Khnko Aper Latest Topics
Atabek Xnkoyan -= Biography
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԵԱՆ
(1875 – 1935)
Աթաբեյ Խնկոեանը ծնւել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գիւղում 1875 թւին: Գրագիտութիւն սովորել իրենց գիւղի տիրացուի մօտ, յետոյ անցել Ալեքսանդրապոլ (ներկայիս՝ Գիւմրի, նախքան դա Լենինական), ուր յաջողութեամբ լրացնելով ուսման միջին ընթացքը, նւիրւել է ուսուցչութեան:
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: Նրա այդ շրջանում գրած ոտանաւորները լոյս տեսան 1890 թւին: Աշխատակցում էր նաև «Աղբիւր մանկական ամսագրին»: Խնկոեանը դարձաւ նրա ամենամօտիկ աշխատակիցը:
Ղազարոս Աղայեանից և Յովհաննէս Թումանեանից յետոյ, Խնկոյեանը հարարւում է մեր մանկական լաւագոյն գրողներից մէկը: Նրա մանկական սիրուն ոտանաւորներից են՝ «Գիրք», «Այգի», «Լուսին», «Ծիծեռնակին», «Գարուն», «Մեղու», «Ձմեռ պապի», և այլն: Չափածոյ գրւածքներից են՝ «Աղւէսն ու Արջը», «Ցորնատէրն ու Ջաղացպանը», «Գիւղացին ու Արջը», և այլն: Իսկ արձակներից՝ «Խուլի այծերը», «Իմ բալիկը» «Գալոյի Աղւէսը», և այլն:
Սակայն Խնկոյեանը մեր գրականութեան մէջ աւելի յայտնի է որպէս տաղանդաւոր առակագիր: Բազմաթիւ են նրա մէկը միւսից աւելի սուր խայթող ու խորիմաստ առակները:
Ինքնուոյն գրւածքներից բացի ունի և փոխադրութիւններ՝ մեծ մասամբ ռուս հռչակաւոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ «Կարիճն ու գորտը», «Ճպուռն ու մրջիւնը», «Մկների ժողովը», «Վատ ընկեր», «Կկուն ու աքլորը», «Գայլն ու գառը», «Աղւէսն ու խաղողը», և այլն:
Խնկոյեանը մեռել է 1935 թւին Երևանում:
Tertern U Ir Baldi Tsaran
ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԻՐ ԲԱԼԴԻ ԾԱՌԱՆ
Ա. Ս. ՊՈՒՇԿԻՆ
թարգ. ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
Մի ժլատ տերտեր,
Հարուստ, տնատեր,
Վաղ գնաց շուկա,
Որ գործը հոգա,
Ետ դառնա տուն գա:
Էդ տեր ժլատին
Պատահեց Բալդին,
Ասավ. «Օրհնիր տե´ր,
Ի՞նչ կուզես տերտեր».
-Կուզեմ մի ծառա,
Շատ բան իմանա,
Ապրի չոր հացով
Լինի խոհարար,
Ձիապահ, դորւգար.
Շատ էժան վարձով:
«Ա´ տեր, ինձ վարձիր,
Կուզես քար բարձիր,
Մի կլոր տարի
Ինձ տանդ պհի.
Թե´ ուտիս, թե պաս,
Տուր ինձ լոկ սպաս,
Ու տարվա վերջին
Քո տանը միջին
Թող միջամատով
Երեք հատ կտտոց
Տամ քո ճակատով,
Ահա իմ վարձը,
Վերջացա՞վ հարցը»:
Տերտերը խորհեց,
Ճակատը քորեց.
Կտտոցները իրա մեջ
Բան չըհաշվեց, ասավ՝ հե´չ.
Կըտտոց էլ կա, կըտտոց էլ,
Եվ մոացվեն գուցե էլ:
Համաձայնեց պայմանին
Եվ տուն բերեց ծառային:
Ինչպես ցույց տվավ փորձը,
Բալդին գիտեր իր գործը,
Արի էր մարդը,
Վարում էր արտը,
Պահում էր նա ձին,
Հասնում էր հնձին,
Նա քիչ էր քնում,
Շուտ էր վեր կենում,
Շուկա էր գնում,
Տան պաշար առնում,
Տանը ջուր կրում,
Օջախը վառում,
Վրան ձու խաշում,
Խաշում ու կճպում,
Երբեք չեր վիճում:
Հիացել էր իրիցկինը,
Վրան ցավում էր աղջիկը,
«Հայրիկ» կանչում տան փոքրիկը,
Որ նստում էր Բալդու գիրկը.
