Jump to content


Photo

Yereq Quyr


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 30 December 2005 - 09:22 AM

Երեք Քույրեր

Անոնք երեք քույրեր էին
Նըման երեք Շընորհներուն.
Երեքն երեք ուխտեր ըրին
Առչեւն երեք բագիններուն:

Երեցն ըսավ.- «Դի՛ք կայծակի,
Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի:»-

Միչնեկն ըսավ.- «Ըզգա՛ստ Հիմեն,
Քե՛զ կ՚ընծայեմ մատնիս հրեղեն:»-

Կըրտսերն ըսավ.- «Վավա՛շ Աստղիկ,
Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ:»-

Ո՛վ որ մազերն ձոնեց Զեւսի՝
Յոթը ազգի յոթ խույր կապեց
Գահին վըրա Արտաշեսի:

Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին՝
Յոթը չըքնաղ հերոս ծընավ
Գերահըզոր Հայաստանին:

Ո՛վ կույս գոտին մեչքեն ձըգեց՝
Ան՝ տառապյալ քույրը եղավ,
Եվ շուկային մեչ նուռ ծախեց:


Դանիել Վարուժան


Edited by MosJan, 13 June 2007 - 04:52 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users