Jump to content


Photo

Աշուն...


  • Please log in to reply
17 replies to this topic

#1 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 06 October 2008 - 09:43 PM

We have a topic for Spring...Let's have one for Fall...I know Yervant promised to post pictures smile.gif, please Yervant post them here…We had autumn-like weather for only 2 days and now its up in 100s again… mad.gif

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:

Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:

Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ - ողջո՜ւյն.
Օ՜, հարազա'տ, սիրա'ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն...


ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Վահան Տերյան


Edited by Ani, 06 October 2008 - 11:16 PM.


#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,232 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 07 October 2008 - 01:51 AM

25~26 տարի առաչ եմ լսել այս գործը

Շնորհակալ եմ Անիջան

#3 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,674 posts
  • Gender:Male

Posted 07 October 2008 - 08:27 AM

OK here we go, smile.gif These are plants that reach full bloom in the Fall.



Attached Files



#4 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,674 posts
  • Gender:Male

Posted 07 October 2008 - 08:47 AM

Some more pictures.

Attached Files



#5 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 07 October 2008 - 08:51 AM

When , in the Northeast the green leaves of the Burning Bush turn crimson red, you know it is Autumn.
http://www.pbase.com.../image/52026551
http://www.pbase.com.../image/53010922
And this, foliage;




#6 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,674 posts
  • Gender:Male

Posted 07 October 2008 - 08:54 AM

And the last set.

Attached Files



#7 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 07 October 2008 - 09:45 AM

Yervant, those are wonderful pictures.
Անշուշտ մենք վրիպինք առանց ԱՇՈՒՆ բառի արմատը պրպտելու:
Մի քանի ապուշ, անիմաստ եւ համբակ առաջարկներ. բայց նրանցմէ մին առաջարկէ թէ դա ՀԱՍՈՒՆ բառի մի տարբերակ է:
Ունկն դրենք Դանիէլ Վարուժանի Հացին Երգը որտեղ նա խոսի Հասուն Արտի մասին որ պատահի Աշնան:
See how he talks about the autumn ripe wheatfields turning golden color.
http://www.freefoto....on sunlit field
----
Not to forget Andranik Tsoukian’s poetic license , in his Tought Ar Yerevan where he describes the Tricolor so.
Արիւնից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկուած կտոր մի կապոյտ,
ՀԱՍՈՒՆ ՀԱՍԿԵՐԻ շող նարնջագոյն,
Եէ վեց դարերի խաւարի վրայ,
Դրօշ Եռագոյն…

---
ՀԱՍՈՒՆ ԱՐՏ
Դ. Վարուժան

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ'անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ'ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Edited by Arpa, 07 October 2008 - 10:16 AM.


#8 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 07 October 2008 - 10:49 AM

Բարև բոլորին: Աշունը նույնն է, իսկ տրամադրությունները՝ հակադիր:

Մոսկվայի աշնանը ավելի սազական է Տերյանի դողահար մրմունջը... smile.gif

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...

#9 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 07 October 2008 - 11:24 AM

Ես իմ “աշուն” “մրգաստանի” “աշնանահամ” “ ծառն” եմ սիրում? smile.gif tongue.gif


#10 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 07 October 2008 - 04:20 PM

Shnorhakalutyun Yervant!!!!!!!!! Thie pictures are amazing...!!!!! smile.gif

Mer Siro Ashun@...

Yerevanyan Ashun...Ax...Kqayleyi...smile.gif

Ancyal Ashun...

Ev krkin Teryan...smile.gif

ԱՇՆԱՆ
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար...

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար...

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

Edited by Ani, 07 October 2008 - 04:25 PM.


#11 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 07 October 2008 - 04:41 PM

Nat King Cole;

I didn't know it was an original French song.
QUOTE
"Autumn Leaves" is a much-recorded popular song. Originally a 1945 French song "Les feuilles mortes" (literally "Dead Leaves") with music by Joseph Kosma and lyrics by poet Jacques Prévert, English lyrics were written in 1947 by the American songwriter Johnny Mercer. It has become a pop standard and a jazz standard in both languages, and as an instrumental. "Les feuilles mortes" was introduced by Yves Montand in 1946 for the film Les Portes de la Nuit.



Edited by Arpa, 07 October 2008 - 04:59 PM.


