MosJan Posted February 3, 2012 Report Share Posted February 3, 2012 http://hetq.am/arm/news/10084/surb-sargsi-toni-mijocarumneri-zhamanakacuyc.html Սուրբ Սարգսի տոնի միջոցառումների ժամանակացույց 11:55, 3 փետրվարի, 2012Ս. Սարգսի տոնախմբություն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Փետրվարի 4-ին` ժ. 15.30-ին, Արարատյան Հայրապետական թեմը սիրով հրավիրում է «Սիրահարների այգի»` մասնակցելու աննախադեպ տոնախմբության: Տեղի կունենա համերգային ծրագիր, ներկա կլինի Ս. Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը` նվերներով և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: Այլ տոնական միջոցառումների ժամանակացույց. Փետրվարի 1-ին և 2-ին տոնական միջոցառումներ Երևանի զորամասերում` երգչախմբերի, պարախմբերի, թատերախմբերի մասնակցությամբ: Փետրվարի 3-ին` ժ. 16.00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ տեղի կունենա տոնական միջոցառում: Ներկաներին կբաժանվեն նվերներ և բացիկներ: ժ. 15.00-ին` Նոր Նորքի թաղապետարանի հարակից պուրակում կկազմակերպվի տոնական միջոցառում, որից հետո մասնակիցները խաչերթով Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի կգնան, որտեղ օրհնության կարգից հետո ևս տեղի կունենա տոնական համերգ: Փետրվարի 4-ին` ժ. 11.00-ին, Ս. Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, և տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ (եկեղեցիները բաց կլինեն մինչև ուշ երեկո): Ժ. 13.00-ին`ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հասցե`Աբովյան 13: Ժ. 14.00-ին` ցուցահանդես Ազգային ակադեմիայի պատկերասրահում: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հասցե` Բաղրամյան 24: Սուրբ Սարգիս Զորավար Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 4-ին: Ս. Սարգիսն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեություն: Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսն աստվածային հայտնությամբ հրաման է ստանում հեռանալ կայսրության սահմաններից: Իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստան՝ Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Սարգսին և նրան նշանակում զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը ընդունում են քրիստոնեությունը: Սակայն Շապուհը Սարգսից պահանջում է պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարը մերժում է նրան և կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին` Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է և գլխատվում, որից հետո նրա մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսի հավատարիմ 14 զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Առաջավորաց պահք Ս. Սարգսի տոնին համընկնում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված տարվա առաջին` Առաջավորաց պահքը (այս տարի հունվարի 30-ից փետրվարի 3-ը ներառյալ): Ինչպես ավանդում է պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին նախքան մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայի հետ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլև, ինչպես պահանջում է Աստծո կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր գործած մեղքերի համար: Ս. Սարգիսը` երիտասարդների և սիրո բարեխոս Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում: Հայաստանում տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է և արագահաս բարեխոս: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի մասին ավանդապատումներ, աղոթքներ, տեղեկություններ կարող եք ստանալ Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքից: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted February 4, 2012 Report Share Posted February 4, 2012 http://hetq.am/arm/news/10084/surb-sargsi-toni-mijocarumneri-zhamanakacuyc.html Սուրբ Սարգսի տոնի միջոցառումների ժամանակացույց 11:55, 3 փետրվարի, 2012Ս. Սարգսի տոնախմբություն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Փետրվարի 4-ին` ժ. 15.30-ին, Արարատյան Հայրապետական թեմը սիրով հրավիրում է «Սիրահարների այգի»` մասնակցելու աննախադեպ տոնախմբության: Տեղի կունենա համերգային ծրագիր, ներկա կլինի Ս. Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը` նվերներով և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: Այլ տոնական միջոցառումների ժամանակացույց. Փետրվարի 1-ին և 2-ին տոնական միջոցառումներ Երևանի զորամասերում` երգչախմբերի, պարախմբերի, թատերախմբերի մասնակցությամբ: Փետրվարի 3-ին` ժ. 16.00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ տեղի կունենա տոնական միջոցառում: Ներկաներին կբաժանվեն նվերներ և բացիկներ: ժ. 15.00-ին` Նոր Նորքի թաղապետարանի հարակից պուրակում կկազմակերպվի տոնական միջոցառում, որից հետո մասնակիցները խաչերթով Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի կգնան, որտեղ օրհնության կարգից հետո ևս տեղի կունենա տոնական համերգ: Փետրվարի 4-ին` ժ. 11.00-ին, Ս. Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, և տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ (եկեղեցիները բաց կլինեն մինչև ուշ երեկո): Ժ. 13.00-ին`ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հասցե`Աբովյան 13: Ժ. 14.00-ին` ցուցահանդես Ազգային ակադեմիայի պատկերասրահում: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հասցե` Բաղրամյան 24: Սուրբ Սարգիս Զորավար Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 4-ին: Ս. Սարգիսն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեություն: Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսն աստվածային հայտնությամբ հրաման է ստանում հեռանալ կայսրության սահմաններից: Իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստան՝ Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Սարգսին և նրան նշանակում զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը ընդունում են քրիստոնեությունը: Սակայն Շապուհը Սարգսից պահանջում է պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարը մերժում է նրան և կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին` Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է և գլխատվում, որից հետո նրա մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսի հավատարիմ 14 զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Առաջավորաց պահք Ս. Սարգսի տոնին համընկնում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված տարվա առաջին` Առաջավորաց պահքը (այս տարի հունվարի 30-ից փետրվարի 3-ը ներառյալ): Ինչպես ավանդում է պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին նախքան մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայի հետ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլև, ինչպես պահանջում է Աստծո կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր գործած մեղքերի համար: Ս. Սարգիսը` երիտասարդների և սիրո բարեխոս Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում: Հայաստանում տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է և արագահաս բարեխոս: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի մասին ավանդապատումներ, աղոթքներ, տեղեկություններ կարող եք ստանալ Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքից: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան Վաղը՝ փետրվարի 4-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ կարող են աղաբլիթ ուտել և տեսնել իրենց ապագա կողակցին:Սուրբ Սարգսի տոնը մեր օրերում հռչակված է որպես երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիսը համարվում է սիրո բարեխոս: Ըստ ավանդության` Ս.Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սակայն հետագայում Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան) տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի: Չնայած տոնը վաղն է, այսօր Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակա տարածքում երիտասարդ աղջիկների ու տղաների պակաս չէր զգացվում: Տարածքում չէր զգացվում նաև աղաբլիթներ վաճառողների պակաս, ովքեր առիթից օգտվելով վաճառքի էին հանել տարբեր խորհրդանշական իրեր: Հարցին, թե փոքրիկ ավելները՝ նռերով զարդարված, ցորենի հասկերն ու զանազան ծաղիկներն ինչ կապ ունեն տոնի հետ, վաճառողներից Փիրուզ անունով մեկը պատասխանեց. «Որ կապ չունենար, ինչի պետք է վաճառեինք: Օրինակ ավելը, նուռը միության նշան են: Առեք, տարեք, թող ձեր ընտանիքներում միություն լինի»: Բացի աղաբլիթներից այստեղ գրեթե յուրաքանչյուր հուշանվերի գինն սկսվում է 500 դրամից և հասնում մինչև 1000 դրամ: Օրվա խորհրդանիշ աղաբլիթներն արժեին 50-150 դրամ: Վաճառողուհիներից ոմանք մրցակցության մեջ հաղթող դուրս գալու համար բարեմաղթանքներ էին գրել ու դրել աղաբլիթների հետ: Օրինակ՝ «Հավատա քո սիրուն»: Ի դեպ, նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդներն անվճար աղաբլիթներ էին բաժանում բոլոր երիտասարդներին ինչը վրդովեցնում էր աղաբլիթ վաճառող կանաց:«Գնացեք էլի, թողեք մի երկու կոպեկ փող աշխատենք»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդներին ասում էր աղաբլիթներով լի տուփը ձեռքին մի կին: http://tert.am/am/news/2012/02/03/surb-sargis-ton/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted February 4, 2012 Author Report Share Posted February 4, 2012 yete bliti Agh@ shat lini kam mekist aveli blitner uten hnaravor e vro apaga Zoqanchin kam Kesurin el tesnen yerazum Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted February 18, 2012 Author Report Share Posted February 18, 2012 Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնումhttp://ter-hambardzum.do.am/Nkarner_11/Tearndaraj3.jpgՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը: Տոնի սկիզբն ազդարավեց փետրվարի 13-ի երեկոյան£ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն: Արարողությանը հաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը£ Այնուհետև Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարևանությամբ վառվեց մեծ խարույկըª իբրև Քրիստոսին խորհրդանշող լույս: Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով, արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված մոմեր տարան իրենց օջախները: Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջի օրը հռչակված է նաեւ նորապսակների օրհնության օր, Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերը Սիմեոն ծերունու երկարակեցությունն ու կամքի խոնարհությունը պարգևի նորաստեղծ ընտանիքներին` նրանց ապագա տարիները լցնելով անսպառ օրհնությամբ: Սուրբ Պատարագի ավարտից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: Հոգեզմայլ շարականների երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը օրհնեց նորապսակ զույգերին: Հայցելով, որ Տերն իր շնորհներն առատորեն հեղի նորակազմ ընտանիքների վրա` Նորին Սրբությունը պատգամեց նրանց ընտանեկան կյանքը կազմակերպել Տիրոջ պատվիրաններին համապատասխան, ընթանալ միշտ բարու ճանապարհով, սիրել մարդկանց, եկեղեցին, հայրենիքն ու ժողովրդին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted February 18, 2012 Author Report Share Posted February 