Jump to content

ՊՈՊՈԶ


Arpa

Recommended Posts

ՊՈՊՈԶ ՎԵՂԱՐ POPOZ

SAS եւ Օհաննէս, ինչ է ձեր կարծիքը?

Սա բառը չգիտէի , դիպուածավ հանդիպեցի: Դուք գիտէիք?

Թէ ՊՈՊՈԶ նշանակի ՎԵՂԱՐ? Եւ հետեվաբար պոպոզաւոր նշանակի վեղարաւոր իմա կղեր?**

Չգիտեմ որ բառբարով կամ ուր է գործածուել:

Նախ , վեղարերի, վանականի գլխու ծածկոց որ երեւի մեզ եկել է Լատինո- Յունարէն Vel um/Vela rum - ից որ պարզապէս նշանակի ՔՈՂ/ ՎԱՐԱԳՈՅՐ /ԾԱԾԿՈՑ1

Երկար ատեն ինձ առեղծուած է եղել թէ ինչու մի ժողովուրդ մեր կղերներին կոչեն PAPAZ: Անշուշտ կարճ եւ հեշտ մեկնաբանումը պիտի ըլլար PAPA/FATHER/ՀԱՅՐ: Բայց Զ Z վերջնագիրը զիս սբաղեցնել է:

Իսկ հիմա իմ ըղեղը փոթորկի, թէ արդեոք PAPAZ- ը ՊՈՊՈԶ -ի աղավաղում է?

Ուրեմն այդ բոլոր PAPAZIAN- ները պիտի դառնան POPOZIAN/ՊՈՊՈԶԵԱՆ?

**Չի մոռանալ որ ԿՂԵՐ մեզ հասել է cleric/ clergy բառից, կամ visa versa? We will see.

Մէջբերում, ըստ բառարանի պոզ նշանակի եղջիւր, կոտոշ: Ոմանք ասեն թէ մի անիծեալ լէզուի buynuz -ից է առաջ եկել:

 

Link to comment
Share on other sites

Պէտք է իմանալ` եթէ երբէք կայ յունարէնի մէջ քերականօրէն ճիշտ «պապաս-papas» բառ: Պէտք է նաեւ փնտռել, եթէ յունարէնի մէջ կան ուրիշ բառեր, որոնց «աս» վերջածանցը դարձեր է «ազ»: Ինձ թուի, միշտ «ա» ձայնաւորը դառնայ «ո», եւ ոչ հակառակը: Կա՞ն ուրիշ օրինակներ, որտեղ «ո» դառնայ «ա»:

 

 

Բառարանս ասէ, թէ բառը բարբառային է, այսինքն գրաբարը չունի, ուրեմն մեզ մնայ ենթադրել օտար լեզուէ բարբառային հայերէն անցած բառ: Եթէ հայերէն լինէր, կղերական մատենագիրներ հաւանօրէն արձանագրէին:

 

Այլապէս, յարգելի Արփա, ասածդ տրամաբանական կը թուի ինձ, եւ պոզ-ի (կոտոշ) կրկնումը կը լինի պոպոզը, այնպէս որ է. փոխ եւ փոփոխ:

 

Պէտք է իմանալ. հայերէնի ո՞ր բարբառներուն մէջ գոյ է: Ինձ թուի, արեւելեան բարբառներու յատուկ է այս բառը:

 

Ընկոյզի անունը Արցախի տարածքին պոպոկ է: Գուցէ կովկասեան մեռեալ լեզուէ մը անցած է հայերէնի: Թուրքերէնէ -բույնուզ- անցած լինելը. շատ հեռու հաւանական է:

 

Ալթայական լեզուներէ հայերէնի անցած մէկ բառ գիտեմ. պեխ-բեղ-biyikh:

 

Թուրքերէն «բույնուզ» հաւանաբար առաջացած է «բոյնունդան ուզան»-վիզէն երկարած, բառակապակցումէ եւ շատ հեռու է «պոզ» բառէն:

 

 

 

ՀԺԼԲբառարան

Պոպոզ, (բրբ.)

 

  • Սուր ծայր ունեցող, սուր ծայրով վերջացող: Գնացի մարդի, ունեցայ որդի, գդակը պոպոզ, անունը Կիկոս (ՅԹ):
  • Սրածայր գլխարկ (ասւում է նաեւ վեղարի մասին):
Պոպոզաւոր, (բրբ.)

 

  • Սուր ծայր ունեցող, պոպոզ: Պոպոզաւոր գլխարկ:
  • Սրածայր գլխարկ կրող (անձ): Իսկ էն պոպոզաւորն ո՞վ էր, որ քիչ առաջ դուրս եկաւ այստեղից (ՍԶ):
  • (փոխաբերական) Վեղարակիր (վարդապետ, եպիսկոպոս):
Իսկապէս, բառի առաջին իմաստը սրածայր գլխարկն է, այնպէս որ դժուար թէ «հայր» իմաստէ առաջացած լինի:

 

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Բարի օր, Արփա

 

Նայիր այստեղ http://www.etymonline.com/index.php?search...searchmode=none

Pope

O.E. papa, from M.L. papa "bishop, pope" (in classical L., "tutor"), from Gk. papas "patriarch, bishop," originally "father." Applied to bishops of Asia Minor and taken as a title by the Bishop of Alexandria c.250. In Western Church, applied especially to the Bishop of Rome since the time of Leo the Great (440-461) and claimed exclusively by them from 1073. Popemobile, his car, is from 1979. Papal, papacy, later acquisitions in Eng., preserve the original vowel. Popery (1534) was a hostile coinage of the Reformation.

 

Ես գիտեի, որ հայը կղերականներին ասում է պոպոզավորներ: Բայց պոպոզ > փափազի մասին չէի մտածել:

 

Հնրավո՞ր է պոպոՍ > պոպոԶ հնչյունափոխություն: Եթե այո, ապա ռուսերեն պոպ( հավանաբար ծագած հունարեն պոպոս\պապաս ) նշանակում է տերտեր: Հույն պոպոս-ները, որ կրել են բրգաձև գլխանոցներ, հայերենում կորցնելով իրենց շնչավորությունը, հնչյունափոխվել են անշունչ պոպոզ-ների: :)

 

Նշեմ նաև, որ ռուսերեն պոպԱ նշանակում է ... տուտուզ-հետույք: :)

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...