Jump to content


Photo
- - - - -

Ածանցում


  • Please log in to reply
13 replies to this topic

#1 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 13 February 2008 - 10:33 AM

Մէջբերում, Աղեքսանդր Մարգարեանի «ժամանակակից Հայոց Լեզու» գիրքից, հրատարակուած՝ Երեւանի պետական համալսարանի հայոց լեզուի ամբիոնի կողմից 1990-ին:

Ածանցում

Ընդհանուր բնութագիր

Ածանցումը արմատի, բառի կամ բառահիմքի եւ բառակազմական եղանակներից մէկն է, որ բազմադարեան պատմութիւն ունի եւ բառակազմական շատ մեծ դեր է կատարում նրա բառապաշարի հարստացման գործում:

Սովորական աշակերտ բառից, օրինակ, կազմուած ունենք ոչ միայն աշակերտակից, աշակերտասէր, աշակերտատետր, աշակերտավայել..., այլեւ՝ աշակերտաբար, աշակերտական, աշակերտել, աշակերտօրէն, աշակերտութիւն, աշակերտուհի բաղադրեալ բառերը, որոնցում –(ա)բար, -ական, -ել, -օրէն, -ութիւն, -ուհի մասնիկները ածանցներ են:

Այդպէս եւ քաղցր բառից կազմուած բազմաթիւ բաղադրեալ (օր.՝ քաղցրաբար, քաղցրաբերան, քաղցրաժպիտ, քաղցրալուր, քաղցրախօս, քաղցրահամ, քաղցրաձայն, քաղցրօրօր..) բառերի շարքում կան նաեւ շատ ածանցաւոր բառեր, ինչպէս՝ քաղցրաբար, քաղցրային, քաղցրանալ, քաղցրապէս, քաղցրաւետ, քաղցրաւուն, (այլեւ՝ քաղցրաւունութիւն), քաղցրաբար, քաղցրացում, քաղցրեղէն, քաղցրութիւն եւ այլն: Թէ բառակազմական ինչպիսի դեր ու արժէք ունեն ածանցները, կարելի է տեսնել Աւետիք Իսահակեանի «Երջանկութեան իմաստը» արձակ բանաստեղծութիւնից առնուած յետեւեալ հատուածում:

«Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արեւառ, եկաւ եգիպտական անապատը, որ մեծ սփինքսից հարցումներ անէ՝ երջանկութեան խորհուրդը իմանալու համար»

Անապատի դեղին լռութեան մէջ բազմել էր հինաւուրց Սֆինքսը՝ անդորր եւ աներեր. Նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդաւոր հեռուները:

Եկաւ դերվիշը, արձանացաւ Սֆինքսի առջեւ, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրւող աւազի մէ, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից յառեց նրա աչքերին եւ ասաց.

-Եկել եմ մօտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու, թէ՝ ի՞նչ է երջանկութիւնը, որն է նրա իմաստը: Եւ մնացել եմ անպատասխան (ԵԺ, 3, 44):

Այսպիսով՝ բերուած օրինակները ցոյց են տալիս, որ ածանցումն իրօք շատ կարեւոր բառակազմական եղանակ է եւ այնպիսի համակարգ է ներկայացնում, առանց որի լուսաբանութեան չի կարելի պարզ պատկերացում կազմել հայերէնի բառակազմութեան եւ ածանցների ու դրանց բառակազմական դերի ու նշանակութեան մասին:

Ածանցման բառակազմական մեծ դերն ու կարեւորութիւնը նկատի ունենալով, հայ լեզուաբանական-քերականագիտական միտքը վաղուց է զբաղուել նրա ուսումնասիրութեամբ: Դ. Թրակացու «Քերականական արուեստ» («Τέχυη γραμματική») երկի հայերէն թարգմանութեան մէջ եւ վաղ շրջանի մի շարք քերականների (Կ. Գալանոս, Ս. Ջուղայեցի, Բ. Դպիր, Մ. Սեբաստացի, Մ. Չամչեան, Մ. Սալլանթեանց, Ա. Բագրատունի, Ա. Այտընեան եւ ուրիշներ) աշխատութիւններում ածանցներն ուշադրութեան են արժանացել եւ ներկայացուել յատկապէս իրենց իմաստային տեսակներով:

Հին քերականները գիտակցել են, որ ածանցներն ինքնին կամ առանձին վերցուած որեւէ ճշգրիտ իմաստ չեն արտայայտում, աննշանակ մասնիկներ են եւ բովանդակաւորւում են, երբ արմատների, բառերի կամ բառահիմքերի հետ միաւորւում ու նոր բառեր են կազմում:

Երեւոյթն այդպէս է ըմբռնել ու մեկնաբանել նաեւ Մ. Աբեղեանը, որը եւ նոր հայերէնի ածանցման ու ածանցների առաջին հիմնաւոր, իր գիտական արժէքն ու նշանակութիւնը թարմօրէն պահող ուսումնասիրութիւն է կատարել: «Ածանցական բառերը,-նշել է նա դեռեւս «Աշխարհաբարի քերականութիւն» գրքում,- կազմուած են մի բառից, կամ արմատից եւ մի ածանցից, այսինքն մի աննշանակ մասնիկից, որ դրուելով բառի կամ արմատի վրայ՝ նոր բառի նշանակութիւն է տալիս նրան»:

Այս միանգամայն ճիշտ ելակէտից քննելով հայերէնի ածանցումն ու ածանցները, Մ. Աբեղեանը

ա) նախածանցներն ու վերջածանցները տարբերակել է եւ նկարագրել առանձին-առանձին.

բ) բերել է համապատասխան օրինակներ՝ ամեն անգամ պահպանելով չափի զգացումը.

գ) նշել է, թէ ածանցները ինչ իմաստ արտայայտող բաղադրիչների հետ են գործածւում եւ ինչ խօսքի մասերի պատկանող բառեր կազմում.

դ) ցոյց է տուել, թէ տարբեր ածանցներով ինչքան բառեր են կազմւում, եւ նրանցից որոնք են, որ առաւել գործուն են, կենսունակ, եւ որոնք են, որ կենսունակ չեն կամ քիչ բառեր են կազմում.

ե) այբբենական կարգով ներկայացրել է ինչպէս նախածանցների, այնպէս էլ վերջածանցների ամբողջական ցանկը եւ նշել նրանց արտայայտած իմաստները.

զ) զբաղուել է ածանցների առաջացման խնդրով եւ առաջին անգամ ճիշտ բացատրել մի շարք ածանցների ծագումը:

Այս ամենով հանդերձ ածանցների՝ Մ. Աբեղեանի կատարած քննութիւնը, ի հարկ է, սպառիչ չէ: Բոլոր դէպքերում այն համապատասխանում է իր ժամանակի լեզուաբանական գիտութեան մակարդակին եւ այսօր, անշուշտ, իր հնացած, պակասաւոր կողմերն ունի: Նախածանցաւոր բառերն, օրինակ, «առաջադիրներով բաղադրութիւններ» համարելով, Մ. Աբեղեանը առաջադիրների (իմա՛ նախածանցների) մէջ է առել նաեւ այնպիսի միաւորներ, ինչպէս՝ առաջ, դէմ, զոյգ, կանուխ, ետ||յետ, մէջ, շուրջ, վայր, վեր (դէպի վեր իմաստով), որոնք նաեւ իբրեւ անկախ բառեր են գործածւում, ինքնուրոյն բառային իմաստ ունեն եւ հիմնական ձեւոյթների հետ բաղադրուելով՝ ո՛չ թէ ածանցաւոր, այլ իսկական բարդութիւններ են կազմում, ինչպէս, օրինակ՝ առաջակողմ, դիմակաց, զուգընթաց, միջանցք, յետադարձ, կանխագէտ, շրջահայեաց եւ այլն:

Կամ՝ ընդհակառակը, նա առ եւ ընդ նախդիրները, որ ածանցի նշանակութիւն են ձեռք բերել եւ իրօք նախածանցաւոր բառեր են կազմում, ինչպէս՝ առհասարակ, առօրեայ, առընթեր, ընդյատակ, ընդամենը, ընդգետնեայ, ընդգրկել եւ այլն, բարդութեան բաղադրիչներ եւ նրանցով կազմուած ձեւերն էլ կցական բարդութիւններ է համարւում: Եւ կամ թէ չէ՝ վերջածանցների մէջ էլ Աբեղեանը զետեղել է նաեւ թափ (ուշաթափ, ուժաթափ, զինաթափ...), կից (գործակից, աշխատակից, ուղեկից...) բառերը, որոնք չեն կորցրել իրենց արմատական իմաստը եւ նոյնպէս իսկական բարդութիւններ են կազմում:

Ածանցների աբեղեանական քննութեան մէջ չեն արտացոլուել եւ չէին կարող արտացոլուել վերջին տասնամեակների ընթացքում նրանց համակարգում կատարած փոփոխութիւններն ու տեղաշարժերը: Նմանապէս այնտեղ քննութեան չեն առնուել բազմածանցաւոր բառերը եւ ցոյց չեն տրուել, թէ ինչ ածանցներ են յարակցւում, հերթագայում ու գործածւում իրար հետ...

(շարունակելի)



#2 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 19 February 2008 - 08:16 AM

Սրանք, սակայն, այնպիսի բացեր ու պակասութիւններ են, որոնք ամենեւին չեն նսեմացնում Մ. Աբեղեանի ուսումնասիրութեան գիտական արժէքն ու նշանակութիւնը: Բոլոր դէպքերում այն հայոց լեզուի ածանցների լաւագոյն քննութիւնն է, որը եւ, բնականաբար, հիմք ու ուղեցոյց է ծառայել յետագայում այլ հետազոտութիւնների համար:

Դրանցից առանձնապէս յիշատակութեան արժանի է լեզուաբան Արմ. Մուրվալեանի «Հայոց լեզուի բառային կազմը» աշխատութիւնը: Այդտեղ նա հանգամանօրէն քննել է հայերէնի նախածանցներն ու վերջածանցները եւ լեզուական նոր ու հարուստ նիւթի հիման վրայ ցոյց է տուել, թէ իրապէս ինչ պատկեր են ներկայացնում նրանք հայերէնում:

Նախածանցները նախամասնիկներ անուանելով, Մուրվալեանը դրանք երկու խմբի՝ նախդիրների (բաղ-, դեր-, մակ-, պար-, առ-, արտ-, բաց-, հակ-, համ-, ներ եւ այլն) եւ ժխտական կամ բացասական մասնիկների (ան-, ապ||ապա, դժ-, տ-, չ-) է բաժանել եւ զատ-զատ նշել նրանց գործածութիւններն ու կիրառական առանձնայատկութիւնները: Նմանապէս նա վերջածանցների դասակարգում է կատարել եւ արձանագրել, որ ըստ գործունութեան կամ կենսունակութեան կան երկու տեսակ՝

ա) հնացած կամ բարբառային ածանցներ.