#12 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 13 October 2008 - 10:35 PM

ՈԻՇ ԱՇՆԱՆ ԵՐԳԸ



Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան...
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում

Համո Սահյան

#13 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 14 October 2008 - 07:30 AM

Those in LA could only wish apricot.gif
----
ԿԱՆՁՐԵՎԵ, ՏՂԱ՛Ս
Վահան Թեքեան

Կանձրևե, տղա՛ս... Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբուած սիրոյն...:
Պատուհանն ու դուռը գնա ու գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագոյն
Լռութեան մը մէջ...: Կանձրևէ տղա՛ս...:
Կանձրևէ՞ երբեմն հոգիիդ մէջն ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցեալ,
Դռան մը ետեւ գո՜ց ճակատագրին...:
Բայց կուլաս, տըղա'ս... Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին...:
Լա՛ց անմեղութեան արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգէ՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կեանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս...:

Edited by Arpa, 14 October 2008 - 11:40 AM.


#14 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 14 October 2008 - 11:17 AM

Հանգամանքների բերումով իմ Երևանյան այցերը հիմնականում եղել են աշնանը (Սեպտեմբեր - Հոկտեմբեր) ... և համոզվել եմ, որ իսկապես ինչ որ դյութիչ բան կա Երևանյան (և ընդհանրապես Հայաստանյան) աշնան մեջ: Չգիտեմ, գուցե մեզ, հայերիս, առավել յուրահատուկ սենտիմենտալիզմն է, որ խտացված է աշնանային տրամադրության մեջ: Գուցե կարոտն է ... կամ կորուստի գիտակցությունը: Բնության «մահվան» հետ երևի մեր մեջ էլ է ինչ որ բան մահանում ... կամ գուցե պարզապես հասկանում ենք, որ մեր կյանքն էլ աշուն ունի մեզ համար պահած: Կամ գուցե բոլորս էլ սեր ենք գտել (կամ կորցրել) ինչ որ մի անցած գնացած աշնանային օր:


Չգիտեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ: Երբ տաք փաթաթված զբոսնում ես աշնանային Երևանով ... և ոտքերիդ տակ չալպտուրիկ տերևներ են խշխշում, մանրիկ քայլերով, Կասկադի աստիճաններով բարձրանում ես դեպի Հաղթանակի հուշարձան, շրջվում ներքևում փռված քաղաքին և հասկանում, որ մայր բնությունը ամենախելառ և ամենահանճարեղ նկարիչն է:


#15 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 14 October 2008 - 10:19 PM

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրեւի շնչով, երբ երեսիս հևաց -
Ինձ զգացի ես թարմ - և անչափ նո՛ր:-

Եվ անձրեւի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը - և դառնան նո՛ր...

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...

Եղիշե Չարենց

1931


#16 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 15 October 2008 - 11:18 AM

"Չգիտեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ: Երբ տաք փաթաթված զբոսնում ես աշնանային Երևանով ... և ոտքերիդ տակ չալպտուրիկ տերևներ են խշխշում, մանրիկ քայլերով, Կասկադի աստիճաններով բարձրանում ես դեպի Հաղթանակի հուշարձան, շրջվում ներքևում փռված քաղաքին և հասկանում, որ մայր բնությունը ամենախելառ և ամենահանճարեղ նկարիչն է:"

Nane jan, mi qani shabat araj vorosheci kaskadum arevatsag@ dimavorem. Aravotyan luys@ bacvelu u poqr inch jermutyun zgaluc heto, nkateci dzagikneri 'var' guyner@ vor ashxarhi voch mi masun chem tesel. Akama hisheci Martiros Saryani het kapvats mi patmutyun...yerb iren harcrel en te inch var yerevakayutyun uni vor ir nkarnerum aydqan var guyner e oktagortsum, Saryan@ patasxanel e vor ir nkarnerum jisht aynpisin en inchpisin ktesnes bnutyan mej.

Poqr inch mtoreluc heto haskaca te inch mets azdecutyun e tognum bnutyun@ mardu dzevavorman vra. Chzarmanas vor asem ayd pahin hisheci Martin grats qo ays xosqer@ "hashvi arnelov bnashxarhi azdetsutyun@ (iharke haryuramyakneri @ndatsqum) teghi bnakichneri bnavorutyan yev nkaragri vra yentadrum em vor mer Hayastan lernashxarh@ (ir tsayraheghutyunnerov) voroshich der e xaghatsel mer nkaragri dzevavorman gortsum." http://hyeforum.com/...opic=17850&st=0

"Չգիտեմ, գուցե մեզ, հայերիս, առավել յուրահատուկ սենտիմենտալիզմն է, որ խտացված է աշնանային տրամադրության մեջ: Գուցե կարոտն է ... կամ կորուստի գիտակցությունը"

Matd jisht teg@ drecir quyrs. Bnutyun@ xor@ azdecutyun e togel mer bnavorutyan dzevavorman vra. Inch vor dzevov mardik u bnutyun@ dardzel en mek, u bnutyan mej katarveliq@ darcel e mer nerashxarhum katarveliqi mas@.

