Դարակեսը
Դարկեսն էլ անցավ, այս նոր դարի շեմին
Որոգայթն եմ տեսնում դարանակալ Վեհիդ,
Որ հյուսել ես թաքուն մեր քարքարոտ ճամբին
ԵՎ ո՞վ պիտի անսա ներկա դարը դաժան:
Դո´ւ արարաի՜չ հզոր, ե´ս մեղսավո՜ր գրիչ,
Նարեկացու նման ես էլ գրե՞մ ողբեր,
Հոբի ճամբան անցնե՞մ, գո՜ւթ աղերսե՞մ քեզնից,
Թե՞ Արտավազդ դառնամ ժայռի գրկում փակվեմ:
Մեր արևն էր հառնում, արևելքի ծիրից
Երազներից սերված դու Արեգին կերար
Ինչպես վիշապն հնում իր զոհին էր լափում,
Որոգայթդ լարած մեր արևը կերար:
Անգոսնելի օրը մայրամուտ է թեքվում,
Հորիզոնն է վաղուց մեր արյունով ցողվում,
Արևմուտքի խարդախ սկյուտեղի վրա
Մեռած մանկան օրորոցն է ներկա:
Վահան Գևորգյան

ԴԱՐԱԿԵՍԸ
Started by
vartahoor
, Jan 17 2007 03:35 AM
No replies to this topic
0 user(s) are reading this topic
0 members, 0 guests, 0 anonymous users