բ) բառակազմական հին ու նոր ածանցներ:

Առաջինի մէջ յիշատակելով շուրջ 90 (օր՝-գար, -ար, -եղի, -եստ, -ինք, -ոտի, -ունդ, -ուչ, -ուստ, -ուրդ եւ այլն), իսկ երկրորդի մէջ՝ 70 (օր.՝ -բար, -ական, -ային, -անք, -ատ, -արար, -եղ, -ենի, -իչ, -իւն, -ոտ, -որդ, ութիւն, -ում, -ուն եւ այլն) ածանցներ, Ա. Մուրվալեանը գերազանցապէս ծանրացել է գործուն վերջածանցների վրայ, կատարել իմաստային դասակարգում եւ բազմահարուստ փաստերի ցուցադրմամբ աւելի ակներեւ դարձրել նրանց բառակազմական արժէքն ու նշանակութիւնը:

Ա. Մուրվալեանի հետազոտութիւնն իր ընդգրկած լեզուական հարուստ նիւթով եւ վերլուծութիւններով, անշուշտ, համալրում է ածանցների աբեղեանական ուսումնասիրութիւնը եւ դրա հետ միասին թերեւս աւելի ամբողջական պատկերացում տալիս ածանցման, իբրեւ բառակազմական եղանակի մասին: Բայց միաժամանակ պէտք է ասել, որ բոլոր հարցերը չէ, որ բաւարար լուծում են գտել այնտեղ: Մուրվալեանը միշտ չէ, որ ճիշտ է որոշել ածանցների, իբրեւ բառակազմական-բառաստեղծական, եւ արմատների, իբրեւ հիմնկան ձեւոյթների, սահմանները եւ անվերապահօրէն ածանցներ է համարել, օրինակ, -(ա)մած, -(ա)հար, -արկ, -(ա)կալ, -որակ (<որ+ակ) հիմնական ձեւոյթները, որոնք, սակայն, չեն կորցրել իրենց արմատական իմաստը եւ չեն ստացել ածանցական նշանակութիւն:

Նմանապէս շատ անգամ նա չի տարբերել լիովին քարացած, բառերի անկապտելի մաս դարձած երբեմնի մասնիկները (օր.՝ յաճախ<յ+աճ+ախ, խոհեմ<խոհ+եմ, ճղճիմ<ճղճ+իմ, նորոգ<նոր+ոգ, խարոյկ<խար+ոյկ եւ այլն) սակաւ հանդիպող, բայց գիտակցւող (օր.՝ աղտեղի<աղտ+եղի, մսեղի<միս+եղի, թթուաշ<թթու+աշ, կարմրաշ<կարմիր+աշ, սնունդ<սին||սուն+ունդ, սերունդ<սեր+ունդ, ժողովուրդ<ժողով+ուրդ, յագուրդ<յագ+ուրդ եւ այլն) ածանցներից եւ դրանց հետ հաւասարապէս միատեսակ կազմութիւններ է դիտել:

Բաւարարուելով այսքանով, նշենք որ հետագայում եւս ածանցների մասին գրուել են աշխատութիւններ, որոնցում նրանք քննուել-մեկնաբանուել են հենց հիմնականում Մ. Աբեղեանի եւ Ա. Մուրվալեանի ուսումնասիրութիւնների ընձեռած լեզուական նիւթի ու տուեալների հիման վրայ:

Այն մասնիկը, որ արմատի կամ բառի վրայ դրուելով՝ նոր բառ է կազմում, կոչւում է ածանց: Ածանցը այդպիսով լեզուական այնպիսի միաւոր է, որով իրացւում է ածանցումը, եւ կամ՝ որի միջոցով մեծ թիւով բառեր են կազմւում:

Ածանց քերականական անուանումը առաջին անգամ գործ է ածուել Դ. Թրակացու քերականութեան հայերէն թարգմանութեան մէջ եւ, համապատասխանելով յունարէն παραγωγους= լտ. Derivativum բառին, նախապէս, Նոր հայկազեան բառարանի բնութագրմամբ, նշանակել է «Բառ ըստ քերականաց՝ ածեալ եւ անցուցեալ՝ այս ինքն վերածեալ ի նախատիպ գոյոյ յայլ վիճակ յաւելուածով աննշան մասնկան, որ տայ մասնաւոր նշանակութիւն»:

Ներկայումս ածանց անուանումով հասկացւում են զուտ այն մասնիկները, որոնք զանազան հիմնական ձեւոյթների կամ բառերի հետ նոր բառեր են կազմում: Այստեղից հետեւում է, որ ածանցը բառաստեղծական-բառակազմական ձեւոյթ է եւ, իբրեւ այդպիսին, մեծ ու կարեւոր դեր է խաղում լեզուի բառապաշարի հարստացման գործում:

Մարմնաւորում ստանալով բառաբաղադրութիւնների մէջ, ածանցները յարաբերակցւում են մի կողմից հիմնական ձեւոյթների, արմատական բառերի կամ բառահիմքերի, իսկ միւս կողմից՝ բառայարաբերական ձեւոյթների՝ վերջաւորութիւնների հետ եւ նրանցից միաժամանակ տարբերւում իրենց թէ՛ դերով եւ թէ՛ նշանակութեամբ: Եթէ բարդ բառերում նրանց բաղադրիչները՝ հիմնական ձեւոյթները, հանդես են գալիս իբրեւ հաւասարազօր լեզուական միաւորներ եւ միատեսակ ընդհանուր նշանակութիւն են արտայայտում, ապա ածանցաւոր բառերում հիմնական ձեւոյթները եւ ածանցները համապատասխանաբար միատեսակ՝ հիմնական եւ երկրորդական, արմատական ու ածանցեալ նշանակութիւններ են արտայայտում եւ նրանց միասնութիւնը կազմում:

Ածանցների, իբրեւ բառակազմական ձեւոյթների, բնորոշն այն է, որ նրանք ոչ թէ նիւթական, ճշգրիտ, այլ ընդհանուր վերացական իմաստ են արտայայտում, ինչպէս՝ մակ-, արտ-, համ-, տրամ-, տար-..., -ոց, -ու, -ական, -ացու, -եղ, -եայ, -մունք, -ովին եւ այլն:



#3 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 20 February 2008 - 09:36 AM

Ոմանք, անտեսելով ածանցների որոշման համար կարեւոր նշանակութիւն ունեցող այդ հանգամանքը, վերջին ժամանակներում յատկապէս, «յայտնագործել են» մի շարք ածանցներ, ինչպէս՝ ամենա-, -(ա)-բան, -արկ, -զան, -կալ, -մած, -որակ (<որ+ակ), -ունակ (<ուն+ակ) եւ այլն: Բայց հազիւ թէ ճիշտ լինի դրանք ածանցներ համարել, որովհետեւ իրապէս մենք ոչ թէ նման մասնիկների, այլ այնպիսի բաղադրիչների հետ գործ ունենք, որոնք բոլորովին էլ չեն զրկուել իրենց բուն արմատական իմաստից եւ առանձնաբար անգամ իբրեւ նիւթական իմաստ ունեցող լեզուական միաւորներ են ըմբռնւում:

Բան բառն, օրինակ, որ բալ «ասել, խօսել» բայի մի հին ձեւն է, յունարէնի λογος «խօսք» բառի նման մի շարք բաղադրութիւններում գործածուելով որպէս վերջին բաղադրիչ՝ նաեւ «իմացող, գիտցող» նշանակութիւն է արտայայտում եւ այդ նշանակութեամբ էլ ոչ թէ ածանցաւոր, այլ իսկական բարդութիւններ է կազմում, ինչպէս՝ երկրաբան (geologist), հնէաբան (paleontologist), հնաբան (archaeologist), կենսաբան (biologist), սրտաբան, հանքաբան (mineralogist), ստուգաբան (etymologist), այլեւ՝ լեզուաբան, իրաւաբան, տրամաբան (վերջինս ածանցաւոր բառ է եւ որի մէջ էլ արմատը բան-ն է) եւ այլն:

Կամ՝ զան «կերպ, եղանակ, ձեւ, տեսակ» ձեւոյթը, որ փոխառութիւն է հին պարսկերէնից եւ հանդիպում է միայն բաղադրեալ բառերում, ինչպէս՝ այլազան, բազմազան, զարմանազան, սրբազան, այլ եւ՝ զանազան, նոյնպէս ոչ թէ ածանց, այլ արմատ է, որ գործ է ածւում իր բուն նշանակութեամբ:

Այդպէս եւ ածանցներ չեն արկ-ը, կալ-ը, մած-ը, որովհետեւ գործածւում են իրենց բուն բայական նշանակութեամբ, ինչպէս՝ հիմնարկ, գլխարկ, ձեռնարկ, մեկնարկ, մազակալ(ել), ջրակալ(ել), ամպամած, տախտակամած եւ այլն:

Ածանցները, իբրեւ բառակազմական-բառաստեղծական ձեւոյթներ, որոշակիօրէն տարբերւում են նաեւ բառայարաբերական ձեւոյթներից՝ վերջաւորութիւններից: Վերջիններս շատ աւելի վերացարկուած ու ընդհանուր նշանակութիւններ են արտայայտում, զուտ քերականական արժէք ունեն, կիրառւում ու հանդէս են գալիս սոսկ բառաձեւերում: -Ի մասնիկը, օրինակ, աղ արմատից կազմուած աղի (<աղ+ի) բառում, որ գործ է ածւում անկախաբար եւ նշանակում է՝ «1-հարկ եղածից աւելի աղ պարունակող (Կերակուրը աղի է), 2-Դառն, ծանր, (Աղի արցունք է թափում)», բառակազմական ձեւոյթ՝ ածանց, իսկ փոփոխուած՝ հոլովական ձեւերում (օր՝ Աղի գինը աժան է)՝ բառայարաբերական ձեւոյթ է:

Այդպէս եւ՝ ձեւով նոյն, իմաստով տարբեր են, ասենք, -աց, չ-, -ք, -ին եւ այլ մասնիկները, երբ արմատի կամ բառի հետ գործածուելով՝ մի դէպքում նոր բառ են կազմում, ինչպէս՝ աղաց, նրբազգաց, ինքնագնաց, չտես, չկամ, չբեր, տարիք, շարք, գիրք, վերջին, առաջին..., իսկ այլ դէպքում սոսկ քերականական նշանակութիւն են արտայայտում, ինչպէս՝ աղացի, աղացիր, աղաց, չտեսայ, չտեսար, չտեսաւ, քաղաքացիք, երեւանցիք, վերջը- վերջի(ն), առաջ-առաջի(ն) եւ այլն:

Իրենց բովանդակութեամբ, դերով ու նշանակութեամբ տարբերելով հիմնական բառայարաբերական ձեւոյթներից՝ արմատներից ու վերջաւորութիւններից, ածանցները, սակայն, անջրպետուած կամ սահմանազատուած չեն նրանցից: Ինչպէս փաստերն են ցոյց տալիս, դեռ շատ վաղ ժամանակներից սկսած, ածանցների առաջացման համար հիմք են ծառայել մի շարք բառարմատներ ու բառայարաբերական ձեւոյթներ: Ըստ որում նկատելի է, որ լեզուի երկարատեւ զարգացման ընթացքում է, որ իմաստափոխուելով՝ դրանք ածանցներ են դառնում: Իսկ սա նշանակում է, որ ածանցաստեղծումն ինքնին բարդ ու այնպիսի երեւոյթ է, որը յատկանշւում է անցման հետաքրքիր իրողութիւններով. Լեզուն երբէք չի բաւարարւում եղած ածանցների գոյութեամբ եւ անհրաժեշտութեան դէպքում ստեղծում-առաջ է բերում նաեւ որոշ նոր ածանցներ, որոնք, սակայն, յաճախ կապուած են մնում իրենց սերող ձեւերի հետ եւ մեծ մասամբ էլ դրանց ու ածանցների միջին տեղն են բռնում: Այդպիսի ձեւոյթները կոչւում են ածանցակերպներ եւ տարբեր իմաստային աստիճանաւորումներ են ունենում:

