Jump to content


Photo

Arzagandi Xndzorner


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 07 May 2008 - 07:07 AM

ԱՐԶԱՔԱՆԴԻ ԽՆՁՈՐՆԵՐԸ

Ռազմաճակատ, լսիր: Դյուցազուննե՜ր,
Լսեք մի պահ դուք ձեր բանաստեղծին.
Ես ձեզ համար երգում եմ այս գիշեր
Արզաքանդի խնձորների մասին:

Փռված է ջերմ կապույտ երկնքի տակ
Խնձորենու լայնածավալ այգին:
Վազում է ձորակով մի խենթ գետակ
Որպես մանուկ անհոգ ու հրճվագին:
Ծառերն այնտեղ տնքում են հաճույքից
Պտուղը թևերով հազիվ գրկած,
Կարծես շիկնած իրենց փարթամ բերքից՝
Ինչպես համեստ հարսները՝ նայելով ցած:
Ամեն խնձոր ասես մի ձմերուկ,
Որ հրաշքով է լոկ բուսել ծառին:
Այդ չէր տեսել արևն անգամ ծերուկ
Իր ճոխ արարչական ճանապարհին:
Ծառերի տակ հարսներ ու աղջիկներ
Խնձոր են հավաքում հատված-հատված,
Ծեր այգեպանը կանաչին թիկնել՝
Նայում է աշխարհին իբրև աստված:
Ստվերի տակ նստած տարեց մի կին
Արտորալով* գործում է իր գուլպան:
_Բարև, մայրիկ, հրաշք է ձեր այգին,
Դուք խնձորներ ունեք անմահական:
Այստեղ եղել եմ տարիներ առաջ,
Այս ձորն ամուլ էր, կորդ էր, աննվաճ.
Այս բուրավետ այգին ինչպե՞ս բուսավ:
Պառավ կոլխոզուհին ժպտաց, ասավ.
_Բարով եկար, որդի, հազա՜ր բարով,
Միշտ անց կենաս դալար ճանապարհով,
Քոնն է այգին, մտիր դու համարձակ,
Թող Հիտլերին դիպչի հազար կայծակ:
Թափում է նա հեղեղներով արյուն,
Որ տիրանա մեր նորատունկ այգուն:
Իմ զավակներն են քաջ՝ փորել այգին,
Մեր առվակներն են պաղ՝ ջրել այգին,
Մեր զով հովերն են օրորել այգին,
Մեր արևից է կարմըրել այգին:
Ես եմ այգին պահել ու փայփայել:
Ասում են ինձ, արի, այգուցըդ ել:
Ինչո՞ւ ելնեմ ես իմ տնկած այգուց.
Հազար զավակ ունեմ, հազար առյուծ.
Նրանք հեռվում կռվում են հուսավառ,
Գուլպա եմ ես գործում նրանց համար:

Աշուն է, ամպամած մի հորիզոն:
Եղյամն է պարզ նստել խըրամատին:
Շտապ հասավ նվիրաբեր ավտոն
ՈՒ մարտիկներն արկղները արագ բացին:
Մի արկղի մեջ գուլպա տասներկու զույգ,
Ամեն մի զույգի հետ մի զույգ խնձոր,
Ամեն խնձոր ասես մի ձմերուկ,
Եվ գիրը կարդացին խորհրդավոր.
"Ձեզ, իմ քաջեր, հեռու Հայաստանից,
Արզաքանդում ապրող պառավ նանից:
Ծաղկել է այս այգին այն աշխարհում,
Որի համար թափում եք դուք արյուն:
Առեք, այս խնձորներն, անուշ արեք,
Ճուտեր եք արծըվի, արծիվ դառեք,
Եվ միշտ հիշեք, ոնց որ սիրած անուն,
Թե ինչ երկիր, ինչ հող եք պաշտպանում ":





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users