Victoria’s Secret-ի մոդելը հրաժարվել է իր աշխատաքից հանուն Քրիստոսի
Ամերիկացի մոդել Քայլի Բիսուտին որոշել է դադարեցնել իր աշխատանքը ներքնազգեստների արտադրության Victoria’s Secret ապրանքանիշի համար, քանի որ որոշել է իրեն նվիրել քրիստոնեությանը:
Թխահեր մոդելին Victoria’s Secret-ն իր ցուցադրությունների համար ընտրել էր 10 000 հավակնորդուհիների միջից 2009թ.-ին:
«Ես ուղղակի Աստծուն, ու իմ մարմինը հարգելու հետևորդ եմ դրաձել: Ես ուզում եմ օրինակ ծառայել այլ կանանց համար, ովքեր ինձ են նայում», - Good Morning America հեռուստաշոուի ժամանակ իր որոշումը բացատրել է մոդելը:
21-ամյա Բիսուտին հայտնել է, որ ինքը որպես մոդել հանդես կգա այն ապրանքանիշերի համար, որոնք իրեն իբրև սեքս սիմվոլ չեն ներկայացնի:
«Քանի դեռ ես կզգամ, որ իմ մարմինը չի օգտագործվում սեքս վաճառելու համար, ես ինձ լավ կզգամ որպես մոդել հանդես գալով, այդ թվում` լողազգեստների մոդել»,- հավելել է Բիսուտին:
Մոդելը նշել է, որ իր որոշման համար էական է եղել նաև իր ամուսնությունը, չնայած որ ամուսինը չի խոչընդոտում իր աշխատանքին:
Tert.am












