Jump to content


- - - - -

Lyrics to Armenian Songs


  • Please log in to reply
42 replies to this topic

#41 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 21 January 2010 - 06:05 PM

Քելե Լաո

Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր,
Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,
Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար
Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:

Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,
Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:

Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,
Քարեր առանց մըզի արցունք կըթափին,
Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:

Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.
Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր,
Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:

#42 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 19 May 2015 - 05:29 PM

Ինչ լավ բան արեցիր: Պետք է փոշին մաքրել և թարմացնել: Դե, եկեք գոնե օրը մի երգ տեղադրենք այս թեմայում:

ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ

Դու կարծում ես այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ–հատիկ։

Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած։

Ու՞մ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված։

Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։

Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։

Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ռ. Հախվերդյան

 

 

2  jam  WWW vra  man galuts heto iiystegh gta  barrer@  yergi :)  inch el  hin  Topica :)

 

BArev  HAyer



#43 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 19 May 2015 - 05:32 PM

ԱԽՊԵՐՍ Ու ԵՍ

Անօրեն թուքն է տիրել մայր հողին,
Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին.
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Կռի՛վ ենք գնում՝ ախպերս ու ես։

Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում.
Եկել ենք կռիվ, կռվո՛ւմ ենք այսպես,
Խփո՛ւմ ենք թուրքին՝ ախպերս ու ես։

Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում՝
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում.
Ինչքան պե՛տք լինի՝ կկռվենք այսպես,
Հայ ազգի համար՝ ախպերս ու ես։

Էլ հետդարձ չկա՛, կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ, ու մի լար մայրիկ,
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիքն են՝ ախպերս ու ես։

Մամ ջան կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սև օրը հայոց,
Ու տո՛ւն կդառնանք հաղթությամբ էսպես,
Ծափով-ծիծաղով՝ ախպերս ու ես։






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users