Jump to content


Photo
- - - - -

Arthur Meschian Live in Concert


  • Please log in to reply
32 replies to this topic

#21 Em

Em

    Em

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,371 posts
  • Gender:Female

Posted 20 December 2009 - 12:14 AM



Առաջ գիտեի


Առաջ գիտեի,
Թե մարդիկ ինչո՞ւ կգային աշխարհ,
Արեգակն ինչու կթափեր ոսկի,
Ծաղկաբաց ծառի ափերում դալար
Ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի
Ի՞նչ էին ասում աստղերը պայծառ,
Կախված կամարից անհաս երկնքի,
Թե ո՞ւր կարշավեր վազքը տենդահար
Հավերժագնաց մեր մոլորակի
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի
Թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն
Խառնվում էր լաց, արյուն ու արցունք,
Եվ ինչո՞ւ կյանքի հինավուրց ճամփին
Վեհին կնայեր ամեն մի բարձրունք
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի
Թե ի՞նչ կար կյանքից, մահից էլ անգին,
Ի՞նչ գանձեր ծածուկ ուներ ապագան,
Եվ թե ո՞ր անսուտ, նորածագ լույսին
Կբացվեր հանկարծ ամեն գերեզման
Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

#22 Em

Em

    Em

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,371 posts
  • Gender:Female

Posted 20 December 2009 - 12:16 AM

Սայաթ-Նովա


Երկու սիրտ ունիմ` կանգ առած,
Երկու թև ունիմ` կապ արած,
Երկու տեր ունի, մի Աստված:

Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ-Նովին հուշ արա:

Դուդուկիս շնչով հագենա,
Իմ հոգուս ցավին դիմանա,
Աշխարքիս ստով կուրանամ,
Նախանձի թույնից հեռանամ:

Կարգեցին գուսան ծաղրանքով,
Երգերս պատանդ, վիրավոր,
Կոկորդիս ձայնը խլացավ,
Էս մարդոց խիղճը վերացավ:

Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ-Նովին հուշ արա:

#23 Em

Em

    Em

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,371 posts
  • Gender:Female

Posted 20 December 2009 - 12:18 AM

ՏԱՊԱՆԱԳԻՐ


Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն,
գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,
հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,
և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա:

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:

Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին,
լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,
հիշի՛ր, որ նախ այդ հարբեցման ես տիրացա,
և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ,
և ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,
հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...
և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա..
և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա...
Հող է հիմա

#24 Em

Em

    Em

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,371 posts
  • Gender:Female

Posted 20 December 2009 - 12:22 AM

ՎՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐԵԼ ԵՄ

Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները
թափվում են ցած ավազի պես օրերի շարքը անտարբեր
և վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները
ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած:

Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը
և կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից
և նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը,
որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ ես:

Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իմ իմաստը
չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու
ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին չճարպոտեց երբեք իմ սիրտը
և կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ ես:

Մոլորվեցին ձայները մեր, և խոցվեցին ձայնալարերը
և կորցրեցին աղմուկներում վերջին ճիչերը խլացած
մեկ-մեկ միայն անսպասելի քեզ կգտնեմ կորցված երգերը
միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրված:

Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը
և կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից
և նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը
որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ ես:


Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինդ,
չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված
և խոզերի առջև ստիպված դու չես սփռի մարգարիտներդ,
իմ կյանքն ել չի դառնա տհաս, իմ բարեկամ քանի դու կաս

#25 Em

Em

    Em

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,371 posts
  • Gender:Female

Posted 20 December 2009 - 12:29 AM

Meschian in younger years:

Attached Files

  • Attached File  AM5.jpg   24.89KB   14 downloads
  • Attached File  AM1.jpg   31.39KB   17 downloads
  • Attached File  AM4.jpg   14.01KB   17 downloads
  • Attached File  AM2.jpg   20.77KB   20 downloads
  • Attached File  AM3.jpg   40.62KB   14 downloads


#26 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 20 December 2009 - 02:17 AM

Ահա եվ վերջ...
Վերջ հարաժամ եվ հարատև:
Իբրև վերջին, փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շխթայակիր ու մենավոր:

Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,
ՈՒր է հոգու եկեղեցին,
Մենք հախտեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Ահա եվ վերջ...
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում
Որ խամաճիկն է ամբոխի:

Երգն այն նետն է ազատության
ՈՒ նիզակը առասպելի
Բել ոսոխին Հայկը հախթեց...
Կամ հակառակը, - երևի...

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...

Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

Ահա եվ վերջ...
Ես պարտվեցի ահեղ մարտում:
Խփվել է երգն իմ անավարտ,
Սակայն ինչու չի ավարտվում:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոքու արվարձաններ,
Շխթայակիր ու մենավոր:

Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,
ՈՒր է հոգու եկեղեցին,
Մենք հախտեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...

Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

#27 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 20 December 2009 - 02:18 AM



#28 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 December 2009 - 02:44 AM

Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,
Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն…
Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: Վախենալով եմ մոտենում, որ ուրիշի փորձը չդարձնեմ իմ սեփականը, բայց պիտի ասեմ, նրա խոսքերը շատ են օգնում կողմնորոշվել ու չկորել մտքերի մեջ:

Posted ImageՎերջապես հայկական երաժշությունը Մոսկվայում ներկայացավ մի որակով, որտեղ գերիշխում էր ինտելեկտը: Կարևոր չէր մթնոլորտը, մարդիկ: Կարևոր էր Մեսչյանը` իր խոսքերը ու արևելյան ալաբինաներից զզված հայերը` այդ խոսքի ծովի մեջ…

Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:

Posted ImageԲայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ… դա դեռ հեչ, երկրորդ վտանգն այն էր, որ Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:


Ի դեպ, երբ Էջմիածնում ծնված Ուր էիր Աստված ստեղծագործությունը սկսեց հնչել Լոս Անջելեսի ռեստորաններում, Մեսչյանը հրաժարվեց այդ երգը երբևէ կատարելուց, և չնայած հանդիսատեսի երկարատև խնդրանքին, այդպես էլ խոստումը չդրժեց: Շատ դժվարությամբ, բայց կարողացան համոզել նրան չզրկել մեզ գոնե նրան ունկնդրելու հաճույքից:

Posted ImageԱհա այս պայմաններում սկսվեց համերգը: Հանդիսատեսն այնքան տարբեր էր: Հազվադեպ ես մի տեղ հանդիպում այդքան գեղեցիկ, խելացի, հաստափոր ու տառապագին դեմքերով հայերի` մի ափսեի մեջ: Հետարքիր էր հետևել այն հաստափորներին ու Մեծ անձանց, ովքեր հարկ չէին համարում ծափահարել` ասես իրենց դիրքն ու պաշտոնը թույլ չէին տալիս…. Տենց էլ չհասկացա թե ինչու էին եկել:

Չնայած այդ փոքրիկ անհարմար տեսարանների` համերգն ընթացավ անընդմեջ կրկնվող բուռն ծափաարությունների ներքո: Մեսչյանը կարծես շոյված էր: Իսկ ես` գոհ, որ հայ հանդիսատեսը այնուամենայնիվ գիտի տարբերակել ու գնահատել բարձրորակ երաժշտությունը:

Posted ImageԻնքս երաժշտագետ չեմ, ոչ էլ քննադատ, այդ պատճառով գրում եմ իմ հույզերի մասին: Մեսչյանի երգերը այդ առումով բացառիկ են` նրանք զրուցում են քո հետ, երբեմն` կարծես քո մենախոսությունը դառնալով, երբեմն` քո դատավճիռն ու ճակատագիրը: Մեսչյանը ինքնատիպ է` սահմանները, տարիքն ու սեռը, ժամանակն ու տարածությունը վերացնելու իր բացառիկությամբ. Որովհետև միայն նա` 60-ամյա մի տղամարդ, կարող է երգել իր քսանամյա վաղեմության երգը ու երգել այնքան հույզով, սիրով, թախիծով, կասկածանքով ու տագնապով, որ այն դառնա նույնքան դիպուկ ու հարազատ նաև ինձ` քսանքանի տարեկան մոսկվայաբնակ մի աղջիկա:

Ձայնագրեցի նրան, ու երբ սպիտակ ձյունը ծածկի նրա ոտնահետքերը, կմիացնեմ այդ ֆայլը ու կլսեմ … Համերգից ժառանգեցի մի մեծ կարոտ, մի պուճուր թախիծ, մի քիչ ինքնահեգնանք ու վարանում և ինձ համար կարևոր ու ամենատպավորիչ մի բառափունջ:

Տաքերակ մանկություն,
Չեղած կիրք, չպղծված խաչ
Շատախոս բերաններ, կռկռացող ամբոխ
Սրտի նոր երանգներ, հաստափոր լեզուներ
Ճերմակ աչքեր, կյանքի ծարավ
Խզված կոկորդ, քրտնած կայարան
Գողացված երազ, հոտած պանդոկ
Ուշ է…:





http://blog.banadzev.com/?p=1374




#29 Zartonk

Zartonk

    Magnificent!

  • Moderator
  • 2,764 posts
  • Gender:Male
  • Location:Մարդկության ու ճշմարտության միջև

Posted 29 December 2009 - 01:57 PM

Meschian in younger years:


:thumbup: The prophet himself! Thank you Ditsuhi jan :thumbup:

#30 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 December 2009 - 12:03 AM




HAnjaregh mi mard ir Hamest yev jshmarit gaghaparov

#31 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,851 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 December 2009 - 12:05 AM



#32 Em

Em

    Em

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,371 posts
  • Gender:Female

Posted 10 March 2010 - 05:22 PM

Posted Image The prophet himself! Thank you Ditsuhi jan Posted Image



Just saw this. I think that title is quite perfect for him. :)

#33 Em

Em

    Em

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,371 posts
  • Gender:Female

Posted 10 March 2010 - 05:28 PM

Ահա եվ վերջ...
Վերջ հարաժամ եվ հարատև:
Իբրև վերջին, փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շխթայակիր ու մենավոր:

Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,
ՈՒր է հոգու եկեղեցին,
Մենք հախտեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Ահա եվ վերջ...
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում
Որ խամաճիկն է ամբոխի:

Երգն այն նետն է ազատության
ՈՒ նիզակը առասպելի
Բել ոսոխին Հայկը հախթեց...
Կամ հակառակը, - երևի...

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...

Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

Ահա եվ վերջ...
Ես պարտվեցի ահեղ մարտում:
Խփվել է երգն իմ անավարտ,
Սակայն ինչու չի ավարտվում:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոքու արվարձաններ,
Շխթայակիր ու մենավոր:

Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,
ՈՒր է հոգու եկեղեցին,
Մենք հախտեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...

Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...




[url="http://www.youtube.com/watch?v=qTzZa-Va7qc&feature=related"]http://www.youtube.c...feature=related[/url]

Please watch this clip. I LOVE his response to the woman who yells "VOCH" toward the end of the song.

Edited by Em, 10 March 2010 - 05:28 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users