Jump to content


Photo

Ալոճ = hawthorn

ալոճ

  • Please log in to reply
7 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 November 2013 - 07:48 PM

Ալոճ

 

 



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 November 2013 - 07:48 PM

Ալոճենին` դեղ սրտի համար erkusov.com

1450049_764096393606669_1537264401_n.jpgԱլոճենու տերևները, ծաղիկները և պտուղները կարող են պայքարել սիրտ-անոթային քրոնիկական հիվանդությունների դեմ: Հնուց այս բույսն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ` սրտի հիվանդությունները բուժելու նպատակով, սակայն այժմ ալոճենու բուժիչ հատկությունները հաստատվել են գիտական հետազոտություններով:
Գիտնականները ավելի քան 800 կանանց և տղամարդկանց շրջանում հետազոտություններ են անցկացրել և համոզվել, որ ալոճենու պտուղները դրականորեն են անդրադառնում սրտի աշխատանքի և առողջության վրա: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրանք զգալիորեն նպաստում են շնչահեղձության և հոգնածության վերացմանը, կարգավորում արյան զարկերակային ճնշումը, լավացնում արյան շրջանառությունը և ընդհանուր ֆիզիկական ինքնազգացողությունը:

Ալոճենու պտուղների եփուկը նաև օգնում է իջեցնել արյան զարկերակային բարձր ճնշումը: Եփուկի պատրաստման եղանակը հետևյալն է. 20 գ պտուղներին 1 բաժակ ջուր ավելացնել, դնել կրակին և եռացնել 30 րոպե: Քամել, պտուղները պատառաքաղով տրորել` ավելացնելով 1 բաժակ եռացրած ջուր: Ընդունել օրը 3 անգամ` 1-ական ճաշի գդալ:

Կից նյութն՝ այստեղ



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 November 2013 - 07:49 PM

Էնդեմիկ սզնի (ալոճ)

file_13583_6548367.jpg

Լատինական Crataegus անվանումն առաջացել է հունական «Krtaios» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ամուր» (շնորհիվ ամուր բնափայտի)։ Փայտանյութից զանազան իրեր են պատրաստում.., արմատներից` սննդային ներկանյութ։


Առասպելներում ու ավանդազրույցներում սզնին նվիրվել է ի պատիվ ամուսնության աստված Հիմենեւսի, այդ իսկ պատճառով Աթենքի օրիորդները պսակադրության ժամանակ բույսի ծաղկեպսակներով զարդարում էին գլուխները։.Այստեղից էլ առաջացել են սզնու ժողովրդական անվանումները՝ տիրուհի ծառ, մացառուտի օրիորդ (ալոճ, վայրի խնձոր, սարի խնձոր եւ այլն)։ Ծաղկած սզնին համարվում է հույսի, իսկ սպիտակ ծաղիկները` գարնան վերադարձի խորհրդանիշ։ Հայրենիքը՝ Միջին Ասիան է։

Պետրոս Առաջինի օրոք այս վայրեբույսի մթերումը մեծ թափ ստացավ։ Մշակներին պարտավորեցնում էին հավաքել որպես բուժիչ հումք։ Սզնին դիտվում էր նաեւ որպես լավ մեղրատու (50 կգ՝ 1 հա-ից)։

Մեր մոլորակի վրա աճում են սզնու հազարից ավելի տեսակներ, ավանդական եւ ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են արնակարմիր, փշոտ եւ հինգ վարսանդանի տեսակները։ Հայաստանում աճում են էնդեմիկ տեսակներ՝ «Սզնի սյունյաց», «Սզնի հայկական»։ Ծաղիկները սպիտակ են, ծաղկում են մայիսին, պտուղները հասունանում են աշնանը։ «Սզնի սյունյաց» տեսակի պտուղները կարճ, օվալաձեւ են, մինչեւ 1 սմ տրամագծով, պարունակում են 1-3 կորիզ, սեւ ծիրանագույն է։ «Սզնի հայկականի» պտուղները գինեկարմիր են, 1-1,2 սմ երկարությամբ։ Ունի դեղին հյութալի պտղամիս, որի մեջ սովորաբար մեկ կորիզ է պարունակվում։ Այս տեսակը հանդիպում է մինչեւ 2500 մետր բարձրություններում։ Բավական քչապահանջ բույս է, դիմանում է կարճատեւ երաշտին եւ ոչ ուժեղ ցրտերին։ Հայաստանում ալոճի նաեւ այլ տեսակներ են տարածված։ Գրականության մեջ առավել շատ գրվում է արնակարմիր սզնու կիրառության մասին։ Հյուսիսային շրջաններում աճող տեսակները հարուստ են C, P վիտամիններով, կարոտին պարունակող նյութով, քոլինով։ Հայաստանում այդպիսին է բարձր լեռնային գոտում աճող սզնին։ Այս տեսակների մեջ շատ են նաեւ պեկտինները։

Վիտամին P-ն (ռուտին) կենսաբանորեն ակտիվ նյութերի միացություն է, ֆլավոնոիդները պարունակվում են միայն բուսական սննդի մեջ, դրանք մոտ 500 են։ Վիտամին P-ի յուրացումը եւ դրական կենսաբանական ազդեցությունը զգալիորեն ուժեղանում է C վիտամինի հետ «ընկերակցությամբ»։ P վիտամինի պահանջը օրգանիզմի կողմից մոտ երկու անգամ քիչ է վիտամին C-ի համեմատ։ P վիտամինի շնորհիվ են ամրապնդվում մազանոթները, անոթների պատերը։

Վիտամին P4-ը (քոլին) նպաստում է ճարպերի յուրացմանը, կարգավորում է նյութափոխանակությունը։ Քոլինը պահպանում է լյարդը ճարպակալումից, նպաստում խոլեստերինի յուրացմանը։ P4 -ի պակասությունը սահմանափակում է ուղեղի մտքեր արտադրելու կարողությունը, առաջանում են նյարդային բնույթի որոշ հիվանդություններ՝ ծամածռություն շուրթերի եւ լեզվի միջոցով։ Մարդը չի կարողանում կենտրոնանալ՝ «այստեղ հիշում եմ, իսկ այստեղ ոչինչ չեմ հիշում»,- ինչպես ասել է երգիծաբան Ա. Ռայկինը։

Առաջանում է վախի զգացում, նյարդայնություն, սրտային առիթմիա, արյան շրջանառության խաթարում, գլխացավեր, աղմուկ ականջներում, փորկապություններ եւ առավել սարսափելին՝ հիշողության եւ բանականության կորուստ։

- Եթե երբեւիցե քամել եք սզնու հյութը, ապա անշուշտ նկատած կլինեք, որ սա բավական թանձր, մարմելադ հիշեցնող նյութ է, դա վկայում է պեկտինների զգալի ներկայության մասին, որոնք հակամանրէ, հականեխիչ բնույթ ունեն, խթանում են աղեստամոքսային համակարգի գործունեությունը, հեռացնում «օգտագործված» այլեւս անօգուտ խոլեստերինը։

- Դաբաղանյութերը թույները չեզոքացնելու հատկություն ունեն։

Սզնու պարզագույն պատրաստուկները (թուրմ, եփուկ, ոգեթուրմ) լայնորեն կիրառվում են սիրտ-անոթային համակարգի, հիպերտոնիայի, Կ.Ն.Հ. հիվանդությունների դեպքում, ետվիրահատական թերապիայի նպատակով, որպես հանգստացնող միջոց։

Պտուղներն ու ծաղկաբույլերը հնուց օգտագործվում են որպես փորձված ժողովրդական միջոց եւ կիրառվում սրտի արատի, իշեմիկ հիվանդության, անքնության, գլխուղեղի արյան մատակարարման կարգավորման, հիպերտոնիայի բուժման նպատակով, օգտակար են վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ։ Օգտագործվում են նաեւ հեւոցի, թոքաբորբի, սրտի աթերոսկլերոզի դեպքում։

Դեղատոմսեր

Սզնենու պտուղներից հյութ

0,5 կգ հասած պտուղները լվանալ, փայտե հավանգով փափկեցնել, ավելացնել 100 մլ ջուր, տաքացնել մինչեւ 40C եւ հյութաքամիչով անցկացնել։ Խմել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ` սնունդ ընդունելուց առաջ։ Վերականգնում է թուլացած սրտամկանի գործունեությունը։ Հատկապես օգտակար է տարեցներին։ Այս հյութը ցուցաբերում է կանոնավորող ազդեցություն գերհոգնած սրտի վրա, վերացնում ցավի եւ ծանրության զգացողությունը սրտի շրջանում, լավացնում ինքնազգացողությունը։

Քսուք կապտուկների դեպքում

1 ճաշի գալ ալյուրատիպ փոշիացրած սզնու տերեւներին ավելացնել 100 գրամ հալած յուղ։ Կապտուկներին քսելուց հետո վերջում բրդե գործվածքով փաթաթել այդ հատվածները։

Անքնության դեպքում

Խառնել կեսական թեյի գդալ սզնու պտուղները, խատուտիկի արմատները, սամիթի սերմը եւ պատրինջի (մելիսա) տերեւները։ Ավելացնել 200 մլ եռջուր, լցնել ջերմապահի մեջ, պահել 1 ժամ։ Քամել։ Խմել որպես թեյ։

Սրտի արագ բաբախության (տախիկարդիա) դեպքում

Ապակե տարայի մեջ լցնել սզնու 100 գրամ ծաղիկները, ավելացնել 1 լ օղի։ Թրմել 3 շաբաթ մութ տեղում, պարբերաբար թափահարել։ Քամել։ Ընդունել՝ ջուր ավելացնելով, օրը 2-3 անգամ, մինչեւ սնվելը։ Չափաբաժինը՝ 20 կաթիլ։

Հիպերտոնիայի դեպքում

Մանրացնել եւ լավ խառնել սպիտակ ճագոմի խոտը, կատվախոտի արմատները, սզնու տերեւները, բռինչի (կալինա) եւ քիմիոնի պտուղներ (3։2։2։2։1)։ Առանձնացրած 1 ճաշի գդալ հումքին ավելացնել 2 բաժակ եռջուր, տաքացնել 10 րոպե ջրային բաղնիքի վրա, քամել, լցնել եռջուր այնպես, որ ծավալը լինի մեկ բաժակից ոչ պակաս։ Խմել 7-10 օր, ընդմիջել 3-4 օր։ Խմել կեսական բաժակ օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց 15-30 րոպե հետո։

Պտղի մեջ պարունակվում է ֆլավոնոիդներ (կվերցետին, գիպերին, գիպերոզիդ, վիտեկսին), օրգանական թթուներ (կիտրոնի, սրճի, օլեանոլի, ուրսոլի, քլորոգենի), դաբաղանյութեր, ճարպեր, պեկտիններ, քոլին, շաքար, ենթավիտամին A, վիտամիններ C, P եւ այլ միացություններ։ Ծաղիկները պարունակում են եթերային յուղ։

Հակացուցում

- 1 բաժակից ավելի հասած սզնու պտուղ չուտել,
- երկարատեւ չընդունել,
- քաղցած չուտել,
- ուտելուց հետո ջուր չխմել,
- դեղատոմսերը կիրառել բժշկի հսկողությամբ։

Մրգախյուս սրտի համար

Բաժակատերեւներից եւ սերմերից մաքրած 1 կգ սզնու պտուղները լցրեք արծնապատ կաթսայի մեջ, վրան քիչ քանակությամբ ջուր ավելացրեք եւ կափարիչով ծածկեք, պահեք միջին կրակի վրա մինչեւ փափկելը։ Ընթացքում կաթսան թափահարեք։ Նույն ձեւով առանձին կաթսայով եփեք

1 կգ մաքրած խնձորը։ Այնուհետեւ սզնին թանզիֆով քամեք, իսկ խնձորներից խյուս պատրաստեք, խառնեք իրար հետ, ավելացրեք 500 գրամ շաքարավազը, եփեք 15 րոպե, թույլ կրակի վրա՝ մինչեւ մրգախյուսի պատրաստ լինելը։ Տաք վիճակում լցնել ապակե տարաների մեջ, պահել հով տեղում։

Սզնին եւ մարջանը

Սզնու գեղեցիկ գունավորումը հիշեցնում է գունագեղ քարերից մարջան։ Ըստ ավանդույթի՝ վերջինս ակտիվացնում է նյութափոխանակությունը, սրտային համակարգի աշխատանքը, ամրացնում հիշողությունը, մաքրում արյունը։ Պարանոցին վզնոցը կրելիս պահպանում է բկաբորբից, նաեւ զերծ պահում դիմամկանների ջղաձգումներից։

Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու. «Եթե հոդատապով հիվանդ մարդը ոտքին մարջան կապի, շատ կօգնի»։



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 November 2013 - 07:49 PM

աղադրությունը

 

Ծաղիկների մեջ կան եթերանյութեր, պտուղներում` օրգանական թթուներ, ճարպեր, կարոտին, С վիտամին, դաբաղանյութեր, միկրո-, մակրոէլեմենտներ:

 

Կիրառությունը

 

Ծաղիկները պետք է հավաքել մինչև լրիվ բացվելը, դա վերաբերում է, ընդհանրապես, բոլոր դեղաբույսերի, ծառերի ծաղիկներին: Ծաղիկներից պատրաստված թեյն օգտակար է սրտային հիվանդությունների, հիպերտոնիայի, նևրոզների, բորբոքային երևույթների ժամանակ:

 

Պտուղները նույնպես ունեն վերոհիշյալ հատկություններր, միայն չափից դուրս օգտագործելու դեպքում լուծ են առաջացնում:

 

 

«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»

Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ

Տեղեկատվություն. med-practic.com

 

 

Կարդացեք նաև.

 

ՀՈԴՎԱԾՆԵՐ



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 November 2013 - 07:50 PM

Ալոճենի

hawthornw.jpg

Ալոճենին վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով: Ալոճենու (լատիներեն անվանումը` Crategus L.) տերևները պարզ են հերթադիր: Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն: Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով: Ցեղի անունը ծագել է հունարեն “Կռատաիոս” բառից, որ նշանակում է ուժեղ: 
Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները:

Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն: Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից` կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն: 
Ծաղիկները` ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները` աշնանը, այսինքն` լրիվ հասունանալուց հետո: Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիոսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները` թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնույան ժամանակ և այլն: 
Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախթահարուների ժամանակ: Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, վերացնում դեղնությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լերդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը: 
Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն: 
Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում: Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել: Աղացած պտուղները խառնում են ալյուրին` հացին հաճելի համ տալու նպատակով



#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 November 2013 - 07:51 PM

ՍԶՆԻ (ԱԼՈՃ) (Crataegus Oxyacantha)

131214822436.jpg

Ծագումնաբանական անվանումը հունարեն ՙcratanos՚ բառից է, որը նշանակում է ՙուժեղ, ամուր՚: Ալոճենին՝ սզնին, ՙcratanos՚ է կոչվել նաև բացառիկ երկարակեցության՝ մինչև 400 տարի գոյատևելու, դիմացկունակության, կարծր բնափայտի համար: Ալոճենիները գեղեցիկ են, աչքի են ընկնում յուրահատուկ կեղևով, տերևների առատությամբ, խոշոր, հոտավետ ծաղկաբույլերով, վառ կարմիր պտուղներով: Ալոճենու ծաղկումը ավետում է գարնան գալուստը: Ըստ առասպելի՝ ընծայվել է ամուսնության պատանի աստվածին՝ Հիմենեոսին: Պսակադրության արարողությունների ժամանակ հույն աղջիկները գլուխները զարդարել են ալոճենու ճյուղերից հյուսված պսակներով: Հռոմեացիները, չար ոգիներին փախցնելու համար, ալոճենու տերևներ են դրել մանկական օրորոցները:
Մեր նախնիները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ծառաթփի սուր փշերին, որպես չարխափան դարպասների քիվերին են ամրացրել, հասուն պտուղն օգտագործել և թարմ վիճակում և թե չորացրել, աղացել, ալյուրով քաղցրավուն հաց են թխել: Եղել է ժամանակ, որ մինչև անգամ տերևներն ու կեղևներն են հավաքել՝ բամբակյա կամ բրդյա գործվածքները կարմրադարչնագույն երանգներով ներկելու համար:
hawthorn.pngԱլոճի բուժիչ հատկությունները վաղուց են հայտնի, կիրառվել ու կիրառվում են մինչ օրս: Պատահական չէ, որ ալոճը համարվում է 19-րդ դարի եվրոպական գիտական բժշկության կարևորագույն նվաճումը: Այն արդյունավետ է ուղեղի արյան շրջանառության անքնության, սրտխփոցի, զարկերակային ճնշման կարգավորման համար:
Սզնու թեյի ըմպելիքը վերը նշված հատկություննորից բացի արյունը մաքրող հրաշալի միջոց է, բնորոշվում է հանգստացնող ազդեցությամբ:



#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 November 2013 - 07:51 PM

http://mega-ararat.am/am/prod/p_13.htm

 

 you  can find this one  in many stores in LA



#8 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 30 November 2013 - 04:29 AM

Dear Mos, very good subject, also look here.

See #25 here; Crataegus azarolus.

http://hyeforum.com/index.php?showtopic=18907&page=2

 

I am glad you took  thr initiative to save this Forum from the clutches of someone's auntie christina.


Edited by Arpa, 30 November 2013 - 04:34 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users