Jump to content


Photo

Hye Tghamardu 10 amenataratsvats sxalner'


  • Please log in to reply
6 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,228 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 03 September 2011 - 12:40 PM


Հայ տղաների 10 ամենատարածված սխալները առաջին ժամադրությանը
Posted on 3rd Sep 2011 @ 3:04 PM

[color=rgb(51,]Սիրելի տղայի հետ առաջին ժամադրությունը պետք է լինի անմոռաց, չափազանց ռոմանտիկ, ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է գրքերում ու ֆիլմերում: Բայց արի ու տես, մի անհաջող քայլ ու քո պատկերացրած գեղեցիկ սցենարի հերն անիծվում է:)

Posted ImageԸստ Մարգարիտա Եսոյանի


«Սոցիալական կայքերից մեկում հաճելի մի տղայի հետ ծանոթությանս հետևեց ժամադրությունը սրճարաններից մեկում: Տպավորությունը երիտասարդի վերաբերյալ իդեալական էր, հավանաբար այդպիսին էլ կմնար, եթե միայն... Քանի որ ես ավտոմեքենա եմ վարում, տղային առաջարկեցի տուն տանել: Ի պատասխան առաջարկիս, նա շատ ոգևորված բացականչեց. «Ուխայ, այսօր էլ հազար դրամ կպավ»:

Որո՞նք են այն սխալները, որոնք թույլ են տալիս մեր տղաները առաջին ժամադրության ժամանակ: Հարցումների արդյունքում կազմել ենք ամենից շատ կրկնվող իրադրությունների և հարցերի թոփ տասյնակը: Ավելի ճիշտ տիպիկ հայկական թոփ տասնյակը: Կարդա, ժպտա ու թեթև տար, լա՞վ:

1.«Ընկեր ունեցե՞լ ես»:

Երբ նյութի շրջանակներում անցկացնում էինք հարցումը, աղջիկների մեծամասնությունը միաձայն ասաց, որ առաջին ժամադրության ժամանակ տղայի կողմից տրվող այս հարցն ուղղակի հունից հանում է նրանց:

«Չգիտես ինչու հայ տղայի հետ ժամադրությունը մեծ մասամբ վերածվում է հարցաքննության: Լավ էլի: Թույլ տվեք, որ այդ օրը ես պատմեմ այն ամենը, ինչ ցանկանում եմ կամ ճիշտ գտնում: Ինձ ընդհանրապես հաճելի չէ այդ պահին հիշել իմ նախկին բոյֆրենդին, ով անհաջողակի մեկն էր: Կամ անմիջապես սիրտս բացել ու ասել, որ, գիտես, ես 24 տարեկան եմ, բայց մինչև հիմա բոյֆրենդ չեմ ունեցել, որովհետև... Երբ ժամանակը գա, ես ինքս կխոսեմ այդ մասին: Իսկ հիմա մեր առաջին ժամադրությունն է».- Վարդինե, 24 տարեկան

2. «Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ զույգը մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունենում»:

Հարցմանը մասնակցած աղջիկներից ոչ մեկն իրականում չի հասկանում, թե ինչ թաքուն նպատակ է հետապնդում այս հարցը:

«Եթե մտածում է, որ այդ խորամանկ հարցով կկարողանա որոշել իմ կույս լինել-չլինելը, կամ առավել ևս, այդ ձևով փորձում է հասկացնել, որ ուզում է ինձ հետ սեքսով զբաղվել, ապա գլուխը պատովն է տալիս: Միայն անկիրթը նման հարց կտա առաջին ժամադրության ժամանակ, այն էլ ինձ նման աղջկան».-Էմմա, 21 տարեկան:

3. «Իմ եղբայրը շատ ազդեցիկ մարդ է, մոտիկ ընկերս մեծ հեղինակություն է, հարևանս էլ պատգամավոր է, դե ես էլ մեծ ընկերություն ու երկու ավտոմեքենա ունեմ...»:

«Եթե ես սիրահարված եմ այդ տղային, ինձ համար միևնույն է նա փող ունի, թե չունի, ու ովքեր են իր շրջապատի վառ ներակայացուցիչները: Չեմ հերքում, որ փողն ու դիրքը հիմա շատ կարևոր դեր են խաղում, բայց դա ամենակարևոր խաղաքարտը չէ: Իմ սիրտը սկզբում պետք է գրավել վերաբերմունքով, նրբանկատությամբ, հետո նոր մտածել, թե ինչ միջոցներով ցուցադրել դրամապանակի պարունակությունը: Ծաղկեփունջը, կարծում եմ, լավ տարբերակ է».- Արուսյակ, 23 տարեկան

