Jump to content


Photo
- - - - -

Actor Vardan Petrosyan in major car crash


  • Please log in to reply
71 replies to this topic

#21 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 12:58 PM

Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտում է քննիչի խախտումները

Այսօր - 22:33

 

 

Անվանի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով քննիչ Հայկ Հակոբյանին օրենքով ուղղակի նախատեսված' ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Փաստաբանը վկայակոչում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածն, ըստ որի «Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված' ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության' Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: «Ոստիկանության կարգապահական կանոնները հաստատելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝ ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները»:

Ըստ պաշտպանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, իսկ որոշ պարտականություններ ոչ պատշաճ է կատարել, ծառայողական դիրքը չարաշահել է, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցել է:

Այսպես, 2013թ. հոկտեմբերի 20-ին' ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ. հատվածում, Վարդան Պետրոսյանը «BMW-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետընթաց ընթացող Արթուր Հակոբյանի կողմից վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով վարորդ Ա.Հակոբյանը, նրա ուղևորներ, եղբայր' Հայկ Հակոբյանը, և նրանց երեխաներ' Էդվարդ Հակոբյանը, Տաթևիկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը, Էդգար Հակոբյանը, ինչպես նաև «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Էդգար Հակոբյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ Էդվարդ Հակոբյանը «Արմենիա» ԲԿ-ում:

21.10.2013թ. պատահարի առթիվ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 05.11.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:

06.11.2013թ'. ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ' նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր' Աշխեն Պետրոսյանինե: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»:

Իրականում, ըստ Ն.Բաղդասարյանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդ. 1-ին մասի. «Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո»:

08.11.2013թ., այսինքն՝ երկու օր հետո միայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն առաջին անգամ Վարդան Պետրոսյանի հարցաքննել է որպես կասկածյալ:

Հարցաքննության ժամանակ կասկածյալ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ այս պահին, ելնելով առողջական վիճակից, ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունք տալ, սակայն ցանկանում է ստանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, ինչպես նաև ցանկանում է դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ հայտնել: Վարդան Պետրոսյանը միաժամանակ խնդրել է, որպեսզի իր կողմից հայտնած հանգամանքները արտացոլվեն հարցաքննության արձանագրության մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի' «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի' քննչական (...) գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն»: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը բահմանում է, որ «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի' քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով' նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները»:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ և 16-րդ կետի պահանջը, կասկածյալի հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսանի խոսքերը և չի տրամադրել Վարդան Պետրոսյանին օրենքով իրեն հասանելի փաստաթղթերի պատճենները, որի վերաբերյալ պաշտպանը փորձել է ներկայացնել դիտողություն և խնդրել իր դիտողությունը արտացոլել կասկածյալի հարցաքննության արձանագրության մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի' «Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի (...) պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին (....) իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի' (...) դիտողություններ ներկայացնել այն քննչական (...) գործողության արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, (...):»

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը' խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը, չի արձանագրել պաշտպանի դիտողություները, այլ վերցնելով պաշտպանի ձեռքից գրիչը, հնարավորություն չի տվել ավարտել նախադասությունը, թողել, հեռացել է սենյակից՝ առանց առաջարկելու Վարդան Պետրոսյանին ստորագրել արձանագրությունը: Նույն օրը Ն.Բաղդասարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել և խնդրել իրեն ծանոթացնել Վարդան Պետրոսյանի կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը, իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, բոլոր փորձաքննությունների եզրակացություններին և մասնագիտական ստուգումների արդյունքներին, տրամադրել փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին բոլոր որոշումների պատճենները, եթե այդպիսիք առկա են:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը' ստանալով վերը նշված միջնորդություն և Վարդան Պտրոսյանի նույնաբովանդակ պահանջը, այդ պահին ո՛չ պաշտպանին և ո՛չ էլ Վարդան Պետրոսյանին չի տրամադրել միջնորդության մեջ նշված փաստաթղթերը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ փաստաթղթերը առկա են եղել: Նշված փաստաթղթերի մի մասը քննիչը պաշտպանին տրամադրել է ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում նույն օրը ժամը 17:30-ին, իսկ իր պաշտպանյալին մինչ օրս որևէ փաստաթուղթ (բացառությամբ' ձերբակալելու մասին արձանագրության, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկի) չի տրամադրել և չի ծանոթացրել փորձագետների կողմից տրված եզրակացություններին:

06.11.2013թ. ո՛չ պաշտպան Բաղդասարյանին, ո՛չ Վարդան Պետրոսյանին չեն հանձնել ծանուցագիր հաջորդ օրվա հարցաքննության վերաբերյալ, սակայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Ն.Բաղդասարյանին (…) պատշաճ տեղեկացրել ենք 09.11.2013թ. ժամը 10:00 վերը նշված բժշկական կենտրոն ներկայանալու, նրա պաշտպանյալ Վ.Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ քննչական գործողություն կատարելու մասին»: Սակայն վերը նշված միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ ինքը պատշաճ չի ծանուցել պաշտպանին, այլ բանավոր քննչականի պետն է Ն.Բաղդասարյանին այդ մասին ասել: «Կարծում եմ, որ կարիք չկա հայտնելու, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- նշում է փաստաբանը:

