մի քիչ պիոներական տոն ունի... համենայն դեպս...
===========================
ԽՈՍԵ՞ՆՔ ՀԱՅԵՐԵՆ
«Հելանք», «լյոքշա», «նապրիմեր», «սլուչայնի եղավ»: Ահա այդ եւ նմանատիպ ժարգոնային բառերով է ողողված այսօրվա երիտասարդների բառապաշարը:
Շատերը ժարգոնով խոսելով փորձում են առանձնանալ մյուսներից: Հայերեն խոսող մարդկանց հաճախ չենք էլ հասկանում, քանի որ նրանց խոսքի մեծ մասը ողողված է ժարգոնով: Ժարգոնը հիմնականում հատուկ է տղաներին: Փողոցում գրեթե չենք հանդիպի տղաների, որոնք չեն կիրառում ժարգոնն իրենց խոսքում:
Հարցին, թե ինչո՞ւ են խոսում ժարգոնով, տղաներից մեկը պատասխանեց այսպես.
- Հիմա մոդա է այդպես խոսելը, «լավ տղերքը» ժարգոնով են խոսում, եթե այն չես կիրառում, խոսքը կարծես տեղին չի հնչում: ( Արա, 17 տ.)
15 ամյա մի տղա էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է ժարգոնով խոսում:
Հարցի պատասխանները նմանատիպ էին: Ինչեւէ, գիտակցելով իրենց սխալը, նրանք այլեւս չեն կարողանում հրաժարվել նման խոսելաձեւից: Որոշ չափով լսելի է տղաների այդպիսի խոսքը, ինչը չի կարելի ասել աղջիկների մասին: Վերջիններս չգիտակցելով խոսում են ժարգոնով եւ արդյունքում կորցնում կանացիությունն ու գեղեցկությունը:
Այդ ամենի պատճառը գալիս է բառապաշարի պակասից:
Ժարգոն օգտագործողներն արդյոք չգիտե՞ն, որ այն հատուկ է ապադասակարգայնացած տարրերին, ասել է թե գողերին, խաղամոլներին: Այսինքն չգիտակցելով հետեւանքները` փորձում են իրենց խոսքով նմանվել նրանց:
Ժարգոնին զուգահեռ երիտասարդները կիրառում են օտար բառեր`«սլուչայնի եղավ», «նապրիմեր», «նակազատ» եւ այլն: Ինչեւէ, գնահատելի է մի քանի լեզվի տիրապետելը, բայց ոչ այն կիրառելը մայրենի լեզվում:
Խոսքը գեղեցիկ է, եթե այն զուրկ է նման բառակապակցություններից, անհարկի կրկնություններից, «ուրեմն», «մի խոսքով», «այսպես ասած», «գիտես», «հասկացար» եւ այլն:
Ուրեմն որքան խուսափենք նման արտահայտություններից, այնքան մեր խոսքը կհնչի հայերեն, հասկանալի ու կիրթ:
ԳԱՅԱՆԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
http://www.azg.am/?l...&num=2006080916