Jump to content


Photo
- - - - -

աֆորիզմներ


  • Please log in to reply
5 replies to this topic

#1 mariam

mariam

    Junior Member

  • Members
  • Pip
  • 22 posts

Posted 15 September 2008 - 03:06 PM

Aystex grum enq aforizmner

ps:man eka chgta ayspisi topic yete ka knereq

#2 mariam

mariam

    Junior Member

  • Members
  • Pip
  • 22 posts

Posted 15 September 2008 - 03:08 PM

Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։
Ի. Տուրգենև

Ինչքան մեծ է թվում քեզ քո տառապանքը, այնքան փոքր ես դու։
Վաչագան Սարգսյան

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:
Էրիխ Մարիա Ռեմարկ

Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ։
Պլատոն


#3 mariam

mariam

    Junior Member

  • Members
  • Pip
  • 22 posts

Posted 15 September 2008 - 03:14 PM

Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա։
Ժան դը Լաբրյուեր

Սկզբում աստվածը ստեղծեց տղամարդուն: Հետո ստեղծեց կնոջը: Հետո աստված խղճաց տղամարդուն ու տվեց նրան ծխախոտ:
Մարկ Տվեն


Սիրել` նշանակում է դադարել համեմատել:
Լակորդեր

Սիրել` նշանակում է ապրել սրտով:
Էրիխ Ֆրրոմմ

Հոգու շռայլությամբ աչքի են ընկնում ոչ թե նրանք, ովքեր սիրում են շատ անգամներ, այլ նրանք, ովքեր սիրում են ամբողջ հոգով
Հյուգո


Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս:
Ֆ. Լարոշֆուկո


#4 mariam

mariam

    Junior Member

  • Members
  • Pip
  • 22 posts

Posted 15 September 2008 - 03:17 PM

«Եկեք ապրենք այնպես,որ մեր մահվան պահին անգամ դագաղագործն ափսոսա»
Մարկ Տվեն

Հետեւիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետեւիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետեւիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետեւիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետեւիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:

Մարդն է անցնում,ոչ թե ժամանակը: Որովհետեև չի կարող անցնել այն, ինչ չկա, և <<ժամանակը>> մոլորված մարդու ինքնամխիտար հեյրուրանքն է...
Վահրամ Փափազյան

Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ` մարդ , այսինքն ` ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ` ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ...

Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։


#5 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 16 September 2008 - 12:51 AM

Բարով եկար Մարիամ,
Շնորհակալ եմ իմաստուն մտքերի համար, միայն թէ համաձայն չեմ Մարկ Տուէնի այն մտքին. թէ աստուած խղճաց ու ծխախոտը ստեղծեց..Եթէ իսկապէս օգնել ուզենար, ապա կնոջ հանդէպ միշտ համբերատար, ու միշտ լիակատար սիրելու կարողութիւնը կտար (հոգիով եւ զգացմունքով):
Իսկ սա՛ երեւի քո աֆորիզմն է, քանզի ստորագիր չկայ: Լաւ է:
QUOTE
Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։






#6 mariam

mariam

    Junior Member

  • Members
  • Pip
  • 22 posts

Posted 02 October 2008 - 03:33 PM

QUOTE (Johannes @ Sep 16 2008, 08:51 AM)
Բարով եկար Մարիամ,
Շնորհակալ եմ իմաստուն մտքերի համար, միայն թէ համաձայն չեմ Մարկ Տուէնի այն մտքին. թէ աստուած խղճաց ու ծխախոտը ստեղծեց..Եթէ իսկապէս օգնել ուզենար, ապա կնոջ հանդէպ միշտ համբերատար, ու միշտ լիակատար սիրելու կարողութիւնը կտար (հոգիով եւ զգացմունքով):
Իսկ սա՛ երեւի քո աֆորիզմն է, քանզի ստորագիր չկայ: Լաւ է:


Miguce du chicht es.

Bayc amen mard uni ir tesaket@ Mark Tuen@ da asel e poxaberakan imastov




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users