Jump to content


Photo

Ghoghgotai Tsaghikner #4


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 June 2007 - 02:34 AM

4. ՏՐՏՈՒՆՋՔ
Եղիա Տեմիրճիպաշյանին

Տրտում է անձն իմ մինչև ի մահ.
Հիսուս

Այս իրիկուն լալագին, ո՜վ սիրելի Եղիա,
Նիրվանայիդ աստղահեռ կու գամ դըռները բաղխել:
Իմ վիշտըս դուն կըրեցիր, դուն կըրնաս զայն հասկընալ`
Մարդիկներե ծանակված մահաբաղձիկ տրտմությունս
Հանճար մը լոկ իր գութով կրնա վայրկյան մըսփոփել:
Ես չեմ ցանկար` քու սիրույդ ըլլալով պահ մարժանի`
Անմահությանդ նշույլն իսկ մեռած սրտիս մեջ կըրել,
Իմ կյանքս է լուռ մըխանքին, և մահըս ալ Ոչինչին:
Երբոր բաշխել ուզեց Տերն իր գանձարանն երկնաճոխ
Տաղանդներուն տվավ աստղերն, և արևն ալ հանճարին,
Բայց սընափառ իմ ճակատս արտախուրել ուզեցի
Ասուպներով` որոնք պահ մը շողացին ու մեռան
Մեռան անդա՜րձ. բայց այսօր կը համառիմ հավատալ
Թե ջախջախված լարերես և աճյունես գերիվեր
Կը մընա Վիշտս աննըվաճ, Հուսահատությունըս անմահ:

Տե՛ս, գարունեն ես կու գամ, հայրենիքեն վարդերու.
Օր միմ շիրմիս առջև ալ մայիսն առույգ ծաղկեցավ.
Աղավնիներս ըսպիտակ ավազանիս եզերքին
Համբուրվեցան կարմրագեղ կտուցներով տարփահեղձ.
Բայց տառափանքն անպատում շիրմաքարի մը պես սև
Փակված էր սիրտըս ընդդեմ գարնանային ավիշին.
Ու մայիսի վարդերեն ճակատիս շուրջ լոկ մընաց
Փըշյա պըսակ մը խըրված մինչև ըղեղս արյունլվա:
Դուն որ օր մը, ո՛վ Հընդիկ, բռնված ցավեն հանճարիդ
Ծովակին մեջ Մոտայի, բուրումներով առլըցուն,
Անհայտանալ ուզեցիր բուստերուն տակ լուսաշիթ,
Բնավ երբեք չըտեսար` թե ինչպես շուրջըդ փարթամ
Կը ծիծաղեր բընությունն, աքասիաներն եզերքին
Կը ձյունեին ծաղիկներ անդունդներունվրա ծըռած.
Ծիծառը դուն չըլսեցիր` թևն ալիքին թաթխելով`
Երբ տափագին կը կանչեր քեզ վիհերու թովչանքեն
Արևուն տակ փայլակող աստվածային խընճույքին.
Չըխորհեցար դուն բընավ` թե կարժե՛ կյանքը ապրիլ,
Կարժե նայիլ աստղերուն, և մըտածել Աստուծո,
Կարժե՛ տալ սիրտ մը քընարին, և հետո զայն կըտակել
Անմահական դարերու` քանի մը պարզ թըրթռումով:
Այսպես ալ, ո՛վ Եղիա, կըրնաս դուն լավ հասկընալ
Թե ա՜հ, ո՛րքան ահեղ է անցնիլ կյանքի գարունեն`
Եվ միմիայն աչքերու մեջ արտասուք ունենալ,
Քղանցքըդ քըսել վարդերու, ճակատըդ հըպել դափնիի,
Եվ հուսկ վերքերը կըրել եղիճներուն դավադիր:
Քեզի պես ես ալ նըստա ծովակներու ափունքին,
Կամ նավեցի լըճին վրա բուրումնավետ իրիկունն,
Բայց դեռ չըմպած անդորրանքն` անդունդը ես չափեցի,
Եվ մաղթեցի որ մակույկն իսկույն դագաղըս ըլլար
Եվ բըռնաշունչ մըրըրկե մԱնծանոթին ծոցն հասներ:

