Jump to content


Photo

Biography


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:33 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻԱՄԱՆԹՈ
1878-1915


Սիամանթո (Ատոմ Յարճանյան) (1878 - 1915) ― արևմտահայ բանաստեղծ, բանասեր:

Սիամանթոն ծնվել է 1878 թ. հունվարի 1-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում: Սկզբնական կրթությունը ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում: 1892 թ. Նրանց ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այնտեղ նա երկու տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, իսկ այնուհետև Պերպերյան վարժարանում:

1896 թ. Հայկական արյունալի ջարդերից հարկադրված փախչում է Եգիպտոս, դպրոցը չավարտված: 1897 թ. Սիամանթո մեկնում է Եվրոպա ժնևի կոլեջի ծաղկաբուծական բաժնում սովորելու: Մի քանի ամիս կոլեջում սովորելուծ հետո Սիամոնթո մեկնում է Պոլիս, որտեղ երեք տարի հաճախում է Սորբոնի համալսարանի բանասիրական բաժին: Այնտեղ նա ուսումնասիրում է Եվրոպական գրականությունը և բավականին ընդլայնում է իր մտահորիզոնը: 1898 թ. նա լինում է Ավստրիայում և Շվեյցարիայում:

1902թ. լույս է տեսնում Սիամանթոի բանաստեղծությունը «Անդրանիկ» ժողովածում: (Դյուցազնորեն) վերնագրով: Գրական քնադատության դվատանքով է խոսում երիտասարդ բանաստեղցի ստեղծագործական բացարիկ կարողությունների մասին:

1909 թ. Սիամանթոն մեկնում է Ամերիկա, տարագրուտյան այս սրտամաշ տարիներին մասին գրված «Հայրենի հրավեր» հայրենաբաղձ երգերի շարքը:

1910 թ. հրատարակվում է առաջարվար հատորը "Ամբողջական գործ "վերնագրով:

1913 թ. Սիամանթոն այցելում է Անդրկովկաս, լինում է Թիֆլիսում և Էջմիածնում:

1914 թ. վերադառնում է Պոլիս.,

1915 թ. այլ արևմտհայ մտավորականների հետ վայրենաբար սպանվել է թուրքերի ձեռքից:

Edited by Ashot, 01 May 2008 - 07:52 AM.


#2 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 May 2008 - 07:36 AM

ԱՍՊԵՏՈՐԵՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ
Պարոյր Սեվակ
Jan. 15, 1963 Երեւան

Այսօր , երբ իր դառն յիշատակը նորից է քաղցրանում մեր սրտերում, այս անքամիր յոբելեանի առիթով, անկարելի է չյիշել ծերուկ Էսքիլեսիայն խօսքը, որ դարձել է “Հոգեվարքի եւ Յոյսի Ջահեր” ի բնաբանը. “Արիւնը եւ եղբայրակցութիւնը ամենամէծ ուժերն են”: Սիամանթօն ինքն էլ հենց դարձավերգիչը այս ամեամեծ ուժերի արյան եւ եղբայրակցութեան, մի երգիչ, որի ձայնից այսօր էլ պղպջումէ մեր արիւնը, եւ մեր եղբայրալցութիւնըչի ճանաչումքարտեզի օրենքները, կոխկրտելով բոլոր այն ահմանագծերը, որ մեզ անջատում են մեզնից:

Սիամանթօ ի համարքիչ է գալիս “բանաստեղծ” ածականը, ինչպէս որ Րաֆֆուհամար “գրող” մակդիրը: Առանց այդ անունների մեր նոր պատմութիւնը կզրկվեր իր գլխագրերից, եւ մեր ժողովուրդի արթնացումըկը կատարուեր առանց … աքաղաղիկանչի եւ “բարի լոյսի”: Աքաղաղ բառը չի կարող վիրավորանք համարվել նրա յիշատակին. Նա , ինչպէս ինձ է թվում, իր մասին ինք էր գործածեր այդ բառը, եթէ նրան չի խանգարեր իր համեստութիւնը: Եւ նա ծնուել էր բարի լոյս ասելուիր ժողովրդին ու աշխարհին, բայց չտեսավ ոչ բարին, ոչ էլ լոյսը: Եւ այստեղ է , որ նրա դժբախտութիւնը կրկնապատկվում է, նրան նմանցնելով մի խորհրդաշատ դղեակի, որի բազմաթիւ դռներից միայն մէկը բաց եղավ, մինչդեռ միւս մուտքերով կարող ւին ելումուտ անել հրաշքն ու հրաշալիքը: Հավանաբար նաեւ նկատի առնելով էլնրա ժամանակակիցն ու բախտակիցը մեծն Վարուժանը, գտավ նրա ամենաճշգրիտ բնորոշումը , “Կիկլոպ մըն է քերթողը”: Այո, կիկլոպ մը մի հսկայ միակնանի, բայց ոչ այն պատճառով, որ այդպէս է ծնուել, այլ այն պատճառավ, որ չեղեալ աստված նրա ազգին ու երկրին նայում էր մէկ աչքով, զարհուրելի եւ խտրական աչքով:

Այսօր, երբ նրա յիշատակի ուխտագնացներն ենք մենք, զոհի փոխարեն ընծայբերենք մեր այն վառ յոյսը, թէ ալեւսբախդը մեր ժողովրդինչի նայի մէկ աչքով, որպէսզիայդ ժողովրդի որեէւէ նոր բանաստեղծ այլեւս մէկ աչքով չի նայի կեանքին, աշխարհին ու մեզ, ու Սիամանթօն էլ իր տխուր առաքելութեան ճանապարհին մնա եւ…

ԱՆԿՐԿՆԵԼԻ:

Edited by Arpa, 01 May 2008 - 07:39 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users