Ձեւոյթներ կան, ինչպէս՝ վարի<վար+ի (ընկերվարի, մարդավարի, տնավարի), որոնք շատ աւելի են հեռացել իրենց սերող արմատական ձեւից եւ գերազանցապէս ածանց են գիտակցւում: Ձեւոյթներ կան, ինչպէս՝-գործ, -հան, -հար, միջ- եւ այլն, որոնք մի շարք բաղադրութիւններում պահում են իրենց բուն իմաստը, օրինակ՝ ասեղնագործ, հրաշագործ, ձեռագործ, սեւագործ..., բրդահան, բմբլահան, արմատահան, քաղհան..., նետահար, ճիպոտահար, արեւահար..., միջակէտ, միջամատ, միջավայր..., իսկ մի շարք բաղադրութիւններում էլ արմատական իմաստից զրկուելով՝ իբրեւ ածանց են գործածւում, օրինակ՝ ծխախոտագործ, գաջագործ, գինեգործ, փականագործ, այգեգործ,..., գիշերահան, առաւօտահան, գլխահան..., ծնկահար, գօտկահար, ջութակահար, սրնգահար..., միջշրջանային, միջցամաքային, միջազգային, միջքաղաքային եւ այլն: Ձեւոյթներ էլ կան, ինչպէս՝ նախ-, գեր-, մինչ-, եւ այլն, որոնք ե՛ւ իբրեւ անկախ, ինքուրոյն բառ, ե՛ւ իբրեւ ածանց են գործածւում:



#4 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 22 February 2008 - 11:41 AM

Սրանք ածանցաստեղծման բարդ գործընթացի անխուսափելի ու օրինաչափական արտայայտութիւններն են, որոնք իրենց հերթին ածանցների բառակազմական բնոյթն են բացայայտում:

Ածանցներն այնպիսի մասնիկներ կամ ձեւոյթներ են, որոնք, արմատի կամ բառի վրայ դրուելով, բոլոր դէպքերում նոր բառեր կամ ինքուրոյն բառային միաւորներ են կազմում: Նրանք, ինչպէս յայտնի է, քանակով առանձնապէս շատ չեն: Բոլոր՝ կենսունակ, սակաւ կենսունակ եւ ոչ կենսունակ ածանցները՝ նախածանցներն ու վերջածանցները միասին վերցրած 200-ից աւելի չեն: Եւ չնայած դրան, ածանցները, որ նոյնպէս յայտնի է, բառակազմական շատ մեծ դեր են կատարում եւ բազմատեսակ արմատների կամ բառերի, բազմատեսակ ձեւոյթների հետ կազմում բազմազան իմաստներ արտայայտող, բազմատեսակ ու բազմաբնոյթ բառեր: Ըստ որում նրանք ոչ միայն գոյականի, ածականի, մակբայի եւ բայի, այլեւ դերանուան, թուականի, այսինքն՝ նիւթական իմաստ ունեցող բոլոր խօսքի մասերի հետ են գործածւում եւ տարբեր խօսքամասային նշանակութիւն արտայայտող բազմաթիւ բառեր կազմում: Հարկ է նաեւ նշել, որ ինչ իմաստներ էլ որ հաղորդեն հիմնական ձեւոյթներին կամ բառերին, նրանք անխտիր բառակազմական ածանցներ են եւ արժեւորւում են առաջին հերթին հենց նրանով, որ նոր բառեր են կերտում:

Բայց միաժամանակ կան ածանցներ, որոնք նոր բառեր կազմելով՝ նաեւ որոշակի քերական նշանակութիւն են արտայայտում: Այդպիսի ածանցները կոչւում են բառաքերական ածանցներ եւ լեզւում էլ, կարելի է ասել, երկակի դեր են կատարում: Դրանք բառային մակարդակում միւս ածանցների պէս հանդէս են գալիս իբրեւ բառակազմական ածանցներ, նշանաւորւում բառակազմական արժէքով, իսկ քերական մակարդակում քերական այս կամ այն նշանակութիւնն են արտայայտում եւ իբրեւ քերական ձեւոյթներ գիտակցւում: Օրինակ՝ -ել, -ալ մասնիկներով ե՛ւ ինքնուրոյն բայական-բառոյթային միաւորներ են կազմում, ե՛ւ նրանց միջոցով բայական խօսքի մասի յարացուցակային համակարգ նէ որոշւում: -Գոյն վերջածանցով այնպիսի բառեր են կազմւում, որոնցով որակական ածականների գերադրական աստիճանն է արտայայտւում: -Ացն, -եցն, -ցն ածանցներով այնպիսի բայեր են կազմւում, որոնք քերական՝ գործողութեան պատճառականութեան նշանակութիւն են արտայայտում:

Ածանցները, իբրեւ բառակազմական-բառաստեղծական ձեւոյթներ, ունեն բազմազան դրսեւորումներ ու արտայայտութիւններ եւ որոշակի հետաքրքրութիւն են ներկայացնում՝

ա) բառի կազմում գրաւած իրենց դիրքի ու հերթագայութեան,

բ) ձեւաբանական-հնչիւնական կառուցուածքի,

գ) արտայայտած իմաստների,

դ) կենսունակութեան ու գործածութեան յաճախականութեան,

ե) ինչպիսի ձեւոյթների հետ գործածուելու եւ ինչ խօսքի մասերի պատկանող բառեր կազմելու,

զ) ծագումնաբանական եւ հայոց լեզուի պատմական զարգացման ընթացքում կրած տեղաշարժերի տեսակէտից:

ԱԾԱՆՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԴԻՐՔԻ

Լեզուներում ընդհանրապէս ածանցներն ըստ դիրքի լինում են երեք տեսակ՝ նախածանցներ, միջածանցներ եւ վերջածանցներ: Նախածանցները դրւում են արմատի կամ բառի սկզբում, միջածանցները՝ արմատի ներսում, իսկ վերջածանցները՝ արմատի կամ բառի վերջում:

Ածանցների այդ երեք տեսակներից հայերէնին յատուկ են նախածանցներն ու վերջածանցները, որոնք եւ իրենց ոչ միայն դիրքով, այլեւ ծագմամբ ու պատմական կեանքով, իմաստային կիրառութիւններով, բառակազմական արժէքով ու նշանակութեամբ, ընդհանուր քանակով ու տեսակարար կշիռով որոշակիօրէն տարբերւում են իրարից եւ կազմում առանձին համակարգեր:


ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐ

Նախածանց են կոչւում այն մասնիկները կամ ձեւոյթները, որոնք դրւում են արմատի կամ բառի սկզբում եւ կազմում նոր բառ, ինչպէս՝ անտուն, մակերես, բացատրագիր, ընդմիշտ, տարօրինակ, համաժողովրդական, արտասահման եւ այլն:

Հայերէնը ունի համեմատաբար քիչ նախածանցներ: Ահա եւ դրանց ամբողջական ցանկը.

Ան- Ընդ- Շար-

Անդր- Թեր- Չ-

Ապ- Հակ- Պար-

Առ- Համ- Ստոր-

Արտ- Հար- Վեր-

Բաղ- Հեղ- Տ-

Բաց- Հոմ- Տար-

Գեր- Մակ- Տրամ-

Դեր- Նախ- Փաղ-

Դժ- Ներ- Փար-

Ենթ- Շաղ- Փոխ-

Նախածանցները, իբրեւ բառակազմական ձեւոյթներ, ունեն իրենց համապատասխան հնչիւնական կազմը կամ կառուցուածքը: Նրանք՝

ա) քիչ՝ մէկ (չ-, տ-), երկու (ան-, ապ-, առ-), երեք (արտ-, բաղ-, բաց-, ենթ-, ընդ-, հակ-, համ-, տար-, վեր-, փոխ- եւ այլն) եւ ամենաշատը՝ չորս (անդր-, ստոր-, տրամ-) հնչիւններից կազմուած միաւորներ են.

բ) ընդհանրապէս վերջանում են բաղաձայնով կամ բաղաձայնայանգ ձեւոյթներ են.

գ) միահնչիւններից՝ չ-ից եւ տ-ից բացի միւսները պարտադիր կերպով ձայնաւոր են ունենում:

Նախածանցները մեծ մասամբ կազմուած են երեք հնչիւնից:

Կից բաղաձայն ունեցող նախածանցները արտաբերւում են ը ձայնով, ինչպէս՝ տըրամ<տրամ, ըստոր<ստոր:

Նախածանցները արմատին կամ բառին միանում են երկու կերպ.

ա) անմիջականօրէն, առանց կապող ձայնաւորի՝ յօդակապի, ինչպէս՝ անյուսալի, անբախտ, անպայման, անշահախնդիր, անբարոյական, դժբախտ, դժգոյն, տկար, տհաս, չտես, չկամ, դերբայ, ընդհանուր, ընդյատակ, շաղկապ, ներգաղթ, ներդաշնակ եւ այլն.

բ) յօդակապով, ինչպէս՝ ենթադրութիւն, ենթակայ, արտահանել, արտակարգ, հակադարձ, հակագրոհ, հականիշ, համաձայն, տրամաբանութիւն, տրամադիր եւ այլն:

Նախածանցներ կան, որոնք ե՛ւ յօդակապով ե՛ւ առանց յօդակապի են ածանցաւոր բառեր կազմում, հմմտ., օրինակ՝ տարագիր, գերագնահատել, մակագրել, նախահաշիւ, փոխադարձ, անդրաձիգ եւ բաղկացուցիչ, տարբերութիւն, մակդիր, մակբայ, անդրշիրիմեան, նախդիր, ստորգետնեայ եւ այլն:

Ձայնաւորով սկսող արմատին կամ բառին աւելանալու դէպքում նախածանցներն ընդհանրապէս յօդակապ չեն առնում, ինչպէս՝ դերանուն, արտասանել, ապերախտ, բացարձակ, գերիշխան, համընդհանուր, ստորգետնեայ, հակընդդէմ, տարօրինակ եւ այլն:

Այդ կանոնից շեղուելով՝ հակ- եւ ենթ- նախածանցները առանձին դէպքերում ձայնաւորից առաջ յօդակապ են ունենում, ինչպէս՝ հակաազգային, հակաալիք, հակաական, հակաականակիր, ենթաընտանիք, ենթաարեւադարձային, ենթաօձիք, ենթաիմաստաւորում, ենթաորովայնային եւ այլն:

Նախածանցները, մի ամբողջական համակարգ կազմելով հանդերձ, ոչ միայն արտաքին՝ հնչիւնական, այլեւ ներքին՝ բովանդակային, ինչպէս նաեւ գործառութային, կիրառական կողմերով եւ տարբերւում իրարից: Նրանք տարբեր չափ ու քանակով բառեր են կազմում եւ, բնականաբար, նոյն բառակազմական արժէքը չունեն: Նախածանցները կան, որոնք իրենց սկզբնաւորման շրջանից սկսած կազմել եւ այսօր էլ շարունակում են կազմել բազմաթիւ ածանցաւոր բառեր: Բայց կան նաեւ նախածանցներ, որոնք երբէք բառակազմական մեծ ոյժ չեն ունեցել եւ կա՛մ լրիւ մեռել, դարձել են անկենսունակ, կա՛մ պահպանւում են սոսկ որոշ բառերում: Դա էլ ամենից առաջ ու հիմնականում պայմանաւորւում է նախածանցների արտայայտած իմաստով, ըստ որի, ինչպէս յայտնի է, նրանք լինում են երկու տեսակ՝ ժխտական եւ ոչ ժխտական:



#5 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 02 March 2008 - 10:33 AM