Սակայն կարժեր դեռ ապրի՜լ ու փորձեցի ես սիրել.
Սըրտիս տրոփյունն զգալու համար` կուրծքի մը փարիլ:
Դուն չըրի՞ր նույնն, Եղիա՛, երբ հընդիկի փոստիդ վրա
Կու գար նըստիլ Սըրբուհին և դրած գըլուխը ծունկիդ`
Մըրըրկաշունչ նըվագներդ հրեշտակի պես կունկնդրեր.
Երբ դուն բուի աչքերով կը կարդայիր Ռիկ-Վետան`
Անշուշտ գըտար իր գըլխիկը ավելի շնորհագեղ
Քան թե լուտասը ծաղկած Մայայի լույս ծոցին մեջ.
Ու երբ մազերն հորդառատ ջրվեժի պես թափեցան
Գիրքիդ վըրա` անոնք քեզ հիշեցուցին անպատճառ
Խորախորհուրդ ծըփանքներն անտառներուն հնդկական:
Բայց օր մըն ալ Սըրբուհին հիացումին մեջ հոգնած`
Մըտքիդ թըռիչն անհունին մեջ դիտելեն ձանձրացավ,
Եվ չըհասավ համբուրել վըսեմ ճակատն արևուն.
Ո՞ր գիրգ տատրակը արդյոք ատակեց ձուն արծիվին
Թևերուն տակ ամփոփել, տալ կենդանի ջերմություն.
Ո՞ր կընոջ սիրտը կըրցավ հանճար մընել բարեբաստ:
Սե՜րն ու հանճա՜րն` ըլլալով զույգ հաստիչներն Աշխարհի
Երանության նպատակին բըռնակալներն են անհաշտ,
Մին մըտքերու փոթորիկ, և մյուսը կրակ սըրտերու,
Մին աստըղներ կը ստեղծե, կու տա մյուսն անոնց հուր,
Տիեզերքի բարերար և իրարու ախոյան,
Մեկըզմեկու արյունով անոնք Մեծե՜րն են ծըներ:
Ա՜խ, բանաստե՛ղծ, ի՜նչպես քեզ պատմել եգերգը սերիս.
Հիշելը զայն` վերըստին արյունիլ է ինձ համար:
Ի՞նչպես ըսել թե ես ալ պաշտեցի կին մհրաշագեղ.
Անոր հեղեղ մազերուն վըրա, քընար բյուրեղի,
Մատերըս սեր նվագելով մեղրամոմի պես ծյուրան.
Ամբողջ տարի մը նար բիբերու խորն ընկըղմած`
Արյունթաթախ թըռիչներս արբշըռությամբ պարզեցի`
Անեզրության մեջ ո՛րչափ ո՛ր կարելի է պարզել:
Ամբողջ տարի մը եկավ աշխատության խուցիս մեջ
Քնարիս լարերն հարդարել ու դըրած գլուխը կուրծքիս`
Մեծ գաղտնիքներն երգերուս սըրտիս խորունկը փընտռել:
Այն ատեն իր հետ դըռա՛նըս ծերպեն ներս ժըպտեցան
Գարուններ բյուր դարերու, անցյալ վարդերը առույգ.
Իսկ սըրբենի տատրակներն մեհյաններուն հինավուրց
Վերադարձած ձեղունիս գերաններուն մեջ մըրոտ
Տարածեցին եղկ հոտերն իրենց ճերմակ բույներուն:
Սոսափն անոր քըղանցքին դեռ ըստորին սանդուխեն
Տըվավ սըրտիս բաբախել և արյունիս պըղպըջալ.
Ու պահ մը ես ըզգացի թե զըվարթուն մը կու գա
Դուռիս մեջեն ավետել թե երջանիկն եմ երկրիս:
Սակայն ի զո՛ւր մեր տարփանքն անմահանալ խոստացավ.
Խիստ գգվելեն ա՛լ մեռած է թիթեռնիկն ափիս մեջ:
Ի զո՛ւր անոր ծոցին մեջ դըրի գըլուխըս կոշկոճ,
Եվ կուրծքիս տակ կանգ առնելն հավերժության ըզգացի
Ի զո՛ւր ճապուկ թևերուն մատնեցի վիզըս հըլու.