09.11.2013թ. ժամը 10:00 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը գնալով հիվանդանոց, որտեղ գտնվում էր Վարդան Պետրոսյանն, առանց պաշտպանի մասնակցության հրապարակել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունը և առաջարկել այն Վարդան Պետրոսյանին ստանալ: «Այնուհետև, անցել է հարցաքննության' Վարդան Պետրոսյանին հայտնելով, որ ես գնացել եմ խաշ ուտելու և այդ պատճառով առանց փաստաբանի պետք է այդ քննչական գործողությունը կատարվի: Կարծում եմ, որ կարիք չկա մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածի պահանջը, համաձայն որի քննիչի իրավունք չունի առանց պաշտպանի մասնակցությամբ կատարել քննչական գործողություններ: Սակայն վերջինս իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Վարդան Պետրոսյանը … հրաժարվել է որոշումը ստանալ և որևէ ցուցմունք տալ …»: Սակայն իր միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ որևէ արձանագրություն չի կարող դատարանին ներկայացնել, որ Վարդան Պետրոսյանը, որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ, հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ոստիկանապետին ուղղված դիմումում նշում է Ն.Բաղդասարյանը՝ հավելելով՝ «Կարծում եմ նաև կարիք չկա հաստատելու, որ ես որևէ խաշ ուտելու չեմ գնացել, այլ այդ փաստը «հորինել է» քննիչն, առանց իմ մասնակցությամբ Վարդան Պետրոսյանին հարցաքննելու համար»:

Նույն օրը ժամը 13:00 քննիչը վերստին եկել է հիվանդանոց և արդեն պաշտպանի մասնակցությամբ առաջադրել է մեղադրանք և ծանոթացրել է իր միջնորդության հետ, սակայն Վարդան Պետրոսյանից ցուցմունք չի վերցրել, պատճառաբանելով, որ բժիշկները թույլ չեն տվել: Այդ դեպքում ինչո՞ւ է նույն քննիչը իր որոշման մեջ գրում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Պաշտպանը նշում է նաև, որ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ երբ նա գտնվելով վերակենդանացման բաժնում հայտնել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ, քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ հայտնել է, որ «Դեռասանն, մեյմունություն է անում»: Քննիչ Հայկ Հակոբյանը դատական նիստի ժամանակ չհերքեց Վարդան Պետրոսյանի վերը նշված հայտարարությունը:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը' ապօրինի ձերբակալել է Վարդան Պետրոսյանին, որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսյանի ցուցմունքը, մինչ օրս չի տրամադրել Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, չնայած Վարդան Պետրոսյանը պահանջել է դրանք, Վարդան Պետրոսյանին չի ծանոթացրել փորձագիտական եզրակացություններին, չնայած նրան, որ Վարդան Պետրոսյանը պանաջել է ծանոթացնել եզրակացություններին, թույլ չի տվել Վարդան Պետրոսյանին ստորագրել որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը, թույլ չի տվել պաշտպանին դիտողություն ներկայացնել իր կողմից սխալ կազմված որպես կասկածյալ հարցաքննության արձանագրության մեջ, հարցաքննությունը չավարտած դադարեցրել է քննչական գործաղությունը և դուրս է եկել սենյակից, երբևէ չի հանձնել ոչ պաշտպանին, ոչ Վարդան Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու օրվա և ժամի մասին ծանուցագիր, մինչդեռ իր որոշման մեջ գրել է, որ պատշաճ ծանուցել է պաշտպանին, առանց պաշտպանի մասնակցության կատարել է քննչական գործողություններ և իր որոշման մեջ նշել է, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ստանալ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը , խաբել է Վարդան Պետրոսյանին, որ պաշտպանը խաշ ուտելու է գնացել, այդ պատճառով առանց պաշտպանի մասնակցության պետք է կատարվի քննչական գործողությունը, վիրավորել է Վարդան Պետրոսյանի պատիվն և արժանապատվությունը' ասելով. «դեռասանն, մեյմունություն է անում»:



#22 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 12:58 PM

Վարդան Պետրոսյանը մտավորական է, ոչ թե խուլիգան

Այսօր - 22:19

 

 

Վարդան Պետրոսյանը մտավորական է, ոչ թե խուլիգան: Տեղի ունեցածը դժբախտ դեպք է, ոչ թե պլանավորված հանցագործություն: Ինքը հայտարարել է, որ պատրաստ է կրել դատարանի որոշմամբ սահմանված վճիռը: Ինքը ևս առողջական լուրջ խնդիր ունի: Այս ամենի պարագայում, կալանավորումը որևէ հիմնավորում չունի:

Արմեն Մարտիրոսյան



#23 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 01:04 PM

Վարդան Պետրոսյանի դեպքը կարող է սկիզբ դնել դրական բարեփոխումների մեր արդարադատության համակարգում

Այսօր - 14:38

 

 

Որքան էլ տարօրինակ թվա, բայց Վարդան Պետրոսյանի դեպքը մեր արդարադատության համակարգում կարող է սկիզբ դնել դրական բարեփոխումների: Նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել է, որ թեև նախագահն անձամբ իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում' Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին, սակայն, նախագահն ուսումնասիրելով մանրամասները եկել է այն եզրահանգմանը, որ խափանման միջոցի կիրառման օրենսդրական եւ գործնական հիմնահարցերին եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն կա:

 

Եթե սա իրոք արվի, ապա խափանման հիմնահարցում էական բաներ կարելի է փոխել, իսկ դա խիստ պահանջված է, որովհետև նման դեպքեր պարբերաբար լինում են, բայց դրանցում հայտնվող մարդիկ Վարդան Պետրոսյաններ չեն և քննչական այն բեսպրեդելը, որին մենք ականատես ենք լինում հիմա, այդ մարդիկ ևս կրում են իրենց վրա, իսկ հասարակությունը լուռ է մնում, որովհետև իրազեկ չի լինում, որովհետև այլ մարդիկ, ինչպես նշեցի, Վարդան Պետրոսյաններ չեն:

 

Անդրանիկ Իսահակյան



#24 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 01:05 PM

Ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարում մեղավորը հենց «տուժող» կողմն է

Այսօր - 13:32

 

 

Գնալով ավելի ու ավելի եմ հակվում այն կարծիքին, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարում մեղավոր է եղել «տուժող կողմը»: Նման կարծիքի հանգեցի' հատկապես կարդալով Հակոբյանների ընտանիքի փաստաբան Մարատ Գինոսյանի հարցազրույցը, որովհետև աչք ծակեց մի քանի փաստ, որոնք թույլ են տալիս մտածել, որ Գինոսյանը դեմագոգիա է անում:

 

Նախ, նա հայտարարեց, որ տեղյակ չէ' արդյո՞ք Վարդան Պետրոսյանը խմած կամ քնած է եղել, ինչը աբսուրդ է, որովհետև բուժզննամն եզրակացությունը արդեն լայնորեն շրջանառվում է համացանցում և այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել:

Երկրորդ, կասկածելի հանգամանքը այն է, որ նա անընդհատ մատնանշում է, որ Պետրոսյանը շատ արագ է վարել, մինչդեռ, վթարը եղել է մայրուղու վրա, որտեղ թույլատրելի արագությունը կարծեմ 80 (+10) կմ/ժ է, ինչն ավելի քան բավարար էր նման վնասվածքներ պատճառելու համար:

 

Կասկածելի է նաև, թե ինչպես է Գինոսյանը փորձում «ցրել» Նիվայի ուղևորների վերաբերյալ հարցերը՝ անընդհատ մատնանշելով, որ Նիվան կանգնած է եղել երթևեկելի գոտուց դուրս: Նա պնդում է, որ երեխաներից ոչ մեկը ղեկին չի եղել, բայց դա, ինձ թվում է, վերջնականապես կարող է պարզել միայն դատարանը, նա, կարելի է ասել, ասում է. «Դե ի՞նչ է եղել, որ Նիվայում 6 մարդ է եղել», և այս տիպի բաներ:
Շերլոկ Հոլմս չեմ ուզում լինել, բայց այս ամենը հեչ դուրս չի գալիս ու ամենևին էլ չեմ զարմանա, որ պարզվի, որ «տուժած» կողմի այս ցայտնոտությունը պայմանավորված է հենց նրանով, որ մարդիկ չեն ուզում պարզվի եղելությունը, այլ պետք է մեկը, ում վրա կբարդեն ողջ մեղքը:

 

Արմեն Հովսեփյան.



#25 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 01:06 PM

Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացնում դեպքից (տեսանյութ)

Այսօր - 11:43

 

 

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանն է՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը պնդում է, որ Վարդան Պետրոսյանը հարբած չի եղել և թույլատրելի արագությունը չի գերազանցել:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:



#26 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 01:06 PM



#27 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 02:40 PM

Was Vardan Petrosyan’s detention justified? The opinions of intellectuals are unambiguous

