Հին Աստվածներ թատերգությունից
Իջե՛ք,իջե՛ք,
երազներ,
իջե՛ք զգույշ
երազներ,
շոյո՛ղ,անո՜ւշ
երազներ,
իջե՛ք քնքո՜ւյշ
երազներ:
Ծաղիկ, կանաչ,
թարմ հյուսեր,
բախտի կարկաչ
ու հույսեր.
դող ու անձուկ
ու կարոտ,
ծածուկ արցունք
վարանոտ.
խելքի-մտքի
հակասում,
միշտ նո՛ր կյանքի
սպասում...
Իջե՛ք,իջե՛ք,
երազներ,
...
...
Գգվանք,ժպիտ,
գույն ու բույր,
աչեր վճիտ
ու համբույր.
իղձեր անվերջ,
անմեկին,
տագնապ ու տենչ
մոլեգին.
օրօր,գրգիռ
ու հույզեր,
սրտի թրթիռ,
երգ ու սեր...
Իջե՛ք,իջե՛ք,
երազներ,
...
...
Աստղեր թովիչ,
բոց ու կայծ,
ցնորքներ վառ
ու առկայծ.
հավատ ուժի,
մեծության
փառքի,կամքի
գոյության.
շռինդ,թնդյուն,
հպարտանք,
իմաստություն...
բյո՛ւր պատրանք:
Իջե՛ք,իջե՛ք,
երազներ,
...
...
ԼԵՎՈՆ ՇԱՆԹ
Started by
SAS
, May 08 2008 08:57 AM
No replies to this topic
1 user(s) are reading this topic
0 members, 1 guests, 0 anonymous users