Այո, իմ նշմարութիւնից խուսափութենէն վրիպութիւն չի գործեց այդ անամօթութիւն գործողութիւն ը որ Աճարեան ի կայքութիւնը խափանութեան ենդարկութիւն է կրել:
Եկէք խաղանք: Քանի բառ կարող ենք կազմել* այդ անպէտ ՈՒԹԻՒՆ ածանցով: tongue.gif biggrin.gif goof.gif
Edit: Let us expand the game. See if we can write an article using the least number of "ou-tiun" suffix.
Harut has already done it. He is "out of tune". tongue.gif biggrin.gif
-----
Սիրելի Օհաննէս, շատ հետաքրքիր եւ շահեկան շա tongue.gif րան ես սկսել:
Հարց թէ Ղափանցեանը արդեօք անդրադարձել է “ու- թիւն” ածանցի վերայ?
Մի բազմաչարչար ածանց որ վէրածել է մեր լեզուն կատակի:
Թէ մենք երբ ներմուծէցինք սա ածանացը , եւ ինչպէս մենք, դարձանք սիրահար այս ախտին, վերածեցինք մեր լէզուին յիսուն տոկոսը իբր նոխազ սա ածանցին:
Իմ խրտչումը սա ածանցին նորոյթ չէ, տես թէ ինչպէս ես ասի “նորոյթ“, ոչ”նոր-ու-թիւն”
Եւ տես սա տեղ;
http://hyeforum.com/...=14251&hl=paris
Միթէ մենք կարողութիւն ունենք, կարող են ք խոակց-ու-թիւն անել, խօսակցել առանց”ու- թիւն” ածանցիի?
Խրեմ ներել իմ “ուղղագրու- թիւն” ուղղա-գր-ՈՒՄ- ը:
How is that “oughagroum/ուղղագրում ” will not serve the purpose of “oughagroutiun/ ուղղագրութիւն”?
Դու մի շատ լավ օրինակ էիր բերել պատում” եւ “պատմութիւն”** բառերով:
* Երբ “կազմ” արդեն գոյական է ինչ կարիք-ու-թիւն” tongue.gif կայ “կազմութիւն” բառի?
**Պատում- ու- թիւն? Միթէ սա աւելորդաբանում կրկնաբանում (redundance) չէ? Անգլիազիք, Ֆրանսացիք, եւ Լատինները երբ "history" ն "histriation" ի են վերածում?

Edited by Arpa, 03 March 2008 - 08:29 AM.


#6 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 03 March 2008 - 11:08 AM

QUOTE
Այո, իմ նշմարութիւնից խուսափութենէն վրիպութիւն չի գործեց այդ անամօթութիւն գործողութիւն ը որ Աճարեան ի կայքութիւնը խափանութեան ենդարկութիւն է կրել


Sip-ը մի բան թող անի, ինքը պանիրի եւ համացանցի մասնագէտ է: Թէ գիտենայի. այսպէս են անելու, ողջ բառարանը կը պահէի կարգիչումս: Գուցէ Hyeforum-ում արձանագրենք, այդ ելեկտրոնային բառարանը:

QUOTE
Եկէք խաղանք: Քանի բառ կարող ենք կազմել* այդ անպէտ ՈՒԹԻՒՆ ածանցով


Միտքիդ առաջին օրէն եւ մինչ այսօր, համաձայն եմ, այն իմաստով, որ երբեմն պէտ եղածէն աւելի կը գործածենք այդ ածանցը: «Ութիւն» ածանցը յաղթել, եւ շատ ածանցների տեղն է բռնել, սակայն, սա չի նշանակում, որ հայերէնը ի սկզբանէ չի ունեցել «ութիւն» ածանց: Ասածիս վկան, Աստուածաշունչի գրաբարեան թարգմանումն է:

Քիչ առաջ, բարբառախօս մի հայ ասում էր. «հրահրին», փոխանակ ասելու. «հրահրեցին»: Կարծեմ սա, ոչ միայն բարբառային, այլեւ գրաբարեան ձեւ է: Ուրեմն՝ ոչ միայն «ութիւն» ածանցով բառն երկար է լինում, այլեւ բազում բառերի հոլովներում:

Զարկին-զարկեցին

Դրին-դրեցին

Վերեւի բայական հոլովումները տարբեր գրական եւ ոչ գրական հայերէններում ընդունուած է:

Ուշադրութիւն ըրէ'-ուշ դի'ր (կամ՝ ուշադրէ')

Գաւառական մի բառ ընթերցեցի անցեալ օր, ճշգրիտ՝ ջաւախքի կամ Բարձր Հայքի բարբառով. «վատութք», փոխան «վատութիւն» բառի: Ինքս, կարելի եղածին չափ խուսափում եմ «ութիւն» ածանցի անտեղի գործածումից, բայց երբ դիմում եմ ընթերցողներիս, հրապարակախօսական ոճով, գրում եմ կարելի եղածին չափ բոլորի կողմից հասկանալի լեզւով: Այսինքն՝ գրում եմ մեր արդի հայերէնի ճանապարհ անցած եւ մեր օրերը հասած ոճով, միջոցին, սպրդեցնելով մոռացեալ, կամ մոռացութեան դարանում անկենալու հետամուտ բառեր, կեանք տալով նրանց, շնչատրոփ իմ գրուածքներում:

Ի դէպ՝ վերեւում արեւելահայերէն գրելիս, պիտի արձանագրէի «արանքում» բառը, «միջոցին» բառի փոխարէն, բայց սիրելի Արփա, Դու եւ ես, այդ ույղուրների լեզուն նրանցից լաւ իմացողներս, միթէ՞ կարող ենք «արանքում-արասընդա» եւ նման բառեր գործ ածել:Արդեօ՞ք «արանք» բառը, արահետ կամ «ռահ» բառի հետ առնչում ունի: Կը կասկածիմ:

QUOTE
Սիրելի Օհաննէս, շատ հետաքրքիր եւ շահեկան շարան ես սկսել:


Երախտապարտ եմ գովասանքիդ: Դեռ եւս աչքացաւ, միապահ, շա՜տ խոհագրգիռ էջեր կան:

QUOTE
նորոյթ“, ոչ”նոր-ու-թիւն


Ամբողջովին համաձայն եմ, սակայն մոռանում ենք կարճը, քանզի լրատուները գործածում են երկարը, ինչպէս՝ «նորաձեւութիւն» բառը, «նորաձեւոյթ»ի փոխարէն: Երբ ուզում ես դիմացինիդ մի բան համոզել, եթէ պէտք է, գործածում ես նոյնիսք աբորիջինների լեզուն, այնպէս որ, կարիքի պատճառով լեզուն է տուժում:

QUOTE
Միթէ մենք կարողութիւն ունենք, կարող ենք խօսակց-ու-թիւն անել, խօսակցել առանց”ու- թիւն” ածանցիի?


խօսակցութիւն անել, խօսակցել-զրուցել: Զրոյցը, մէկէ աւելի անձերի միջեւ ընթացող փոխադարձ խօսքն է, բայց նաեւ երբեմն՝ երկար պատում: Ճիշտ այդ պատճառով, ունենք՝ «զրուցավար», «հարցազրոյց», «զրուցարան» եւ նման բառեր:



#7 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 13 March 2008 - 11:17 AM

Ժխտական նախածանցներ

Ժխտական են կոչւում այն նախածանցները, որոնցով «կա'մ բացասւում է բառի հիմնական նշանակութիւնը, կա'մ ցոյց է տրւում մի յատկութիւն, մի բան չունենալը»:

Հայերէնն ունի 5 ժխտական նախածանց՝ ան-, ապ-, դժ- (արեւմտահայերէնում՝ տժ-), չ-, տ-, որոնք ոչ ժխտական ածանցներից ոչ միայն նշանակութեամբ, այլեւ ծագմամբ ու պատմական կեանքով են տարբերւում: Ժխտական նախածանցները, ինչպէս փաստերն են ցոյց տալիս, միւս նախածանցներից շատ աւելի առաջ են ստեղծուել եւ գալիս են նախագրաբարեան շրջանից:

ԱՆ-, ժխտական նախածանցների մէջ ծագումով ամենահին, ամենագործուն ու ամենարդիւնաւետ ածանցն է, որ ըստ ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարանների տուեալների պատահում է 3 հազարից աւելի բառերում: Գործածւում է նիւթական իմաստ ունեցող խօսքի մասերից՝ գոյականի, ածականի, ինչպէս նաեւ բայարմատի կամ բայաբնի հետ, կազմում բացասական նշանակութեամբ բազմազան բառեր:

Ան- ժխտականը, որ հաւանաբար հնդեւրոպական ծագում ունի,

ա) «Դրուելով գոյականների վրայ՝ կազմում է ածականների բացասական ստացական նշանակութեամբ, այսինքն՝ ցոյց է տալիս մի բան չունենալը. նշանակութեամբ նոյնանում է առանց նախադրութեան հետ», ինչպէս՝ անգոյն=գոյն չունեցող, առանց գոյնի. անդէմ, անլեզու, անյոյս, անմարմին, անմարմին, անպատասխան, անվախ, անշաղկապ, անդասակարգ եւ այլն:

Գոյականների հետ ան- ածանցով երբեմն կազմւում են մակբայներ ու եղանակաւորող բառեր, ինչպէս՝ անպայման, անտարակոյս, անպատճառ, այլեւ՝ անշուշտ:

բ) «Դրուելով ածականների վրայ՝ բացասում է նրանց նշանակութիւնը, համապատասխան ՈՉ բառի», ինչպէս՝ անազնիւ- ոչ ազնիւ, անարդար, անխառն, անխարդախ, անկեղծ, անհարմար, անմաքուր, անպատշաճ, անվստահ, անբարեխիղճ, անկարգապահ, անպատասխանատու, անօրինական, անմարդկային, անհամոզիչ, անթոյլատրելի, անվայելուչ եւ այլն:

գ) «Դրուելով բայարմատների կամ բայաբների վրայ՝ կազմում է ածականներ բացասական դերբայների (իմա՛ ենթակայական եւ յարակատար դերբայների ժխտական ձեւերի-Ա. Մ.) նշանակութեամբ. ինչպէս՝ անշարժ-չշարժւող, անվարժ-չվարժուած, անզգայ-չզգացող», այլեւ՝ անբնակ, անգէտ, անդարձ, անզբաղ, անխաբ, անկատար, անյագ, անհաս, անմար, աննկատ, անշէջ, անսահ, անտես, անանց- անանցանելի, անել-անելանելի, անմոռաց, անմատոյց եւ այլն:

Ժողովրդախօսակցական լեզւում ու բարբառներում ան նախածանցը դրւում է նաեւ անորոշ դերբայի վրայ, կազմում ածականներ՝ յարակատար կամ ապառնի դերբայի բացասական նշանակութեամբ, ինչպէս՝ անկտրել (=չկտրուած, անկտրելի) ձմերուկ, անգրել (=չգրուած) տետրակ, անասել (=չասուած, չասուելիք) բաներ եւ այլն:

Ան-ը, իբրեւ շատ գործօն ածանց հանդէս է գալիս բազմաբնոյթ ու բազմատեսակ բաղադրութիւններում:

Այն գործ է ածւում՝

ա) Մի արմատի կամ արմատական բառի հետ, ինչպէս՝ անաշխատ < ան+աշխատ, անարգել, անբան, անգործ, անդուլ, անզօր, անթիւ, անժառանգ, անխափան, անյաղթ, անձայն, անճանապարհ, անմահ, աննախանձ, անսահման, անտաղանդ եւ այլն:

Ծանօթ. 1.- Այսպիսի բառերը ան-ածանցով բաղադրութիւնների մէջ բաւական մեծ թիւ են կազմում:

Ծանօթ. 2.- Բառեր կան, որոնց մէջ ան- ածանցը չի գիտակցւում, օրինակ՝ անդունդ (<ան+դունդ), անդուլ (<ան+դուլ), անկողին* (<ան+կող+ին):

բ) Բարդ բառերի հետ, ինչպէս՝ անբարեխիղճ, (<ան+բարեխիղճ), անգրագէտ, անդասակարգ, աներկբայ, անթափանց, անխաղաղասէր, անկարգապահ, անհաշուենկատ, անմարդաբնակ, անմիաբան, անշահախնդիր, անողնաշար, անքաղաքակիրթ, անլուսաթափանց եւ այլն:

Ծանօթ. 1.- Նման կազմութիւններում բարդ բառերի վերջին բաղադրիչը սովորաբար միավանկ բայարմատ է լինում:

Ծանօթ. 2.- Այս տեսակի մէջ պէտք է դնել նաեւ վերջածանցաւոր բաղադրիչից կազմուած բառերը, ինչպէս՝ անուսումնասէր (<ան+ուսումն+ա+սէր), անբարեացակամ, անշահութաբեր եւ այլն:

գ) Վերջածանցաւոր բառերի հետ, ինչպէս՝ 1. անասելի (<ան+ասելի), անպատմելի, անբուժելի, անբնական, աներկրային, անանցեալ, անժողովուրդ, անուսում, անկայան, անտենջանք, անգործուն, աներեւոյթ, անբաւարար...2. անանցողական (<ան+անց+ող+ական), անհասանելի, անբաւականութիւն, անբաւարարութիւն, անդատւածութիւն, աներեւութաբար, անկարեւորութիւն, անհաւատալիօրէն, անուսումնութիւն...3. անանցանելիութիւն (<ան+անց+ան+ելի+ութիւն), անանցողականութիւն, անբարոյականութիւն, անիրաւացիօրէն, անհետեւողականօրէն, անտեսանելիօրէն, անսկզբունքայնութիւն...4. անակնածաբար (<ան+ակն+ած+ա+բար), անանձնասիրութիւն, անաշխատունակ, անգրագիտաբար, անգրագիտօրէն, անգրագիտութիւն, անթոյլատրելի, անհաւասարակշռութիւն, անշահասիրաբար, անսահմանափակօրէն...5. անգնահատելիութիւն (<ան+գն<գին+հատ+ելի+ութիւն), անդիմադրելիութիւն, անթոյլատրելիութիւն, անհեռանկարայնութիւն, անշրջահայեցողութիւն, այլեւ՝ անեկամտաբերութիւն (<ան+եկ+ա+մտ<մուտ+ա+բեր+ութիւն), անջրաթափանցութիւն եւ այլն:

Սրանք խառն բնոյթի՝ ածանց+արմատ+ածանց, ածանց+արմատ+ածանց+ածանց, ածանց+արմատ+ածանց+ածանց+ածանց, ածանց+արմատ+արմատ+ածանց+ածանց, ածանց+արմատ+արմատ+ածանց կաղապարներով կազզմուած բաղադրեալ բառեր են, որոնք էապէս տարբերւում են ան- ածանցով կազմուած ձեւերից սերած բաղադրութիւններից, ինչպէս՝ անմիջապէս (<անմիջ<ան+մէջ+ա+պէս), անխելքաբար < անխելք (<ան+խելք)+ա+բար, անգրագիտաբար, անգնահատելիօրէն եւ այլն:

Որոշ ածականներ ան-ի հետ գործածուելով՝ կորցնում են վերջածանցը, ինչպէս՝ զգայուն-անզգայ, շարժուն-անշարժ, զօրեղ-անզօր, արժանի-անարժան:

դ) Նախածանցաւոր բառերի հետ, ինչպէս՝ անբաղդատ (<ան+բաղդատ<բաղ+դատ), անենթակայ, անընդհատ, անընդմէջ, անհակադարձ, անհամաչափ, անհամապատասխան, անհամաձայն, անմակագիր, աննախադէպ, անշաղկապ, անստորագիր, անվերադարձ, անտարբեր եւ այլն:

Նման դէպքերում ան- նախածանցը սովորաբար հանդէս է գալիս ենթ-, ընդ-, համ-, նախ-, տար- ածանցով կազմուած բառերի հետ:

ե) Նախածանցավերջածանցաւոր բառերի հետ, ինչպէս՝ անբացատրելի<ան+բացատրելի (<բաց+ա+տր+ելի), անարտայայտիչ<ան+արտայայտիչ, անարտադրողական, անառարկելի, անենթակայութիւն, անտրամաբանական, անհամակրելի եւ այլն:

Նման բազմազան դրսեւորումներով ան- ժխտական նախածանցը բառակազմական մեծ տեսակարար կշիռ է ձեռք բերում: Նրանով ոչ միայն բազմազան բառերից կամ արմատներից բազմաքանակ բառեր են կազմւում, այլեւ դրանք իրենց հերթին հիմք են ծառայում նոր բաղադրութիւնների համար, յատկապէս ամէն դերանուան հետ կազմելով ածականի գերադրական աստիճան, ինչպէս՝ ամենաանգրագէտ, ամենանազնիւ, ամենաանօգտակար, ամենաանթոյլատրելի, ամենաանսպասելի, ամենաանկարելի եւ այլն:



Ծանօթ. Յովհաննէսի.-

*Մինչ այս, կը կարծէի «անկողին» պիտի լինի «ընդկողին» բառի հետեւանք, այսպէս՝ Ընդկողին>անդկողին>անկողին: Ընդկողին նշանակելու է՝ «կողմի, կամ կողի վրայ (քնանալ)», մինչ անկողին, ժխտական ան մասնիկով, նշանակում է՝ «առանց կողի», կամ «առանց կողմի»: Ի՞նչը առանց կողմի, մահճակալը՞:

Յետագիր.

-Մինչ կը գրեմ շարանը այս, անդադար կը յիշեմ Արփան եւ իր բողոքը. մէկ մղոն երկար բառերէն:

-Այս շարանը երբ կը գրեմ, անդադարօրէն կը յիշեմ Արփային, եւ իր բողոքարկումը, մէկ մղոն երկարութիւն ունեցող բառերու վերաբերեալ:

-Այս շարանը գրելիս, յիշում եմ Արփայի բողոքը՝ մղոնաւոր երկար բառերից:

-Երբ կը գրէի շարանն այս, անդադրելիօրէն միտքս կ'ուգար Արփայի բողոքը, որ «մղոնաւոր» երկար բառերու անտեղի օգտագործման մասին էր:

-Այս շարանը գրած ատենս, անդադար մտաբերեցի Արփայի բողոքները, մէկ մղոն հեռաւորութիւն ունեցող բառեր գործածելու վերաբերեալ:



#8 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 25 March 2008 - 10:41 AM

ԱՊ-, երկրորդ՝ առաւել գործուն ժխտական նախածանցն է: Հր. Աճառեանի մեկնութեամբ ծագում է պարսկերէնից եւ նախապէս գործ է ածուել հենց այդտեղից փոխառնուած ապալեպ «անխորշ, «անգոգ», ապենիազ «անկարօտ», ապերիսան||ապարասան «անսանձ» եւ այլն բառերի մէջ:

Հայերէնում ապ- ածանցով ունենք շուրջ 200 բառ, որոց մի մասը վաղ անցեալում է ստեղծուել, ինչպէս՝ ապաբան, ապագով, ապազէն «անզէն», ապագործ, ապաժամ, ապաթոյն, ապաձայն, ապանշան, ապաջան, ապաշնորհ, ապաշուք, ապերասան, ապերախտ, ապիկար (ապակար-ի փոխարէն), ապուշ «անխելք, խելք չունեցող» եւ այլն, իսկ մի զգալի մասն էլ, ինչպէս՝ ապարդիւն, ապաբախտ, ապանեխում, ապադասակարգային, ապապետականացում, ապառազմականացնել, ապաքաղաքական, ապաքօղարկել, ապակողմնորոշում, ապակենտրոն, ապերջանիկ, ապօրինի եւ այլն, աւելի ուշ՝ աշխարհաբարեան եւ հայոց լեզուի զարգացման շրջանում ստեղծուել է:

Ըստ որում նկատելի է, որ՝

ա) Ապ- ածանցը անցեալում դրուել է հիմնականում արմատական գոյականի եւ երբեմն նաեւ բայարմատի վրայ եւ կազմել ածականներ՝ բացասական կամ ժխտական նշանակութեամբ, ինչպէս՝ ապահարկ-հարկ չտւող, ապերասան-սանձ չունեցող, անցանձ, ապաշուք-անշուք, ապաջան-անջան, ի զուր ջանացող եւ այլն:

բ) Աշխարհաբարեան շրջանում ապ- ածանցը դրուել է նաեւ ածականի վրայ, բացասելով նրա նշանակութիւնը, ինչպէս՝ երջանիկ-ապերջանիկ, քաղաքական-ապաքաղաքական, դասակարգային-ապադասակարգային, ռազմական-ապառազմական, շարային-ապաշարային եւ այլն:

գ) Դրւում է մի խումբ, մանաւանդ պատճառական բայերի վրայ եւ կազմում նոր բայեր՝ բացասւող գործողութեան նշանակութեամբ, հմմտ., օրինակ, ազգայնանալ-ապազգայնանալ, ազգայնացնել-ապազգայնացնել, ազգայնացւել-ապազգայնացւել, կենտրոնանալ-ապակենտրոնանալ, կենտրոնացնել-ապակենտրոնացնել, կողմորոշել-ապակողմնորոշել, մագնիսանալ-ապամագնիսանալ եւ այլն:

դ) Դրւում է նման բայերի հիմքերից կազմուած բայանունների վրայ եւ կազմում գոյականներ՝ բացասւող նշանակութեամբ, ինչպէս՝ կենտրոնացում-ապակենտրոնացում, պետականացում-ապապետականացում, ռազմականացում-ապառազմականացում, քօղարկում-ապաքօղարկում եւ այլն:

Ծանօթ. 1.- Ի տարբերութիւն միւս ժխտական նախածանցների, ապ-ը բաղաձայնով սկսող բաղադրիչների հետ միանում է ա յօդակապով:

Ծանօթ. 2.- Ապ- ածանցը մթագնել է ապուշ բառում, որից կազմուած բաղադրութիւններում էլ, ի դէպ, արմատի ու ձայնաւորը սղւում ու չի արտայայտւում:

Ծանօթ. 3.- Ապ- ժխտականը տարբեր է յունարէնի նմանողութեամբ կազմուած ապա- նախածանցից, որ հանդիպում է ապացոյց, ապաթարց բառերում:

Դժ-||Տժ-, ծագում է պարսկերէնից եւ հիմնականում գործածւում է այդտեղից փոխառեալ մի քանի բառերի հետ, ինչպէս՝ դժբախտ-անբախտ, բախտ չունեցող, դժգոհ-անգոհ, ոչ գոհ, դժգոյն-անգոյն, դժկամ-տհաճող, չուզող, դժպարիշտ-անբարիշտ, բայց նաեւ՝ դժմիտ-չարամիտ, անհաւան, դժպատեհ-անպատեհ:

Անկենսունակ լինելով, դժ- ածանցը նոր բառեր չի կազմում եւ հանդէս է գալիս միայն սկզբնատիպ ձեւերից կազմւած բաղադրութիւններում, ինչպէս՝ դժգոյն-դժգունակ, դժգունել, դժգունանալ, դժգունադէմ, դժգնութիւն, դժգոհ-դժգոհել, դժգոհանք, դժգոհութիւն եւ այլն:

Չ-, առաջ է եկել ոչ բառից՝ ո-ի անկումով: Իբրեւ բառակազմական ածանց, շատ գործուն է եղել գրաբարում, որտեղ եւ բայարմատի, գոյականի եւ ածականի վրայ դրւելով՝ կազմել է ածականներ եւ գոյականներ, ինչպէս՝ չլուր, չտես, չփոյթ, չգոյ, չազգ- ոչ ազգ, անպիտան ազգ, չաստուած- ոչ աստուած, սուտ աստուած, չերեց- ոչ երեց, իր կոչմանն անարժան երեց, չախորժելի- անախորժ, չանցաւոր- ոչ անցաւոր, մնայուն, չգիտուն- անգէտ, տգէտ, չհաւանական- անհաւանական եւ այլն:

Հայոց լեզուի զարգացման ընթացքում չ-ն, անշուշտ, ան- ժխտականի ճնշմամբ զրկւել է կենսունակութիւնից եւ հիմնականում գործ է ածւում, որոշ թիւով բայարմատների հետ եւ դրանցից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ չբեր, չտես, չկամ, չհաւան, չհաս, չխօսկան, չբերութիւն, չկամօրէն, չկամութիւն, չհասութիւն եւ այլն:

Ծանօթ., 1.-Չ- բառակազմական ածանցը պէտք է տարբերել բայերի հետ գործածւող՝ գործողութեան ժխտում արտայայտող չ- քերականական մասնիկից, ինչպէս՝ գրել-չգրել, չգրած, չգրող, չգրեց, չգրի եւ այլն: 2.- Որոշ բառերում, ինչպէս՝ չիք (<չ+ի+ք), չնչին (<ոչ+ինչ+ին), չնաշխարհիկ (<ոչ+ինչ+աշխարհիկ) չ-ն մթագնել ու այլեւս իբրեւ ածանց չի գիտակցւում:

Տ-, առաջ է եկել, անշուշտ, չ- ածանցից՝ որոշ բառերում (օր.՝ տգէտ<չգէտ) տեղի ունեցած փոխազդեցական հնչիւնափոխութեան հետեւանքով: Այդ են հաստատում գրաբարից աւանդուած տգէտ, տխեղծ, տկար, տհալ, տհաճ, տհաս, տքնել, տմահանալ, այլեւ՝ տգեղ, տգոյն, տմոյն բառերը, որոնցում այն ե'ւ իմաստով, ե'ւ դրսեւորումներով համընկնում է չ-<ոչ մասնիկին եւ ոչ միայն մեծ մասամբ բայարմատների, այլեւ հենց որոշ բայերի հետ գործածւում: Ակադեմիկոս Գ. Ջահուկեանը տ-ն հնդեւրոպական ծագում ունեցող ածանց է համարում (տե'ս Հայոց լեզուի պատմութիւն, էջ 242):

Ժամանակակից հայոց լեզւում տ-ն անկենսունակ ածանց է եւ գործածւում է զուտ նախնական բառերում ու նրանցից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ տգեղ-տգեղանալ, տգեղութիւն, տգեղադէմ, տգեղացում, տկար-տկարամիտ, տկարանալ, տկարաւուն, տհաճ-տհաճօրէն, տհաճութիւն, տմարդ-տմարդի, տմարդօրէն, տմարդութիւն, տքնել- տքնութիւն, տքնում, տքնաջան, տքնաջանութիւն եւ այլն:

Ծանօթ. Յովհաննէսի., մինչ այս կարծէի «չնաշխարհիկ» մեկնուի, իբր «չին աշխարհիկ» (Չինաստանից եկած):



#9 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 11 April 2008 - 05:58 AM

Ոչ ժխտական (դրական) նախածանցներ

Ոչ ժխտական (դրական) են կոչւում այն նախածանցները, որոնք բառի կամ արմատի վրայ դրուելով՝ այլ նշանակութիւն են արտայայտում: Ժխտական նախածանցները եթէ հաւասարապէս միատեսակ՝ ժխտման կամ բացասման, ապա ոչ ժխտական (դրական) նախածանցները տարաբնոյթ իմաստներ են արտայայտում եւ բազմազան տեսակի, ինչպէս նաեւ շատ աւելի մեծ թուով ածանցաւոր բառեր են կազմում:

Ի տարբերութիւն ժխտական ածանցների, որ առաջ են եկել աւելի վաղ՝ կենդանի խօսակցական լեզւում, դրական նախածանցները, ինչպէս յայտնի է համեմատաբար ուշ՝ 5-6-րդ դարերում են ստեղծուել՝ յունաբան դպրոցի ներկայացուցիչների կամ յունաբանների կողմից եւ զուտ գրային, գրաւոր ծագում ունեն: Բայց սա, ի հարկ է, չի նշանակում, թէ այդ նախածանցները արհեստական, արտաքոյ կարգի նորամուծութիւններ են, եւ լեզուն նախապէս չի զգացել ու առաջադրել դրանց պահանջը: Հենց այն հանգամանքը, որ դասական (ոսկեղնիկ) գրաբարում նշմարւում են արդէն որոշ նախածանցներ, ինպէս՝ բաց-, գեր-, համ-, վեր-, տար-, այլ եւ՝ առ-, ընդ-, ցոյց է տալիս, որ հայոց լեզուն ոչ միայն զգացել է ու նախածանցման պահանջ է առաջադրել, այլ եւ հնարաւորութիւն ընձեռել յունաբան դպրոցի ներկայացուցիչների համար յունարէնի նմանողութեամբ, բայց հենց հայերէնի լեզուական նիւթի հիման վրայ ստեղծելու բուն հայկական նախածանցներ:

Ուստի՝ բոլորովին էլ պատահական չէ, որ նրանք, ինչպէս Հր. Աճառեանն է նշել, ա) կա՛մ «պարզապէս հայերէն բառեր են», ինչպէս՝ առ, յար<«կից», բաց, գեր, բ) կա՛մ «հայերէն սովորական մի բառի արմատ են իրօք կամ ենթադրաբար», ինչպէս՝ փոխ, հակ, ներ, բաղ, արտ, ստոր. կա՛մ «հայերէն սովորական ձեւեր են՝ ձեւով կամ նշանակութեամբ փոփոխուած», ինչպէս՝ ենթ (<ընդ «տակը»), փաղ (<բաղ), հոմ (=համ, որ փոխարեալ է իրան. ham մասնիկից), վեր (<ի վեր «վերեւ»), շար (շարել «կարգել, դասել» բայից), փար (<պար), եւ դ) կա՛մ մասամբ դեռեւս չեն ստուգաբանուած, ինչպէս՝ մակ, դեր, տրամ:

Այսպիսով՝ նախածանցները յունարէնի նմանողութեամբ կազմուել են հայերէնի իսկ սեփական տարրերից եւ կենսունակութիւն ու կիրառութիւն ստացել առաջին հերթին հենց նրանց շնորհիւ: Եւ, այնուհանդերձ, բոլոր նախածանցները սկզբնապէս բառակազմական միատեսակ արժէք չեն ունեցել եւ ոչ էլ հաւասարապէս անփոփոխ են մնացել: Փաստերը ցոյց են տալիս, որ՝ ա) հոմ-, փաղ-, փար- նախածանցները իբրեւ համ-ի, բաղ-ի, եւ պար-ի ձեւափոխութիւններ, որոնցով գրաբարում որոշ թիւով բաղադրեալ բառեր են կազմուել (օր՝ հոմագունդ, հոմածին, հոմանուն..., փաղանուն, փաղառութիւն, փաղաբառնալ, փաղագրութիւն...), հետագայում լրիւ դուրս են ընկել գործածութիւնից. բ) նախածանցների կազմում տեղի են ունեցել որոշ համալրումներ. անդր «դէպի այնտեղ, այնտեղ, դեն» մակբայը աշխարհաբարում իմաստապէս վերացարկուել եւ նախածանցի է վերածուել, ինչպէս՝ Անդրկովկաս (Այսրկովկասի նկատմամբ), անդրավարտիք, անդրադարձ եւ այլն: Կամ՝ նախ մակբայը, որ, իբրեւ այդպիսին, ե՛ւ առանձնաբար (օր.՝ Նախ լուացւում են, յետոյ նախաճաշում), եւ բաղադրութիւններում (օր.՝ նախնի, նախկին, նախօրօք, նախապէս, նախորդ, նախակերտ եւ այլն) է գործածւում, ապա այլ դէպքերում ոչ նիւթական՝ վերացական, ինչ-որ բանի սկզբի, ելման իմաստ է արտայայտում եւ այդ իմաստով համապատասխանելով, ասենք ռուսերէնի пред- մասնիկին, նոյնպէս նախածանց ըմբռնւում, ինչպէս՝ նախագարնանային, նախազգացում, նախդիր, նախադասութիւն, նախագահ եւ այլն. գ) եթէ որոշ բառեր նախածանցի լիակատար իրաւունք են ստացել եւ իբրեւ այդպիսին են գործածւում լեզւում, ապա բառեր էլ կան, ինչպէս՝ միջ- (<մէջ), մինչ, որոնք նախածանց դառնալու ընթացքի մէջ են գտնւում:

Տարբեր նախածանցներով տարբեր չափ ու քանակով նոր բառեր են կազմւում: Նրանց մի մասով, ինչպէս՝ անդր-, առ-, արտ-, գեր-, ենթ-, ընդ-, հակ-, համ-, նախ-, ներ-, վեր-, տար-, փոխ-, համեմատաբար՝ շատ, իսկ մի մասով, ինչպէս՝ բաղ-, բաց-, դեր-, թեր-, յար-, յեղ-, մակ-, շաղ-, շար-, պար-, ստոր-, տրամ-, ընդհակառակն, քիչ ածանցաւոր բառեր են կազմւում: Նկատելի է անգամ, որ որոշ նախածանցներ (օր.՝ դեր, շաղ) սոսկ մի քանի բառերում են գործածւում:

Նախածանցներն իրարից տարբերւում են նաեւ իմաստաբանական տեսակէտից: Ածանցներ կան, որոնք բազմիմաստ են, այսինքն՝ մէկից աւելի իմաստներ են արտայայտում. օրինակ՝ համ- նշանակում է ե՛ւ «ամէն, բոլոր», ե՛ւ «նոյն, մի», ե՛ւ «միասին, միատեղ», տար- նշանակում է ե՛ւ «տարբեր, այլ», ե՛ւ «հեռու, դէն, դուրս», վեր- նշանակում է ե՛ւ «վրայ, վերեւ», ե՛ւ «վերստին, կրկին» եւ այլն: Ածանցներ էլ կան, ինչպէս՝ արտ-, բաղ,- հակ-, ներ- եւ այլն, որոնք մէկ իմաստ են արտայայտում եւ կոչւում են մենիմաստ ածանցներ:



#10 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 24 October 2008 - 08:03 AM

Շարունակում._

Ունենալով հանդերձ նման տարբերութիւններ, նախածանցները բացառապէս բաղաձայնայանգ բառակազմական ձեւոյթներ են եւ, ինչպէս ասուել է, բառին կամ արմատին միանում են կա՛մ առանց յօդակապի, կա՛մ յօդակապով, կամ ե՛ւ յօդակապով, ե՛ւ առանց յօդակապի: Դա էլ հենց ցոյց է տալիս, որ ա յօդակապը նախածանցի կազմի մէջ չի մտնում, նախածանցի ինչ-որ տարբերակ չի ստեղծում, եւ այն կարծիքը, թէ իբր անյօդակապ եւ յօդակապ ձեւերը նոյն ածանցի տարբերակներն են, անհիմն է եւ փաստօրէն խանգարում ու թոյլ չի տալիս ճիշտ որոշելու այն դերը, որ կատարում է յօդակապը նախածանցաւոր բառերի կազմութեան մէջ:

Նախածանցները առանձին-առանձին այսպիսի պատկեր են ներկայացնում.