Read more at: http://en.aravot.am/2013/11/11/162487/

© 1998 - 2013 Aravot – News from Armenia
 
“After all, I can not say anything, Vardan is a very dear person to me, but, on the other hand, there is a crime, two people died”,- so replied sculptor Levon Tokmajyan to the question of Aravot.am whether actor Vardan Petrosyan’s detention was justified. To recall that an accident took place on October 20, which resulted in the death of two teenagers. Actor Vardan Petrosyan is accused for the car accident. Days ago, he was taken into custody. Continuing to evaluate the incident happened to Vardan Petrosyan, Levon Tokmajyan said, “God forbid, something happened to me like that. I do not know, it’s very difficult for me to express an opinion, but that he was taken to court, then the state of his health was good, before that he was brought home from the hospital.” Publicist Karine Hakobyan, who was at court on the day of arresting Vardan Petrosyan, considered the incident happened to Vardan Petrosyan “unreasonable, incomprehensible and unjust,” and continued, “The very idea of Vardan Petrosyan’s detainment is absurd, because there was no trial, it is not yet known whether he is guilty or not in this fatal accident. He has lost his health due to the accident. In fact, we have mixed the victim and perpetrator together. Instead of treating him from this prospective and carrying out just investigation, on the very first days we see disinformation in the media, when it is still unclear how the accident occurred, our law enforcement agencies already consider him to be guilty, and then arrest him.” Regarding this matter, Mrs. Hakobyan sees objective and subjective reasons and is detailing, “We need to draw conclusion from accidents are continuously growing. We are sorry for the victims, but after doing proper research, we can prevent further accidents. It is the condition of our roads; they are almost invisible from out of the city, very dark and with no light in many places. The sign boards and street signs are missing. For example, in that section, especially at night, it is very possible that it was dark, Vardan Petrosyan mixed up the road, then he wanted to correct, perhaps something had happened…” Tatev HARUTYUNYAN

Read more at: http://en.aravot.am/2013/11/11/162487/

© 1998 - 2013 Aravot – News from Armenia


#28 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 02:42 PM

Դո՞ւք պետք է որոշեք՝ հնարավոր էր հայտարարություն տարածել Վարդան Պետրոսյանի վերաբերյալ, թե՞ ոչ. Հ․Խուրշուդյան

12.11.2013 17:15

   message.png0 achk.png192 դիտում

rbqkEUO8aYgzR2j65CL7_tn.jpg

Newsbook.am-ը կապ է հաստատել «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև այժմ իր դիրքորոշումը չի հայտնել՝ կապված դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորման հետ: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում, խոսնակը չցանկացավ մանրամասնել, թե ինչ առողջական խնդիր ունի «Ժառանգության» ղեկավարը:

Պատասխանելով Newsbook.am-ի հարցին, թե ամեն դեպքում արդյոք հնարավոր չէր որևէ հայտարությամբ աջակցություն հայտնել դերասանին, Հովսեփ Խուրդուշյանը վրդոհվեց` պատասխանելով.

«Դո՞ւք պետք է որոշեք՝ հնարավոր էր, թե՞ չէ: Ասում եմ՝ նա գտնվում է դրսում բուժման նպատակով»:
Երբ մենք արձագանքեցին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» պատրաստվում է որևիցե հայտարարությամբ կամ սեփական դիրքորոշմամբ հանդես գալ, Խուրդուշյանը հարցով պատասխանեց, թե արդյո՞ք դա քաղաքական խնդիր է:

Newsbook.am-ը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն ավելի վաղ հանդես էր եկել անձնական երաշխավորությամբ կալանքն որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ:

Newsbook.am-ը ավելացրել է նաև, որ նախագահական ընտրություններից հետո Վարդան Պետրոսյանն եկել էր Ֆրանսիայից ու իր աջակցությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ այժմ էլ տրամաբանական կլիներ, որ  «Ժառանգության» կողմից որևէ արձագանք լիներ:  

Փաստերը լսելուց հետո «Ժառանգության» խոսնակն ասաց, որ վաղն ունենալու են վարչության նիստ, և, հավանաբար, այդ հարցը կդրվի քննարկման:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:



#29 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 02:45 PM

Վարդան Պետրոսյանը արագ ու անկանոն է քշել. Տաթեւը պատմել է վթարի մանրամասները

02.11.2013 20:45

   message.png0 achk.png7136 դիտում

8hMq98DZetRyLird2KFi_tn.jpg

Դերասան Վարդան Պետրոսյանի «BMW» մակնիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենաների՝ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական բախման հետեւանքով 10 օր հիվանդանոցում գտնվող Տաթեւ Հակոբյանին նոյեմբերի 1-ին առաջին անգամ վիրահատել են։

«Բժիշկները սպասում էին, որպեսզի հեմոգլոբինի մակարդակը բարձրանա, որ կարողանան վիրահատել»,-NEWS.am-ին ասել է Տաթեւ Հակոբյանի համադասարանցին, որը նախընտրել է անունը չհրապարակել։
Տաթեւի ոտքը վիրահատել են, երկաթ տեղադրել։ «Բժիշկներն ասել են, որ կքայլի, բայց ժամանակի հարց է»,- ասել է նա։

