Jump to content

Photo

Biography

  • Please log in to reply
4 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 20 April 2008 - 02:32 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Իսահակյան
1875-1957

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր” բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների” անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է “Հայդուկի երգեր” բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է “դաշնակցության գործով” և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:

Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության “Մեսրոբ” պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ “Սպիտակ գրքի” ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի “Հիշատակարան” գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա “Ձյունն է եկել ծածկել հիմա...”, “Հայաստանին”, “Ահա նորեն գարուն եկավ” բանաստեղծությունները:

XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի “Ուստա Կարոն” մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: “Ուստա Կարոն” կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը”,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. “...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...”,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:

1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը: Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ “Համբերության չիբուխը” 1928): Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից: 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք:

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է:

Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երվանում:

Edited by Ashot, 20 April 2008 - 02:33 AM.

#2 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 December 2012 - 10:16 AM

CODED MESSAGES by AVETIQ
http://www.azg.am/AM/culture/

May be too little but never too late. One by one our hence darkened closets are being opened ever so coyly and expoing our ossified skeletons.

Below, in the Culture section of AZG daily we read about the hence suppressed secret and coded messages that Avetiq hid in his most popular poems like Bingyol.

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,

Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.

Շարվեշարան անցան զուգված ուղտերը,

Ցարս Էլ գնաց յայլաները Բրնգյոլի։

Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,

Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,

Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,

Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի։

Պա՚ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի,

Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.

Դեռ չտեսած յարիս,— սիրտս չի բացվի,

Ի՛նձ ինչ, ավա՛ղ, բլբուլները Բինգյոլի։

Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,

Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.

Ես պանդուխտ եմ, Էս տեղերին ծանոթ չեմ.

Քույրիկ, ասա, ո՜րն Է ճամփան Բինգյոլի

Where he laments that all his soul brothers and sisters had abandoned and gone away leaving him with parched and thirsty lips.

When Avetiq returned home from his self exile, he found out that his most intimate soul mates were either murdered (Bkunts) or otherwise silenced (Charents)..

BTW. In that same edition of AZG we read about Charents’ Lousampop. Will see what and who that Loosampop was.

http://www.azg.am/AM/culture/2012120103

ԳԱՂՏՆԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ավետիք Իսահակյանը Հայաստան է վերադառնում 1936 թվականի դեկտեմբերին: Ծանր, արհավրալից ժամանակ էր, եւ առջեւում ահեղ տարին էրՙ 1937 թվականը, թեպետեւ սովետական երկրում ամեն տարին էր 1937 թվական: Ակսել Բակունցին, Եղիշե Չարենցին, Վահան Թոթովենցին, ուրիշների ընդամենը ամիսներ էին մնացել ապրելու, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ համակենտրոնացման վայրերում վերածվել եւ վերածվում էին ճամբարային փոշու... Իսահակյանը վերադարձել էրՙ գիտենալով ու անտեսելով ծանր ժամանակի անխուսափելի վտանգը: Բանաստեղծի համոզմունքի մասին, համոզմունք փոխելու մասին խոսելը անլուրջ է,- դա ոչ ոք չի կարող ստույգ ասել, համոզմունքը ներքին էության խնդիր է,- բայց հաստատ է, որ Իսահակյանը դիրքորոշում եւ վերաբերմունք էր փոխել: Սա արդեն ստույգ է: Բանաստեղծը խոսքով արտահայտել էր իր համակրական վերաբերմունքը սովետական իրականության հանդեպ: Համոզմունքի, ներքին էության, իր թաքուն ու գաղտնի մտածումի խնդիրը մնում է բանաստեղծի տողերի խորքում իբրեւ դրամա, իբրեւ կյանքի ու ժամանակի ողբերգություն: Եվ անկարելի է, որ սովետական կյանքի այդ ժամանակը չերեւար նրա գեղարվեստական գործերում, եւ բանաստեղծը չարտահայտեր իր վերաբերմունքը 1937-ի մեծ ողբերգության հանդեպ...

...1940 թվականին Ավետիք Իսահակյանը գրում է երկու բանաստեղծություն, որոնց վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել: Առաջին բանաստեղծությունը կոչվում է «Նոր տարվա առավոտյան», երկրորդըՙ հռչակավոր «Բինգյոլ»-ն է («Երբ բաց եղան գարնան կանաչ դռները...»): «Նոր տարվա առավոտյան» բանաստեղծությունը, ինչպես խորագիրն է վկայում եւ եթե հավատալու լինենք թվագրությանը, գրված է 1940 թվականի հունվարի 1-ին: Բանաստեղծությունը սյուժետային գիծ ունի, գրեթե ինքնակենսագրական բովանդակություն, եւ շատ բնական է թվում, որ Նոր տարվա առավոտյան, երբ մարդիկ ուրախության եւ տոնական տրամադրության մեջ են, բանաստեղծը մտովի տեղափոխվում է անցյալ, հիշում է իր մերձավորներին ու հարազատներին.

