Jump to content


Photo

K@gam


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 June 2007 - 02:26 PM

ԿԸ ԳԱՄ

Համո Սահյան

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ,
Ուր էլ լինեմ, կը գամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կը գամ, ես այս անգամ կը գամ
Մենության մէջ լացող երգիդ վրայ:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եւ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ,
Եւ կը ճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կը գամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կը տանք,
Լաց կը լինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կը գամ,
Ինչ էլ լինի, կը գամ, չկանչես էլ, կը գամ,
Եւ կը բերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ-
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կը գամ և կը դառնամ գտած բախտի ժպիտ
Եւ հավատի ժպիտ՝ տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եւ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կը գամ, ուր էլ լինեմ, կը գամ:
Գետնի տակից կը գամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կը գամ,
Կը գամ ու թափ կը տամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users