Տաթեւը մանրամասներ է պատմել դեպքի մասին. «Ասաց, որ գիտակցությունը չի կորցրել ու ամեն ինչ հիշում է։ Հայրը տեսել է, որ հետևից եկող Վարդան Պետրոսյանի մեքենան արագ է քշում ու անկանոն, ասել է՝ կանգնենք, թող գա անցնի։ Կանգնել են ու մեքենան եկել, խփել է»։

Տաթեւը նաեւ հիշել է, որ սկզբում իրեն ու եղբորը շտապօգնության նույն մեքենայում են տեղավորել, բայց հետո եղբորը դուրս են բերել։ Նաեւ դրանից է աղջիկը կռահել, որ եղբայրն արդեն այդ պահին մահացած է եղել։


Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական գործ էր հարուցվել հոկտեմբերի 20-ին, Երևան–Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Նաիրիի ոստիկանները պարզել էին, որ վթարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 48-ամյա Արթուր Հակոբյանը, ով վարել է ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան: Հիվանդանոց էին տեղափոխվել նաև Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ Էդուարդ Հակոբյանը, նույն փողոցի բնակիչ Տաթևիկ Հակոբյանը, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 43-ամյա Հայկ Հակոբյանը, 21-ամյա Էմմա Հակոբյանը և Էդգար Հակոբյանը:

Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ 54-ամյա Վարդան Պետրոսյանը:

Ստացած մարմնական վնասվածքներից Էդգար Հակոբյանը Արմենիա բժշկական կենտրոնում մահացել էր:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրի կայքում

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



#30 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 02:55 PM

Երբ Րաֆֆին հանրահավաքներ էր անում, Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայից եկավ Հայաստան՝ ժողովրդի և նրա կողքը կանգնելու համար, իսկ Րաֆֆի՞ն...

12.Նոյեմբեր.2013 - 15:18

 

 

Երբ Րաֆֆին հանրահավաքներ էր անում, Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայից եկավ Հայաստան հատուկ ժողովրդի և Րաֆֆու կողքը կանգնելու համար:

Հիմա, երբ Վարդանը դժբախտության մեջ է, ես անընդհատ սպասում էի, որ Րաֆֆին ինչ-որ ձև կարձագանքի, կփորձի բարոյապես սատարել:

Այսօր մի տեսակ հույսս կոսրցրեցի և որոշեցի կիսվել:

 

Պետրոս Ղազարյան



#31 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 November 2013 - 02:59 PM

Եթե չպատժեն քննիչին, մեր` այստեղ մնալն անիմաստ կլինի. Միքայել Պողոսյան

12-11-2013



 

Մենք կանգնած ենք Վարդան Պետրոսյանի թիկունքին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը:
 
Նա մեկն է այն մտավորականներից, որոնք այսօր հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով` Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով:
 
Պողոսյանը նշեց, որ այն, ինչ կատարվել է Վարդանի հետ, կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ, եւ նման անմարդային վերաբերմունք դրսեւորել ու այսքան անհանդուրժող լինել պետք չէ:
 
«Վարդանն այս քաղաքի գույներից մեկն է: Կարծում եմ` օրենքը, որքան էլ խստորեն պատժի նրան, միեւնույն է, ինքն իր հանդեպ, ինքն իր խղճի հանդեպ ավելի խիստ է լինելու»,- ասաց Պողոսյանը:
 
Ըստ դերասանի`  դատական գործը վարող քննիչը պետք է պատասխանատվության ենթարկվի եւ փոխվի, քանի որ քննիչի վերաբերմունքը Վարդանի հանդեպ ուղղակի արհավիրք է. «Եթե մեր պետական այրերը չպատժեն այդ քննիչին, ապա մեր` այստեղ մնալն ու արարելն անիմաստ կլինի»:

Մենք կանգնած ենք Վարդան Պետրոսյանի թիկունքին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը: Նա մեկն է այն մտավորականներից, որոնք այսօր հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով` Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով: Պողոսյանը նշեց, որ այն, ինչ կատարվել է Վարդանի հետ, կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ, եւ նման անմարդային վերաբերմունք դրսեւորել ու այսքան անհանդուրժող լինել պետք չէ: «Վարդանն այս քաղաքի գույներից մեկն է: Կարծում եմ` օրենքը, որքան էլ խստորեն պատժի նրան, միեւնույն է, ինքն իր հանդեպ, ինքն իր խղճի հանդեպ ավելի խիստ է լինելու»,- ասաց Պողոսյանը: Ըստ դերասանի`  դատական գործը վարող քննիչը պետք է պատասխանատվության ենթարկվի եւ փոխվի, քանի որ քննիչի վերաբերմունքը Վարդանի հանդեպ ուղղակի արհավիրք է. «Եթե մեր պետական այրերը չպատժեն այդ քննիչին, ապա մեր` այստեղ մնալն ու արարելն անիմաստ կլինի»:



#32 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 15 November 2013 - 11:47 AM

http://armenianow.co...accident_arrest   Fatal Accident in Question: Supporters say popular actor should not be detained

vardan-petrosyan_1.jpg

 

A group of intellectuals have addressed an open letter to Prosecutor General of Armenia Gevorg Kostanyan and Kotayk regional prosecutor Vazgen Rshtuni on behalf of popular actor Vardan Petrosyan, currently detained on charges resulting from two deaths in an automobile accident. The letter seeks to have Petrosyan released from detention on the personal surety of the letter’s co-signers.