Այս նոր տարվա առավոտ,

Երբ որ քնից զարթնեցի,

Ավա՜ղ, մերոնք միտս ընկան,

Եվ սուրբ պահեր հիշեցի...

Բանաստեղծը հիշում է գյուղի իրենց տունը, հորը եւ մորը, Արփաչայը, իր պանդխտության գնալը եւ այլն: Բայց, թվում է, բանաստեղծության ութ քառատողը պարզապես նախապատրաստում է հիմնական ասելիքը, վերջին քառատողի ասելիքը, խնամքով ապահովելով եւ գաղտնագրելով բանաստեղծի բուն մտածումը: Անձնական նուրբ ու խոր ապրումներից, անվերադարձ հեռացած անցյալի կորած հիշատակների ոգեկոչումից հետո վերջին քառատողը ընթերցողին վերադարձնում է ի՛ր ժամանակինՙ բանաստեղծությանը տալով դրամատիկական այլ խորք ու բովանդակություն.

Այս նոր տարվա առավոտ,

Երբ որ քնից զարթնեցի,

Ավա՜ղ, մերոնք միտս ընկան,

Եվ ես սրտիս մեջ լացեցի...

Իրականում Նոր տարվա առավոտյան բանաստեղծը անդրադառնում է, որ ինքը մենակ է, այլեւս մենակ է հայ գրական անդաստանում, մենակ է իր հայրենիքում, մեն-մենակՙ իր շուրջը եղած հոգեկան պարապի եւ հոգեւոր ամայության մեջ... Ինձ թվում է, որ այս քառատողի «մերոնք»-ը այլասացություն է, գաղտնասացություն եւ վերաբերում է Իսահակյանի համար թանկ ու սիրելի այն մարդկանց, որոնցից «ոմանք արդեն չկային, իսկ ուրիշներ հեռվում էին...»:

Մի քանի ամիս անց Իսահակյանը գրում է հայ ամենագեղեցիկ բանաստեղծություններից մեկըՙ «Բինգյոլ»-ը: Սա կյանքի ու սիրո, բնության ու մարդու մասին Իսահակյանի գրած լավագույն բանաստեղծություններից մեկն է անշուշտ:

Իրականությունը չափից դուրս ծանր էր ու ճնշող, եւ բանաստեղծը ներքին մղումով ուզում է դուրս գալ, դուրս պրծնել հոգեկան խեղդող միջավայրից, սարսափով եւ դառնությամբ լի իրականությունից: Բանաստեղծությունը հորինում-ստեղծում է հեքիաթային ու կախարդական իրականության պատրանք, եւ առաջին տողերի մեջ տրված տրամադրությունը հենց ճնշող ու ծանր իրականության հեղձուցիչ մթնոլորտի բացասումն է, դրա հակադիր վիճակը: Հոգեկան ըղձալի անդորրության ու մարդկային բնական հրճվանքի, կյանքի գեղեցկության լիովին ընկալման ներքին մղումն ու ցանկությունը դառնում են գոյություն ունեցող իրականությունից տարբեր, ուրի՛շ, այլ մի իրականության տենչանքիՙ երազյալ Բինգյոլի տենչանքի անզուսպ ճիչ.

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,

Քնար դառան աղբյուրները Բինգյոլի,

Շարվե-շարան անցան զուգված ուղտերը,

Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի...

Որտեղի՞ց է բերկրալից հրճվանքի այս ապրումը, այն ե՞րբ կծնվի, մարդը ե՞րբ կհայտնվի հոգեկան այսօրինակ երանության մեջ: Միայն այն ժամանակ, երբ բաց լինեն գարնան կանաչ դռները, երբ քնար դառնան աղբյուրները Բինգյոլի, «երբ որ բացվին դռներն հուսո», «երբ մեր երկրեն փախ տա ձմեռ»:

Բանաստեղծությունը զարգանում է երկու զուգահեռ գծերի, երկու ներքին թեմայի տեսքով: Առաջինը, անշուշտ, սիրային ապրումի, սիրո ու բնության գեղեցկության դաշնության թեման է, որ սքանչելիորեն, Իսահակյանին վայել շքեղությամբ տրված է բանաստեղծության առաջին տողերի մեջ: Երկրորդ թեման բանաստեղծության այլաբերական, այլասացային բովանդակությունն է, որ գաղտնագրված է երրորդ տան առաջին երկու տողում.

Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթս

չի բացվի,

Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս

չի բացվի...