Kneres chapazanc anketsutyan hamar, bayc anhnar e chnkatel ayn zarmanali past@, vor taorinak dzevov kap ka knoj kogmic bnutyun@ u kyanq@ iren xorutyan mej zgalu mijev.
-




#17 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 29 October 2010 - 09:01 AM

http://hyeforum.com/...showtopic=18538

http://en.wikipedia....MountArarat.jpg

ՅՈՅՍ

Ռափայել Պատկանեան Քամար Քաթիպա

Թող փչէ քամին պաղ-պաղ երեսիս,
Վերէն, ամպերէն սաստիկ ձիւն թող գայ.
Որքան որ կուզե` թող փչէ Հիւսիս,
Յուսով եմ` վաղ-ուշ գարունը պիտ գայ:

Թուխպը թող պատէ երկինքը պայծառ,
Թանձր մառախուղ երկիր թող փակե,
Տարերք աշխարհիս խառնուին իրար,
Յուսով եմ` վաղ-ուշ արև պիտ ծագէ:

Թող գայ փորձութիւն, թող գա հալածանք,
Խաւար թող դառնա անաղօտ լոյսը,
Սարսափելի չեն հային տառապանք,
Միայն... չի հատներ խղճուկի յոյսը:

---
Daffodil-Նարկիզ
Posted Image
---
Tulip-Վարդկակաչ
Posted Image
---
And finally this Garoun by Komitas-Gohar Gasparian “Յուսով եմ` վաղ-ուշ գարուն պիտ ի գայ”;


#18 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 02 December 2010 - 01:27 PM

(SHA~T sirun a grvats)

Հայաստանի բույրերը

Ինչո՞ւ է աշունը այսքան թախծոտ Հայաստանում: Ասում են` աշունը ամենուր է թախծոտ: Բայց ես ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա: Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, եւ այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր: Սա փոխաբերություն չէ, սա իրականություն է. մլլացող խաշամից է թախիծը բուրում: Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, որտեղ մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը: Խաշամը դժվար է այրվում, եւ որպես կանոն` կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ ու թախիծի բույրով ներկում մթնոլորտը:

Մի ժամանակ գիտեի, թե այսպես միայն գյուղերում է. բայց ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով: Հիմա աշուն է, եւ եթե դուք Հայաստանում եք, երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, եւ ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով: Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում: Թե չէ` ո՞վ է խաշամ այրում Երեւանի կենտրոնում: Կամ գուցե խաշամը ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից:
Մլլացող խաշամը թախիծի բույր ունի: Սա աշնան բույրն է` Հայաստանի աշնան բույրը:

Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ` բույրեր: Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, եւ փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե ՞ դեռ ոչ: Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով:

Այդ երեքից մեկը մլլացող խաշամի բույրն է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող: Սա Հայաստանում ապրող մարդկանց, մեր հոգիների բույրն է: Սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ մելամաղձոտ են: Ուղղակի այստեղ հոգիները, մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման` երկինքը պատելով թախիծի բույրով: Եւ ծուխի հետ տարածվող այդ բույրը ջերմության ու եռանդի է վերածվում, միայն երբ բռնկվում է խաշամը: Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը: Հնարավոր չէ մարել այդ կրակը: Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար: Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի թեթեւ քամի: Իսկ մինչ այդ` խաշամը մլլում է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող, եւ թախիծի տարածվող այդ բույրը վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը: Եւ այդ կրակի բորբոքումն է, որ մթնոլորտը մաքրում է թախիծի բույրից...

Դա, ուրեմն, Հայաստանի առաջին բույրն է` մլլացող խաշամի բույրը:
Հաջորդը խորովածի բույրն է, որ դարձյալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում` բնակելի, թե անմարդաբնակ: Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները: Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այդպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը: Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ...
Հաջորդը` ամենանուրբն ու սիրելին` լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը: Սա Հայաստանի կանանց բույրն է. արբունքի ու կանացիության, մայրության ու կանացի սիրո բոլոր դրսեւորումների բույրը: Այսպես բուրում են մեր մայրերը` մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք: Այսպես բուրում են նաեւ մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար:
Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես...
Մարտ 18, 2008
Նիկոլ Փաշինյան




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users