  • ԱՆԴՐ-, նշանակում է դէպի այն կողմ, դէնը, այն կողմի: Դրւում է՝ ա) գոյականի վրայ, կազմում գոյականներ, ինչպէս՝ անդրաշխարհ, անդրաբեմ, անդրավարտիք, անդրբեւեռ, անդրշիրիմ, անդրաթռիչք, Անդրկովկաս. բ) գոյականից (մեծ մասամբ տեղի իմաստ ունեցող) կազմուած ածականի վրայ, կազմում ածականներ, ինչպէս՝ անդրգերեզմանային, անդրլեռնային, անդրջրհեղեղեան, անդրովկիանոսեան, անդրքաղաքային. գ) բայարմատի վրայ, կազմում ածականներ, ինչպէս՝ անդրադարձ, անդրահար, անդրաձիգ:
Ծանօթ. 1.- Անդր նախածանցը որոշ դէպքերում նաեւ բայի հետ է գործածւում, ինչպէս՝ անդրադառնալ, անդրաձգել, անդրացնել:

Ծանօթ. 2.- Անդր-ով մեծ մասամբ առանց յօդակապի են նոր բառեր կազմւում:

2.- ԱՌ- (=յուն. προσ), ծագում է գրաբարեան առ նախդրից եւ նշանակում է դէպի, մօտ, կից, վրայ, առաջ, դէմ: Դրւում է զանազան ձեւոյթների ու բառերի (բայարմատ, բայ, գոյական, ածական, մակբայ) վրայ, կազմում բայ, ածական, գոյական, մակբայ, եւ անգամ կապ, ինչպէս՝ առկայծել, առգրաւել, առդիմել, առձայնել, առադրել, առդիր, առաձիգ, առկախ, առողջ, առնմանում, առէջք, առձեռն, առհասարակ, առյաւէտ, առժամանակ, առերես, առանձին, առանց եւայլն:

Ծանօթ.- Որոշ բառերում (օրինակ՝ առագաստ, առարկայ, առակ)՝ լրիւ, իսկ որոշ բառերում (օրինակ՝ առաջ<առ+աջ, առանց<առ+անց) մասամբ առ- նախդիր-ածանցը մթագնել է իր իմաստը:

3.- ԱՐՏ- (= յուն. έκ, ξ), ծագում է արտաքս («դուրս») բառից՝ -աքս մասի կրճատմամբ եւ նշանակում է դուրս, դրսում: Գործածւում է՝ ա) բայերի հետ, ինչպէս՝ արտաբերել, արտագրել, արտասանել, արտադրել, արտաշնչել, արտահանել, արտամղել. բ) բայաբնի հետ եւ կազմում ածական, ինչպէս՝ արտաբերդ, արտակարգ, արտապատկեր, արտախելք, արտակենտրոն, արտացոլք, արտատիպ եւ այլն:

Ծանօթ.- Արտօնել (<արտ+ունել) բայում եւ արտօն հիմքից կազմուած բաղադրութիւններում (արտօնեալ, արտօնութիւն, արտօնագիր...) արտ- նախածանցն այլեւս չի գիտակցւում:

Արտ- նախածանցը գործ է ածւում նաեւ –ական, -ային ածանցով մի շարք ածականների հետ եւ կազմում ածական, ինչպէս՝ արտադասարանական, արտադասարանային, արտամթնոլորտային, արտամուսնական, արտանախահաշուային եւ այլն:

4.- ԲԱՂ- (=յուն. συν), ծագում է բաղել («կցել») բայի բաղ արմատից. նշանակում է կից, իրար հետ, միասին: Անկենսունակ ածանց է, գործածւում է որոշ՝ բաղադիր, բաղակից, բաղակոյտ, բաղաձայն, բաղդաս(ել), բաղդատ(ել), եւ դրանցից կազմուած բառերում, ինչպէս՝ բաղադրիչ, բաղադրամաս, բաղադրութիւն, բաղադրեալ, բաղաձայնական, բաղաձայնոյթ, բաղդատական, բաղդատում, բաղկացուցիչ, բաղկացութիւն եւ այլն:

5.- ԲԱՑ- (=յուն. απο), ծագում է գրաբարի ի բաց մակբայից եւ նշանակում է հեռու, մի կողմ: Գործածւում է բացակայ, բացակայել, բացակայում, բացակայութիւն, բացայայտել, բացայայտ, բացայայտեալ, բացայայտօրէն, բացայայտում, բացառել, բացառիկ, բացառութիւն, բացառական, բացասել, բացասում, բացասական, բացականչել, բացատրել, բացատրութիւն, բացատրագիր, բացարձակ, բացարձակապէս եւ նման բառերում:

Ծանօթ.- Բաց- նախածանցը պէտք է տարբերել բարդութիւններում գործածուող բաց («ոչ փակ, բացած, բացուած») արմատից, ինչպէս՝ բացագլուխ, բացերես, բացօդեայ եւ այլն:

6.- ԳԵՐ- (=յուն. ύπερ), ծագում է գեր բառից եւ նշանակւոմ է՝ 1. վեր, աւելի քան, չափազանց, 2. բարձր, գերագոյն, բարձր աստիճանի: Բաւական գործուն ածանց է: Դրւում է՝

ա) Բայի վրայ, ցոյց տալիս գործողութեան գերազանցութիւն, ինչպէս՝ բեռնել-գերաբեռնել, գնահատել-գերագնահատել, գերագանձել, գերադասել, գերածախսել, գերակատարել, գերակշռել, գերահռչակել, գերաճել, գերիշխել, գերարտադրել, գերբնակեցնել, գերհագենալ, գերսնուել, գերտաքանալ:

բ) Բայարմատի վրայ, կազմում ածական՝ ինչ-որ բանի բարձր յատկանիշով օժտուած լինելու նշանակութեամբ, ինչպէս՝ գերադաս (=աւելի բարձր դասուած՝ դասուող), գերազարդ, գերալիր, գերայաղթ, գերայարգ, գերամեծար, գերակայ, գերակատար:

գ) Ածականի վրայ, սաստկացնելով կամ զօրացնելով նրա նշանակութիւնը, ինչպէս՝ գերադրական, գերազնիւ, գերահզօր, գերամաքուր, գերամուր, գերապայծառ, գերաչար, գերառատ, գերբարձր, գերբնական, գերերջանիկ, գերզգայուն, գերծանր, գերկարճ, գերճշգրիտ, գերընտիր, այլեւ՝ գերարագ:

դ) Գոյականի վրայ, կազմում գոյական կամ ածական՝ բարձր ու գերազանց յատկանիշի նշանակութեամբ, ինչպէս՝ գերահռչակ (=շատ հռչակուած), գերճաճանչ (=չափազանց ճաճանչաւոր), գերանդորր (=չափազանց անդորր), գերաշխատանք, գերթթւուկ, գերձայն, գերմարդ, գերշահոյթ, գերջանք:

Ծանօթ. 1.- Գեր- նախածանցը չպէտք է շփոթել գեր («բարձր») արմատական ձեւոյթի (օր.՝ գերագոյն) հետ:

Ծանօթ. 2.- Գեր- նախածանցը պէտք է տարբերել նաեւ գէր («չաղ, պարարտ») արմատից, որով բարդ բառ է կազմւում, ինչպէս՝ գէրմարմին||գէրամարմին=գէր մարմինով:

շարունակելի



#11 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 24 October 2008 - 08:04 AM

Ակնարկ Յովհաննէսից.

-Անդր բառի սկզբական ձեւն է անդ, եւ հնդեւրոպական նախալեզուից մի բառ է, որի ազգակիցն է հին իռլանդերէն and «այնտեղ»: Անդ-ից առաջացած լինելու է արեւմտահայ խօսակցական լեզւում գոյացած անդին բառը, ին մասնիկի աւելումով,- ինչպէս՝ կողք-կողքին,- որն իր կարգին, մի այլ բարբառում, ի ձայնաւորի հնչիւնափոխումով եւ ա-ի ջնջումով դարձել է դէնը:

Անդ> անդին,

Անդէն> դէն(ը)

Գէր՝ պարարտ կամ յոյր իմաստով բառը, գեր- ածանցից զանազանելու կարիք չկայ, երբ դասական ուղղագրութեամբ է գրւում: Վերեւ, Հեղինակը գրել էր. գեր<գէր («չաղ, պարարտ»): Արեւմտահայ լեզւում, գործաւում է եւ. գիրցայ, գիրցար, գիրցաւ հոլովումները, գիրութիւն բառը եւ այլն:



#12 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 24 October 2008 - 10:05 AM

QUOTE (Johannes @ Oct 24 2008, 03:04 PM)
Ակնարկ Յովհաննէսից.
====
Գէր՝ պարարտ կամ յոյր իմաստով բառը, գեր- ածանցից զանազանելու կարիք չկայ, երբ դասական ուղղագրութեամբ է գրւում: Վերեւ, Հեղինակը գրել էր. գեր<գէր («չաղ, պարարտ»): Արեւմտահայ լեզւում, գործաւում է եւ. գիրցայ, գիրցար, գիրցաւ հոլովումները, գիրութիւն բառը եւ այլն:

Սրա լաւագոյն պատկերացումը պիտի լին թէ ինչու մենք ունենք Է եւ Ե*:
Ինչ որ հոլովմամբ Ի դառնայ Է է: Նա պատճառ ունի քանի Է ն երբեք պիտի չի ձայներ իբր Ե այլ նման Է ի Անգլիերէն A as in BAD.
Աշուշտ մենք ԳԵՐ- հակադրեցինք** եւ վերցուցինք այդ բոլոր ձայները որ կարծըցեալ թուրքերէն ազդ էին:
* Լաւագոյն օրինակները ԳԷՏ as in գիտանք եւ ԳԵՏ as in Արփա Գետ: When did we begin to use տhe Greek “cet/ket/get” to mean river? Տես “կէտձուկ” whale, the reason we spell it as “Կէտ-ձուկ” not “Գետ-ձուկ”.
**Խնդրեմ մեզ գրիր”ԳԵՐ/ՎԵՐ” as in Գեր-ապայծառ/ Գերաշնորհ (Epi-luminoso?) եւ Վեր-ա պատուելի (Very**-reverend) նախածանցի մասին: Չի մոռանալ Գերմնեէրն "uber" ը: Երեւի մեր լէզուն վաղուց չուել է Ի ՎԷՐ ին Երուսաղէմ:
** oops.gif Տես թէ ինչպէս Հայերէն գեր/ վեր ը դարձաւ Very.

Edited by Arpa, 24 October 2008 - 07:04 PM.


