ՈՒշի -=- Ushi
#1
Posted 08 November 2013 - 03:52 PM
#2
Posted 08 November 2013 - 03:53 PM
08.11.13 / Հայաստանի առեղծվածները - Թռիչք դեպի անցյալ
#3
Posted 08 November 2013 - 03:54 PM
http://hy.wikipedia....նք_(Ուշի)
Ուշիի Սուրբ Սարգիս վանք, հայկական խոշոր վանքային համալիր ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Միջնադարում եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։
Սուրբ Սարգիս վանք (Ուշի)
#5
Posted 08 November 2013 - 04:31 PM
Uploaded on Dec 26, 2011
Արագածոտնի մարզի Ուշի գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, որը 1827 թ. տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվել է: Պեղումների շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել եկեղեցու առանձին մասերը` այն վերածելով իրական պատմական կոթողի:
#6
Posted 08 November 2013 - 04:46 PM
Ուշի գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան ստորոտին։
Ուշիից 1կմ արևմուտք, բարձունքի վրա գտնվում է Ս.Սարգիս վանքը։ Համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, շրջապատող պարսպապատերը և բնակելի տների փլատակներ` կառուցված ամրոցապատերի երկայնքով, ներսից։
Պահպանված հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203թ-ին։ Միակ մուտքը արևմուտքից է։ Պատերը շարված են սև, մաքուր տաշված տուֆաքարերից։
Հարավից կից է համալիրի երկրորդ եկեղեցին, որն ունի համեմատաբար ավելի մեծ չափեր։ Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առանձին մանրամասեր (թմբուկի զարդագոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները)։ Երկրորդ եկեղեցուն հարավից կից է քառակուսի գավիթը: Ամբողջովին խաթարված է ծածկը, պահպանվել են արևելյան, արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները։ Պահպանվել են արևմտյան մուտքը, արևելյան պատի կամարակապ բացվածքը և հարավային պատի լայն, զույգ լուսամատները։
Վանքը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունեցող պարիսպները կառուցվել են 1654թ-ին, Ոսկան վարդապետի կողմից։ Պատերը բազալտից են՝ ուժեղացված կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով։
Գյուղի շրջակայքում պահպանվել են բերդ, գյուղատեղի (Հին Ուշի)։
http://www.findarmen...arm/sights/ushi
0 user(s) are reading this topic
0 members, 0 guests, 0 anonymous users