18, 2012 «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոնhttp://ter-hambardzum.do.am/Nkarner_11/no_valentines_day.jpgՀույս ունեի, որ մեր ԶԼՄ-ների գոնե մեծ մասը խելքի կգան և չեն թմբկահարի այս թյուրիմացության մասին, բայց, ցավոք սրտի, արդեն մի քանի օր է, ինչ անգամ Հայաստանի և Արցախի պետական հեռուստաալիքները գովազդում են «սուրբ վալենտինի տոնի առիթով» ինչ-որ ակցիաներ` փաստորեն գովազդելով նաև այս շինծու տոնը: Ավելորդ չեմ համարում նույնությամբ տեղադրել անցած տարի գրածս հոդվածը: Խորհրդային Միության «երկաթյա վարագույրը» յուրօրինակ պատվար էր, որ տասնամյակներով մեկուսացրել էր խորհրդային հասարակությանը արտաքին աշխարհից: ԽՍՀՄ փլուզումով փլվեց նաև այդ պատվարը, և արտաքին աշխարհի, հատկապես արևմուտքի արժեքները հեղեղի պես փլվեցին հետխորհրդային երկրների վրա` իրենց հետ բերելով առավելապես կեղծ արժեքների կեղտաջրեր: Արդյունքում հետխորհրդային հասարակությունը, որ նախորդ տարիներին «սովետական մարդու» կերտման ճանապարհին գրեթե կորցրել էր հոգևոր իմունիտետը, սկսեց խեղդվել կեղտաջրերի այդ հորձանուտում: Վերոնշյալ կեղծ արժեքներից մեկն էլ, այսպես կոչված, «սուրբ Վալենտինի» տոնն էր, որ հետխորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում (այնուհետև նաև Արցախում), սկսեց արհեստականորեն տարածվել նախորդ դարի 90-ական թվականներից սկսած: Ցավով պետք է արձանագրել, որ հերթական այս աղբը լայնորեն սկսեց գովազդվել մեր իսկ ԶԼՄ-ների կողմից. ամեն տարի` հերթական փետրվար 14-ի նախօրյակներին, հեռուստատեսության ու ռադիոյի եթերից զվարթորեն սկսվում էր ազդարարվել «բոլոր սիրահարների տոնի» մասին, մամուլում տեղ էին գտնում համապատասխան հրապարակումներ (հետագայում գումարվեց նաև համացանցը), իսկ պակասն էլ լրացնում էին տարբեր միջոցառումները, օրինակ` մեր շոուբիզնեսի երգիչ-երգչուհիների` տվյալ առիթով կազմակերպված համերգները: Մինչդեռ փաստենք, որ ավելին պետք էլ չէր, որպեսզի հոլիվուդյան ֆիլմերի ու լատինաամերիկյան սերիալների տխրահռչակ ազդեցությամբ «դաստիարակվող» երիտասարդ սերունդը խանդավառությամբ կուլ տա հերթական խայծը: Խոստովանենք, որ առաջին հայացքից տոնը բավականին գրավիչ ու գայթակղիչ է: Այն արծարծում է մարդկային այնպիսի վեհ ու գեղեցիկ արժեք, ինչպիսին սերն է: Խիստ ռոմանտիկ են տոնի ավանդույթները` սիրո խոստովանությամբ խորհրդավոր երկտողերը, սիրելիին նվեր տրվող քաղցրավենիքները և այլն: Գումարենք սրան նաև «սիրահարների հովանավոր սուրբ Վալենտինի» սրտառուչ պատմությունը, և կարծես թե միայն բացառապես դրական պատկեր ենք ստանում` առանց անհանգստություն զգալու որևէ լուրջ հիմքի: Բայց սա միայն «կարծես թե»… Նախ խիստ տագնապալի է այն տենդագին օտարամոլությունը, որով համակված է մեր հասարակության զգալի մասը: Ցանկացած «իմպորտնի ապրանքի» նկատմամբ դեռևս խորհրդային շրջանից ենթագիտակցորեն մեզ փոխանցված հիվանդագին նախապատվության մտայնությամբ հալած յուղի պես ընդունում ենք դրսից եկած ամեն մի զրթուզիբիլ` թերևս դա համարելով «ինտեգրվել համամարդկային արժեքներին»: Մինչդեռ սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները մոռացության մատնած և պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցքով տարված ժողովուրդը հազիվ թե որևէ տեղ ու դեր ունենա համամարդկային ընտանիքում: Արմատներից կտրված ծառը, ինչքան էլ ձգտի ճյուղերը երկինք խոյացնել, միևնույն է, դատապարտված է չորանալու: Խնդիրը միայն տոնի օտար ծագումը չէ, այն հիմնված է սուտ պատմության վրա և շղարշված կեղծքրիստոնեական քողով: Համաձայն տոնի պատմական հիմք համարվող լեգենդի` 269 թ. Հռոմի Կլավդիոս կայսրը, ընտանեկան կյանքի պատճառով հեռավոր արշավանքներից խուսափող հռոմեական բանակի համապատասխան տրամադրվածությունները վերացնելու նպատակով, կայսրության մեջ ամուսնություններն արգելող հրաման է արձակում: Հրամանին չի ենթարկվում միայն Վալենտին անունով եպիսկոպոսը` շարունակելով գաղտնի պսակադրություններ կատարել: Սակայն ի վերջո բռնվում է և բանտարկվում, ապա` դատապարտվում մահապատժի: Սակայն մահապատժից առաջ Վալենտինը հաջողացնում է սիրավեպ սկսել բանտապետի դստեր հետ` նրան սիրային երկտողեր ուղարկելով: Եվ նրա մահապատժի օրն էլ հռչակվում է բոլոր սիրահարների տոն: Հոլիվուդյան որևէ ախմախ ֆիլմի սցենարի համար վատ չէ իհարկե, բայց հեռու է ինչպես իրականությունից, այնպես էլ եկեղեցական ավանդությունից: Նախ` պատմությունից հայտնի չէ ոչ Կլավդիոս կայսեր նմանատիպ հրամանի, ոչ էլ առհասարակ նմանատիպ եղելության մասին: Դժվար է նաև պատկերացնել, որ երեք դար Հռոմեական կայսրության մեջ հեթանոսական բարքերին ընդդիմացող և հանուն քրիստոնեական հավատքի ամենադաժան եղանականերով նահատակվող հսկայաքանակ քրիստոնյաները հանկարծ որոշել էին հլու-հնազանդ ենթարկվել նման հրամանի, և միայն մեկն էր հիշել իր քրիստոնեական հավատքի ու խղճի թելադրանքի մասին: Մյուս կողմից էլ հեթանոս կայսեր համար հազիվ թե որևէ նշանակություն ունենար քրիստոնեական ծեսով կատարված պսակադրությունը: Իսկ լեգենդը հորինողը կրոնական գիտելիքներից, մեղմ ասած, բոբիկ է եղել, քանի որ Պսակի խորհուրդը տվյալ ժամանակաշրջանում գոյություն չի ունեցել, այն առաջացել է 4-րդ դարում: Հավելենք նաև, որ քրիստոնեական սկզբունքների տեսակետից էլ խիստ խոցելի է եպիսկոպոսի և բանտապահի դստեր սիրավեպի հեքիաթը: Լեգենդն իրականում առաջացել է ուշ միջնադարում` աշխարհիկ գրականության մեջ, իսկ տոնը լայն տարածում է գտել գործարար շրջանակաների կողմից` տոնին առնչվող ատրիբուտների վաճառքից շահույթ ստանալու նպատակով: Տոնի հիմքը էրոտիզմին նվիրված հեթանոսական տոնակատարությունն է` լուպերկալիան, որ Հռոմեական կայսրության մեջ նշվում էր փետրվարի 14-ին: Այդ օրը բոլորը թողնում էին իրենց գործերը և սկսում խրախճանքներ կազմակերպել` նպատակ ունենալով գտնել իրենց սիրային զույգին: Նվերների կամ գրությունների միջոցով սիրեցյալի սիրտը շահելը նույնպես գալիս են այդտեղից: Քանի որ Կաթոլիկ եկեղեցին փետրվարի 14-ին նշում է իր տոնացույցի սրբերից Վալենտինի տոնը, լեգենդը հորինողները այս պատմությունը կապել են սուրբ Վալենտինի անվան հետ և տոնին քրիստոնեական երանգ տվել, մինչդեռ ոչ սուրբ Վալենտինի, ոչ էլ որևէ այլ սրբի վարքում «սիրահարների հովանավորի» պատմության հետ առչնվող որևէ նշույլ չկա, և ոչ էլ Կաթոլիկ կամ այլ եկեղեցի ունի նման տոն: Տոնն իրականում ոչ այնքան սիրո, որքան սիրային արկածախնդրության արժևորումն է: Մի բան, որ միանգամայն հարազատ է ամեն ինչ նյութականացման և հաճույքի տանող, սիրո անվան տակ զուտ սեքսի և ամեն տեսակ այլանդակությունների քարոզչություն ծավալող արևմտյան կեղծ արժեքների ոգուն: Իրական սերը մարդկային վեհագույն զգացմունքն է, որ չի կարող քարոզվել ստի ու կեղծիքի միջոցով` նյութական շահույթ կամ պարզապես ֆիզիկական հաճույք ստանալու նպատակով: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն դրական տեղաշարժ է նկատվում արհեստածին այս երևույթից ձերբազատվելու և սեփական ազգային-եկեղեցական արժեքներին դառնալու գործընթացում: Եկեղեցու հնչեցրած տագնապին ընդառաջ` այլևս նախկին էնտուզիազմով չի թմբկահարվում այս թյուրիմացությունը, փոխարենը արժևորվում և վերականգնվում են դարերով մեր ժողովրդի մեջ արմատացած Ս. Սարգսի տոնի ավանդույթները: Հուսանք, որ գործընթացը հարատև ընթացք կունենա և հաղթական հանգուցալուծումով կպսակվի: Գարիկ սարկավագ Ասրյան ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն http://ter-hambardzum.do.am/news/valentinomania_keghc'qristoneakan_apazgayin_komercion_ton/2012-02-13-558 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.