփակ աչքին հանգունակ Ան` արևուն և կյանքին Եղած է միշտ բաց, նաև միշտ ալ զրկված: Ըմբոստ բաղեղն և ուռենին հեզանազ Կը ծածկեն մուտքն անոր զիրար գըրկելով: Գավիթին մեջ կա բողբոջումը լըռիկ Բաղըրջուկին և թավշանման մամուռին, Որոնց մեջ մերթ կ'երևի Կըտցահարումն աներկյուղ Վառյակներուն դըրացի, մե՛րթ ալ հանկարծ Փախուստն անոնց կարկաչելով դեպի դուրս: Ի՞նչ կ'ապրի հոն, ի՞նչ գաղտնիք Կը մեծնա այդ բնակարանին մեջ խոժոռ. Արդյո՞ք անթաղ դիակներու ոգիներ Հոն կը ժողվին լալու կամ դափ զարնելու, Թե վըհուկներ ճերմակ և թավ հոնքերով Օձ կը կըրթեն կամ կը հյուսեն պատանքներ: Իրիկուն մ'էր – լավ կը հիշեմ – սիրտ ըրի Այդ շեմեն ներս մըտնելու: Գյուղացիները ետևես, գըլխաբաց, Աղոթեցին հուսակտուր, ա՜յնքան Աստված, Անոնց հոգվույն մեջ և հոգվույն ի խընդիր, Սատանային սև պատկերն իր պատկերեն Մեծ և որոշ էր գըծած: Մըթընշաղ մ'այն գավիթին մեջ կը տիրեր, Եվ պատերեն` ուր կը շըրջեր ցողկը մերթ` Բորբոսանքի և շիրմի հոտ մը կ'ելլար. Կը լըսվեին գերաններուն ծերպերեն Ճիչերը սև չըղջիկներուն սըրաթև. Բոլոր դըռներն հոն բաց էին. չէր լըսվեր Հավանոցեն կամ գոմեն Ո՛չ եզներու բարի պոչյունն, և ո՛չ իսկ Բեղուն կըրկռոց մը հավի. Ամբողջ մարագը դատարկ էր, դատարկ էր Մառանը բաց` ուր բուրեցին օր մը մուշկ Սաթ ողկույզներն հայրենական այգիին: Այնտեղ ամեն ինչ տըխուր, Հեգ մնացորդ մ'էր կողոպուտի մը վայրագ: Ո՛չ մեկ սյունի, ո՛չ մեկ անկյան մը ետև Կը տեսնըվեր մարդկային ձև, կամ ապրող Շողյուն մը զույգ բիբերու: Կը լըսվեին ձայները լոկ հարատև Թոնրատունեն` ուր սարսուռով մոտեցա, Ու մըտա ներս... Ո՜վ խեղճ տուն, Լավ էր դու բանտ կամ գերեզման ըլլայիր, Այդ հողդ ոսկոր փըտեցըներ. սյուներուդ Մեջ դագաղներ փորեին. Լավ էր ըզքեզ հորինող մեն մի կրաքար Ծովափներուն փոշի փոշի քայքայվեր, Քան թե կանանչ երդիքիդ տակ ծածկեիր Մարած օճախ, մեռած սիրտ հայ գեղջուկի` Որուն համար կանգնելը հարկ չէ այլ ինչ Բայց թե դամբանն իր և իր հեգ սերունդին. Ավա՜ղ, շինել իր ձեռքերով... Մըտա, հոն: Մեջտեղը տան, ըստվերին տակ այն խոնավ Նըշմարեցի մարդու դիակ մը պառկած,, Կըռնակի վրա, դեմքը ճերմակ կը հառեր Լուսամուտին` ուրկե` երդին վրա բուսած Ճյուղ մ'ոլոռի կարկառուն Մինչև ճակտին կը հասներ. Երիտասարդ կուրծքին վրա Կար վերք մը խոր, և թերաքամ ափին մեջ Դաշույն մը նույն իր արյունեն ժանգոտած. Աչքերը, բաց, միապաղաղ, կարծես դեռ Կը նայեին փախած հոգվույն ետևեն. Եվ թուխ մազերն իր խառնակ, Արյութաթախ, շըրջասփյուռ, Կը մնային պի՛նդ մածանված այն սև գետնին: Ես հոն կանգուն կը խորհիմ` Թե սյունն էր ինք այս հարկին, բո՛ցն օճախին, Որ հաղթվեցավ, որ բիրտ ուժին տակ տեսավ Ծալլըվումն իր գուճերուն. Եվ մընաց ա՛յսպես ահավոր և մինակ` Ըսպասելով ընդունա՜յն Իրեններուն արցունքին, Որոնք իր սև բախտին եղան բախտակից. Մորթըվեցան այրերն, հարսերը բոլոր Հանվեցան լեռն` հոն լալու Ճերմակությունն իրենց մարմնույն լըլկըված. Իսկ ծերուկ հոր հետին մոխիրն արդ գուցե Թոնիրին մեջ դեռ կը սըրսփա ջերմաջերմ. Իսկ իր մարմինն երկա՜ր ատեն անտերունջ, Այսպես առանց շիրմի, առանց աղոթքի, Կը մընա լուռ, և կեսն արդեն խաթարված. Միայն կատուն տիրասեր, Տան գորշ կատուն, նիհար, նոթի, անդադար Կը մըլավե շուրջն անոր, Եվ լի գութվ մը կը սպառնա, կը վանե Չորս դին երամ մ'ագռավներու աղմըկոտ` Որ դիակին ախորժեն` Լուսամուտեն կը մըտնե ներս, ու հավետ Ամայի տան ըստվերին մեջ կը դառնան: Կը խոնարհիմ ես վայրկյան մ'հոն երկյուղած, Հին վըրեժ մ'այդ հին մեռելին վրա կ'երդնում. Հետո առած զայն ուսիս, Աղիողորմ մլավյուններովը կատվին, Կը ճեպեմ դուրս: Դուրսը դեռ Գյուղացիները գըլխաբաց կ'աղոթեն: Edited January 25, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.