4. «Բա հետո՞»:

Աղջիկների կարծիքով սա ամենասարսափելին է, որ կարող է պատահել հայկական ժամադրության ժամանակ:

"Այ քեզ բան, պետք չի, որ լեզուդ օձին կարողանա բնից հանել, բայց եթե գիտես, որ դու ու հռետորական արվեստը իրարից շատ հեռու եք, գոնե նախապես պատրաստվիր, որ նման ձանձրալի պահեր չստեղծես ժամադրության ժամանակ: Փառք Աստծո, ինտերնետ գոյություն ունի. տնաշեն, ինֆորմացիա հավաքի տարատեսակ ոլորտներից, որպեսզի զրուցելու հետաքրքիր թեմաներ ունենաս».- Ադրինե, 25 տարեկան

5. «Ես շատ ընկերուհիներ եմ ունեցել»:

Հարցմանը մասնակցող աղջիկների մեծ մասը անկեղծորեն խոստովանեց, որ այդ արտահայտությունը լսելուց հետո հազիվ են զսպել ջղայնությունն ու մի ծանր իր նրա գլխին իջեցնելու ցանկությունը:

"Ատում եմ այն պահը, երբ տղան սկսում է պատմել իր նախկին ընկերուհիների ու նրանց հետ ունեցած արկածների մասին: Դա ձանձրալի է և վիրավորում է ինձ: Այլ է հարցը, եթե ես եմ խնդրում նրան պատմել: Այդ դեպքում, նա պետք է պատմի ինձ ամեն ինչ, բոլոր մանրամասներով".- Աննա, 23 տարեկան

6. «Ինձ սև սուրճ, աղջկան նարնջի հյութ»:

Աղջիկները համոզված են, որ առաջին ժամադրությունը չպետք է նման լինի սովորական տաղտուկ հանդիպման:

«Չեմ հասկանում` ինչու են միշտ հայ տղաները առաջին ժամադրությանը մեզ հրավիրում «շաբլոն» սրճարան: Միշտ այնքան շատ մարդ է լինում այդ սրճարանում, որ ռոմանտիկա ասածը միանգամից կորում է: Ստիպված սկսում ես մի փոքր բարձր խոսել, որովհետև ուրիշ տարբերակ չկա. մի կողմից սրճարանում հնչող երաժշտությունն է, մյուս կողմից` այցելուների ձայները: Օրիգինալ ուտեստի ու խմիչքի փոխարեն մատուցողը առանց էնտուզիազմի բերում է պատվիրված դառը սև սուրճն ու նարնջի հյութը: Հետո էլ, որպես կանոն, այդտեղ հանդիպում ես ծանոթներիցդ մեկին, ով անպայման մոտենում է ու սկսում հարցուփորձ անել, թե կողքիդ նստած տղան ով է».- Արփինե, 21 տարեկան

7. «Կներես ինձ, մի հատ էս զանգին էլ պատասխանեմ»:

"Հնարավոր է չէ՞ սեղմել բջջայինի վրա համապատասխան կոճակն ու երկու ժամ քսանվեց րոպեով անջատել այդ անիծյալ բջջային հեռախոսը: Ժամադրությունը չպետք է ընդհատվի հեռախոսային զանգերով ու sms գրելով: Ինչ պարտադիր է ամեն անգամ պատասխանել ընկերների զանգերին ու ասել, որ "Հեչ, ախպերս, աղջկա հետ կաֆե նստած եմ": Նա պետք է մոռանա իրեն շրջապատող աշխարհը, երբ ես իր կողքին եմ".- Լուսինե, 25 տարեկան:

8. «Ոչինչ չէ՞, որ ծխում եմ»:

"Ամբողջ աշխարհը քարոզում է առողջ ապրելակերպը, իսկ ինքը, ոնց որ այս աշխարհից չլինի. մի ծխախոտը մյուսի հետևից է վառում: Անիմաստ տեղը ժամերով ընտրություն էի կատարում օծանելիքների բուրմունքների միջև, որ ժամադրությունից տուն վերադառնալուց հետո մազերիցս ու անգամ դրամապանակիցս ծխախոտի հոտ գա".-Մարիաննա, 22 տարեկան

9. «Դու այն աղջիկն ես, ում ես այսքան ժամանակ փնտրում էի»:

"Ախր անբնական է ու շատ քիչ հավատալի, որ այդքան կարճ ժամանակահատվածում նա կարող է գալ այդ եզրակացությանը, որ ես հենց այն միակն եմ, որին նա միշտ փնտրել է: Ինձ վրա նման արտահայտությամբ տպավորություն հաստատ չես թողնի: Ես էլ հարկ եղած ժամանակ կարողանում եմ դերասանություն անել".- Էլեն, 27 տարեկան