Ինչ գաղտնասացություն. ավելի հստակ, ավելի բացահայտ նույնիսկ դժվար է ասել: Բանաստեղծի «լացող աչքը չի բացվի» ոչ միայն Բինգյոլի յայլաները գնացած յարի համար (գարնանը գնացել է, աշնանը կվերադառնա), այլեւ անվերադարձ կորած թանկ անունների, կյանքի դառնության, ահ ու սարսափի մթնոլորտի, վախով ու տագնապով լեցուն կյանքի համար: Եվ ճշմարտությունն ասելու «պապակ շուրթը չի բացվի», որովհետեւ պարզապես անհնար է:

Վերջին քառատողը ընդգծում եւ ամբողջացնում է ժամանակի ողբերգական բովանդակությունը եւ կյանքի դրամատիկական խորքը լիովին ապրած բանաստեղծի հոգեկան ծանր վիճակն ու տառապանքը: Վերջին քառատողում բանաստեղծը հուսահատորեն ու դառնությամբ ասում է ամենակարեւոր խոսքըՙ «Ես պանդուխտ եմ...»: Դուրս է գալիս, որ նոր-նոր հայրենի երկիր վերադարձած բանաստեղծին հայրենիքում ամեն ինչ օտար է թվում, անծանոթ ու անճանաչելի, բանաստեղծը «էս տեղերին»` իր երկրի ճամփաներին, բյուր լճերին, գետ ու քարին, իր տեսած ու ապրած վայրերին ծանոթ չէ եւ իրեն զգում է մոլորված:

Որտեղի՞ց է գալիս օտարության այս անփարատելի զգացումը: Իրողությունն այն է, որ բանաստեղծը մոլորվել է իրեն խորթ ու անծանոթ այդ նոր, խոսքով եւ էությամբ` անմարդկային իրականության մեջ եւ բնականաբար իր հայրենիքում իրեն զգում է պանդուխտ, օտար, օտարական, այնպես, ինչպես Սայաթ-Նովան էր իր միջավայրում իրեն զգում «ղարիբ բլբուլի պես»:

Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,

Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ:

Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,

Քույրիկ, ասա՛, ո՞րն է ճամփան Բինգյոլի...

Բանաստեղծության մեջ Բինգյոլը ակնհայտորեն դառնում է երազելի Հայաստանի եւ ըղձյալ հայրենիքի բանաստեղծական կերպար-մարմնավորում-խորհրդանիշ:

Իրական Հայաստանում երկու-երեք տարվա մղձավանջային կյանքից, հարազատ ու թանկ մարդկանց կորցնելուց հետո, իրականության ճնշիչ ու անձուկ մթնոլորտի, ահով, կեղծիքով, ստով ու խաբեությամբ, մահվան շնչով համակված միջավայրի մեջ հայտնված բանաստեղծը քնարական շղարշով պատված այլախոսությամբ գաղտնագրում է իր հոգեվիճակն ու ապրումները, բայց եւ բավական հստակորեն արտահայտում է իր վերաբերմունքը: Սա մեծ բանաստեղծին վայել գործողություն էր, հոգեկան սխրանք: Անդրե Մորուան պատմում է ֆրանսիացի խիզախ մի կահագործի մասին, որ Փարիզում գերմանական շտաբի դեմ-դիմաց գտնվող իր խանութի ցուցափեղկում դրված իր կահույքը գովազդում էր այսպեսՙ «Ամեն ինչի ու ամեն բանի դիմացող կահույք...»:

«Ամեն ինչի ու ամեն բանի դիմացող» ժողովրդի բանաստեղծը այս բանաստեղծությամբ ոչ միայն արտահայտել է այդ ժողովրդի ապրած ողբերգությունը, այլեւ խորությամբ ապրել այդ ողբերգությունըՙ հոգեկան տառապանքով կիսելով նրա լավագույն զավակների ճակատագիրը.

Edited by Yervant1, 01 December 2012 - 10:46 AM.

#3 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 December 2012 - 10:27 AM

Dnag and Dang again. Here is that site from AZG

http://www.azg.am/AM...ture/2012120103

#4 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 December 2012 - 10:38 AM

CODED MESSAGES by AVETIQ

May be too little but never too late. One by one our hence darkened closets are being opened ever so coyly.
Below, the Culture section of AZG daily we read about the hence suppressed secret and coded messages that Avetiq hid in his most popular poems like Bingyol.

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Ցարս Էլ գնաց յայլաները Բրնգյոլի։

Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի։

Պա՚ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
Դեռ չտեսած յարիս,— սիրտս չի բացվի,
Ի՛նձ ինչ, ավա՛ղ, բլբուլները Բինգյոլի։

Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, Էս տեղերին ծանոթ չեմ.
Քույրիկ, ասա, ո՜րն Է ճամփան Բինգյոլի

Where he laments that all his soul bothers and sisters had abandoned and gone away leaving him with parched and thirsty lips.

Edited by Yervant1, 01 December 2012 - 10:47 AM.

#5 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 December 2012 - 10:39 AM

THE HELL WITH THIS NEW AND IMPROVED SYSTEM. IT TOOK ME HOURS AND SEVERAL EDITS TO CORRECT IT.

0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users