Այդ տարիներին չկային այժմեան լրատուամիջոցները, չէինք տեսնում հայաստանցիներ: Հայրենիքից բերուած իւրաքանչիւր փշրանք, բացառիկ սիրոյ եւ ուշադրութեան էր արժանանում, Հայրենիքի կարօտ սփիւռքահայ զանգուածի համար:
Հազիւ 13 կամ 14 տարեկան պատանի էի եւ դանուհի Karen Yeppeի անուան միջնակարգ վարժարանի աշակերտ, երբ լսել էի «օրիորդ» Լալայի մասին: Լսել էի թէ ինչպէ՞ս նա դասարանում գնդակ gndak բառը արտասանելիս աշակերտների անմեղ (նաեւ մեղաւոր) ծիծաղի առարկայ էր դարձել:
Անհամբեր սպասում էի նրա ուսանողը դառնալ, եւ մի քանի տարի անց արդէն նրա դասարանումն էի:
Մեր ուսուցչուհու բերանից չլսեցի ոչ gndak, ոչ էլ tetrak, որոնք վաղուց դարձել էին kntag եւ dedrag.
Լեռնաշխարհից պոկուած լոռուայ լորիկը մեզ նման հայրենակարօտ էր դարձել: Նրա դասերը «ծնած է...թուկանին, մեռած է...թուականին, գրած է...» չէր, այլ հայրենասիրութեան, հայերէնասիրութեան պահեր:
Նա իր Հայաստանցիի «արժէք»ը մոռացնել տուեց իր բացառիկ հայագիտութեամբ:
Նա շտեմարան էր ահագին մշակոյթի, մաքո՜ւր հայկեան մշակոյթի:
պահերը եղել են ողջ յայտագրի ընթացքին:[/color][/size]
Թուաբանութեան, կենսաբանութեան պահերը անցնում էին տաղտկալի: Որքան որ էլ յոգնած եւ սպառած լինէինք, դարձեալ թարմանում էինք «օրիորդ» Լալայի յայտնումն ի տես:
Նա խիստ չէր: Երբէք չէր սաստում, չէր բղաւում, չէր գոռում, չէր պահանջում: Դասարանում իրադրութիւնը ինքիրենից ստացւում էր այնպէս որ պէտք է լինի, առանց նրա պահանջքին: Նրա անհատականութիւնը ազնւութեան, բարութեան, վեհութեան, բացառիկ նրբազգացութեան համադրումն էր: Ազնուականներ եղել են, որոնք վաստկում են ազնուականի տիտղոսը ժառանգաբար: Նա անտիտղոս ազնուական էր՝ պահուածքով, կեցուածքով, նայուածքով:
Այո Սովետ Հայաստանում ծնած մեծացած այս տիկինը Հայրենասիրութեան դպրոց էր: Նա գիտեր արժէքը Հայրենիքի, նաեւ կորուսեալ Հայրենիքի: Նա ամէն օր վարւում էր ծննդավայրի կարօտով, Բարձր Երկրի կարօտով:
Հոյակապ, սրտայոյզ եւ սիրալիր վկայագիր Սիրալից, Ազնուական եւ Համեստափայլ Օրիորդ/ Տիկին Լալայի մասին:
Մի անքամ նորից ամպոտեցիր, մշուշապատիր իմ աչքը:
Այժմ, հակադրենք ներա սիրալիր խօսքը հանդէպ այդ ատելալից խօսքին որ մեր Արեւելահայերէնի Դոցենդ ները, եւ մեր Արեմտահայերէնի չատագովները: Եւ տեսնենք թէ որքան մայրական կաթ է պէտք չեզոքացնելու այդ բոլոր այսպէս կոչուած հայրական թոյնը:
Ես երբեք իմ զավակներին թոյն չեմ կերակրել : Ես նրանց կարդացած եմ թէ Վաուժան թէ Դուրեան, թէ Թումանիան ,Իսհակեան եւ Սեվակ: Եւ ճիշտ այդ պատճառավ էր որ երբ մենք մի տարի առաջ միասին Երեվան էինք նրանք այնքան սիրով եւ հափշտակմամբ ըմբոխշնեցին տեղի մշակոյթը: Միթէ այդ է պատճառը որ նրանք երկուսն ալ Հայ ամուսին ունեն?
Ես մայր չեմ, ես հայր եմ, երեվի իմ ստինքը չորացել էն մայրական կաթից բայց իմ բերանը չի չորացել :
Այո պիտի գան այսպէս կոչուած թունավոր լեզու մարգարէներ բայց Մայրական ԿաթլիցbՕրիորդ Լալաները պիտի յաղթահարեն:
- Արեւմտահայերենի ու արեւելահայերենի մերձեցման հնարավորությունը չեմ կարող կտրական մերժել: Լեզուն ընթացող երեւույթ է, եւ ակադեմիկոսներն ու գիտնականները չէ, որ պիտի մոտեցնեն: Կարծում եմ, որքան ժողովուրդը շփվի եւ եթե կա բարյացակամություն, ապա անպայման կլինի նաեւ լեզվական ու ոճական մերձեցում: Եվ արդեն կարծեմ թե լեզվաոճական ձեւեր, բառեր մտել են լեզվապաշար: Երեւույթը կա, կմնա, որ մենք մի քիչ ավելի բարյացակամ լինենք եւ արեւմտահայերենի հանդեպ հարգանք դրսեւորենք, ինչը որ ես Հայաստանում շատ չեմ զգում: Վերջապես արեւմտահայերենը Ռուբեն Սեւակի, Մեծարենցի, Վարուժանի, Սիամանթոյի, Թեքեյանի, Շահնուրի, էլի շատ ու շատ մեծերի լեզուն է: Գալիս, միանում են լեզվի գեղեցիկ ոճական ձեւերը: Ինչը գեղեցիկ է ու լավ: Մնում է, որ մենք սիրենք այդ լեզուն եւ թեկուզ արեւելահայերենը պետական լեզու է, չստորադասենք արեւմտահայերենը: Անգամ պնդումներ կան, թե արեւմտահայերենը բարբառ է: Սա անբարյացակամություն է: Կարծում եմ, որ կարելի է մերձեցում կատարել: