Պետրոս Դուրյան
Ինչո՞ւ ապշած են, լըճա´կ,
Ու չ'են խայտար քու ալյակք,
Միթե հալվույդ մեջ անձկավ
եղուհի՞ մը նայեցավ:
Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ:
Մելամաղձոտ լըճա´կդ իմ,
Քեզ հետ ըլլա´նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ:
Որքան ունիս դու ալիք՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր:
Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չ´ես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո՜ւն:
Հոդ աստղերը չ'են մեռնիր,
Ծաղիկներն հոդ չ'են թոռմիր,
Ամպերը չ'են թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ:
Լըճա´կ, դու ես թագուհիս,
Զի թ'հովե մ'ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով:
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ'ունի սոսկ և ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չ'ունիև
Մյուսն ալ ըսավ և կը մեռնի՜»:
Ոչ ոք ըսավ և հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի¦:
Ոչ ոք ըսավ և սա տըղին
Պատռե´նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան...»
- Հոն հրդեհ կա, ո´չ մատյան:
Հոն կա մոխի՜ր... հիշատա՜կ..
Ալյակքդ հուզի´ն թող, լըճա´կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ...:
Edited by MosJan, 13 June 2007 - 06:35 AM.