Jump to content


Photo

St. Anna Church Consecrated in Aghavnatoun


  • Please log in to reply
4 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 October 2012 - 02:48 PM

St. Anna Church Consecrated in Aghavnatoun




Grisha Balasanyan


Posted Image14:30, October 22, 2012

A festive spirit permeated the village of Aghavnatoun in Armenia’s Armavir Province yesterday.
After three years of construction, the Saint Anna Armenian Apostolic Church, financed by former village resident Vahan Avagyan who now lives in Russia, was consecrated.
The courtyard of the new church was also festooned with Armenian stone crosses sculpted by Rouben Nalbandyan, a gift from other former Aghavnatoun residents who have found financial success abroad.
When I asked Mr. Nalbandyan why was it that religious sects were attracting increasing numbers of adherents even though Armenian churches were being built all over the place, the sculptor said it was an issue of one side doing a better job of sermonizing.
“The sects really do a lot of work in this regard while our priests are holed up in their rooms. They don’t visit the flock or the sick. A priest should know the names of all his parishioners in the community and what their family situation is. Sect representatives come around and force their way inside, even if you close the door on them. Naturally, two out of every ten families they visit will end up following them.”


#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 October 2012 - 02:49 PM

Աղավնատուն գյուղում բացվեց Սուրբ Աննա եկեղեցին Գրիշա Բալասանյան 14:30, 22 հոկտեմբերի, 2012 Երեկ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում տոն էր. 3 տարվա շինարարությունից հետո բացվեց Սուրբ Աննա եկեղեցին: Գյուղը սրբավայրեր շատ ունի, սակայն գործող եկեղեցի չուներ: Եկեղեցին կառուցվել է բարերար Վահան Ավագյանի կողմից: Նա Աղավնատուն գյուղում է ծնվել եւ այժմ բիզնես-գործունեություն է ծավալում ՌԴ-ում: Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատգամավորներ եւ այլ հյուրեր: Վարչապետը շրջեց եկեղեցու տարածքում, մասնակցեց օծման արարողությանը, այնուհետեւ գյուղի կենտրոնական փողոցում բացված սեղանների շուրջ տոնեց եկեղեցու բացումը: Բարերարը եկեղեցու բացման առիթով մատաղ էր տալիս: Աղավնատուն գյուղի ավագանին երեկ պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց եկեղեցու շինարար Գագիկ Գրիգորյանին: 3 տարի շարունակ նա է հսկել եկեղեցու շինարարությունը: Սուրբ Աննայի բակում տեղադրվել են նաեւ 17 խաչքարեր, որոնցից 10-ի պատվիրատուն Վահան Ավագյանն է: Խաչքարերի հեղինակ, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երբ բարերարը կառուցել է եղեկեցին, գյուղից դուրս գտնվող գործարարները փորձել են այս գործին եւս մասնակցություն ունենալ եւ յուրաքանչյուրն իր կողմից մեկական խաչքար է պատվիրել, ինքն էլ իր որդու եւ եղբայրների հետ սիրով պատրաստել է դրանք: Նրանք 14 խաչքարերի հեղինակն են: Ռ. Նալբանդյանն ասաց, որ քանդակագործության մեջ ավելի շատ տեղ է տալիս խաչքարերի պատրաստմանը` որպես ազգային արժեք: Հարցին, թե ինչն է պատճառը, որ եկեղեցիներ կառուցվում են, սակայն դրան զուգահեռ ավելանում են աղանդավորների թիվը, Ռուբիկ Նալբանդյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Իմ կարծիքով պատճառը քարոզչական է: Աղանդավորները հսկայական աշխատանքներ են տանում, իսկ մեծ գյուղերում, ասենք, եկեղեցին կառուցվում է, սակայն քարոզիչն իր սենյակում պարփակված է, երբեք տներ չի այցելում, օջախներում կան հիվանդներ, իսկ Տեր հայրը պետք է իր համայնքի բոլոր բնակիչների անուններն իմանա, նրանց վիճակի մասին իմանա, նրանց այցի գնա: Աղանդավորները ներխուժում են ներս, դուռը փակում ես, էլի ներս են մտնում, պարզ է, որ 10-ից թեկուզ 2-ը կգնա նրանց հետեւից»: Վահան Ավագյանն ասաց, որ իր երազանքն է եղել եկեղեցու կառուցումը եւ հիմա կարող է հոգեպես հանգստանալ, քանի որ եկեղեցին արդեն իրականություն է: Նրա միջոցներով ամբողջությամբ ասֆալտապատվել է Ռոզա Ավագյանի անվան փողոցը, անցկացվել է գիշերային եւ տոնական լուսավորություն: Գյուղացիները կատակում են, որ նշված փողոցը դարձել է «Հյուսիսային պողոտան»: Դպրոցի ճանապարհը նույնպես ասֆալտապատվել է, եւ աշակերտները կարող են անձրեւոտ օրերին հանգիստ դպրոց հաճախել: Վահան Ավագյանը համագյուղացիներին խոստացել է, որ եկեղեցու կառուցումը միակ բարեգործությունը չի լինելու Աղավնատան համար: Երեկ մինչ ուշ գիշեր գյուղում տոնական տրամադրություն էր: Համերգային ծրագրով հանդես եկան հանրապետության երգիչ-երգչուհիները` Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Անդրեն, Սոֆի Մխեյանը, Ալլա Լեւոնյանը, Էրիկը, Սիլա Հակոբյանը, Աիդա Սարգսյանը եւ այլք: Տոնական միջոցառումը վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը: Ուղիղ ժամը 20-ին գյուղի կենտրոնից եւ երկու ծայրերից միաժամանակ հրավառություն կատարվեց, որը տեւեց մոտ 10 րոպե: Ավետ Բարսեղյանը չթաքցրեց, որ հանրապետությունում տեսած ամենալավ հրավառությունն էր: «Շատ միջոցառումներ ենք վարել, բայց այսպիսի հրավառություն չէինք

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 October 2012 - 02:49 PM

http://hetq.am/arm/n...a-ekexecin.html

#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 October 2012 - 02:50 PM

Posted ImagePosted Image

#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 October 2012 - 02:50 PM

Posted Image




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users