Տերտերը միայն
Չեր սիրում նրան,
Երբ հիշում էր Բալդու մատը՝
Ճըքճըքում էր ծեր ճակատը:
Տարին անցնում էր օրեցօր,
Իս տերտերը, մտամոլոր,
Ո´չ ուտում էր, ո´չ էլ խմում,
Տարվա վերջին էր սպասում:
Ահա մի օր
Խեղճ ու մոլոր
Էն քահանան
Իրիցկնկան
Խոստովանեց
Ամեն մի բան.
Իրիցկինը՝ «Ես թույլ չեմ տա,
Ա´ տեր, բալդին ճակատիդ տա,
Ե´կ դիր նրան այնպես գործի,
Որ նա իրա ուժը փորձի,
Էն գործն անել չկարենա
Ու ամոթով դատարկ գնա»:
Ուրախացավ էն տերտերը.
Իսկույն ևեթ-հենց նույն օրը
Ասավ. «Բալդի, սատանեքը
Դեռ չեն տվել տնօրհնեքը,
Գնա-ուզիր ապառիկս,
Երեկ տարեն առնելիքս»:
Բալդին մի հեզ
Ծառայի պես,
Կեսը կամա,
Կեսն ակամա
Ելավ գնաց ծովի քովը,
Թոկն ոլորեց, կԿախեց ծովը,
Խիստ փոթորիկ ծովում հանեց,
Ափը ափին տվեց խառնեց:
Մի քիչ հետո, հանկարծ-ահա,
Ծովից ելավ մի սատանա.
-Ի՞նչ ես ուզում, Բալդի´, մեզնից,
Թոկդ քաշիր, հանիր ծովից:
-Չէ´, ձեր ծովը ես կխառնեմ
Ու բոլորիդ դուրս կհանեմ,
Ձեր վրայի ապառիկը,
Իմ տերտերի առնելիքը
Էսպես երկար երեք տարի
Ինչո՞ւ համար դուք չեք բերել:
-Հերիք խառնես ծովը, Բալդի´,
Ձեռքիդ թոկը խնդրեմ վայր դի.
Շուտով կտանք մենք քո հարկը,
Էսա կըգայ իմ թոռնիկը,
Գնաց պապը. եկավ թոռը,
Եկավ տվավ գլխին զոռը,
Մլավելով ինչպես կատուն.
-Բարև քեզի,-ասավ Բալդուն,-
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քո ուզաածը,
Էս ի՞նչ հարկ է,
Էս ի՞նչ լուր է.
Մեզ չարերիս
Ի՜նչ տխուր է,
Հեչ լսած կա՞ գոնե մեկը՝
Հարկ վճարեն սատանեքը,
Է´, ինչ անենք, կուզես՝ կտանք,
Բայց մի պայման չըմոռանանք.
Մինչև ժողվի պապս հարկը,
Բերի լցնի կաշե պարկը,
Արի վազենք մենք միասին
Ծովի շուրջը. ճամփի կեսին
Ով որ հոգնի ու ետ ընկնի,
Թող նա ոսկու պարկը տանի:
Մի հռհռաց էդտեղ Բալդին՝
Ծաղրի տալով չարի ճուտին.
«Դու ո՞վ ես որ, ա:յ անհեթեթ,
Բալդին վաղի քեզ պեսի հետ.
Քիչ սպասի´ թող լըղպորը,
Գնամ բերեմ իմ եղբօրը«:
Բալդին անտառ գնաց արագ,
Բռնեց երկու հատ նապաստակ,
Եվ գցելով նրանց պարկը՝
Դարձավ եկավ ծովի ափը.
Հանեց մեկին պարկի միջից
Ու, բռնելով ջուխտ ականջից,
Ասավ չարին. «Վախկո´տ ճուտիկ,
խոսքիդ տե´րն ես՝ արի մոտիկ.
Առաջ վազիր դեռ եղբորս հետ.
Ի՞նչ ես նայում վրան խեթ-խեթ.
Դե´հ, մեկ, երկուս, երեք՝ վազեք,
Դուք իրարի լավ կըսազեք»:
Ու վազեցին, նապաստակը
Փախավ անտառ, մտավ ծակը.
Իսկ սատանեն տնկաց դունչը՝
Շրջան տալով ծովի շուրջը,
Քրտնաթաթախ և վազեվազ,
Շունչը կտրած և հազիվհազ,
Քարին տալով իր մի ոտը՝
Իրան գցեց Բալդու մոտը:
Եվ ի՜նչ տեսավ էն լղպորը-
Բալդին շոյում էր եղբորը.