On October 20, a BMW driven by Petrosyan collided with a Niva carrying six passengers on the Yeghvard-Yerevan highway. Two teenagers – Eduard and Edgar Hakobyan, age 16 – were killed and three others injured. Petrosyan himself was hospitalized and underwent surgery at Erebuni Medical Center. On November 9, Petrosyan was arrested on charges of negligent manslaughter, a charge that carries up to 10 years imprisonment. His attorney is seeking to have him released while trial is pending.

Before his arrest Petrosyan told media that it was a tragic accident and offered his condolences to the family of the victims. The actor expressed his distrust in the investigators’ actions, assuring that he had no intention of hiding and would serve his term should the court rule so.

“If I deserve to serve 4 to 10 ten years or 14 to 20 years in prison, I will. But let no one dare to think that I might make the slightest attempt to evade responsibility,” he said.

The family of the victims is demanding a fair investigation into the accident to identify the causes of their tragedy.

Hovhannes Tumanyan Puppet Theatre director Ruben Babayan extended his condolences to the family, and says Petrosyan’s supporters are not asking that charges be dropped against the actor, but that he be released on his own recognizance while awaiting trial.

“What do we expect from justice – fairness or cruelty? The way they are treating the actor today is far from justice,” says Babayan.

Professor of Arts Henrik Hovhannisyan believes it was a tragic accident the consequences of which have affected both sides, and supporters of Petrosyan are appealing on moral-legal grounds.

“In our country people commit deliberate murders and get away with it,” he says.

Petrosyan is a popular actor, whose performances are most often based in political satire and freedom of speech. During last winter’s presidential election campaign Petrosyan spoke at rallies in support of opposition candidate Raffi Hovannisian.

His attorney has turned to a number of international organizations for help in preparing a 3D re-inactment of the accident.

“Investigative bodies have harmed this case. I know by 99 percent how the accident happened and can prove it,” says defense attorney Nikolay Baghdasaryan. “Vardan and the aggrieved party know it as well. It is most regrettable that two young boys died. For now I can only assure you that it has been established that Vardan Petrosyan was not speeding, neither had he used alcohol prior to driving, nor was he napping at the wheel. Nonetheless, the investigative body has illegally arrested him. They first detained him then started collecting evidence, but when they saw the facts were actually proving something else, they refused to make those available to us,” says the defense attorney.

Heritage party representative Stepan Safaryan told ArmeniaNow that the actions of the authorities against Petrosyan that look like revenge lead one to assume that it might well be connected with the actor’s support for the opposition movement last spring.

Meanwhile, presidential spokesman Arman Saghatelyan offered clarification regarding the case in a Monday interview to Panorama.am, saying that the RA President is not authorized to intervene in legal processes. Nonetheless, he said, “considering the general concerns in Armenia over the application of imprisonment under guard, the president of the Republic of Armenia believes there is a need to once again reconsider the legislative and practical issues of this restraining measure.”



#33 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 15 November 2013 - 12:16 PM

 

Ուրվագիծ 14.11.2013

#34 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 November 2013 - 03:28 PM

Վարդան Պետրոսյանի հանդեպ կա բարձր մակարդակում կայացված քաղաքական դատավճիռ

Այսօր - 00:01

 

 

ԿՈՉ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ. Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից
Այսօր Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի դատական լսման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի կայացրած վճիռը Վարդան Պետրոսյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին վկայեց մի քանի կարեւոր բաների մասին.
1. Վարդան Պետրոսյանի հանդեպ կա բարձր մակարդակում կայացված քաղաքական դատավճիռ, իսկ դատարանների վրա հրահանգ է իջեցված նրա խափանման միջոցը չփոխելու համար: Այսինքն՝ Վարադան Պետորսյանի նկատմամբ իրականացվում է հետապնդում:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի կատարածու դատավորի կողմից Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելուց հետո նախագահականի մամուլի խոսնակի շուրթերով Սերժ Սարգսյանի «մտքերի» վերծանման հարցոմ թերեւս ամենաճշմարիտը ես եւ մի քանիսը դուրս եկանք. Սերժ Սարգսյանն ասել էր, որ ընդհանրապես երկրում է առկա կալանքի՝ իբրեւ խափանման միջոց վերանայման անհրաժեշտությունը, սակայն դա չի վերաբերվում Վարդան Պետրոսյանին, ում հարցով ինքը չի պատրաստվում միջնորդել: Դա նշանակում էր՝ քննիչ ու դատավորներ ջան, ինչ անում եք՝ ճիշտ եք անում, եւ ես չեմ պատրաստվում միջամտել, շարունակեք նույն ոգով: Եւ վերքաննիչ դատարան ուղերձը կատարեց...

