Jump to content


Photo

Loosavorchi Kantegh@


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 13 June 2007 - 02:18 PM

ԼՈՒՍԱՒՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Թումանեան

Կէս գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկնքից ,
Լուսաւորչի կանթեղն անմար
Հայոց մթնած երկնքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լոյս է տալիս աշխարհին:

Լոյս է տալիս երկար դարեր
Ու վառւում է միշտ անշէջ
Սուրբի մաքուր արցունքները
Եուղի տեղակ նրա մէջ:

Ոչ մարդկային ձեռք կհասնի
Էն ահաւոր բարձունքին,
Եւ ոչ քամին կհանգցնի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խաւարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թոյլ կասկածոտ սրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ յոյսերով
Դէպի Հայոց ապագան, -

Նա կտեսնի Էն մշտավառ
Ջահը կախւած երկնքից,
Ասես` աստծոյ աչքը պայծառ
Հըսկում է ցած երկնքից;




ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Թումանյան

Կեսգիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից ,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առնանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկար դարեր
Ու վառվում է միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռք կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, -

Նա կըտեսնի Էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից;





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users