«Ապրի´, ապրի´, իմ մոր բալես,
Խիստ հոգնել է զիլ վազելեն»:
Սատանան էլ, փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Ասավ. «Գնամ բերե հարկը,
Որ լցրել է պապս պարկը»:
Գնաց թոռը պատմեց պապին,
Թե հաղթվեց ծովի ափին:
Բալդին նորից
Թոկն ոլորեց.
Կախեց ծովից,
Խիստ փթորկից,
Ձայներ եկան
Ծովի տակից:
Մի այլ հնարք գտավ պապը
Եվ ուղարկեց թոռին ափը.
Թոռը եկավ, ասավ Բալդուն,
«Հերիք խառնես մեր ծովը դուն,
Էս ի՞նչ կարգ է
Էս ի՞նչ վարք է,
Քո ուզածը
Էս ի՞նչ հարկ է.
Էս ի՞նչ լուր է,
Ի՜նչ տխուր է:
Իմացած կա գոնե մեկը-
Հարկ վճարեն սատանեքը.
Է´,որ կուզես մենք էլ կտանք,
Բայց մի պայման չըմոռանանք:
Մեզնից հեռու գետնի վրա,
Որտեղ կուզես նշան արա.
Ձեռքիս փայտը ով մեզանից
Դեն շպրտի էն նշանից,
Թող նա տանի ոսկու պարկը՝
Երեք տարե ժողված հարկը:
Հը´, լռվեցա՞ր:
Տե´ս, վախեցար,
Թևդ ջարդի,
Վախկո´տ Բալդի»:
«Հա, վախեցա՝ թևս ջարդի,
Հլա՜ լեզվին էս լակոտի,
Հլա՜ մտիկ պուճուր շանը:
Ա/յ, էն ամպն է իմ նշանը,
Փայտդ էնտեղ ես կնետեմ,
Այնուհետև ես ձեզ գիտեմ»...
Սատանեն էր, փոքրիկ ճուտը,
Փորին տալոր երկար տուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Եվ եղածը ծովի ափին,
Նա կցկտուր պատմեց պապին:
Բալդին նորից
Թոկն ոլորեց
Կախեց ծովից,
խիստ փոթորկից
Ձայներ եկան
Խոր հատակից:
Դարձյալ եկավ էն լզպորը.
«Այ անիծվի էս մեր օրը.
Բալդի´, ունեմ և մի նոր բան»...
«Սո´ւս կաթնակե´ր, չքոտ, անբան,
Հերթը իմն է,-ասավ Բալդին
Էն աներես չարի ճուտին».-
Տեսնո՞ւմ ես դու՝ էն մատակ ձին,
Արածում է ջոկ առանձին.
Եթե նրան բարձրացնես,
Ձեռքերով վերստ տանես,
Ձեզ կբաշխեմ էդ ձեր հարկը,
Դատարկ կերթամ մեր աշխարքը»:
Սատանեն էր, էդ խոսքի հետ
Հասավ ձիուն, իսկույն ևեթ
Առավ նրան իր ձեռքերին,
Զոռը տալով ջուխտ ծնկներին:
Բայց երկու քայլ դեռ չփոխած,
Փռվեց գետնին, սաստիկ դողաց.
«Է´յ դու խարդախ չար սատանա,
Վրադ հոգոց ո՞վ կկարդա,
Վե´ր կաց, վե´ր կաց, չարի ճուտիկ,
Աչքերդ բաց ու ինձ մտիկ:
Դու չտարար ձին ձեռնրով,
Ես կտանեմ էս ոտներով»-
Ասավ Բալդին ու ձին հեծավ,
Ոտների մեջ նրան առավ,
Մի վերստ տեղը իսկույն անցավ,
Փոշին ելավ դուման դարձավ:
Էստեղ դարձյալ չարի ճուտը,
Չըհասկանալով Բալդու սուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Իր տեսածը ծովի ափին
Նա կըցկըտուր պատմեց պապին:
Բալդին նորից
Թոկն ոլորեց,
Կախեց ծովից,
Խիստ փոթորկից
Ձայներ եկան
Խոր հատակից.
Հընարք չկար, սատանեքը
Հավաքեցին իրենց հարկը,
Շալկած բերին Բալդու մոտը,
Մեղա գալով ընկան ոտը.
