Jump to content


Photo

ԵՐԱԳՈՅՆ ՔՈՉ


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 16 June 2010 - 09:13 AM

ԿԱՐՄԻՐ ԿԱՊՈՅՏ ԾԻՐԱՆԻ
ԵԿԵՔ ՊԱՐԵՆՔ ՔՈՉԱՐԻ

Posted Image
Posted Image

http://www.armeniano...of_the_tricolor
----
http://www.azg.am/AM/2010061520
ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՅՏ, ԾԻՐԱՆԻ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Այսօր հայոց եռագույնի օրն է: Իսկ այս տոնը յուրաքանչյուր երկրում նշվում է ըստ արժանվույն` բոլոր քաղաքների փողոցներում բարձրացվում են երկրի դրոշները, մայրաքաղաքները պարզապես «լողում» են սեփական դրոշի գույների մեջ: Պետականության խորհրդանիշներից մեկի տոնը հայրենասիրության տարածման, հայրենասերի դաստիարակության խորհուրդ ունի նաեւ. եւ մեծ երկրները (ոչ տարածքի առումով) հրաշալիորեն գիտակցում են սա: Որոշ երկրներում անգամ ոչ դրոշի տոներին գրեթե պաշտամունքի է հասցված ազգային դրոշը: Օրինակՙ ամերիկյան դրոշը ծածանվում է նույնիսկ անհատ քաղաքացիների տների առջեւ. դրոշն ամերիկացու համար սրբություն է, նրա ազատության խորհրդանիշը: Իսկ Թուրքիայում ամենատարբեր տեղերում է. այդ երկրում նույնիսկ սիգարետների տուփերին պատկերված է թուրքական դրոշը: Ինչպես է վերաբերվում ազգային խնդիրներին թուրք հասարակությունը, եւ ինչպես նույն խնդիրներինՙ հայ հասարակությունը: Մի՞թե այստեղ դեր չունի ազգային դրոշի պաշտամունքը:
Մոսկվայում մի անգամ ականատես եղա, թե ինչպես փողոցում ընկած է ռուսական եռագույնը: Մոտեցավ մի երիտասարդ, վերցրեց, ձեռքերով սրբեց փոշին ու հանձնեց շինության աշխատակիցներին, որի վրայից ընկել էր դրոշը, մենք կանե՞նք այդպիսի բան. մեր երիտասարդը, ավելի ճիշտՙ «ջահելը» կմոտենա՞ փողոցում ընկած «ինչ-որ կտորի», էլ չենք ասում` կբարձրացնի՞ արդյոք: Այդ «ջահելներից» ոմանց հետ զրույցում պարզ դարձավ, որ հայոց եռագույնը նրանց մոտ... դաժան հուշեր է արթնացնում: Իսկ այդ հուշերը կապված են պետականության մեկ այլ խորհրդանիշի` բանակի հետ. «Զորամասում ամբողջ օրը էդ դրոշն էինք տեսնում, հեշտ չէ երկու տարի ամեն օր տեսնել միեւնույն բանը», նշեց երեւանցի 22-ամյա Էդգարը: Այսպիսի կարծիքները շատ են. փաստ է, որ հայոց դրոշը հայ երիտասարդի համար պաշտամունք չէ, այլՙ «իմիջիայլոց մի բան», որի գոյության մասին, «չգիտես ինչու», հայ մարդը երազել է դարեր շարունակ: Երազել է իր արյամբ` կարմիրը, իր երկնքի տակ` կապույտը, եւ իր ամենօրյա հացով` ծիրանագույնը:

ԿԱՐՄԻՐ

Հայ ժողովրդի ողջ պատմությունն է` պայքար հանուն ազատության: Իսկ այդ պայքարը եղել է արյունալի, դաժան, բայց հերոսմարտերով, հերոսներով եւ ընկած հերոսներով լեցուն: Հենց այդ ընկած հերոսների «կարմիրն» է մեր առաջին գույնը` նրանց պայքարի արդարության եւ անունների հավերժության երաշխիքը: Իսկ քանի՞ հերոսի անուն այսօր կարող է թվարկել հայ երիտասարդը, քանի՞ հերոսի կհայտնի իր երախտագիտությունը` հենց իր գոյության համար: Զգո՞ւմ է արդյոք նա, որ ամեն մի բարձրացված հայկական եռագույն փառավորում է հայ հերոսին, եւ հենց իրեն կոչում նոր հերոսության:

ԿԱՊՈՅՏ

Հայոց անամպ երկինքը` լի նոր հույսերով, եւ այդ հույսերը իրականացնելու մեծ հավատով: Հայոց հրաշք գետերը` ամեն մեկն իր պատմությամբ: Իսկ ի՞նչ վիճակում են այսօր մեր գետերը, գետամերձ շրջանները` հատկապես «ջահելական փիքնիկներից» հետո: Ամենուր շշեր, աղբ, նետած կերակուր եւ այլն, եւ այլն: Մոռացանք նշել գետամերձ ՎԻՓ ռեստորանները, որոնց առկայությունն արդեն իսկ «արդարացնում է» հաճախակի վեճերը, աղբի գոյակցությունները...: Արդյոք սա՞ է կապույտը խորհրդանշող ազատությունը, արդյոք այս ազատության համա՞ր է թափվել այդքան «կարմիր»:

ԾԻՐԱՆԻ

Մեր հանապազօրյա հացը, մեր շինականը, մեր տունը, մեր հայրենիքը: Մեր լավաշ թխող մայրերը, մեր ցորենի ընտիր դաշտերը, մեր առատ բերքով այգիները, մեր հյուրասեր ու խաղաղ ընտանիքները, մեր... ծիրանագույնի խորհուրդն ունեն: Իսկ ո՞ւր է այսօր հայ ընտանիքը, ոչ թե աշխարհասփյուռ լինելու առումով, այլ հենց ներսում` Հայաստանում: Ինչո՞ւ հայի տներն այլեւս առատ չեն, ո՞ւր է բակային ջերմ հարեւանությունը, որտեղ բոլորը ճանաչում էին իրար, ո՞ւր է մեկմեկու թիկունք բարեկամությունը, որտեղ մեկի խնդիրները բոլորինն էին, որտե՞ղ են մեկ մարմին դարձած եղբայրները, որոնք մրցավազքի մեջ չէին իրար հետ, ինչո՞ւ հայրենասեր հայ օջախն իր դռները փակ է պահում «անկոչ հյուրերի առջեւ», եւ վերջապես ո՞վ հորինեց հայի համար «անկոչ հյուր» արտահայտությունը:
Հայոց եռագույնի կարմիրն այսօր մոռանալու, այլ ոչ հիշելու խորհուրդն ունի, կապույտը` «բեսպրեդելի», այլ ոչ թե ազատության խորհուրդ, իսկ ծիրանագույնը` հացի պայքարի, այլ ոչ հացի առատության: Իսկ այսօր մեր դրոշի տոնն է. ոչ այս վերջինի, այլ նրա, որի համար երազել է հայ մարդը, ու որին հասել է, ու որը դեռ կվերականգնի իր «եռագույն իմաստը»` նա պարտավոր է այդպես անել. մենք` պարտավոր ենք:

http://hyeforum.com/...40




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users