#13 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 25 October 2008 - 11:49 AM

QUOTE (Arpa @ Oct 24 2008, 07:05 PM)
* Լաւագոյն օրինակները ԳԷՏ as in գիտանք եւ ԳԵՏ as in Արփա Գետ: When did we begin to use տhe Greek "cet/ket/get" to mean river? Տես "կէտձուկ" whale, the reason we spell it as "Կէտ-ձուկ" not "Գետ-ձուկ".
**Խնդրեմ մեզ գրիր"ԳԵՐ/ՎԵՐ" as in Գեր-ապայծառ/ Գերաշնորհ (Epi-luminoso?) եւ Վեր-ա պատուելի (Very**-reverend) նախածանցի մասին: Չի մոռանալ Գերմնեէրն "uber" ը: Երեւի մեր լէզուն վաղուց չուել է Ի ՎԷՐ ին Երուսաղէմ:

Յարգելիս Արփա, այս նախածանցները հայերէն են, իսկ եթէ նմանին միւս եւրոպականներին, պատճառը՝ բոլորի նոյն ակունքից գալն է:
Կէտձուկ՝ կամ միայն կէտ, քանզի կէտ «ծակ» կա՞յ վերեւը: Չէ՛, նախ բառը յունարէնից է փոխառնուել, ուր երկու ե կայ, մինը կարճ, միւսը երկար արտասանում ունի կարծեմ: Յունարէնի մասնագէտ չեմ:

Edited by Johannes, 25 October 2008 - 11:59 AM.


#14 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 23 February 2009 - 03:38 AM

Ոչ ժխտական նախածանցներ

(շարունակում)


7. ԴԵՐ- (=յուն. άντι), նշանակում է փոխարէն, փոխանակ: Գործածւում է դերանուն (= անուան փոխարէն), դերբայ (= բայի փոխարէն) եւ դրանցից կազմուած դերանուանական, դերանուանաբար, դերբայական, դերբայաձեւ բառերում:



Ծանօթութիւն 1.- Դեր- նախածանցը չպէտք է շփոթել դեր (ռուս. роль) գոյականի հետ, որով շատ բարդ բառեր են կազմւում, ինչպէս՝ դերասան, դերակատար, դերախաղ եւ այլն:

Ծանօթութիւն 2.- Դերծովակալ, դերնախագահ, դերգնդապետ, եւ այլն բառերը դեր- նախածանցը փոխարինելով փոխ-ով՝ հնացել ու դուրս են մղուել գործածութիւնից:



8. ԵՆԹ- (=յուն. ύπο), ծագում է գրաբարի ընդ նախդիրից. նշանակում է տակը, ստոր: Նոյն այդ նշանակութեամբ գործ է ածւում՝ ա) հիﬓականում գոյականների հետ, ինչպէս՝ ենթագիծ, ենթադաս, ենթաաընտանիք, ենթաբարբառ, ենթախումբ, ենթակարգ, ենթահող, ենթամաշկ, ենթամաս, ենթաշերտ, ենթաշրջան, ենթավերնագիր, ենթատեսակ, ենթատոհմ, ենթացանք, ենթավարպետ, ենթասպայ, ենթատեսուչ. բ) որոշ բայերի ու բայարմատների հետ, ինչպէս՝ ենթածել, ենթավարձել, ենթարկել, ենթամնայ, ենթակայ, ենթակալ եւ այլն:



Ծանօթութիւն.- Ենթ- նախածանցը հանդիպում է նաեւ դրանցից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ ենթադրական, ենթադրութիւն, ենթագիտակցաբար, ենթածովային, ենթամաշկային, ենթագետնեայ եւ այլն:



9. ԸՆԴ-, ծագում է գրաբարի համանման նախդիրից: Գործածւում է երբեմնի՝ «1.հետ, 2. վրայ, 3. տակ, տակից, 4. մէջ, ներս, միջից, միջով» նախդրային նշանակութիւններով: Դրւում է՝ ա) բայերի վրայ եւ կազմում զանազան նշանակութիւններով նոր բայեր, ինչպէս՝ ընդգծել, ընդգրկել, ընդլայնել, ընդհատուել, ընդունել..., այլեւ՝ ընդառաջել, ընդարձակել, ընդդիմանալ եւ այլն. բ) ածականների վրայ եւ կազմում ածականներ՝ աւելի լայն նշանակութեամբ, ինչպէս՝ ընդարձակ, ընդխառն, ընդհանուր, ընդունայն, ունակ-ընդունակ. գ) մակբայի վրայ եւ կազմում նման բառեր՝ սաստկական նշանակութեամբ, հմմտ., օրինակ՝, առաջ-ընդառաջ, միշտ-ընդմիշտ, այլեւ՝ դէմ-ընդդէմ, հակառակն-ընդհակառակն. դ) հազուադէպ գոյականի վրայ եւ կազմում գոյական՝ որեւէ բանի ցած գտնուելու նշանակութեամբ, օրինակ՝ ընդաշխարհն (=ստորերկեայ աշխարհ), ընդյատակ, ընդօթեակ:



10. ԹԵՐ-, ծագում է թերի բառի թեր արմատից. նշանակում է պակաս, ոչ լրիւ: Իբրեւ գեր- նախածանցի հականիշ, գործ է ածւում թերաբեռնել, թերագանձել, թերագնահատել, թերակատարել, թերակշռել, թերհաշուել, թերարտադրել, ինչպէս նաեւ համանման հիմքերից կազմուած թերաբեռնում, թերագանձում, թերագնահատում, թերագնահատանք, թերակատարում, թերարտադրանք, թերարտադրութիւն եւ այլ բառերում:



Ծանօթութիւն.- Թեր- նախածանցը ամբողջապէս չի զատուել իր սկզբնաձեւից եւ յաճախ բաղադրութիւնների մէջ իբրեւ հիմնական ձեւոյթ է գործածւում, օրինակ՝ թերակղզի, թերահաւատ, թերատ, թերուս եւ այլն:



11. ՀԱԿ- (=յուն. άντί), ծագում է հակել («ծռել, միտել») բայի հակ արմատից եւ նշանակում է հակառակ: Գործածւում է՝ ա) բայերի հետ, արտայայտելով հակառակ գործողութեան նշանակութիւն, ինչպէս՝ հակազդել, հակաճառել, հականեխել, հականերգործել, հակասել, բ) գոյականների հետ եւ կազմում գոյականներ՝ որեւէ բանի հակադիր նշանակութեամբ, ինչպէս՝ հակագրոհ, հակաբեւեռ, հակաբեռ, հակապատկեր, հակապահանջ, հակափորձ, հակահարուած, գ) ածականների վրայ եւ կազմում ածականներ՝ հակառակ նշանակութեամբ, ինչպէս՝ ազգային-հակազգային, ժողովրդական-հակաժողովրդական, հակահանրային, հակահետեւակային, հակամարդկային, հակապատմական, հակատրամաբանական, դ) բայարմատների վրայ եւ կազմում ածականներ՝ հակադիր գործողութեան ընդհանուր նշանակութեամբ, ինչպէս՝ հակադարձ, հակամերձ, հակաքարշ, այլեւ՝ հակընթաց...



12. ՀԱՄ-, ծագում է պարսկ. hama բառից եւ իբրեւ նախածանց՝ «1. նման, նոյն, մի, միեւնոյն», «2. Ամէն, բոլոր, ամբողջ», «3. Մեկտեղ, միասին» նշանակութիւններով կեանքի է կոչուել աւելի վաղ շրջանում՝ դասական գրաբարում:

Հայերէնի ամէնաբեղուն ու արդիւնաւետ նախածանցն է, որ եւ՝

  • «Նոյն, միեւնոյն» նշանակութեամբ հիմնականում գործ է ածւում գոյականի հետ եւ կազմում գոյականներ ու ածականներ, ինչպէս՝ համաբնակիչ (=միեւնոյն տեղի բնակիչ), համաբնոյթ (=նոյն՝ միեւնոյն բնոյթով), համագիւղացի, համագոյն, համադաս, համազգեստ, համաժառանգ, համալեզու, համակրօն, համաձայն, համաձեւ, համահայր, համամայր, համամիտ, համանշան, համանուն, համաշեշտ, համաչափ, համասեռ, համաստիճան, համատեղ, համատեսակ, համարժէք, համարուեստ, համաքաղաքացի, համերանգ:
  • «Մեկտեղ, միասին» նշանակութեամբ հիմնականում գործ է ածւում բայարմատների հետ եւ կազմում ածականներ, ինչպէս՝ համաբնակ (=միասին բնակուող), համածին, համակեաց, համընթաց, համագնաց, համագումար:
  • «Ամբողջ, բոլոր, ամէն» նշանակութեամբ գործ է ածւում՝ ա) ածականների հետ, կազմում ածականներ, ինչպէս՝ համազգային, համագաղափարական, համագործարանային, համադպրոցական, համաժողովրդական, համամարդկային, համամիութենական, համաշխարհային, համաքաղաքային, համապայծառ, համընդհանուր եւ այլն. բ) գոյականի, բայարմատի հետ եւ կազմում գոյական կամ ածական, ինչպէս՝ համալսարան (=բոլորի լսելու տեղ), համալուր (=ամէն տեղ լսուող), համաճարակ, համասփիւռ, համացոյց, համատարած:


13. ՅԱՐ- (= յուն. παρα συν), ծագում է յարել («կցել») բայի յար արմատից եւ նշանակում է մօտ, հետ, կից, կիպ: Գործածում է յարակից, յարադիր, յարանուն, յարաշար, յարադաս, յարաշեշտ, յարաբարդ, յարացոյց, յարաբերել, յարամերձ բառերում եւ դրանցից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ յարաբերութիւն, յարաբերական, յարակցական, յարակցութիւն, յարանունութիւն, յարացուցային եւ այլն:



Ծանօթութիւն.- Ինչպէս ժամանակին Մ. Աբեղեանն է զգուշացրել, յար նախածանցը չպէտք է շփոթել յար «միշտ» մակբայի հետ, որով իսկական բարդութիւններ են կազմւում, օրինակ՝ յարատեւ, յարաշարժ, յարաժամ, յարափայլ, յարածուփ եւ այլն:



14. ՅԵՂ- ծագում է յեղել (<գրբ. յեղուլ «շուռ տալ, փոխել») բայի յեղ արմատից եւ մի բան փոխելու, դարձնելու, վերածելու նշանակութեամբ գործ է ածւում յեղաբեկել, յեղակարծել, յեղաշրջել, յեղափոխել, յեղաշարժել բայերում եւ նրանց հիմքերից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ յեղաբեկում, յեղաշրջիկ, յեշաղրջում, յեղափոխական, յեղափոխիչ, յեղափոխութիւն եւ այլն:



15. ՄԱԿ- (= յուն. έπι), ծագում է, անշուշտ, գրաբարում առանձին աւանդուած մակ բառից եւ նշանակում է վրայ, վերեւ: Նոյն այդ նշանակութեամբ գործ է ածւում՝ ա) գոյականի հետ եւ կազմում գոյական, ինչպէս՝ մակաբոյս, մակագիր, մակազարդ, մակալեզու, մակակար, մականուն, մակափակ, մակբայ, մակերես, մակերիկամ եւ այլն. բ) բայարմատի կամ բայահիմքի վրայ, կազմում գոյական կամ ածական, ինչպէս՝ մակաբոյծ, մակադիր, մակդիր, մակահերձ, մակընթաց եւ այլն. գ) բայի հետ, ինչպէս՝ մակաբերել, մակակցել, մակաճել, մականուանել եւ այլն:



Ծանօթութիւն 1.- Մակ- նախածանցը գործ է ածւում նաեւ տարբեր բառահիմքերից կազմուած բաղադրութիւններում, ինչպէս՝ մակագրում, մակագրութիւն, մակերեսային, մակերեսօրէն, մակերեսաչափական, մակընթացութիւն եւ այլն:

Ծանօթութիւն 2.- Մակարդակ (<մակ+արդ «ձեւ, կերպ»+ակ) բառում մակ- նախածանցը մթագնել ու այլեւս չի գիտակցւում:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users