Jump to content


Photo

Vladimir Yengibaryan, Olympic Gold Medalist Boxer, Dies in U.S.


  • Please log in to reply
9 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,403 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:12 PM

Vladimir Yengibaryan, Olympic Gold Medalist Boxer, Dies in U.S.

Posted Image

Vladimir Yengibaryan, a Yerevan-born boxer who won a gold medal at the 1956 Melbourne Olympics, died today at a hospital in the United States.
Yengibaryan was a welterweight boxer who won gold at the 1953 European Anmateur Championships in Warsaw, and then again in 1957 (Prague) and in 1959 (Luzern).
He was awarded the Honored Master of USSR Sports title in 1957.
After retiring from boxing, Yengibaryan founded a children’s boxing school in Yerevan, the first of its kind in the USSR.
Yengibaryan had been living in Los Angeles since the early 1990s.

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,403 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:13 PM

«Ռինգի գրոսմայստեր». Բոլորն ուզում էին Վլադիմիր Ենգիբարյան դառնալ (վիդեո) Այսօր 81-ամյա հասակում Լոս Անջելեսում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: Նա Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի և ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն: Ենգիբարյանը վերջերս ինսուլտ էր ստացել և երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Հայտնի բռնցքամարտիկի աճյունը հողին կհնաձնվի Լոս-Անջելեսում: 1 փետրվարի 2013 PanARMENIAN.Net - 168 հանդիպում` 155 հաղթանակ. Սիրողական բռնցքամարտում Ենգիբարյանն անցկացրել է 168 հանդիպում և տոնել 155 հաղթանակ: Ռինգում Ենգիբարյանը միշտ ակտիվ էր ու դինամիկ, չափազանց լավ էր և հարձակվում, և պաշտպանվում: Ենգիբարյանն իր այցեքարտն էր դարձրել անսպասելի և ուժեղ հարվածները, որոնց մրցակիցները մեծ դժվարությամբ էին դիմակայում կամ էլ պարզապես հայտնվում էին ռինգի հատակին: Նա «թաքնված ձախլիկ» էր և մրցակցին անակնկալի էր բերում աջ կողմից հասցրած հարվածներով, այդ դիպուկ և մտածված հարվածներն անվանում էին «հարված կիյով», որը կրկնօրինակել շատերն էին ցանկանում: Մեծ բռնցքամարտիկը շատ ծանր էր տանում իր պարտությունները, թեև դրանք այդքան էլ շատ չեն եղել: Ու եթե հանկարծակի նրան հնարավորություն էր ընձեռնվում ռևանշի հասնել, այդ մարտին նա մեծ նվիրվածությամբ էր պատրաստվում: Այդպես եղավ նաև լեհ Լեշեկ Դրոգոշի հետ, որին նա պարզապես ոչնչացրեց 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի ժամանակ` նոկդաունի ենթարկելով հենց առաջին ռաունդում: Սակայն Ենգիբարյանն խոստովանել է, որ ռինգից դուրս Դրոգոշի հետ նրանք լավ ընկերներ էին: « Վլադիմիրն ինձ շատ հարազատ մարդ է: Ինձ երբեմն թվում է, որ մենք նույն աստղի տակ ենք ծնվել: Մեր յուրաքանչյուր հանդիպում անցնում է ընկերական և ջերմ մթնոլորտում»,- Ենգիբարյանի մասին ասել է լեհ բռնցքամարտիկը: Անգլիական «Boxing news» ամսագիրը գրել է, որ Ենգիբարյանը սիրողական բռնցքամարտի հպարտությունն է. «Նա տեխնիկապես չափազանց ուժեղ է, ֆիզիկապես հիանալի է պատրաստված և գիտի` ինչպես չափից շատ չմարզվել: Ոտքերի հիանալի աշխատանքը, որը հիշեցնում է Ջո Լուիսին, բացառիկ ռեակցիան և հարվածների հարուստ բազմազանությունը Ենգիբարյանի այցեքարտերն են»,- գրել է ամսագիրը: Հայ բռնցքամարտիկին շատ բարձր է գնահատել նաև ֆրանսիական «Էկիպ» թերթը. «Նա ամերիկյան սևամորթ բռնցքամարտիկների ոճն ունի: Ենգիբարյանը աշխարհի ամենալավ բռնցքամարտիկներից մեկն է»: Իսկապես, Ենգիբարյանն անկրկնելի էր ռինգում, նրանով հիանում էին և փորձում նմանվել նրան: Եվ չնայած իր կարիերան ավարտել է դեռ հեռավոր 1960 թվականին, բայց այդպես էլ սիրողական բռնցքամարտում նրա տեղը ոչ ոք չի կարողացել զբաղեցնել: PanARMENIAN.Net ը կապ հաստատեց բռնցքամարտի ներկայացուցիչներից երկուսի հետ: Նրանք էլ փորձեցին բնութագրել, թե ինչպիսին էր Ենգիբարյանը: Բռնցքամարտի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան. Չեխ հայտնի մարզիչ Ֆելիքս Շտամպին մի անգամ ասել է, որ աշխարհի շավագույն բռնցքամարտիկը Վլադիմիր Ենգիբարյանն է: Շտամպը միշտ գալիս էր Սովետական Միություն հատուկ Ենգիբարյանի մենամարտերը նայելու համար, ու ասում, որ մարդիկ գնում են թատրոն բավականություն ստանալու, «ես էլ Ենգիբարյանի վարած մարտից եմ հաճույք ստանում»: Ենգիբարյանն իսկական ընկեր էր, միշտ հաճելի էր նրա հետ ճանապարհ գնալ ու երբեք նա քեզ մենակ չէր թողնի: Ուրախ ու շփվող մարդ էր: Ես շատ շնորհակալ եմ նրանից, որովհետև նրա ստեղծած դպրոցը ճանապարհ բացեց ինձ համար, ու ես կարողացա շուրջ 20 տարի աշխատել ԽՍՀՄ հավաքականի մարզչական շտաբում: Ինչ ասեմ, դժվար է ինձ համար ինչ- որ բան ասելը, քանի որ այս տխուր լուրը ես հանկարծակի իմացա ու շատ վատ եմ ինձ հիմա զգում: Ես մինչև հիմա այդքան մենամարտեր եմ նայում ու գնալով ավելի եմ համոզվում, որ նրա նման երկրորդը չկա ու դժվար էլ լինի: Բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյան. Ենգիբարյանն իմ ընկերն էր, բայց մինչ այդ նախ և առաջ իմ մարզիչն էր: Ես 1962 թվականին հաճախել եմ իր մարզադպրոցը: Ենգիբարյանի կորուստը շատ մեծ է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի համար: Նա այն եզակի մարզիկներից է, որը հեղափոխություն արեց բռնցքամարտում` այդ կոպիտ մարզաձև բերելով բարձր տեխնիկա: Դրա համար էլ նրան կոշում էին «ռինգի գրոսմայստեր»: Օլիմպիական եռակի չեմպիոն հունգարացի Պապ Վլասովն ասել է, որ Ենգիբարյանի պես լավ բռնցքամարտիկ դեռ չի տեսել: Ենգիբարյանը միշտ փարող է եղել բոլորի համար, բռնցքամարտիկները միշտ ցանկացել են Ենգիբարյան դառնալ: 1999 թվականին Վլադիմիր Ենգիբարյանն ընտանիքով տեղափոխվեց Լոս-Անջելես, սակայն չէր ուզում այնտեղ մնալ և ամեն անգամ նշում էր, որ կարոտում է Հայաստանը ու ցանկանում է վերադառնալ: Նա հասկանում էր, որ որպես մարդ ու բռնցքամարտիկ ավելի շատ գնահատվում է իր հայրենիքում:

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,403 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:14 PM



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,403 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:14 PM

Olympic champion Vladimir Yengibaryan passes away

Posted Image
Olympic champion, famous Soviet Armenian boxer Vladimir Yengibaryan passed away on Friday in Los Angeles. The athlete died at the age of 81.
Champion of Melbourne Olympics, three-time European champion Yengibaryan was born in Yerevan on April 24, 1932. In 1959 he founded republican boxing school. He moved to the U.S. in 1995.
The funeral will take place in the U.S.

NEWS.am Sport



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,403 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:15 PM



#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,403 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:16 PM

RIP.. Astvts Hogin Lusavori

#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,403 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:22 PM

Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ 1 փետրվարի 2013 - 15:28 AMT PanARMENIAN.Net - WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ: Խոր վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա և դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել,- նշել է բռնցքամարտիկը: Աբրահամի խոսքով, Ենգիբարյանը բոլորի համար օրինակ է եղել և կմնա այդպիսին և նրա հիշատակը մշտապես վառ կմնա:

#8 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,403 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 February 2013 - 06:22 PM

Posted Image
  • Zartonk likes this

#9 Zartonk

Zartonk

    Magnificent!

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,764 posts
  • Gender:Male
  • Location:Մարդկության ու ճշմարտության միջև

Posted 04 February 2013 - 11:54 AM

Ողորմի


Edited by Zartonk, 04 February 2013 - 11:55 AM.


#10 onjig

onjig

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,241 posts
  • Gender:Male
  • Location:Ranch in Sierra Nevada Mountains, California, Ranch in Nevada
  • Interests:Family, Armenia, Armenians,skiing, crop, too much to list.

Posted 28 July 2018 - 03:26 PM

Interesting thread ~ thanks ```






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users