10. «Կյանքս, սերս, համովս...»:

Տղաների սիրո ու քնքշանքի նման դրսևորումն առաջին ժամադրության ժամանակ աղջիկներին շատ հաճախ տհաճություն է պատճառում:

«Միգուցե ինքը ինձ այդ կերպ է դիմում, որովհետև ես նրա համար իր կյանքից էլ թանկ եմ, համով լինել -չլինելը դեռ վիճելի է, բայց կան շփման էթիկայի տարրական կանոններ, որոնց մասին հայ տղաների մի մասը շատ հաճախ մոռանում է: Մտերմիկ խոսելաոճին անցումը պետք է աստիճանաբար արվի և ոչ թե "Դուք"-ից հետո միանգամից "կյանքս"-ով դիմել".- Լիլիթ, 26 տարեկան cosmo.am

[/color]


#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,228 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 03 September 2011 - 12:40 PM

http://buybook.am/ne...Ő©ŐµŐˇŐ¶Ő¨.html

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,228 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 03 September 2011 - 12:46 PM

hetaqrqir nyut er. :)

isk dzer kartsiq @:) ?

#4 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 07 September 2011 - 11:11 AM

----Սիրելի տղայի հետ առաջին ժամադրությունը պետք է լինի անմոռաց, չափազանց ռոմանտիկ, ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է գրքերում ու ֆիլմերում: Բայց արի ու տես, մի անհաջող քայլ ու քո պատկերացրած գեղեցիկ սցենարի հերն անիծվում է


Aha te vortegh a porci pakas@ iren zgacnel talis. Haykakan irakanutyan mej, HATKAPES HAYASTANUM, axchik@ der parum e grqayin romatizmov.



1. Hajeli che irakanum nman temanner shoshapel@. Yerevanum tghanner@ himnakanum nman qayli en gnum  porcelov apahovagrel irenq irenc apaga anaknkalneric.



2. Yerevan@ darcel e ashxarhi bazmaporc kuyseri mayraqaghaq@. Amen voq azat e aprel inchpes vor inqn e uzum....sakayn Yerevanum, axchikner@ hajax sut u molorecnogh qayleri en dimum arhestakanoren(irenc haskacoghutyamb) irenc arjeq@ bardzracnlu hamar.



3. BATSARDZAK SUT E. Yerevanyan irakanutyan mej axchik@ 2 bani e shat karevorutyun talis -1. apahovutyun(pogh...)  2. heghinakutyun. Hay tghanneri inqnahastatvelu molucqov tarvel@ nayev paymanavorvats e axchikneri kogmic havanutyan arjananalu patrvakov. Isk pogh unenal@ voch aynqan barekecik, urax u apahov kyanq unenalu mijoc e, inchqan vor 'firma shor hagnelu u urishnerin zarmacnelu' molutsq. Andzamb yes chem hishum mi depq vor arajin handipman jamanak akhchik@ chporci kartsiq dzevavorel im finansakan vijaki masin. Yerevanum aveli shat mijocn e gnahatvum qan mard@ iren arjaniqnerov.



4. Ba heto??? ))))))))))))))) Arden vaghuc pastvats e vor Hayastan@ hamarvum e ashxarhi amena txur yerkir@, Zimbabveic heto. Googl@ nor cucak hraparakec @st vori, poqrik Hayastanic aveli shat e "porno" sit@ mtnogneri tiv@ qan mek urish yerkric. Vorn e patjar@ vor Hayer@ aydqan TKHUR u CHBAVARARVATS EN? Tghanneri mets mas@ boghoqum e vor irenc arats@ u asats@ yerbek hamzor ardzaganq chi gtnum akhchinerio mot. Aveli parz, -irenc khosqerov....inch el vor anum u asum en, eli qich e. Teryevs sa e patjar@ vor tghamardik misht dzktum en depi durs...depi rusner@ u ukrainacinner@. Im xorin hamozmamb, yerb Yerevanyan akhchikner@ sovoren yuri kargavijakic durs gal, u yerb shbman mshakuyt dzevavorvi irenc mot, ayn jamanak aveli khorqayin shbmn mej karogh en mtnel tghamardu het.




5. Glukh goval@ irakanum lav ban che, bayc Yerevanum shat shat tghanneri kartsiqov akhgchka achqum lav yerevalu miak dzevn e. Inchqan el tarorinak tva, Yerevanum aghchikner@ sirum en lezu tapogh, hamozogh, inqnq irenc govacogh tghanneri.