3. Այսօր ցավալի էր տեսնել, որ հասարակությունն անտարբեր է իր երեւելիների ճակատագրի հանդեպ եւ հլու հնազանդ հանձնում է այն մարդկանց, ովքեր տարբերվել են հետուքաբնակ մտավորակններից եւ իրենց արվեստով արտահայտել իրենց ընդվզումը իշխանությաւնների կողմից տարիներ շարունակ հասարակությանը հարստահարելու, խոշտանգելու ու նսեմացնելու դեմ: Մինչդեռ հասարակությունը, որ միշտ տրտնջացել է, թե ինչու իր մտավոականներն իր կողքը չեն կանգնում, պատրաստ չէ անգամ պաշտպանել նույն այդ եզակի անուններին...
4. Դատական երկու ատյաններում համանման վճիռների ընդունումը նշանակում է, որ այդ երկու վճիռների «օրինականությունն» ապացուցելու համար Վարդան Պետրոսյանի համար հետագայում արձակվելու է մեղադրող դատավճիռ եւ հիմիկվանից թող ոչ մեկ հույս չունենա, որ ավտովթարի գործով դատաքննությունը անաչառ է լինելու: Այլապես իշխանությունները չեն կարողանալու հանրությանը «ապացուցել», թե այս օրերին Վարդան Պետրոսյնաիի նկատմամբ խափանման միջոցը ճիշտ են ընտրել: Իշխանությունը որոշում է ընդունել նստեցնել Վարդան Պետրոսյանին ու պատժել Հայաստանում «մտավորական այլախոհությունը»՝ ի դեմս Վարդան Պետրոսյանի:

Ստեղծված իրավիճակը հարկադրում է, որ մենք անցնենք էֆֆեկտիվ ու նախահարձակ քայլերի, որի նախագիծ եմ ներկայացնում բոլոր ծահագրգիռ անձանց քննարկմանը՝ լրամշակումների ու առաջարկների հավաքագրման նպատակով.
1. Փչացնել Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Արդարադատության նախարարի բոլոր այցերը արտերկիր եւ երկրի ներսում. այս առումով արտերկրում ու տարբեր քաղաքաներում ապրող մեր հայրենակիցները պետք է նրանց մշտապես դիմավորեն հավուր պատշաճի: Թող ոչ մեկ հայրենասիրությունից այլեւս վայրահաչ չտա. մենք պետք է փրկենք ՀՀ քաղաքացուն ու մտավորականին հաշվեհարդարից:

2. Հենց հիմիկվանից պետք է Վարդան Պետրոսյնաի իրավունքների խախտման ահազանգեր հնչեցվեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու հաստատությունների առջեւ. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար, ԵԱՀԿ, Human Rights Watch, Article 19, Amnesty International եւ այլք,

3. Բողոքի ցույցեր Հանրապետության քաղաքային բնակավայրերում՝ Գյումրի, Երեւան, Վանաձոր եւ այլուր՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:

4.Հայտնի դեմքերի ներգրավում պայքարում՝ թե օտարեկրացի /որ ճանաչում են Վարդան Պետրոսյանին, ինչպես օրինակ Շառլ Ազնավուրը/, թե տեղացի անվանիներ, մարդաշատ ֆորումների կազմակերպում ու հայտարարությունների ընդունում:

5. Ինֆորմացիոն դաշտում ավտովթարի եղելության ներկայացում վերլուծությունների, օպերատիվ տեղեկատվության միջոցով եւ քննիչի, դատավորների ստորագույն արարքների մերկացում:Հասարակական ակցիաներ այդ մարդկանց գործունեության մասին հանրությանն իրազեկելու մասին:

6. Ամենակարեւորը՝ հոգատար վերաբերմունք զոհ տված ընտանիքի հանդեպ՝ նրանց շահագրգռելով ճշմարտությունը բացահայտելու հարցում, թույլ չտալ, որպեսզի այդ ընտանիքին իշխանություններն ուղղորդեն Վարդան Պետորսյանի ու նրա ընտանիքի դեմ, ինչը արեցին ավտովթարի սկզբից.
Այս բոլոր նպատակները իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղխել համակարգող մարմին՝ արտերկրում ու Հայաստանի մարզերում իր բջիջներով:
 Ստյոպա Սաֆարյան Ֆեյսբուք



#35 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 November 2013 - 03:39 PM

Դատարանն ուժի մեջ է թողել դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը. նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է

21.Նոյեմբեր.2013 - 19:13

 

 

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ  դատարանը մերժել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ: Դատարանն ուժի մեջ է թողել դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատարանը որոշումը դեռևս չի հիմնավորել. այն կհրապարակվի երեք օրվա ընթացքում:



#36 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 November 2013 - 04:13 PM

 

Տհաճ բացահայտում. ո՞վ և ինչո՞ւ է ապակողմնորոշել Վարդան Պետրոսյանին աջակցողներին

 

Երեկ զարմացած է, որ Վերաքննիչ դատարանի դեմ Վարդան Պետրոսյանին աջակցող հավաքը սպասվածի չափ բազմամամարդ չէ: Պարզվում է, ՖԲ-ում կարողացել են հմտորեն ապակողմնորոշել հետարքրված մարդկանց: Մինչ բոլոր ազդագրերում գրված է եղել «հավաքվում ենք 15:30-ին Վերաննքիչ դատարանի մոտ» այս մեկը, որը եւս տարածվել է, մարդկանց ուրիշ տեղ է տարել.
«Ժողովուրդ վաղը ժամը 15:00-ին Կառավարութան շենքի մոտ հավաքվում ենք մեր բողոքի ձայնը հնչեցնելու: Կոչ ենք անում բոլորին, եթե հարմար է միանալ մեզ...Եկեք այս անգամ ուղղակի ակտիվ չլինենք սոց ցանցերում, այլ դուրս գանք իրականություն...»
Հարց է ծագում, թե ո՞վ եւ ինչո՞ւ է ապակողմնորոշել շատերին, այդ թվում Կարինե Չոբանյանին, Գագիկ Սուխուդյանին, լրագրողներին, ովքեր գնացել են Հանրապետության հրապարակ, այլ ոչ թե Վերաքննիչ դատարան: Եթե սրան էլ հավելենք մի շարք ԶԼՄ-ներում տարածվածը, թե «Վարդան Պետորսյանը ազատ է արձակվելու», այսինքն, իզուր մի գնացեք դատարանի դեմը սառեք, պարզ է դառնում, որ ինչ-որ մեկը սարսափում է մեր հավաքներից:
Կոչս բոլորին: Այսուհետ տեղեկատվությունը վերցրեք պաշտոնական խմբից:

Ստյոպա Սաֆարյան Ֆեյսբուք

http://operativ.am/?...



#37 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 November 2013 - 01:52 AM



#38 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 December 2013 - 01:07 PM

Վարդան Պետրոսյանի կալանքն ուզում են երկարացնել 2 ամսով, որպեսզի նա այդ ընթացքում նոր հանցագործություններ չկատարի. փաստաբան

19:46 • 26.12.13


Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դերասանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօրվա դրությամբ դեռ դատարանից ծանուցում չի ստացել դատական նիստին ներկայանալու համար, ինչը նշանակում է, որ նրա պաշտպանյալի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցով դատական նիստ տեղի չի ունենա:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ասելով, որ վաղվա համար արդեն ուրիշ գործողություններ է պլանավորել:

«Ներկայացված միջնորդությունում որպես «հիմք» են բերում այն, որ Վարդան Պետրոսյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, կատարել Քրեական օրենսգրքով արգելված նոր գործողություններ, ինչպես նաև՝ ազդել գործով անցնող մասնակիցների՝ տուժողների վրա, այսինքն՝ նոր հանցագործություններ կատարել, ուստի անհրաժեշտ է կալանավորել իրեն»,-ասաց փաստաբանը և նշեց, որ պետք չէ լինել իրավաբան՝ հասկանալու, որ այդ պատճառաբանությունն անհիմն է:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:


Նիկոլայ Բաղդասարյանն աբսուրդ է համարում, որ նախաքննությունը հաշվի չի առնում 8000 մտավորականների երաշխավորող ստորագրությունները:

«Փաստորեն՝ այդ մտավորականները, որոնք երաշխավորել են նրա համար, արհմարհված են»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին իր աջակցությունն էր հայտնել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:



#39 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 December 2013 - 01:11 PM



#40 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,813 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 December 2013 - 01:35 PM

Երկարացվեց Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը
Զարուհի Մեջլումյան

22:50, 30 դեկտեմբերի, 2013

Մոտ 10 ժամ տևած դատավարությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարացնել Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը: Քիչ առաջ դերասանը տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ վաղուց կանխորոշված էր. «Որևէ հիմք չկար Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու: Պատկերացնո՞ւմ եք՝ քննիչ Մարտիրոսյանի դիտարկումներից մեկն այն էր, որ նա կարող է ազատության մեջ դարձյալ վթարի մեջ ընկնել: Դեռ դատավորի որոշումը չեմ տեսել, որ հասկանամ, թե ինչ հիմքեր են նշված կալանքի ժամկետը երկարացնելու համար»:

Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Սակայն դատարանը մերժել է: Փոխարենը դատարանը բավարարել է Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարացնելու մասին:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users