«Առ ուզածդ գնա,-ասին,-
Միայն հանգիստ տուր մեր դասին»:
Բալդին եկավ տնքտնքալով,
Ոսկին մեջքին զընգզընգալով:
«Վա՜յ իմ օրին»-տերտերն ասավ,
Թռավ տեղից, տեղ չըգտավ,
Կնկա փեշի տակը մտավ.
Բալդին նրան փեշի տակից
Քաշեց հանեց՝ բռնած միրքից.
Ասավ. «Բերի ես քո գանրը:
Տարվա վերջբ է տուր իմ վարձը»:
Էն տեր ժլատը
Բռնեց ճակատը,
Բալդին մի հետ կտտացրեց,
Նրան օճոռքը թռցրեց.
Մի անգամ էլ կտտացրեց՝
Լեզուն բերնու լռեցրեց.
Վերջն էլ որ չըկտտացրե՜ց՝
Խեղճ տերտերին գըժվացրեց:
«Ժլատ ծերուկ էս քեզ մի դաս,
Էժանության էլ ման չըգաս»: -
Ասավ Բալդին ուրախ-ուրախ,
Ելավ գնաց անվարձ, անհախ:.
Mkneri Joghov'
ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ
(Դասական Ուղղագրութեամբ)
ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
(ԽՆԿՈՅ ԱԽՊէՐ)
Սով էր, սով էր մկստան,
Կատւի ձեռքից լկստան
Գզիրն ընկաւ դռնէդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատւէն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գիւղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խօսեց իր հերթին,
-Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտէր ծերուկ եմ,
Բայց պատւաւոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անօթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տայ, խաղ անի,
Ուտի, քէֆը չաղ անի,
Էսպէս զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թէ ազնիւ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մէջը զնգոց.
Կատւի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրօրայ,
Որ ինչքան էլ շօրօրայ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալօ դո´ւ:
-Ալօ՞ն տանի:
-Բալօ դո´ւ:
-Բալօ՞ն կախէ:
-Չստօ, դո´ւ:
-Չստօն կաղ է:
-Մստօ, դո´ւ:
-Մստօն կարճ է:
-Փստօ, դո´ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբօ, դո´ւ:
-Ես տկար եմ:
-Չամբօ, դո´ւ:
-Ասենք տարայ,
Բա որ կատուն գայ ինձ վրա՞յ:
-Բտօն, Խտօն թող մէկից
Բռնեն կատւի քամակից:
-Ի՞նչ է խօսում չոր գանգը,
Լաւ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտօ, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
-Լռի´, յանդուգն
Կոտորւե´ք դուք,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
ԱՂՒԷՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ
(Դասական Ուղղագրութեամբ)
Աթաբէկ Խնկոյեան
Հին առակ է
Աղւէսի դունչը խաղողին չհասաւ
Ասաց՝ պակ է:
Սուած աղւէս,
Մտնի պարտէզ,
Տեսնի խաղող,
Ա՜խ ... արևկող
Յակինթ ճիթեր
Վարից կախ, կախ,
Ա՜յ թէ կուտէր.
Աչքն էր տեսնում,
Դունչ չէր հասնում:
Էսես պուպուզ,
Էնտեղ պուպուզ,
Էս վազի տակ, էն վազի մօտ,
Վերջն՝ աչքէ տիս, բերնէ կարօտ,
Խիստ սրտնեղած
Ելաւ գնաց
Պարտէզից դուրս
Հետն ասելով.
-Մի խօսքով,
Լաւ է տեսքով...
Բայց խակ է, կանաչ է,
Ուտելու բան  չէ,
Բերան տաս
Ատամհարիք
Կստանաս:
gayl'n u Gar'
Գայլն Ու Գառը
Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վեըեւը,
Խոսքին տալով էս ձեւը.
- Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն.
Ա՜յ, դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես.
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ
Կտրի շունչդ:
- Մի՛ բարկանար, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում որ ...
- Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,
Էդ էլ չլինի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ, նույն օրը,
Հայհոյեցիր իմ հորը:
- Մի տարեկան դեռ չկամ ...
- Է՛հ, եղբայրդ էր, անզգամ:
- Ես մի ծին եմ, մինուճար:
- Խնամիդ էր անպատճառ,
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից:
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր շների,
Հովիվների
Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ:
Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ, թռավ
Անտառը:
Էստեղ ինչն է գլխավոր:
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավոր:
Lusin
Լուսին
Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:
Bklik - Dzknik
Բկլիկ-Ձկնիկ
Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թող արա.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչեւ անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին
Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը: