Jump to content


Photo

Հայկական Հա

armenian relativity special relativity armenian theory transformation equations

  • Please log in to reply
1 reply to this topic

#1 nazaryan

nazaryan

    Junior Member

  • Members
  • Pip
  • 2 posts

Posted 29 January 2013 - 08:28 AM

http://ia801609.us.a...ity/ARM_ODM.pdf
կամ
http://www.armeniant...PDF/ARM_ODM.pdf

====================================

Գիտության մեջ Հայկական հեղափոխությունը սկսված է և այն շարունակվում է։

Ողջույն Հայ ֆորումի բոլոր այցելուներին,

Վերոնշյալ հղումների մեջ, դուք կարող եք կարդալ մեր վերջին հոդվածը. «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» վերնագրով։
Մեր հոդվածը մենք գրանցեցինք ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում և ՄԲԹ-ում - 21 Դեկտեմբերի 2012թ.։

Մենք հավատում ենք որ անգամ մեկ հոդվածը կարող է կայծի դեր կատարել և բոցավառել Հայոց գիտության ջահը։ Այս հոդվածը և մեր կողմից պատրասվող մյուս հոդվածները կարող են կատարել հենց այդ կայծի դերը։

Մենք հավատում ենք նաև որ գիտության վերածննդի արշալույսը բացվելու է Հայաստանում և Հայաստանը դառնալու է գիտության զարգացման նոր կենտրոն և Աշխարհի գիտնականների համար ուխտատեղի։

Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել «Հայկական Տեսություն» աշխատությունը ամբողջությամբ, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Հայրենիք Հայաստանի։ Դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։

Ես խնդրում եմ ֆորումի անդամներին, օգնել մեզ, որ Հայաստանում կարողանանք տպագրել մեր հոդվածը։

Շնորհավոր բոլորին մեր նոր՝ Հայոց Արշալույսի նոր տարին։

Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

Ռոբերտ Նազարյան
robert@armeniantheory.com
http://www.armeniantheory.com
http://www.youtube.c...r/ArmenoidMedia

Attached Files


Edited by Yervant1, 29 January 2013 - 09:37 AM.

  • nazaryan likes this

#2 nazaryan

nazaryan

    Junior Member

  • Members
  • Pip
  • 2 posts

Posted 04 March 2013 - 07:52 PM

«Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդված-գրքույկի նախաբանը



Նախաբան

Եթե դուք խիստ ցանկություն ունեք մեղադրելու ինչ որ մեկին,
ապա մի մեղադրեք մեզ, այլ մեղադրանք կարդացեք մաթեմատիկային։
Մենք նրա խոսնակներն ենք միայն։


«Միաչափ գոյերի Հարաբերական Շարժման Տեսություն - Ազատ Շարժում» - հոդվածը հանդիսանում է մեր հիմնարար «Հայկական Տեսություն» աշխատության միայն մեկ ենթաբաժինը։ Այս ենթաբաժինը առանձնացնելով հիմնական աշխատությունից և վերախմբագրելով որպես առանձին ինքնուրույն հոդված, մենք նվիրում ենք այն մեր Շուշիի ազատագրման 20 ամյակին։

Այս հոդվածում, որպես նոր հեղափոխական մոտեցում, մենք ներկայացնում ենք միաչափ ֆիզիկական տարածության մեջ հարաբերական շարժման ձևափոխության հավասարումների արտածման Հայկական տարբերակը։ Հայկական հարաբերականության հատուկ տեսության կառուցման համար մենք ղեկավարվել ենք միայն ամենաընդհանուր տրամաբանական մտածողությամբ և մաթեմատիկական հասկացողություններով, առանց սահմանափակման։
Այս հոդվածում մենք փորձել ենք համախմբել և ուղղորդել բոլոր այն գիտնականների ջանքերը և լավագույն արդյունքները, որոնք մոտ հարյուր տարի, տարբեր ճանապարհներով, փորձել են թոթափել մեզ պարտադրված կեղծ գիտական աշխարհահայացքը։

Մի կարևոր հանգամանք ևս՝ Հայկական Տեսության արահետով շարժվելու համար անհրաժեշտ է որ մենք լիովին թոթափենք մեր գիտակցությունը խեղող զսպաշապիկը և ունենանք բարոյակամային հետևյալ երեք հատկությունները։ Մենք պարտավոր ենք լինել Արի, պարտավոր ենք լինել Ազնիվ և վերջապես անհրաժեշտ է որ մենք լինենք Անկեղծ։

Այս հոդվածում մենք այնքան հանգամանորեն ենք շարադրել Հայկական հարաբերականության հատուկ տեսության նոր գաղափարները և մանրամասն արտածել բոլոր բանաձևերը, որ այն ավելի շատ դասագիրք է քան թե գիտական հոդված։ Մենք ցանկացել ենք առավելագույնս դյուրացնել բանաձևերի արտածումը, որպեսզի ընթերցողը իր ուշադրությունը ավելի շատ բևեռի հիմնական գաղափարների և նոր մոտեցումների վրա։

Այստեղ դուք կհանդիպեք զարմանահրաշ նոր գաղափարների և հատկապես այնպիսի չնաշխարհիկ բանաձևերի, որ Աշխարհը չի տեսել։ Երանի՜ ձեր աչքերին որ դուք առաջինն եք ըմբոշխնելու այս կենարար լույսը։ Օգտագործեք ձեր երևակայությունը, որպեսզի պատկերացնեք թե ի՞նչ նոր գաղափարների և գեղեցիկ բանաձևերի դուք կհանդիպեք, երբ մենք հրապարակենք մեր «Եռաչափ Գոյերի Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդվածը։

Մեր հորդորն է ընթերցողներին, որպեսզի դուք չկրկնեք նախորդ ֆիզիկոսների սխալը և չփորձեք հապՃեպ կառուցել արհեստական բանաձևեր եռաչափ տարածության համար, օգտագործելով միաչափ տարածության համար մեր արտածած բանաձևերը։ Տրամաբանության օրենքը այդպես չի աշխատում։ Պարզապես ամբողջությամբ յուրացրեք այս հոդվածը և սպասեք մեր հաջորդ հրապարակումներին։ Իսկ անհամբեր ընթերցողների համար (հավելված 2)-ում, համենայն դեպս, մենք տրամադրել ենք բավական շատ և արժեքավոր բանաձևեր մեր հաջորդ՝ «Հայկական Հարաբերականության Մեքանիկայի Տեսություն» հոդվածից։

Հայկական ձևափոխության հավասարումների մեջ նոր ներմուծված գործակիցների համար «s» և «g» տառանշանների ընտրությունը պատահականության արդյունք չէ, այլ այն կանխամտածված քայլ է։ Որովհետև Հայկական տեսության մեջ s գործակիցը բնութագրում է ժամանակ-տարածության ներքին ուղղորդվածությունը (spin), իսկ g գործակիցը դա նույնպես ժամանակի և տարածության երկրաչափությունը բնութագրող մեկ այլ մեծություն է (metric)։

Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել «Հայկական Տեսություն» աշխատությունը ամբողջությամբ, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Հայրենիք Հայաստանի։ Դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։

Կարող է նաև հարց առաջանալ թե ինչ՞ու ենք մենք մեր նոր ստացած հարաբերականության հատուկ տեսության ձևափոխության հավասարումները կոչում - «Հայկական Ձևափոխության Հավասարումներ»։ Պատասխանը շատ պարզ է։ Այս գիտական աշխատությունը գրվել է Հայերեն, կատարվել է Հայ գիտնականի կողմից 1968 թվականից սկսած, որը տարբեր ընդմիջումներով տևել է մոտ 40 տարի և դեռ շարունակվում է։ Այս հետազոտությունը զուտ Հայկական մտքի արգասիքն է և որը բեղմնավորվել է Արորդիների Սրբազան Հայրենիքում՝ Հայաստանում։ Հետևաբար մենք լրիվ բարոյական իրավունք ունենք այս նոր արտածված ձևափոխության հավասարումները կոչելու՝ հարաբերականության հատուկ տեսության Հայկական Ձևափոխության Հավասարումներ, իսկ տեսությունը՝ Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն։


Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

Կեցցե՛ Հայաստան


Ռոբերտ Նազարյան
robert@armeniantheory.com
http://www.armeniantheory.com

http://www.youtube.c...r/ArmenoidMedia

Attached Files


Edited by Yervant1, 05 March 2013 - 09:08 AM.






Also tagged with one or more of these keywords: armenian, relativity, special relativity, armenian theory, transformation equations

0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users