6. «Չեմ հասկանում` ինչու են միշտ հայ տղաները առաջին ժամադրությանը մեզ հրավիրում «շաբլոն» սրճարան: ---Vorovhetev axchikner@ SHABLON baner shat en sirum.




7. Ժամադրությունը չպետք է ընդհատվի հեռախոսային զանգերով ու sms գրելով:----bacardzak jshmartutyun e...sakayn ays yerevuyt@ aynqan jamanak ksharunakvi, qan der PETQENERI/ORENQNERI CUCAK@ CHI VERACEL. Tekuz yev THAJ, bayc tghanneri hamar inqnahastatvelu dzev e akhchka nerkayutyamb herakhosin pataskanel sms grel@. Shat tarorinak e hnchum, bayc da e mer Yerevanyan irakanutyun@.




8. Ամբողջ աշխարհը քարոզում է առողջ ապրելակերպը, իսկ ինքը, ոնց որ այս աշխարհից չլինի. մի ծխախոտը մյուսի հետևից է վառում:----ayd apushutyun@ nuynpes inqnahastavelu dzev e. Mard@ porcum e iren nerkayutyun@ partadrats lini. Ovqer vor vaghuc hayastanum chen aprum, irenc hamar anhaskanali ktva te inch kap uni ayd nokhali yervuyt@ inqnahastatvelu het. Sakayn da e irakanutyun@ mi mijavayrum vortegh mard@ orva amen varkayan mtatsum e iren azdecutyun@ shrjapati vra taratselu masin.



9. Hayastan@ arevelyan yerkir e u zert che arevelqin bnorosh hajoyakhosutyan dzeveric.



10. Iroq teghin che arajin hadpman@ nman barer shraylel@....BAYC, Yerevanum arajin handipumic heto akhchik@ sovorabar het e qashvum u spasum em vor tghan sovats gayli pes iren aravotic minch yereko hetapndi. Tghannneri mets mas@ barer sraylelov porcum en yentahogh steghtsel apagayi hamar....(irakanum da nayev siro, gurguranqi, jerm verabermunq stanalu pakasic e).



-----------------------------------------------------------------------------------------Amen inch shat tarber kliner, yete haraberutyan mej mtnelu, haraberutyun karucelu mshakuty@ mezanum poqr inch zargacats liner. Cavoq arevtrakanin bnorosh varqagtsov en yeritasardner@ irar motenum,...u kertum en aydn, inch vor unenq.

Edited by Aratta-Kingdom, 07 September 2011 - 11:12 AM.


#5 Nvard

Nvard

    Gatita :)

  • Members
  • PipPipPip
  • 589 posts
  • Gender:Female
  • Location:Russia
  • Interests:everything..

Posted 07 September 2011 - 06:11 PM

Irok htakrkir er.... :)
Ham hay aghchikneri ham el hay tghaneri karevor sxale henc shablonna- "irank bolore nuin dzevi en mtacum "
Indz tvuma da bazmativ kompleksnerica voronq cavok srti caxkum en hayeri mech. Aghchiknern el inchvor der en xaghum, tghanern el.Vor aveli bnakan liner, aveli hesht kliner.

2. Spanec :D It's your FIRST date! et inch harca??

7. Da entanrapes dastirakutyan pakasutyuna. Kap chuni, aghchka het es te morkurit het.

9. Txura bayc tghaneri mecamasnutyune aveli shat xosuma qan te anuma. Aveli lava nman baner chases vor heto ardaranalu karik chlini :P

Hay aghchiknerin xorurt- petk chi dzez amen varkyan tangacnel, sare taguhu der xaghal. Yete aghchike shpvogh enkerakan u bnakan klini indz tvuma tghan el durs kga shablon pahelu dzevic. Aveli lava tenc sksel.

#6 Anoushik

Anoushik

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,973 posts
  • Gender:Female
  • Location:Los Angeles
  • Interests:Armenians, music, philosophy...

Posted 08 September 2011 - 01:35 AM

Boloroving hamazayn em bolor keteri het. U asem vor mi qani nshats sxalner@ Los Angeleli hay tghanernel en tuyl tvel.

#7 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 08 September 2011 - 09:02 AM

Boloroving hamazayn em bolor keteri het. U asem vor mi qani nshats sxalner@ Los Angeleli hay tghanernel en tuyl tvel.



... yev shat ayl azgeri tghanyer zanazan yerkrnerum.

Zhoghovurd, ays amen@ aydqan el "mer@" che. Aystegh aveli shat mardkayin vorakn u tesakn e der xaghum.




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users