Ու գըլխիկոր պաշտեցի դավադրությունն իր սերին.
Նեկտարաբուղխ բաժակին տակ` զոր առի հույր ձեռքեն`
Իժ մը ծվարած մահվան թույն ատամներեն կը հեղուր:
Ան կը դըրժեր, ու դըրժանքն համբույրը իր կը ծածկեր.
Սիրտը` զոր ես բացի օր մուրիշ բալլիք մէր կըղպած:
Մինչ գլուխն իր ծունկիս դրած` կը սևեռեր նայվածքն իր
Անծանոթի՛ մհոգվույն մեջ` որուն վըրա կը խորհեր:
Եվ օր մալ ես, ո՛վ վայրկյան հոգեվարքի պես տըխուր,
Երբ լուսաբուղխ պորտին վրա ինկած` կասկածըս լացի`
Տեսա որ փորը խայտաց գաղտ ծիծաղով մը խենեշ`
Բերնիս վըրա համբույրն իր ուրի՛շ համբույր մհամբուրեց.
Սիրտը սըրտիս վրա ուրիշ սըրտի մհամար բաբախեց:
Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ`
Իր մարմինեն ես օտար անկողինի մհոտ առի:
Ամայությանմեջ հոգվույս հընչեց մըռունչ մայն ատեն.
Որուն անմահ արձագագն է այս քերթվածն, Եղիա՜:
Կինը լըքեց զիս հավետ, և աղմուկն իր քայլերուն
Վիշտս հեգնելով հեռացավ փողոցներուն ընդմեջեն:
Սարսափահար իմ սըտես և խուցես դուրս նետվեցա:
Ապրիլ ամիսը մինչև շիրմիս վերև կը ծաղկեր.
Գերեզմանատան լայն ուղին նոճիներուն մեջտեղեն
Մարեմխոտի բույրերով քայլիս առջև կերկըննար:
Այն ատեն ձայն մը կյանքիս ավերակեն լըսեցի`
Որ ըսավ.Գնա՛ թափառիլ ոսկորներուն մեջ փըտած.
Գարունն ի՛նչ փույթ, երբ չըլլար սիրտըդ ծիծառը անոր:
Վարդերն ի՛նչ փույթ, երբ միայն կրնան վերքերդ հիշեցնել.
Գընա՛, անշուշտ կը գտնես փոս մը փորված ու պատրաստ,
Եվ հողը վրադ լեցնելու ո՞ր կինը բնավ չի փութար:
Մահվա՛ն համար մենք կապրինք, բայց ա՛ն է լոկ երջանիկ,
Որ մահվան որս կը տանի ավելի՛ նվազ գարուններ:
Ես այդ ձայնին ունկընդիր շիրիմներուն փութացի,
Բայց դատարկ փոս չըգտա` որ խոնջ գըլուխըս թաղեմ.
Նահատակնե՜րը զանոնք էին բոլոր լեցուցած:
Գուցե ես վա՛տ մըն էի. ուզած էի սոսկ ապրիլ
Սըրտի՛ս համար սեփական, զայն լեցընել բերկրանքով`
Երբ ան արդեն ճաթա՛ծ էր արցունքներուս կըրակով:
Թերևըս զիս ուրիշի՛ն համար բախտն էր սահմանած,
Եվ իմ կյանքիս նըպատակն էր ուրիշ կյանք մը գուցե:
Ու ես խաչիս վըրայեն խաչված Մարդուն նայեցա.
Ինչպես դուն իքըդ ըրիր, բազմաչարչա՛ր Տեսանող,
Երբ զոհի պես, Մեշճիդիդ չորս պատերուն մեջ կանգուն,
Հոսեցուցիր բամբռահար աստեղնահուպ մատերեդ
Սըրտիդ երգերն ինչ կըսեմ սըրտիդ ծովերը` բոլոր
Եղբայրներուդ ճակատին շըղթայի պես ողջակեզ:
Եվ որպեսզի կըտակես սերունդներուն ապագա
Վըշտախոս քնար մը թըրթռուն` սարսուռին պես մըրրկին`
Զայն հանճարեդ իսկ առաջ` վըհատությամբըդ օծեցիր:
Անհույսներուն անոր հունչն արդ քույր մըն է ըսփոփիչ.
Ոմանք անով կամոքվին, կօրինակեն ոմանք զայն.
Բայց ա՛ն միայն կը զորե երգը երգիդ դաշնակցել`
Ո՛վ որ կըզգա թե սիրտն իր Տիեզերքին առանցքն է,
Եվ արյունլվա գըլուխն իր Նիրվանային կը դիպչի:
Նըվիրվի՜լ պետք է ինծի. ու ես տեսա այն ատեն
Իմ վերքերես ավելի՛ խորունկ վերքեր ու ցավեր.
Կը մորթեին Ժողովուրդ մոր առած մուրճը ձեռքին`
Սա կավեղեն դարուն վրա կը նետեր դարը մարմար:
Այն ժամանակ վհատ հոգիս կայծակներով պընդեցավ.
Ու լեցվեցավ ամբուռքով դատարկությունը սըրտիս.
Կամքս նվաճված իմ ցավով` կազդուրեց ցավն ուրիշին:
Ժողովուրդ մես ըզգացի` որ լանջքիս տակ կը տրոփեր.
Աստված մը, ո՜հ, եկած էր քաոսիս մեջ բընակիլ,
Եվ խորն հնոցիս` որ դատարկ էր սերերեն եսապաշտ`
Նետեց անմահ Գաղափարն, ոսկեփըրփուր եռեփեց.
Ա՛լ հոն էի` ուր մըրոտ խըրճիթներուն մեջ մարդիկ
Կանիծեն լույսը վաղվան` որ պիտի հանկարծ սառի
Իրենց քաղցեն նըվաղկոտ բիբերուն մեջ մահաբաղձ.
Այնտե՛ղ էի` ուր բանվոր բազուկներ հանք կը պեղեն,
Կը բանան ծոցն ոսկիին, և չարադեպ վըտանգով
Գերեզմաննին կը գըտնեն, ունենալով զերդ պատանք,
Պատառ պատառ շապիկնին պանդըխտորեն քըրտնաթոր.
Այնտե՛ղ էի` ուր բախտին խորթ զավակները համուռ`
Ապրելու մեծ ու արդար իրավունքին ի խընդիր`
Բըռընկցուցին կատարներն ոստաններուն ցասումո՛վ:
Փողոցներեն գրոհն իրենց` եղավ արշավն ամպրոպին`
Որուն ճակտին ճայթեցավ խոսքըս նըման կայծակի.
Հառաջ մըղեց կամ զըսպեց, մըխիթարեց կամ սաստեց,
Եվ ամբոխին արգանդեն ճառագայթներ պոռթկացուց:
Օ՜, խրոխտ զարկերը Եսիս միլեոններու սըրտին մեջ.
Օ՜, շանթակուռ բազուկս իմ որ կըրակներ տեղացուց
Ծովածավալ մարդերու գըլուխներուն վրա` ամբարձ.
Օ՜, խոյացումըս վարազ` ամբոխներուն ուսին վրա.
Ես ժողովուրդը հեծա նըման ձիու մամեհի,
Եվ լուսաղբյուր բիբերս իմ Նպատակին սևեռուն`
Մըրըրկավար քըշեցի զայն գահերուն վըրայեն.
Մերթ խոցեցի խթաններովս հըրաբորբոք կողերն իր,
Մերթ մատերովս քընքույշ բաշերուն ուղխն օծեցի
Մըտրակիս տակ ծառացած` երեք տարի ան վարգեց
Օրենքներուն բըռնակալ ավերակին ընդմեջեն.
Երեք տարի գանկերուն մեջ պայտերն իր թաթախեց,
Եվ արյունի խոշյունով լանջքին այրիլն ան ըզգաց:
Բայց օր մալ խեթ եղավ ձին և խարազանըս խոտեց,
Ու տակավին Փըրկության կատարին վրա ադամանդ
Վըրընջյունն իր չարձակած` ահիպարան ոստումով
Զիս վար նետեց գավակեն, ժայռին դեմ կողըս պատռեց:
Եվ ահա, ո՛վ Եղիա, Նիրվանայիդ դըրան դեմ
