Arpa Posted October 19, 2014 Report Share Posted October 19, 2014 (edited) Կողմնորոշվելու համար նշենք միայն, որ այդ անունը հիշատակվում է XVIII դ. սկսած, իսկ միջնադարում բնակավայրն անվանվել է Պղնձահանքեր Այս քաղաքանվան անհեթեթությունն իր ողջ «հմայքով» ներկայացնելու համար, կարծում ենք, բավական է միայն բառարանային բացատրությունը մեջբերել. «Ախթալա թուրքերեն նշանակում է «սպիտակ բացատ» («աղ+թալա»): --- Above we read that the town was originally known asՊղնձահանքեր-Copper Mines, until after the 18th C when it was absurdly renamed, turkified to agh-tala,, White Plains based on the field of White Stones. I cannot find the furkish word tala to mean field, unless they mean taRla.. ==== ԱԽԹԱԼԱ ՔԱՂԱՔ: Այս քաղաքանվան անհեթեթությունն իր ողջ «հմայքով» ներկայացնելու համար, կարծում ենք, բավական է միայն բառարանային բացատրությունը մեջբերել. «Ախթալա թուրքերեն նշանակում է «սպիտակ բացատ» («աղ+թալա»): Այսպես է ստուգաբանվում որպես թե տեղի հանքաքարի սպիտակության պատճառով»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Անիմաստ է ստացած տպավորությունը խորացնել, պետք է պարզապես առաջացած մեծ բիծը մաքրել: Կողմնորոշվելու համար նշենք միայն, որ այդ անունը հիշատակվում է XVIII դ. սկսած, իսկ միջնադարում բնակավայրն անվանվել է Պղնձահանքեր: Ինքներս մեզ հաշիվ տանք` անհիշելի ժամանակներից այստեղ հայն է ապրել, այն Մեծ Հայքի բդեշխության, Բագրատունիների թագավորության, Զաքարյանների իշխանապետության ամուր հենակետերից մեկն է եղել, այստեղ հայկական ամրոց ու եկեղեցի է կառուցվել, հայ վանականը հունարենից թարգմանություններ է կատարել ու ստորագրել` Սիմեոն Պղնձահանեցի, որ հիմա շարունակենք բնակավայրը թուրքերե՞ն կոչել, անունը քարտեզի վրա ի լուր աշխարհի թուրքաբա՞ր գրել: Ո՞ւմ ամոթանք տանք դրա համար` թուրքերի՞ն, որ թուրքացրել են անունը, թե՞ մեզ, որ շարունակում ենք հնչեցնել ու բազմացնել թուրքացրածը: Մենք նրանցից հայրենի՞ք ենք պաշտպանում, թե՞ առանձին մի խնամքով նրանց հետքերն ենք պահպանում մեր հողի վրա: Անհապաղ եւ առանց երկմտանքի հարկ է վերանվանել հայկական բնակավայրը, վերականգնել Պղնձահանք կամ Պղնձահանքեր (որ տարբերակը հարմար կգտնենք) անունը Edited October 19, 2014 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted October 19, 2014 Report Share Posted October 19, 2014 (edited) Even more disturbing is the name of Alaverdi-allah-verdi, allah-given. whose allah allahuakbar akhbar gave what?? ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔ: Ալլահվերդի) գյուղի անունը վկայում է, որ հիմնադիրը եղել է իրեն սպանությամբ պղծած եւ արյան վրեժից խույս տալու համար այստեղ փախած ոմն Ալլահվերդի ---- Ալավերդի է կոչվել 17-րդ դ. բորչալու կոչված քոչվոր ցեղի ցեղապետներից մեկի` Ալլահվերդու անունով» (տե՛ս Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան):Here is another look of the name Alaverdi http://hy.wikipedia.org/wiki/Ալավերդի It was originally known as ALVERD, meaning Red Stone (probably named so for the Red Copper colored stones.) Ալավերդին հնուց հայտնի է որպես Ալվերդ, որը բառացի նշանակում է կարմիր քար։ Այս անվանման ստուգաբանությունը հաստատվում է Ալավերդու մոտակայքում գտնվող կարմիր քարի հանքով, ինպես նաև դեռևս մ.թ.ա 2-րդ հազարամյակից շահագործվող պղնձի հանքերի առկայությամբ, որոնց երևակումները նույպես ունեն կարմիր երանգ։[/b] 17-րդ դարում տարածաշրջան ներխուժած բորչալու թուրքական ցեղերը բնակավայրի անվանումը աղավաղեցին՝ կոչելով այն Ալլահվերդի։ ԽՍՀՄ տարիներին պաշտոնապես քաղաքը ստացավ Ալավերդի անունը։ Edited October 19, 2014 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.