Jump to content


Photo
- - - - -

Սիպիլ


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 17 February 2012 - 04:40 PM

Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), (21.10.1863, Կ.Պոլիս–19.7.1934, Կ.Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։

1879–ին ավարտել է Կ.Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ.Պոլիսի վարժարաններում։ Գրական–հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898–ին Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե.Տեմիրճիպաշյանին, Ռ.Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ.Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադրի հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական–մշակույթային կյանքին։

Գրական շրջանակներին Սիպիլը հայտնի է դարձել 1880–ական թթ. վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրատարակված չափածո և արձակ գործերով։ 1891–ին տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, իսկ 1902–ին՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Յոլքեր»–ը։ Սիպիլը երգել է սեր, հայրենիք, ընդանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկական մտածողության հետ։ Այս հիման վրա էլ նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույէ։ Սիպիլի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Սիպիլը գրել է նաև մանկավարժական–մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի»(1879) դասագիրքը, որը Հ.Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակել է «Թանգարան հատընտիր հատվածներու» ընթերցարանների հետ։

http://hy.wikipedia....wiki/ŐŤŐ«ŐşŐ«Ő¬

#2 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 17 February 2012 - 04:42 PM

ՄԻ՛ ԸՍԷՔ

. Մի՛ ըսէք ինձ թէ բարութիւնն է կեղծիք,
Թէ ժըպիտը կնճիռ մըն է սնգուրուած,
Թէ ոչինչ կայ ազնիւ, ոչինչ գեղեցիկ,
Թէ պատրանք են սէրը, ծաղիկն ու քերթուած:

. Մի՛ ըսէք ինձ թոյն է բուրումը գարնան.
Ախտի սերմեր ջուրերն ունին խաժ ակին.
Թէ լուսագեղ ցօղերն ամպրոպ կը դառնան.
Եզերքն է լոկ մեղրը՝ կեանքի բաժակին:

. Ո՜հ, մի՛ ըսէք շրթունքները կը ստեն,
Երբ զեղուն հըրայրքներ, գութ ու գորով.
Թէ յոյզն ու խանդ չեն ցայտեր միշտ մեր սրտէն.
Թէ կայծեր են անոնք մտքի մ’անխըռով:

. Ո՜հ, մի՛ ըսէք նայուածքները բոցավառ
Չոր քարեր են, սուտակ, զմրուխտ կամ ոբալ,
Որոնք օծուած սուտի փայլովը բուրվառ՝
Գիտեն տրտմիլ, ըզմայլիլ, լալ ու ողբալ:

. Ո՜հ, մի՛ըսէք թէ ձայները կը խաբեն
Իրենց անկեղծ հնչիւններովը ծալ ծալ.
Մի՛ ըսթափէք սիրտս իր անուշ տագնապէն.
Թողէ'ք ինծի երազներովս պանծալ:

. Մի՛ ըսէք ինձ թէ մարդիկ չեն անձնըւէր,
Թէ շահերով ըստոր լեցուն է աշխարհ,
Եւ ուխտերը, երդումները օդնի վեր
Կը փարատին, ինչպէս թերթեր հողմավար:

. Մի՛ մի՛ ըսէք խաւար է ծայրը կեանքին.
Անմահութեան յոյսն աղուոր տենդ մ’է փարթամ,
Թէ հող, մոխիր պիտի դառնայ մեր հոգին...:
Ո՜հ, թողէ՛ք ցընորքներուս հաւատամ:

Պերա, 16 Սեպտ. 1913



Բառամեկնում
-Սնգոյր «երեսը ներկելու կարմիր ներկ, շպար»:
-Զեղուն (< զհեղուն) «լիուլի»:

#3 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 17 February 2012 - 04:49 PM

ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ

Դո՛ւն, առաջին վանկ շրթունքիս, առաջին ձայն իմ հոգւոյս,
Նախկին հնչիւն իմ մանկական լեզուիս հեզ,
Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս, իղձս ու յոյս,
Իմ մայրենի քաղցրի՜կ բարբառ, ողջո՜յն քեզ:

Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,
Զուրկ մնացի ընտանիքէս, տընակէս.
Այլ քու կարօտդ անդարման ցաւն եղաւ սրտիս կարեվեր,
Ո՜վ իմ լեզուս, ամէն իղձ զո՜հ ըլլայ քեզ:

Զարմանահրաշ վըսեմ թարգման դուն սրբութեանց անմատոյց,
Դուն արձագանք Հայ անցեալին, կեանքին վէս,
Տիտաններու, քերթողներու անմահ փառքին ապացոյց,
Ո՜վ վեհ բարբառ իմ հայրերուս, պատի՛ւ քեզ:

Ալեծաղիկ կատարներու անմահ զաւակ դարաւոր,
Ծոցէդ անշէջ ճառագայթներ կը ժայթքես,
Մշտափթիթ գարուն մ՚անանց կը պըսակէ դէմքդ աղուոր,
Անզուգական, քնքուշ լեզուս, համբո՜յր քեզ:

Դուն Մեսրոպին ու Սահակին շունչին թրթռումը ոսկի,
Որ հայրենի յուշերն անդուլ կ՚եղերգես.
Իր պաշտելի աւանդութեանց, նշխարներուն սուրբ ըսկիհ,
Ով աննման չքնաղ լեզու, բուրվա՜ռ քեզ:

Ծով ծիածան որ կը գըլես լայն կոհակներդ այգաբեր,
Մերթ գոհարներ ծաւալելով, մերթ բեհէզ.
Մերթ սաղմոսներ ծփծփալով, մերթ վէպեր,
Ո՜Վ Հայ լեզուս իմ պաշտելի, ողջո՜յն քեզ:

Դուն թրթռացիր անտառներու սօսիներուն տակ ըստէպ,
Հայ աշուղին քնարին պարծանք եղար վէս.
Հիմա կ՚երգես զաւակներուդ նժդեհ կեանքը երաշխէպ,
Քերթողներու անմահ բարբառ, բիւ՜ր փառք քեզ:

Օրհնեա՜լ ըլլան մեր հայրերը, որոնք թէեւ ցիր ու ցան,
Մութ օրերուն՝ մոլորած չոր շիւղին պէս,
Մոռցան իրենց տունն ու տեղը, զաւակներնին ուրացան,
Իրենց անձն ալ, բայց չըմոռցան երբեք քեզ:

Քու բառերէդ՝ արեւէն վառ ու բիւրեղէն վճիտ
Իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց մշտակէզ,
Հուր ծարաւը անհունութեան, բարւոյն, մեծին ճըշմարիտ.
Ո՜վ մանկութեանս ազնիւ լեզուն, կ՚օրհնե՛մ քեզ:

Օրհնեա՜լ ըլլան մեր մայրերը, որոնք զքեզ սնուցին
Իրենց շունչովն ու աղօթքով սրտակէզ,
Խարխուլ, փլած կտուրին տակ, կարօտ՝ պատառ հացին,
Գուրգուրանքո՜վ պահպանեցին միշտ ըզքեզ:

Թող որ ե՛ս ալ, յետին զաւակն հայրենիքիս իմ թշուառ,
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակէզ՝
Միշտ տառապած, երբեք շիջած սրտէս կայծ մը խանդավառ,
Հոգւով պաշտեմ ու քնարովս օրհնեմ քեզ:


Զապէլ Ասատուր (Սիպիլ)

#4 ED

ED

    Քեռի

  • Nobility
  • 5,959 posts
  • Gender:Male
  • Location:Los Angeles
  • Interests:Music, traveling, Salvador Dali, Tolstoy, Sevak, Charents
    wine, sushi and lots lots more

Posted 17 February 2012 - 05:46 PM

bravo Anet jan. :)




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users