Արշավանքիս արյունն է` զոր ճակատս իմ կը դրոշմե:
Ազատության սահմանված ազգը մընաց անմըտրակ.
Ծառացումին մեջ հոգնած, ընտրեց սողալը անարգ
Եվ որպեսզի ավելի ըստըրկության մեջ հեղգա՛
Օձի շապիկն ըզգեցավ, խըլուրդին խուղը մըտավ.
Ի՜նչ փույթ, ըսավ, իմ կարթերս ապաժուժի մեջ թաթխել
Լավագույն է տերերուս հըղփանքին սայլը քաշեմ.
Սայլ ո՛չ անբիծ մարմարով, ոսկի աղբով բեռցըված
Ի՜նչ փույթ, ըսավ, արևուն տակ քըրտընիլը ազատ,
Ոտքիս շըղթան արգելք չէ` որ ես երբեմըն վերցնեմ
Գանգուրներուն վրա բոզիս գինվո բաժակըս փըրփրուն:
Ու, Եղիա՜, օր մը ես աստվածային հպարտությամբ
Նախատինքիս եղիճով բաժակը այդ պսակեցի:
Վարժ չեղավ ձեռքս սեղմել ձեռքն` որ տըրմուղ զենքերու`
Ժանգոտ դըրոշմը կըրեց շըղթաներուն կամակիր:
Լա՛վ էր այրույթն ամբոխին, տոնախըմբելը վատթա՛ր.
Ու շանթերես վերջ ժըպիտս անոր դեմքին չըցաթեց:
Եվ երբ անոնք իմ փառքիս համար դափնի հյուսեցին`
Ես քամակիս ապառաժն անոնց շընթման դարձուցած`
Հեռացա, հյուղըս մըտա, մարեցի հույսըս վերջին
Ու պապակովը մահվան, Հընդի՛կ, քեզի՜ ձայնեցի:
Այժըմ ընդդեմ Բընության, և՛ Նըվիրման, և՛ Սերին
Դըռներս պինդ փակած եմ և վհատությամբըս կընքած:
Լուսամուտներս հյուսված են բաղեղներով տըրտմական`
Ուր վաղեմի բույնին մեջ չի՛ գար ծիծառն ալ երգել.
Լուսինն ինծի չըհասած դուրսն որմիս տակ կը մեռնի,
Եվ կը կոտրի փեղկերուս մեջ սյուքին թևն անուշակ,
Ես իմ կյանքես հալածված` խավարին մեջ կարտասվեմ.
Այժըմ հողին քացն ունիմ. ծարավ ունիմ Լեթեին.
Եվ օդն` երակըս շարժող, և լույսն` աչքերս կիտվածող
Ես կանիծե՜մ և ահա խելահեղված կը զարնեմ
Նիրվանայիդ աստղահեռ դուռն, ու շեմն իր կը կըրծեմ:
Դեռ ապրի պե՞տք է, Ատո՛մ, հուսհատությունն աննվաճ
Ոսկի կըռվանն ոտքերուս երբ փոխած է մըղեղի.
Սընուցանել հա՞րկ է դեռ այս փուճ մարմինն` հակառակ
Սրտիս անմեռ սադրանքին, որ մահվան լոկ կունկընդրե:
Ո՛վ Տեսանող, թե ունի երջանկությունը գաղտնիք,
Թե կըրնամ ես պընդանալ մտածումով մանծանոթ,
Վերքերս օծել նոր աստղի մը մեղրակաթ շողյունով,
Ըսպիանալ թե կըրանամ, թե կըրնամ ես զըմըռսվիլ,
Հայտնե՛ ինծի Սակայն դու աստվածորե՜ն կը լըռես.
Լուսացայտ մատըդ միայն ինձ ցույց կու տա զոհանվեր
Պարանը սուրբ` զոր քու մահդ իմ վախճանիս կըտակեց.
Կը հասկընամ թե անոր շուլլվելով է միայն
Որ սիրտս ըսփինքսը կըլլա, վիշտըս գաղտնիքը անոր
Եվ ես զոհի մը ցընթող ճենճերին պես կը հասնիմ
Նիրվանայիդ և քեզի, հավերժակա՜ն Հանգիստին


(ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users